Դեպի Գյումրի

Ես, իմ ընկերները և ուսուցիչները հոկտեմբերի 22-ին գնացինք զարմանահրաշ Գյումրի։ Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն Եկեղեցու բակում, որտեղից ուղևորվեցինք Գյումրի։ Այնտեղ ունեցանք քաղաքային քայլք մոտավորապես 4.5 կիլոմետր։ Այն մեզ օգնեց ծանոթանալ Գյումրու մշակույթի առանձնահատկություններին։ Սկզբում գնացինք Սև բերդ, որտեղ ընկեր Անժելան և ընկեր Անահիտը մեզ պատմեցին, որ 1834 թվականին կառուցված ամրոց է, որը կառուցված է եղել ինչպես բերդ, որից հետո պատերազմի ժամանակ զենքի պահոց։ Եվ հետո արդեն մեր քայլքը սկսեցինք Վարդանանց հրապարակից։ Այցելեցինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ մեզ պատմեցին եկեղեցու պատմությունը, երբ 1988 թվականին, երկրաշարժի հետևանքով ավերվեց, որից տարիներ հետո 1995 թվականին վերականգնելու թույլտվություն եղավ և 2024 թվականի դեկտեմբերի 7-ին վերաօծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից։ Մեզնից մի քանի հոգի նստեցին ֆայտոն, և շրջեցին հրապարակով։ Որից հետո ծանոթացանք Խաչքարերի Պուրակին։ Եվ հետո գնացինք Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի, որը տեղացիները անվանում են Յոթ վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի։ Ընկեր Անահիտը մեզ պատմեց սրբապատկերի մասին, որտեղ պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Հետո քայլեցինք քաղաքի հին շենքերի երկայնքով։ Ծանոթացանք Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններին։ Այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան, ծանոթացանք իր կյանքին, անձնական իրերին, նկարներին, բեմական հագուստներին։ Նաև տեսանք Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքը, նկարվեցինք։ «Վառեմ-մարեմ»-ի շենքը, դիտեցինք մի փոքր հատված «Մեր մանկության տանգոն» ֆիլմից։ Խաղացինք խաղ, նկարվեցինք։ Ես շատ հիացած եմ մեր ճամփորդությամբ, որը էլ ավելի հաճելի էր դառնում իմ ընկերների և ուսուցիչների շնորհիվ։ Ես այս ճամփորդության շնորհիվ կարողացա ծանոթանալ և գիտելիքներ ունենալ Գյումրու պատմական տարածքների մասին։ Վերջում արդեն վերադարձանք Սուրբ Երրորդություն եկեղեցի ապշած և հիասքանչ հիշողություններով։