Միտոքոնդրիում
Կառուցվածք՝ ունի երկու թաղանթ՝ արտաքին թաղանթ՝ հարթ, ներքին թաղանթ՝ ծալքերով (կրիստաներ), որոնք մեծացնում են մակերեսը։ Ներքին մասում կա մատրիքս, որտեղ գտնվում են ԴՆԹ, ռիբոսոմներ և ֆերմենտներ։
Ֆունկցիա՝ միտոքոնդրիումը բջջի էներգետիկ կենտրոնն է։ Այստեղ տեղի է ունենում շնչառությունը։
Պլաստիդներ (բույսերի բջիջներում)
Տեսակներ՝ քլորոպլաստներ – կանաչ պիգմենտ՝ քլորոֆիլ։
Ֆունկցիա՝ Լուսասինթեզ՝ արևի լույսի էներգիայից օրգանական նյութերի ստեղծում։
Խրոմոպլաստներ – պարունակում են գունանյութեր (կարմիր, դեղին, նարնջագույն)։
Ֆունկցիա՝ Տալիս են բույսերի պտուղներին և ծաղիկներին գույն։
Լեյկոպլաստներ – անգույն են։
Ֆունկցիա՝ Պահպանում են օսլա, ճարպեր, սպիտակուցներ։
День: 29 октября 2025
Ջրոլորտ: Ջրի հատկություններն ու նշանակությունը
Ջրոլորտը Երկրի վրա գտնվող բոլոր ջրային զանգվածների համախումբն է՝ օվկիանոսներ, ծովեր, գետեր, լճեր, սառցադաշտեր, ստորգետնյա ջրեր և մթնոլորտային խոնավություն։
Ջրի հատկությունները՝ անգույն, անհոտ և անճաշ հեղուկ է՝ մաքուր վիճակում։ Լավ լուծիչ է, ինչը հնարավորություն է տալիս քիմիական միացությունների մեծ մասը լուծվել ջրում։ Ունի բարձր ջերմատարություն, ինչի շնորհիվ ջուրը մեղմում է կլիմայական փոփոխությունները։
Ջրի նշանակությունը՝ անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար։ Մասնակցում է կլիմայի ձևավորմանը և ջերմության շրջանառությանը։ Կիրառվում է արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում և էներգետիկայում։ Ջրային տարածքները կարևոր են տեղաշարժի, առևտրի և հանգստի համար։