Մթնոլորտի աղտոտման աղբյուրները 

Մթնոլորտի աղտոտման աղբյուրները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ բնական և մարդածին (արհեստական): Հրաբխի ժայթքումներ, փոշու փոթորիկներ, անտառային հրդեհներ, բուսականության փչացում և քայքայում, մթնոլորտային գազերի բնական արտանետումներ սրանք սրանք առաջանում են բնության բնական գործընթացների արդյունքում։ Արդյունաբերական գործարաններ և ֆաբրիկաներ, ավտոմեքենաների արտանետումներ, էլեկտրակայաններ (հատկապես ածխով աշխատող), քիմիական արտադրություններ, շինարարական աշխատանքներ (փոշի, նյութեր), թափոնների այրում սրանք առաջանում են մարդու գործունեության արդյունքում և համարվում են մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառը։ Այս աղտոտիչները կարող են առաջացնել օդի որակի վատթարացում, թթվային անձրևներ, կլիմայի փոփոխություն և առողջական խնդիրներ մարդկանց և կենդանի օրգանիզմների համար։