Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայոց արշակունյան թագավորության մայրամուտը»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ո՞վ հաջորդեց Պապին, ինչո՞վ էր նա նշանավոր։ Ի՞նչ ճակատագիր ունեցավ Մուշեղ Մամիկոնյանը։ Մեկնաբանե՛ք նրա վերջին խոսքերը։
Պապին հաջորդեց իր ազգականը՝ Վարազդատը։ Վարազդատը նշանավոր էր որպես օլիմպիական խաղերի հաղթող, սակայն նա բավական երիտասարդ ու անփորձ էր, այդ իսկ պատճառով էլ նրա հիմնական խորհրդատուն և առաջնորդողը Մուշեղ սպարապետն էր, որին դավադրաբար սպանեցին կեղտոտ քաղաքական խաղերի պատճառով։ Մահանալուց առաջ նա ասաց, որ երանի թե ձիու վրա իրեն հասներ մահը, այսինքն շատ ափսոս, որ այդպես մահացավ, կուզեր հերոսաբար զոհվել կռվի ժամանակ - Ներկայացրե՛ք Մանվել Մամիկոնյանի գործունեությունը։ Ե՞րբ և ինչո՞ւ Արշակ 3-րդ ը հեռացավ Հայաստանի Արևմտյան մասը։ Ի՞նչ քայեր ձեռնարկեց Խոսրով 4-րդ ը երկրի միավորման համար։
Մանվել Մամիկոնյանը Պարսկաստանում գերի էր, սակայն գերությունից ազատվելով հետ է վերադառնում և շարունակում սպարապետության գործը, առաջնորդելով Մամիկոնյանների տոհմին։ Նանաև պահանջում է Վարազդատին հեռանալ երկրից և հասնում է ուզածին, ինչից հետո էլ հայոց գահին է նստեցնում Պապի երկու որդիներից մեկին՝ Արշակ III-ին։ 385 թվականին պարսից արքան Խոսրովին ուղարկում է Հայաստան, ինչից հետո Արշակը հեռանում է Հայաստանի արևմտյան մաս։ Դասագրքում շեշտված չէ պատճառը, սակայն, իմ կարծիքով, պարզապես, բռնի ուժի միջոցով է տեղի ունեցել այդ ամենը, որում էլ հաղթել է Խոսրովը, իր քաղաքականության պատճառով Հայաստանը հասցնում արևմտյան և արևելյան բաժանումների, այնուհետև էլ իշխում արևելյան Հայաստանում։ Սակայն նույն Խոսրովն իրականում շատ հայամետ էր։ Նա վարում էր անկախ քաղաքականություն, նշանակեց կաթողիկոս՝ Սահակ Պարթևին, համաձայնություններ էր ունենում Հռոմի կայսրի հետ՝ առանց զգուշացնելու Շապուհին։ Վերջինիս վերջին փաստը զայրացնում է ու Խոսրովին կրկին ձերբակալում է Պարսկաստանում։ Երկրների միավորման համար Խոսրովի քայլերը հիմնավորվում են նրանով, որ ապագայում Վռամշապուհի ու հենց Սահակ Պարթևի, որը Խոսրովի նշանակած կաթողիկոսն էր, միջոցով են արևելյան և արևմտյան Հայաստանները վերամիավորվում։ - Ո՞վ էր Վռամշապուհը։ Համառոտ ներկայացրե՛ք նրա վարած քաղաքականության հիմնական արդյունքները։
Վռամշապուհը եղել է Հայոց թագավոր 387-390 թթ.։ Նա վարեց քաղաքականություն, որը ուղղված էր Հայաստանի ներքին կայունացմանը՝ փորձեց պահպանել անկախությունը՝ բանակցելով Պարսկաստանի և Հռոմի հետ։, կենտրոնացրեց իշխանությունը, պայքարեց նախարարների դեմ, վերջում, Պարսկաստանի ճնշմամբ, չկարողացավ պահպանել երկրի ամբողջականությունը։ Արդյունքում՝ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև։ - Քաղաքական և հոգևոր ի՞նչ մթնոլորտ էր Մեծ Հայքում Արտաշես Արշակունու օրոք։ Ի՞նչ դիրք էր բռնել կաթողիկոս Սահակ Պարթևը։ Ներկայացրե՛ք Արտաշես Արշակունու գահազրկման գործընթացը։
Արտաշես Արշակունու օրոք Մեծ Հայքում եղել էր քաղաքական ու հոգևոր լարված մթնոլորտ՝ իշխանության պայքարով և արտաքին ճնշումներով։ Կաթողիկոս Սահակ Պարթևը աջակցում էր եկեղեցու անկախությանը և ազդեցություն ուներ։ Արտաշեսի գահազրկումը տեղի ունեցավ, երբ նախարարները և Սահակ Պարթևը դեմ էին նրա կոշտ քաղաքականությանը, իսկ Պարսկաստանը աջակցեց գահազրկմանը։ - Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ Արշակունիների արքայատոհմի անկումը։
Հայ Արշակունիների արքայատոհմի անկումը բերեց Հայաստանի քաղաքական անկախության կորուստի։ Թագավորությունը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ ներքին լարվածությունը աճեց՝ ազդեցելով երկրի կայունությանը։
Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 135-137
