Թարգմանչաց տոն
Համաստեղի «Աստղկան սայլը» փոխադրել արևելահայերեն, գրել վերլուծություն։
Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին:
Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց ու ըսավ.
«Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հեքիաթը աղվոր»:
Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց:
Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ:
«Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին:
Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜, ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ:
«Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց:
«Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»:
Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ:
«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց:
«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց:
Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար:
«Աստղեր, հա ՜, աստղեր,
Շատ աժան աստղեր»:
Փողոցե փողոց պոռաց ձկնորսը:
Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին:
Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին:
«Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ աստղեր կուտա ՞ս»:
Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին:
Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար:
«Աստղեր, հա՜, աստղեր,
Շատ աժան աստղեր»:
Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ:
Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր:
Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար»:
«Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար, ըսի »:
«Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»:
Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց:
Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին:
«Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած:
Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան: Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ:
«Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»:
Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին:
«Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»:
Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին ձկնորսը կախարդ:
«Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:
«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»:
«Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»:
Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ:
Էհ, ի ՜նչ փոթորիկ…
Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց:
Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավՙ…
Գյուղացիներն եկան, առվակին քով, ձկնորսն իր սայլին հետ քար արձան գտան:
Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ…
Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին:
Արևելահայերեն
Գյուղից քիչ հեռու, ջրաղացների մոտ, կողք կողքի երկու անձև ժայռեր կային։ Գյուղացիներն այդ ժայռերը Աստղական սայլ էին անվանում։ Մի օր երբ դեռ փոքր էին, Աստղական սայլեր ժայռերի մոտ գտնվող առվակի մոտ խաղում էինք, երբ մի ծեր ջրաղացպան մեզ իր մոտ կանչեց ու ասաց․
-Ինձ մոտ եկեք մանուկներ, ձեզ բաղարջ պիտի տամ, եկեք նստեք, մեկտեղ ձեզ Աստղական սայլեր ժայռերի լավ հեքիաթը կպատմեմ։
Եվ այսպես ծեր ջրաղացպանը գրպանից հանելով իր ծխափողը սկսեց պատմել,-
– Կար մի ձկնորս, որը մի գիշեր վառելով լամպտերն, ու ցանցը վերցնելով իջավ ծովափ։ Երկինքում շատ աստեղ կային այդ գիշեր, ինչպես և ծովում։
«Ծովն ի ՜նչ խաղաղ է»- ասաց ձկնորսն ու նստեց իր նավակը։ Նավակի քթին լապտերը կախելով սկեց նավարկել։
Շատ գնաց թե քիչ, ապա բացականչեց «Աստեղ ձկներ շատ կան», ապա ցանցը ծովը նետեց։ Երկա՜ր սպասեց, ապա դուրս քաշեց։ Ու ի՞նչ տեսավ, ցանցը լիքն էր աստղերով։
«Աստղերն ի ՞նչ անեմ, ես ձուկ եմ ուզում, ձուկ լեցուն ցանցով: Աստղերն ի ՜նչ անեմ», — ասաց ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ցանց շալակեց, ուղիղ տուն գնաց:
«Ա՜յ կին, դուրս արի տես, աստղեր եմ բերել»,- բացականչեց ձկնորսը․ ցանցըը նետեցի աստղեր դուրս եկան, ի՞նչ եմ անելու այս աստղերի հետ։
Կինն արթնացավ, դուռը բացեց, ապա ամուսնու ուսից վերցրեց աստղերով լի պարկը։
«Օ՜, ի՜նչ գեղեցիկ են, Օ՜, ի՜նչ փայլուն են»,- բացականչեց ձկնորսի կինն ու ծիծաղեց։
Ծիծաղեց ու համբուրեց իր ամուսնուն։
«Օ՜, ի՜նչ գեղեցիկ են»,- ասաց կինն ու աստղերը պարկից հանելով, որպես վզնոց և ականջողեր օգտագործեց։
Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերի մի դեզ իր սայլի մեջ լցրեց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար:
«Աստղեր, հա ՜, աստղեր, Շա՜տ էժան աստղեր»:
Փողոցից փողոց շրջեց ձկնորսը:
Գյուղացիները դռները բացեցին, ձկնորսի ձայնին ականջ դրեցին:
Գյուղացի կանայք ձկնորսին իրենց տուն կանչեցին:
«Հե ՜յ ձկնորս եղբայր, ինձ աստղեր կտա ՞ս: Հե ՜յ ձկնորս եղբայր, տես` ի ՜նչ գեղեցիկ եմ: Ես այստեղ մենակ եմ… եկ, ներս եկ, ա ՜յ ձկնորս եղբայր, ես գումար չունեմ, ինձ աստղեր կտա՞ս»:
Աղերսեցին այն կանայք, որոնք գումար չունեին: Ձկնորսը տալիս էր աստղերը միայն նրանց, ովքեր գումար էին առաջարկում:
«Աստղեր, հա՜, աստղեր, Շա՜տ էժան աստղեր»:
Գյուղի մի մասում, խարխուլ մի տան մեջ, այն հին օրերում ապրում էր մի մինուճար խեղճ բանաստեղծ: Գյուղացիները նրան Աշուղ էին անվանում: Աղքատ աշուղը տան պատին կախած իր կիթառից բացի այլևս ոչինչ չուներ:
Աշուղը լսեց ձկնորսի ձայնը, և դուրս եկավ տնից: Այդ փոքրիկ սայլի վրա տեսավ աստղերի դեզը: Երկնքի աստղեր, երկնքից հատակ իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով էր միայն ապրում:
Աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս Եղբայր, եթե քեզ լավ երգ երգեմ, ինձ մի աստղ կտա ՞ս»:
«Չէ, չեմ տա»:
«Ա ՜յ ձկնորս եղբայր, սայլդ ես կքաշեմ, ես գումար չունեմ, ինձ մի աստղ կտա ՞ս»:
«Չէ, ասացի չեմ տա»:
«Ա ՜յ ձկնորս եղբայր, իմ կյանքը քեզ, իմ կիթառը քեզ, ինձ մի աստղ կտա ՞ս»:
«Չէ, չեմ տա, ասացի. ես կիթառդ ի ՞նչ պետք է անեմ»:
Ու խեղճ աշուղը սայլին ետևից գնաց ու գնաց, ոտքերը բոբիկ, հոգնած, քրտնած, կիթառը թևի տակ, սայլի ետևից գնաց ու գնաց:
Ձկնորս իր սայլով գյուղից դուրս եկավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց: Մի քանի աստղեր հազիվ մնացած լինեին:
«Ա՜յ, ձկնորս եղբայր, թո՛ղ բռնեմ գոնե մի աստղը, ձեռքիս մեջ առնեմ»,- աղերսում էր աշուղը հոգնած:
Երեկո էր, արևամուտ, ձկնորս ու աշուղ մի ամբողջ գյուղ շրջեցին: Եվ ահա մի քամի, մի փոթորիկ թե ջրապանի և թե բոլոր մնացած գյուղացիների տներից, ձեռքերից աստղերն առավ ու երկինք տարավ։
Գյուղացիները շփոթված իրար ձայն տվեցին:
«Ու ՜ր, ու ՜ր աստղերս առան, ու ՞ր տարան: Վա ՜յ այդ ձկնորսին, վա ՜յ այդ կախարդին»:
Եվ խելագարների պես գյուղացիները չորս կողմն ընկան ու փնտրեցին ձկնորսին այդ կախարդ:
«Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսին գտա ՞ք»:
«Հա, գտա, ձկնորսը կամուրջն էր անցնում, աստղեր էր ծախում։
Փոթորիկը գնաց ձկնորսի սայլի վրայից անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ:
Էհ, ի ՜նչ փոթորիկ…
Կայծակի պես կայծ տվեց, շանթեց:
Ձկնորսը այրող մի հոսանք զգաց. Ցնցվեց, գույնը գցեցՙ…
Գյուղացիները եկան, առվակին մով, ձկնորսն իր սայլի հետ քար արձան գտան:
Աստղերն, աշուղի զույգ թևերը բռնած վերցրեցին ու վերև տարան: Վեր տարան, իրենց խաղընկեր դարձրին:
Վերլուծություն
Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես մարդիկ կարող են չգնահատել հոգևոր արժեքները։ Աստղերը այստեղ կարծես խորհրդանիշ են՝ երազների, արվեստի, գեղեցիկի։ Բայց շատերը, ինչպես ձկնորսը կամ գյուղացիները, նայում են դրանց նյութական տեսանկյունից։ Միայն աշուղը տեսնում է դրանց իսկական արժեքը։ Բայց հենց նա էլ մնում է առանց դրանց։