Ես, իմ ընկերները և ուսուցիչները հոկտեմբերի 22-ին գնացինք զարմանահրաշ Գյումրի։ Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն Եկեղեցու բակում, որտեղից ուղևորվեցինք Գյումրի։ Այնտեղ ունեցանք քաղաքային քայլք մոտավորապես 4.5 կիլոմետր։ Այն մեզ օգնեց ծանոթանալ Գյումրու մշակույթի առանձնահատկություններին։ Սկզբում գնացինք Սև բերդ, որտեղ ընկեր Անժելան և ընկեր Անահիտը մեզ պատմեցին, որ 1834 թվականին կառուցված ամրոց է, որը կառուցված է եղել ինչպես բերդ, որից հետո պատերազմի ժամանակ զենքի պահոց։ Եվ հետո արդեն մեր քայլքը սկսեցինք Վարդանանց հրապարակից։ Այցելեցինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ մեզ պատմեցին եկեղեցու պատմությունը, երբ 1988 թվականին, երկրաշարժի հետևանքով ավերվեց, որից տարիներ հետո 1995 թվականին վերականգնելու թույլտվություն եղավ և 2024 թվականի դեկտեմբերի 7-ին վերաօծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից։ Մեզնից մի քանի հոգի նստեցին ֆայտոն, և շրջեցին հրապարակով։ Որից հետո ծանոթացանք Խաչքարերի Պուրակին։ Եվ հետո գնացինք Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի, որը տեղացիները անվանում են Յոթ վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի։ Ընկեր Անահիտը մեզ պատմեց սրբապատկերի մասին, որտեղ պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Հետո քայլեցինք քաղաքի հին շենքերի երկայնքով։ Ծանոթացանք Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններին։ Այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան, ծանոթացանք իր կյանքին, անձնական իրերին, նկարներին, բեմական հագուստներին։ Նաև տեսանք Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքը, նկարվեցինք։ «Վառեմ-մարեմ»-ի շենքը, դիտեցինք մի փոքր հատված «Մեր մանկության տանգոն» ֆիլմից։ Խաղացինք խաղ, նկարվեցինք։ Ես շատ հիացած եմ մեր ճամփորդությամբ, որը էլ ավելի հաճելի էր դառնում իմ ընկերների և ուսուցիչների շնորհիվ։ Ես այս ճամփորդության շնորհիվ կարողացա ծանոթանալ և գիտելիքներ ունենալ Գյումրու պատմական տարածքների մասին։ Վերջում արդեն վերադարձանք Սուրբ Երրորդություն եկեղեցի ապշած և հիասքանչ հիշողություններով։
Месяц: Октябрь 2025
Էնդոպլազմային ցանցի, Գոլջիի ապարատի, Լիզոսոմների և Վակուոլների կառուցվածքը ու և ֆունկցիաները
Էնդոպլազմային ցանցի կառուցվածքը՝ թաղանթով շրջապատված խողովակների և պարկիկների ցանց է։ Ունի ռիբոսոմներ։ Ֆունկցիա՝ սպիտակուցների սինթեզ և փոխադրում։ Ճարպերի սինթեզ, թունավոր նյութերի վնասազերծում։
Գոլջիի ապարատի կառուցվածքը՝ մի շարք հարթ, թաղանթավոր պարկիկներ, որոնք դասավորված են շարքերով։ Ֆունկցիա՝ Սպիտակուցների և լիպիդների մշակման, դասակարգման և տեղափոխման կենտրոն է։ Արտազատում է լիզոսոմներ։
Լիզոսոմների կառուցվածքը՝ թաղանթով շրջապատված փոքր պարկիկներ՝ լցված մարսողական ֆերմենտներով։ Ֆունկցիա՝ Բջջում մաքրող օրգանոիդներ են։ Մարսում են վնասված օրգանոիդները, բակտերիաները և այլ նյութեր։
Վակուոլների կառուցվածքը՝ թաղանթով շրջապատված մեծ պարկ։ Ֆունկցիա՝ Պահպանում է ջուր, սննդանյութեր, թափոններ։ Պահպանում է բջջի ներքին ճնշումը։
Ցիտոպլազման, բջջակմախքը։ Բջջի օրգանոիդները
Ցիտոպլազման բջջի կիսահեղուկ միջավայրն է, որտեղ գտնվում են օրգանոիդները։ Այստեղ են տեղի ունենում նյութափոխանակության գործընթացները։
Բջջակմախքը սպիտակուցային թելիկների համակարգ է, որը պահպանում է բջջի ձևը և օգնում օրգանոիդների շարժմանը։
Բջջի օրգանոիդները՝
- Միտոքոնդրիում – արտադրում է էներգիա,
- Էնդոպլազմային ցանց – սինթեզում է սպիտակուցներ և ճարպեր,
- Գոլջիի համալիր – մշակում է և տեղափոխում նյութերը,
- Լիզոսոմ – մարսում է անպետք նյութերը,
- Ռիբոսոմ – սինթեզում է սպիտակուցներ,
- Վակուոլ – պահեստավորում է ջուր ու նյութեր (բույսերում մեծ է),
- Քլորոպլաստ – լուսասինթեզ է իրականացնում (բույսերում)։
Կլիմայի գլոբալ փոփոխություն առավել անբարենպաստ պայմանները
Կլիմայի գլոբալ փոփոխությունը բերում է մի շարք անբարենպաստ հետևանքների։ Բարձրանում է ջերմաստիճանը, հալչում են սառցադաշտերը, բարձրանում է ծովերի մակարդակը։ Աճում են բնական աղետների թիվը՝ փոթորիկներ, երաշտներ, հրդեհներ։ Վտանգվում են կենդանիների ու բույսերի տեսակները, նվազում է բերքատվությունը, առաջանում են սննդի ու ջրի պակասի խնդիրներ։ Տարածվում են հիվանդություններ, սրվում են սոցիալական ու տնտեսական դժվարությունները։
Քերականություն
Նախադասության անդամների կապակցման եղանակներն են՝ համաձայնությունը,
խնդրառությունը և առդրությունը։
Համաձայնությունը կապակցման այն եղանակն է, որի դեպքում իրար
կապակցվող բառերը դրվում են միևնույն հոլովով, միևնույն դեմքով, միևնույն թվով և այլն։ Ժամանակակից հայերենում համաձայնությամբ կապակցվում են ենթական ու ստորոգյալը, բացահայտիչն ու բացահայտյալը։
Ենթական և ստորոգյալը համաձայնում են դեմքով և թվով:
Եզակի ենթակա+ եզակի ստորոգյալ
Ես գնացի։ Դու գնացիր։ Նա գնաց
Հոգնակի ենթակա+ հոգնակի ստորոգյալ
Մենք գնացինք։ Դուք գնացիք։ Նրանք գնացին:
Բազմակի ենթակա+ հոգնակի ստորոգյալ
Արամը և Անահիտը գնացին:
Բացահայտիչը և բացահայտյալը համաձայնում են դեմքով, թվով և հոլովով։
Դեմքով համաձայնում են անձնական դերանունների բացահայտիչները, որոնք
համապատասխանաբար ստանում են ս, դ, ն(ը) հոդերը, ինչպես՝ ես՝ ուսանողս,
դու՝ ուսանողդ, նա՝ ուսանողը(ն)։ Գոյականների բացահայտիչը ստանում է ը(ն)
հոդը կամ էլ մնում է անորոշ, օրինակ՝ Արամը՝ աշակերտը, Արամը՝ մի աշակերտ։
Թվով համաձայնությունը կատարվում է հետևյալ ձևով։ Եզակի բացահայտյալի
հետ դրվում է եզակի բացահայտիչ, հոգնակի կամ բազմակի բացահայտյալների
հետ՝ հոգնակի կամ բազմակի բացահայտիչ, օրինակ՝ ծառը՝ կաղնին. ծառերը՝ կաղնիները. ծառերը՝ կաղնին. բարդին և խնձորենին. Արմենն ու Գեղամը՝ ընկերները։ Բուն բացահայտիչները և նրանց բացահայտյալները դրվում են նույն հոլովով, օրինակ՝ քաղաքը՝ Երևանը. քաղաքի՝ Երևանի. քաղաքից՝ Երևանից և այլն։
Հիմնականում համաձայնում են նաև մասնական բացահայտիչները՝ Աշոտը՝
որպես նկարիչ, մասնակցեց մրցույթին։ Աշոտին՝ որպես նկարչի, հրավիրել էին
մրցույթին։ Աշոտից՝ որպես նկարչից, պահանջվում էր կատարել ձևավորման
աշխատանքը։

ա) 1. Արշակունիների՝ որպես թագավորական իշխանության, վերացումից հետո մի շարք իրավունքների հետ մեկտեղ զորքի կառավարումը ևս անցավ նախարարների ձեռքը։
2. Ոչ մի տերև, ոչ մի ծաղիկ չէր շարժվում քամուց։
3. Քննարկման ավարտից հետո հարց ու պատասխան չհնչեց։
4. Ամենայն ազնիվ ցանկությունը ողջունելի է, բայց անհրաժեշտ որոշում պիտի կայացվի։
5. Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Ռուսաստանի դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին։
6. Այդ ամենը՝ գարունը, արևը, ծաղիկների բույրը, ամպերի պայծառ գույները, նրա սիրտը վրդովեց անհանգիստ հույզերով։
7. Տարերային աղետների ժամանակ ժողովուրդը անբացատրելի ձևով սկսում է միանգամից ինքնակազմակերպվել։
բ) 1. Տարեց , բայց հայտնի արվեստագետներ հարցը վեճի առարկա են դարձրել և պահանջում են շուտափույթ լուծում տալ դրան։
2. Ոչ ոք՝ ո՛չ ծնողները, ո՛չ կինը, ո՛չ երեխաները, ո՛չ ընկերները, նրան չներեց։
3. Ոչ մի արարք, ոչ մի հանցանք այնքան քստմելի չէ, որքան հոգեկան հանցանքը։
4. Պետական բոլոր մուծումները կատարվել են ժամանակից շուտ։
5. Հրավիրյալների մեծ մասը այդպես էլ չկարողացավ որևէ նախաձեռնությամբ հանդես գալ։
6. Այդ դեպքից հետո ես պատկերացնում եմ, թե ինչ կկատարվի։
7. Քեզ չհարգելու պատճառ իհարկե չկա։

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում կարելի է առանձնացնել մի շարք նշանակալի իրադարձություններ, առանց որոնց դժվար կլիներ պատկերացնել այդ ժողովրդի հետագա գոյատևումը։
Եթե պայմանագրում որևէ խոսք չկա Կիլիկիայի ներքին քաղաքականության կառավարման մասին, ապա արտաքին քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ էին նկատվում։
Կայունության ցածր մակարդակը բնորոշ է քաղաքական այն համակարգերին, որոնցում առկա են սոցիալական սրված հակասություններ, բնակչության բևեռացում, հիմնական աշխատողների աղքատացում ու նեղ շրջանակի մարդկանց հարստացում։
Անավարտ մնացած գործողությունը, չասված միտքը, չապրած զգացմունքը լարվածություն են ստեղծում մարդու հոգում։
Նրան՝ որպես գիտակ մասնագետի, գործընկերները բարձր են գնահատում և հաշվի են նստում նրա հետ։
Այս տեսակետից բացառություն չեն ո՛չ Սասանյան Պարսկաստանը, ո՛չ Արշակունյաց Հայաստանը , որի իրավահաջորդը եղավ մարզպանական Հայաստանը։
Այս պարագայում գրեթե բացառվում են երկրում մարդկային ներուժի լիարժեք ձևավորումը, կուտակումն ու բնականոն վերարտադրությունը։
Փոխադրություն
Թարգմանչաց տոն
Համաստեղի «Աստղկան սայլը» փոխադրել արևելահայերեն, գրել վերլուծություն։
Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին:
Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց ու ըսավ.
«Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հեքիաթը աղվոր»:
Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց:
Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ:
«Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին:
Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜, ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ:
«Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց:
«Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»:
Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ:
«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց:
«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց:
Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար:
«Աստղեր, հա ՜, աստղեր,
Շատ աժան աստղեր»:
Փողոցե փողոց պոռաց ձկնորսը:
Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին:
Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին:
«Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ աստղեր կուտա ՞ս»:
Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին:
Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար:
«Աստղեր, հա՜, աստղեր,
Շատ աժան աստղեր»:
Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ:
Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր:
Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար»:
«Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար, ըսի »:
«Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»:
Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց:
Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին:
«Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած:
Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան: Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ:
«Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»:
Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին:
«Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»:
Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին ձկնորսը կախարդ:
«Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:
«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»:
«Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»:
Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ:
Էհ, ի ՜նչ փոթորիկ…
Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց:
Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավՙ…
Գյուղացիներն եկան, առվակին քով, ձկնորսն իր սայլին հետ քար արձան գտան:
Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ…
Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին:
Արևելահայերեն
Գյուղից քիչ հեռու, ջրաղացների մոտ, կողք կողքի երկու անձև ժայռեր կային։ Գյուղացիներն այդ ժայռերը Աստղական սայլ էին անվանում։ Մի օր երբ դեռ փոքր էին, Աստղական սայլեր ժայռերի մոտ գտնվող առվակի մոտ խաղում էինք, երբ մի ծեր ջրաղացպան մեզ իր մոտ կանչեց ու ասաց․
-Ինձ մոտ եկեք մանուկներ, ձեզ բաղարջ պիտի տամ, եկեք նստեք, մեկտեղ ձեզ Աստղական սայլեր ժայռերի լավ հեքիաթը կպատմեմ։
Եվ այսպես ծեր ջրաղացպանը գրպանից հանելով իր ծխափողը սկսեց պատմել,-
– Կար մի ձկնորս, որը մի գիշեր վառելով լամպտերն, ու ցանցը վերցնելով իջավ ծովափ։ Երկինքում շատ աստեղ կային այդ գիշեր, ինչպես և ծովում։
«Ծովն ի ՜նչ խաղաղ է»- ասաց ձկնորսն ու նստեց իր նավակը։ Նավակի քթին լապտերը կախելով սկեց նավարկել։
Շատ գնաց թե քիչ, ապա բացականչեց «Աստեղ ձկներ շատ կան», ապա ցանցը ծովը նետեց։ Երկա՜ր սպասեց, ապա դուրս քաշեց։ Ու ի՞նչ տեսավ, ցանցը լիքն էր աստղերով։
«Աստղերն ի ՞նչ անեմ, ես ձուկ եմ ուզում, ձուկ լեցուն ցանցով: Աստղերն ի ՜նչ անեմ», — ասաց ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ցանց շալակեց, ուղիղ տուն գնաց:
«Ա՜յ կին, դուրս արի տես, աստղեր եմ բերել»,- բացականչեց ձկնորսը․ ցանցըը նետեցի աստղեր դուրս եկան, ի՞նչ եմ անելու այս աստղերի հետ։
Կինն արթնացավ, դուռը բացեց, ապա ամուսնու ուսից վերցրեց աստղերով լի պարկը։
«Օ՜, ի՜նչ գեղեցիկ են, Օ՜, ի՜նչ փայլուն են»,- բացականչեց ձկնորսի կինն ու ծիծաղեց։
Ծիծաղեց ու համբուրեց իր ամուսնուն։
«Օ՜, ի՜նչ գեղեցիկ են»,- ասաց կինն ու աստղերը պարկից հանելով, որպես վզնոց և ականջողեր օգտագործեց։
Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերի մի դեզ իր սայլի մեջ լցրեց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար:
«Աստղեր, հա ՜, աստղեր, Շա՜տ էժան աստղեր»:
Փողոցից փողոց շրջեց ձկնորսը:
Գյուղացիները դռները բացեցին, ձկնորսի ձայնին ականջ դրեցին:
Գյուղացի կանայք ձկնորսին իրենց տուն կանչեցին:
«Հե ՜յ ձկնորս եղբայր, ինձ աստղեր կտա ՞ս: Հե ՜յ ձկնորս եղբայր, տես` ի ՜նչ գեղեցիկ եմ: Ես այստեղ մենակ եմ… եկ, ներս եկ, ա ՜յ ձկնորս եղբայր, ես գումար չունեմ, ինձ աստղեր կտա՞ս»:
Աղերսեցին այն կանայք, որոնք գումար չունեին: Ձկնորսը տալիս էր աստղերը միայն նրանց, ովքեր գումար էին առաջարկում:
«Աստղեր, հա՜, աստղեր, Շա՜տ էժան աստղեր»:
Գյուղի մի մասում, խարխուլ մի տան մեջ, այն հին օրերում ապրում էր մի մինուճար խեղճ բանաստեղծ: Գյուղացիները նրան Աշուղ էին անվանում: Աղքատ աշուղը տան պատին կախած իր կիթառից բացի այլևս ոչինչ չուներ:
Աշուղը լսեց ձկնորսի ձայնը, և դուրս եկավ տնից: Այդ փոքրիկ սայլի վրա տեսավ աստղերի դեզը: Երկնքի աստղեր, երկնքից հատակ իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով էր միայն ապրում:
Աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս Եղբայր, եթե քեզ լավ երգ երգեմ, ինձ մի աստղ կտա ՞ս»:
«Չէ, չեմ տա»:
«Ա ՜յ ձկնորս եղբայր, սայլդ ես կքաշեմ, ես գումար չունեմ, ինձ մի աստղ կտա ՞ս»:
«Չէ, ասացի չեմ տա»:
«Ա ՜յ ձկնորս եղբայր, իմ կյանքը քեզ, իմ կիթառը քեզ, ինձ մի աստղ կտա ՞ս»:
«Չէ, չեմ տա, ասացի. ես կիթառդ ի ՞նչ պետք է անեմ»:
Ու խեղճ աշուղը սայլին ետևից գնաց ու գնաց, ոտքերը բոբիկ, հոգնած, քրտնած, կիթառը թևի տակ, սայլի ետևից գնաց ու գնաց:
Ձկնորս իր սայլով գյուղից դուրս եկավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց: Մի քանի աստղեր հազիվ մնացած լինեին:
«Ա՜յ, ձկնորս եղբայր, թո՛ղ բռնեմ գոնե մի աստղը, ձեռքիս մեջ առնեմ»,- աղերսում էր աշուղը հոգնած:
Երեկո էր, արևամուտ, ձկնորս ու աշուղ մի ամբողջ գյուղ շրջեցին: Եվ ահա մի քամի, մի փոթորիկ թե ջրապանի և թե բոլոր մնացած գյուղացիների տներից, ձեռքերից աստղերն առավ ու երկինք տարավ։
Գյուղացիները շփոթված իրար ձայն տվեցին:
«Ու ՜ր, ու ՜ր աստղերս առան, ու ՞ր տարան: Վա ՜յ այդ ձկնորսին, վա ՜յ այդ կախարդին»:
Եվ խելագարների պես գյուղացիները չորս կողմն ընկան ու փնտրեցին ձկնորսին այդ կախարդ:
«Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսին գտա ՞ք»:
«Հա, գտա, ձկնորսը կամուրջն էր անցնում, աստղեր էր ծախում։
Փոթորիկը գնաց ձկնորսի սայլի վրայից անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ:
Էհ, ի ՜նչ փոթորիկ…
Կայծակի պես կայծ տվեց, շանթեց:
Ձկնորսը այրող մի հոսանք զգաց. Ցնցվեց, գույնը գցեցՙ…
Գյուղացիները եկան, առվակին մով, ձկնորսն իր սայլի հետ քար արձան գտան:
Աստղերն, աշուղի զույգ թևերը բռնած վերցրեցին ու վերև տարան: Վեր տարան, իրենց խաղընկեր դարձրին:
Վերլուծություն
Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես մարդիկ կարող են չգնահատել հոգևոր արժեքները։ Աստղերը այստեղ կարծես խորհրդանիշ են՝ երազների, արվեստի, գեղեցիկի։ Բայց շատերը, ինչպես ձկնորսը կամ գյուղացիները, նայում են դրանց նյութական տեսանկյունից։ Միայն աշուղը տեսնում է դրանց իսկական արժեքը։ Բայց հենց նա էլ մնում է առանց դրանց։
Էմոցիոնալ ինտելեկտը՝ հույզերը հասկանալու և կառավարելու արվեստ
Նպատակը
- Ուսումնասիրել էմոցիոնալ ինտելեկտի (EI) հասկացությունը։
- Հասկանալ, թե ինչպես EI-ն ազդում է անձնական, կրթական և սոցիալական կյանքի վրա։
- Զարգացնել ինքնաճանաչման, հույզերի վերլուծման և հաղորդակցության կարողություններ։
- Սովորել՝ ինչպես բարելավել սեփական էմոցիոնալ ինտելեկտը։
Քայլեր / նախագծի կառուցվածք
- Ներածություն (գրավոր բաժին) Ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը։
Էմոցիոնալ ինտելեկտը մարդու ունակությունն է ճանաչել, հասկանալ, կառավարել և ճիշտ արտահայտել սեփական էմոցիաները, ինչպես նաև ճանաչել ու պատասխանել ուրիշների էմոցիաներին համապատասխան ձևով։ Կարողությունն է հասկանալ սեփական էմոցիաները, սեփական ինքնազգացողության ազդեցությունը վարքի և որոշումների վրա։ Զսպելու, կառավարելու կամ ուղղորդելու սեփական զգացմունքներն ու հույզերը՝ ոչ պատահական արձագանքելով։ Հաղորդակցվելու, համագործակցելու, կոնֆլիկտներ հարթելու և դրական հարաբերություններ կառուցելու ունակություն։ - EI-ի 5 հիմնական բաղադրիչները՝ ըստ Դանիել Գոուլմանի (Daniel Goleman)՝ 1. Ինքնագիտակցում 2. Ինքնակառավարում 3. Մոտիվացիա 4. Էմպատիա 5. Սոցիալական հմտություններ
1․ Ինքնագիտակցում
Ունակությունն է հասկանալու սեփական էմոցիաները, դրանց ազդեցությունը մտածելակերպի ու վարքի վրա։ Սա օգնում է ճիշտ ինքնագնահատական ունենալու և վստահ որոշումներ կայացնելու։
2. Ինքնակառավարում
Զգացմունքներն ու դրդապատճառները վերահսկելու կարողություն։ Նշանակում է՝ մարդը չի գործում միայն հույզերի ազդեցության տակ, կարողանում է հանգիստ մնալ ու խուսափել չմտածված արձագանքներից։
3. Մոտիվացիա
Ներքին շարժիչ ուժ՝ նպատակներին հասնելու, զարգանալու և դժվարությունները հաղթահարելու համար։ Սա վերաբերում է ոչ միայն նյութական, այլ նաև անձնական աճի նպատակներով շարժվելու ունակությանը։
4. Էմպատիա
Ուշադրություն և զգայունություն ուրիշների զգացմունքների հանդեպ։ Օգնում է հասկանալ մարդկանց, աջակցել նրանց և ստեղծել լավ հարաբերություններ։
5. Սոցիալական հմտություններ
Ունակությունն է լավ հաղորդակցվել, համագործակցել, ազդեցություն ունենալ ու կառուցել դրական փոխհարաբերություններ՝ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական միջավայրում։
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է այս բաղադրիչներից մեկը։
3.Հետազոտություն / նյութերի հավաքագրում Աշակերտները բաժանվում են խմբերի և հավաքում են տվյալներ
Թեստ․ յուրաքանչյուր աշակերտ անցնում է էմոցիոնալ ինտելեկտի պարզացված թեստ։
Խմբային վերլուծություն․ Ի՞նչ հույզեր են ամենաշատը հանդիպում դպրոցական կյանքում։
Ուրախություն՝ երբ սովորողը հաջողություն է ունենում, գովեստ է ստանում կամ հաճելի միջավայրում է։ Անհանգստություն, սթրես՝ քննություններից, գնահատականներից, ուսուցիչների կամ ծնողների ակնկալիքներից։ Վախ՝ ձախողվելուց, քննադատվելուց կամ խայտառակ լինելուց։ Տխրություն՝ անհաջողությունների, ընկերական խնդիրների կամ մերժման պատճառով։ Զայրույթ, նյարդայնություն՝ երբ զգում են անարդարություն, ճնշում կամ երբ դժվար է հասկանալ նյութը։
• Ինչպե՞ս սովորել վերահսկել բարկությունը, հուզումը, սթրեսը։
Երբ զգում ես բարկություն կամ հուզմունք, դանդաղ և խորը շնչիր 5-10 անգամ՝ մտավորորեն հաշվելով։ Սա օգնում է հանգստանալ և իջեցնել նյարդային լարվածությունը։ Փորձիր նկատել բացասական մտքերը և փոխարինել դրանք ավելի դրական կամ իրատեսական մտքերով։ Մի արձագանքիր անմիջապես բարկացած կամ հուզված։ Առաջին պահը վերցրու ընդմիջում, մտածիր և հետո պատասխանիր։
Խաղային վարժություններ / դերախաղեր
- «Ինչպե՞ս արձագանքել, երբ…» օրինակ՝ ընկերն անտեղի վիրավորում է,
Երբ քեզ վիրավորում են, մի շտապիր պատասխանել բարկությամբ։ Ընդմիջիր մի քանի վայրկյան, խորը շունչ քաշիր, որ կարողանաս հանգստանալ։ Դուք կարող եք պարզել, որ նա դա չուզեց անել կամ տարված էր իր խնդիրներով։ Եթե նման վիրավորանքները կրկնվում են, կարող ես բաց խոսել ընկերության սահմանների մասին և թե ինչ ես համեմատ ընդունելի։ - ուսուցիչը սխալմամբ մեղադրում է, ստանում ես վատ գնահատական
Եզրակացություն
ի՞նչ սովորեցի իմ հույզերի մասին
Ի՞նչ կփորձեմ կիրառել կյանքում
Եռանկյունաչափական տարրեր
Լրացուցիչ

ա) [1;1;5)
բ) (-5;-4]U[-3;∞)
Բջջի թաղանթային կառուցվածքը։ կենսաբանական թաղանթների կառուցվածքը և ֆունկցիաները։
Բջջի թաղանթային կառուցվածքը՝ Բջջի թաղանթը բջջի արտաքին շերտն է, որը սահմանազատում է բջիջը արտաքին միջավայրից։ Այն կազմված է ֆոսֆոլիպիդների կրկնակի շերտից և սպիտակուցներից։ Այս կառուցվածքը կոչվում է թաղանթային մոզայիկ մոդել։
Կենսաբանական թաղանթների կառուցվածքը և ֆունկցիաները՝ Կենսաբանական թաղանթները ունեն նույն հիմնական կառուցվածքը՝ Ֆոսֆոլիպիդների կրկնակի շերտ, Ներսում տեղակայված սպիտակուցներ, որոնք կատարում են տարբեր դերեր։
Ֆունկցիաներ՝ Պաշտպանում է բջիջը արտաքին ազդեցություններից։ Կարգավորում է նյութերի անցումը բջիջ մտնելու և դուրս գալու ժամանակ։ Մասնակցում է ազդանշանների ընդունմանը։ Ապահովում է բջջի ներքին միջավայրի կայունությունը։