Assignment lesson 5

Tradition-ավանդույթ
Rural-գյուղական
Burden-բեռ
Campus-կրթական տարածք
Majority-մեծամասնություն
Assemble-հավաքվել
Explore-ուսումնասիրել
Topic-թեմա
Debate-բանավեճ
Evade-խուսափել
Probe-հետազոտել
Reform-բարեփոխել

In Arman’s family, there is a tradition to explore a topic, assemble all the information, and the majority presents it during dinner. Every evening, a debate starts in the family, and everyone probes the information. But at the same time, they try to evade extra stress. Their last discussion topic was to reform the campus and rural life, trying to help people get rid of the burden.

Արտաշես Ա

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Արտաշես Ա>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ի՞նչ հետևանքներ ունեցան Մագնեսիայի ճակատամարտը և Ապամեայի հաշտության պայմանագրերը Հայոց պատականության վերականգման համար։
    Մագնեսիայի ճակատամարտը (մ.թ.ա. 190 թ.), որտեղ հռոմեացիները հաղթանակ տարան Սելևկյան տիրակալ Անտիոքոս III-ի նկատմամբ, կարևոր նշանակություն ունեցավ Հայկական հողերի հետագա ճակատագրի համար։ Հռոմի հաղթանակից հետո կնքվեց Ապամեայի հաշտության պայմանագիրը (մ.թ.ա. 188 թ.), որով Սելևկյան կայսրությունը պարտավորվեց լքել Փոքր Ասիայի հողերը և հրաժարվել շատ տարածքներից, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ վերահսկողությունից։ Այս պայմանագիրը մի շարք հետևանքներ ունեցավ Հայկական պետության վերականգնման համար։ Ապամեայի հաշտության պայմանագրի արդյունքում թուլացավ Սելևկյան իշխանությունը Հայաստանի նկատմամբ, ինչը հնարավորություն տվեց հայ իշխաններին՝ Արտաշես I-ին և Զարեհին, վերականգնելու անկախությունը։ Մոտավորապես մ.թ.ա. 189-188 թթ. Արտաշեսը հռչակեց իրեն Մեծ Հայքի թագավոր, իսկ Զարեհը՝ Փոքր Հայքի թագավոր։ Այսպիսով, Ապամեայի պայմանագրով ստեղծված քաղաքական վակուումը նպաստեց, որ հայերն օգտագործեն այս պահը և վերականգնեն իրենց պետականությունը։ Այս իրադարձությունները հիմք դրեցին Արտաշեսյանների հարստության հիմնադրմանը Մեծ Հայքում՝ դառնալով հայկական թագավորության ձևավորման և կայացման առանցքային հանգրվան։
  2. Ո՞վ էր Արտաշես Ա-ն։
    Արտաշես Ա-ն (Ք․ա․ 189-160) հայոց պետականության, հայ քաղաքական մտքի վիթխարի դեմքերից է: Նա անջնջելի հետք է թողել մեր պատմության մեջ և հենց դա է պատճառը , որ նրան կոչվում էին <<Բարի երվանդական>>, երբեմն <<Բարեպաշտ>>, իսկ ըստ Մովսես Խորենացու՝ <<Աշխարհակալ>>։ Նա ծնվել է ք.ա. մոտավորապես 230թ.-ին մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Նա սկզբնապես սելևկյան բանակում եղել է բարձրաստիճան զինվորական:  Ստեղծել է հզոր բանակ ,որը բաղկացած էր 4 սահմանապահ զորաթևերից, որոնց ղեկավարներն իր որդիներն էին՝ Արտավազդը, Տիրանը, Զարեհը և զորավար Սմբատը: Նրանցից յուրաքանչյուրի խնդիրն էր հակառակորդի հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը և նաև իրականացնել հարձակողական արշավանքներ: Այս զորավարությունների հիմքի վրա էլ հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:  Նա մահացել է ք.ա. շուրջ 160թ.-ին, 70 տարեկանում: Արտաշեսի մահվան և թաղման ժամանակ բազմաթիվ մարդիկ, նրա սիրելի կանայք, ծառաները ինքնասպան են եղել, չցանկանալով ապրել առանց իրենց սիրելի թագավորի: Արտաշեսի համար շքերթ-թաղում է կազմակերպվել, նրա մարմինը պատել են ոսկեթև պատմուճանով, գլխին թագ դրել, առջևը ոսկյա զենք ու գահը: Թեպետ հայոց թագավորի բարերար ձեռքը չկար հայոց աշխարհի գլխին, բայց բարեփոխումների և գործունեության շնորհիվ Մեծ Հայքը արդեն բռնել էր սրընթաց վերելքի ուղին, որը իր բարձրակետին պետք է հասցներ Արտաշեսի փառահեղ թոռը՝ Տիգրան Մեծը:
  3. Ներկայացրե՛ք Արտաշես Ա-ի միավորիչ գործունեությունը և դրա հետևանքները։
    Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք. ա. 190 թ. տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից: Ստեղծված նպաստավոր իրադրությունից օգտվելով՝ Ք. ա. 189 թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը: Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքը Հայքը: Ք. ա. 180-ական թթ. Փոքրը Հայքի արքան Միհրդատ Երվանդականն Էր: Քիչ ավելի ուշ՝ Ք. ա. 163 թ., անկախություն է ճեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր: 
    Այսպիսով՝ Ք. ա. II դարից կային չորս հայկական թագավորություններ՝
    Մեծ Հայքը (Արտաշեսը )
    Փոքը Հայքը (Միհրդատ Երվանդական)
     Ծոփքը (Զարեհը )
    Կոմմագենեն
  4. Ներկայացրե՛ք Արտաշես Ա-ի դիրքորոշումը Ք․ա․ 183-179 թթ․ պատերազմի ընթացքում։
    Ք.ա. 183-179 թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Որպես տարածաշրջանի ազդեցիկ 2 ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցմանy: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով:
  5. Հիմնավորե՛ք, թե ինչու՞ է Արտաշես Ա-ն համարվում ռազմական, քաղաքական և դիվանագիտական հզոր գործիչ։
    Արտաշեսը ստեղծեց չափազանց հզոր տերություն։ Նա ստեղծեց հզոր և կանոնավոր բանակ, միավորեց ամբողջ պետությունը մի տերության մեջ՝միացնելով անջատ տարածքները երկրին։ Ստեղծեց պետականություն։ Կառուցեց քաղաքներ, նաև նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչվեց Արտաշատ։