Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Հայաստանը աշխարհակալ տերություն։ Տիգրան II Մեծ>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ինչու՞ արքայազն Տիգրանը երիտասարդ տարիքում պատվավոր գերու կարգավիճակ ուներ Պարթևստանում։ Ի՞նչ տվեցին այդ տարիները Տիգրանին
Տիգրանը պատվավոր գերու կարգավիճակ ուներ և նրա գերի ընկնելով պարթևները հասկանում էին, որ ապահովագրված են հայերի հարձակումներից։ Տիգրանը մինչև 45 տարեկանը գտնվում էր գերության մեջ և պարթևների մոտ կարողացավ յուրացնել Հռոմեական և Պարթևական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց երկրի կառավարման գործում։ - Ներկայացրե՛ք հայ-պոնտական դաշինքնի կետերը։ Ի՞նչ առավելություններ և ի՞նչ թերություններ ուներ այդ դաշինքը։
Ք․ա․ 94 թ Տիգրան II-ի և Միհրդատ Պոնտացու միջև կնքվում է դաշինք, որն ամրապնդվում է Տիգրանի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ։ Դաշնագրի համաձայն՝ հայ-պոնտական զորքերը Ք․ա․ նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ Ըստ դաշնագրի Կապադովկիան միանում է Պոնտոսին, իսկ շարժական գույքը անցնում է Հայոց թագավորությանը։ - Ինչպե՞ս ավարտվեց Տիգրան Մեծի բանակի արշավանքը դեպի Պարթևստան
Պարթևստանում Տիգրան Մեծի փեսայի մահից հետո գահակալական կռիվներ էին սկսվել և Տիգրան Մեծը օգտվելով հարմար պահին, որոշեց վերադարձնել հայկական հողերը։ Ք․ա․ 87 թ․ Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա, պաշարելով Էքբատան մայրաքաղաքը։ Նա գրավեց ոչ միայն հայկական տարածքները, այլ նաև նրա գերիշխանությունը ճանաչեցին Պարթևստանում, տալով նրան՝ «Արքայից արքա» տիտղոսը։ - Ի՞նչպես Տիգրան Մեծը տիրացավ սելևկյան գահին, մանրամասնե՛ք։
Տիգրան Մեծի իշխանությունը հզորանում էր, իսկ տարածքները ընդլայնվում։ Նրան էին միացել նաև Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք զորք էին տրամադրում նրան արշավանքների ժամանակ։ Պարթևստանի գրավելուվց հետո Հայաստանին էին միացել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան։ Դրանով Հայաստանին սահմանակից էր դարձել Սելևկյան պետությունը, որը այդ տարիներին ենթարկվել էր հարձակումների և բավականին թուլացել էր։ Պետությունը փրկելու համար Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին հզոր որևէ թագավորի հանձնել գահը։ Նրանք բոլորը միաձայն ընտրեցին Տիգրան Մեծի թեկնածությունը։ Տիգրան Մեծը Ք․ա․ 84 թ Անտիոքում բազմեց Սելևկյան գահին և ղեկավարեց 17 տարի։ - Ինչու՞ Տիգրան Մեծը կառուցեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։
Ք․ա․ 80-ական թթ․ Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել էր Տիգրանի աշխարհակալության հյուսիսում։ Նա որոշեց կառուցել նոր մայրաքաղաք Հայաստանի տարածքում։ Նա կառուցեց Տիգրանակերտը այն տարածքում, որտեղ Ք․ա․ 85 թ թագադրվել էր թագավոր։ Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 25 մետր բարձրությամբ պարսպով։ Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, որսատեղիներ։ - Տիգրան Մեծը հերթական նվաճող թե՞․․․։