225. Սպիտակուցի սինթեզը տեւել է 99,8 վրկ։ Մեկ ամինաթթվային մնացորդի միացումը տեւում է 0,2 վրկ, իսկ մեկ ամինաթթվի երկարությունը պոլիպեպտիդային շղթայի երկարությամբ կազմում է 0,36 նանոմետր: Ինչպիսի՞ երկարություն (նանոմետր) ունի տվյալ սպիտակուցի առաջնային կառուցվածքը:
180
226. Փորձերը ցույց տվեցին, որ ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 16%-ը ադենինային է, 28%-ը՝ գուանինային, 20%-ը` ցիտոզինային: Գտնել ադենինային նուկլեոտիդի տոկոսը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում, որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:
26
227. Փորձերը ցույց տվեցին, որ ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 16%-ը
ադենինային է, 28%-ը՝ գուանինային, 20%-ը՝ ցիտոզինային: Գտնել ցիտոզինային նուկլեոտիդի տոկոսը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում, որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:
24
228. 3500 նուկլեոտիդներից բաղկացած ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 27%-ը ադենինային է, իսկ 19%-ը՝ ուրացիլային: Գտնել ադենինային նուկլեոտիդի քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում, որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:
1610
231. Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 25%-ը գուանինային է, իսկ 39%-ը` ցիտոզինային: ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի երկարությունը, որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն, 1,53 — 10-6 մետր է, իսկ մեկ նուկլեոտիդի երկա րությունը 0,34 նանոմետր է: Գտնել ցիտոզինային նուկլեոտիդի քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում:
2880
232. ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածի երկարությունը 1,53 — 108 մետր է, իսկ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է: Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի նուկլեոտիդների թիվը:
9000