Շարադասական սխալներ

ա) 1. Հաշվի առնելով միջազգային հեռախոսային յուրահատուկ շփման նորմը՝ պետք է ձգտել, որ հեռախոսազրույցը տևի հնարավորինս կարճ։

2. Երևանի բնակչության կտրուկ ավելացումը հիմնականում պայմանավորված է ոչ թե բնական, այլ մեխանիկական աճով։

3. Առանց փաստաթղթերի իրավասու մարմին բերման ենթարկված Սահմանադրական դատարանի անդամը պետք է անմիջապես ազատ արձակվի նրա ինքնությունը պարզելուց հետո։

4. Պաշտոնեական անփությությունը պետական ծառայության դեմ ուղղված միակ հանցագործությունն է, որը քրեորեն դատապարտելի է։

5. Նիստի հարգարժա՛ն մասնակիցներ, զբաղեցրե՛ք ձեր տեղերը։

բ) 1. Հայալեզու առաջին գիրքը լույս տեսավ Վենետիկում 1512 թ․, որից հետո աշխարհի տարբեր քաղաքներում սկսեցին հիմնվել տպարաններ։

2. Վստահաբար կարելի է ասել, որ մի շարք ներքին և արտաքին խնդիրներ հաղթահարելուց հետո Թուրքիան կփորձի Արևմուտքին այլընտրանք լինելու իր հավակնությունները կյանքի կոչել Մաղրիբի նույնպես մյուս արաբական երկրներում։

3. Այդ իսկ պատճառով միջազգային խոշոր կազմակերպություններն ու վերլուծական կենտրոնները նախաձեռնում են համեմատական լայնածավալ հետազոտություններ։

4. Կա խնդիր, և այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է գիտակցության օգնությունը։

5. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ձեռնարկում է բարեգործական նոր միջոցառում՝ հաշմանդամ երեխաներին օգնելու համար։

գ) 1. Գործն ուղարկվելու է ոչ թե Վճռաբեկ դատարան, այլ քննվելու է վերաքննիչ դատարանում։

2. Իրավաբանական ծառայության պրոֆեսիոնալ մոտեցումը սկսվում է նաև հայցվորի խոսքը հանգամանորեն լսելուց։

3. Գիտությունը ստիպված է նկատի առնել աներևակայելի խարդախությունները, էլ չասենք արտադրության ամբողջ ճյուղ կազմող հնադարյան կեղծ հուշարձանների պատրաստման հնարավորությունը։

4. Մենք արդեն հիշատակեցինք այն ամերիկացու մասին, որին հաջողվեց Լուքսորի նրբանցքներում ձեռք գցել եգիպտական արժեքավոր պապիրուսը։

5. Պահանջվում են վարորդներ՝ իրենց մեքենաներով, առաքիչներ և խմորի՝ կին մասնագետներ։