Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան

ԼԵԶՎԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ – Լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է մտածական երևույթների լեզվական արտահայտության կաղապարները, լեզվի, մտածողության և գիտակցության փոհարաբերության խնդիրները, լեզվի և խոսքի ընդհանուր փիլիսոփայական հիմքերը, լեզվի էության և բնույթի խնդիրները, լեզվի և հասարակության փոխադարձ կապի հարցերը և այլն։

ԿԵՆԴԱՆԻ և ՄԵՌԱԾ ԼԵԶՈՒՆԵՐ — Աշխարհում կա շուրջ 5000 լեզու (դրանց հստակ թիվը հնարավոր չէ որոշել, որովհետև առանձին լեզուների և նրանց բարբառների միջև եղած տարբերությունները պայմանական են)։ Այդ լեզուների մի մասը կենդանի է և հաղորդակցական դեր է կատարում, մի մասն էլ գործածությունից դուրս է եկել. վերջիններս դիտվում են մեռած լեզուներ։ Կենդանի են համարվում այն լեզուները, որոնք ծառայում են տվյալ հասարակության հաղորդակցմանըգրավոր թե բանավոր ձևով։ Այդպիսիք են ներկայումս գործածվող բազմաթիվ լեզուներ, ինչպես հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ճապոներեն, չինարեն, հունարեն, պորտուգալերեն, արաբերեն, բենգալերեն, ֆիններեն և այլն։ Մեռած են համարվում այն լեզուները, որոնք դադարել են այս կամ այն հանրության համար հաղորդակցման միջոց լինելուց։ Դրանց մասին մենք պատկերացում ենք կազմում գրավոր տեքստերի միջոցով, այդպիսի մեռած լեզուներ են հին հունարենը, հին հայերենը (գրաբարը), էտրուսկերենը, հին սլավոներենը, աքքադերենը, բաբելերենը, շումերերենը, թրակերենը, սկյութերենը և այլն։ Մեռած լեզուները բաժանվում են երկու խմբի` բուն մեռած լեզուներ և հարաբերականորեն մեռած լեզուներ։

ՍԼԵՆԳ — Լեզվի հասարակական տարբերակ է, որ գործածվում է որպես հաղորդակցման միջոց որոշակի մասնագիտության տեր մարդկանց, հասարակական շերտերի, հասարակությունից մեկուսացած խմբերի, ինչպես նաև անընդունելի երիտասարդական խմբերի միջև (ռոկերներ (սպորտ.), հիպիներ, ֆուտբոլային ֆանատներ, համակարգչային խաղերի մասնակիցներ և այլն)։ Սլենգը սերտ կապված է ժարգոնի, արգոյի, հասարակաբանության և լեզվի այլ տարբերակների հետ. նրանցից կատարում է բառային փոխառություններ, հարմարեցնում իր կարիքներին և վերիմաստավորում այս կամ այն ուղղությամբ, ինչպես՝ крыша (պաշտպանություն), доска (համակարգչի ստեղնաշար), перец (տղա), грузить (շատախոսել) և այլն։ Սլենգային որոշ միավորներ անցել են անգլերենից, ինչպես՝ баксы (դոլար), гирла (աղջիկ) և այլն։ Սլենգ եզրույթը հաճախ գործածվում է որպես ժարգոնին հոմանիշ հասկացություն։ Լեզվի հասարակական տարբերակման հարցերն ուսումնասիրում է հանրալեզվաբանությունը։

ՄԻԱՅՆԱԿ ԼԵԶՈՒ – Միայնակ կամ մեկուսի են համարվում այն լեզուները, որոնք որևէ հատկանիշով չեն բավարարում լեզուների ծագումնաբանական դասակարգման չափանիշներին և դուրս են մնում լեզվաընտանիքներից։ Միայնակ լեզուները հարևան լեզուներից անջրպետված են լինում որոշակի տարածությամբ և շփումներ չունեն այլ լեզուների հետ։ Օրինակ, ԱՄՆ-ի Մեծ հարթավայրը (պրերիան) բաժանում է արևելքի անտառներում բնակվող հնդկացիներին նրանցից, ովքեր բնակվում են հարավ-արևմուտքում։ Այդ պատճառով էլ արևելքի հնդկացիների իրոկեզյան լեզուն ամենևին նման չէ հարավային հնդկացիների հոպի լեզվին։ Եվ դա բնական է. սակայն այդ նույնը չի կարելի ասել հնդկացիական զունի լեզվի մասին, որով խոսող հնդկացիները անհաղթահարելի խոչընդոտներ չունեն հոպի լեզվով խոսող հնդկացիների հետ։ Հնդկացիական այդ երկու ցեղերի բնակավայրերը միմյանցից անջրպետված են ոչ ընդարձակ բաց տարածությամբ. Անուամենայնիվ զունի լեզուն համարվում է միայնակ լեզու։ Աշխարհի հազարավոր լեզուների շարքում միայնակ լեզուներ են համարվում՝ այնու լեզուն, ճապոներենը, կորեերենը, բասկերենը (կենդանի լեզուներ) և վերշիկերենը, ուրարտերենը, էլամերենը, էտրուսկերենը (մեռած լեզուներ)։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ -Սա տարբեր մասնագիտության տեր մարդկանց լեզվագործածությունն է (բժիշկների, ուսուցիչների, վարորդների, հանքափորների, դերասանների, նավաստիների, հյուսների, դարբինների և այլն)։ Այդ բառերն արտահայտում են հատուկ հասկացություններ, արտադրության գործիքներ, զանազան գործընթացներ, ինչպես՝ баранка (ղեկ), дворник (մեքենայի ապակու մաքրիչ), кирпич (մուտքն արգելող նշան), յուղ վառել (շարժիչը խափանման եզրին գտնվել), կայծ փախցնել (այրում՝ բռնկում տեղի չունենալ) – վարորդների խոսքում, вилка, труба (կենդանու պոչ) – որսորդների խոսքում, фуганок (ռանդայի տեսակ) – հյուսների խոսքում, наигрыш (դերասանի ազատ վարքագիծը բեմում) – թատրոնի բնագավառում և այլն։ Այդ կարգի բառերը կոչվում են պրոֆեսիոնալիզմներ։

Հարցաշար էթիկայի մասին

Ի՞նչ է էթիկան

  1. օրենքների համակարգ
  2. բարոյական նորմերի և արժեքների համակարգ
  3. դպրոցական կանոններ
  4. ավանդույթների հավաքածու

Ո՞րն է էթիկապես ճիշտ վարքագիծ

  1. միշտ անել այն, ինչ շահավետ է քեզ համար
  2. հաշվի առնել ուրիշների իրավունքներն ու զգացմունքները
  3. ենթարկվել միայն ուժեղներին
  4. խուսափել պատասխանատվությունից

Արդյո՞ք ճշմարտախոսությունը էթիկական արժեք է

  1. այո
  2. ոչ
  3. միայն որոշ դեպքերում

Բաց հարցեր

Ի՞նչ է նշանակում լինել ազնիվ մարդ։
Ազնիվ մարդ լինել նշանակում է չստել ու չխաբել և միշտ փորձել ճիշտը անել։ Ազնիվ մարդը խոսքի տեր է, ընդունում է իր սխալները և չի մեղադրում ուրիշներին։ Կարճ ասած, ազնիվ լինելը նշանակում է ապրել մաքուր խղճով և չխաբել ոչ քեզ, ոչ էլ ուրիշներին։

Ինչո՞ւ է կարևոր հարգանքը մարդկանց միջև հարաբերություններում։
Հարգանքը կարևոր է, որովհետև այն ստեղծում է վստահություն և փոխըմբռնում մարդկանց միջև։ Երբ մարդիկ հարգում են իրար, նրանք կարողանում են հանգիստ խոսել և հասկանալ միմյանց։ Առանց հարգանքի հարաբերությունները թուլանում են, իսկ հարգանքով՝ դառնում ավելի ամուր և առողջ։

Բեր օրինակ մի իրավիճակից, որտեղ դժվար է ճիշտ էթիկական ընտրություն կատարել։
Օրինակ՝ պատկերացնենք, որ ընկերդ քննության ժամանակ ուզում է քեզանից արտագրել։ Դու գիտես, որ եթե չօգնես, նա կարող է նեղանալ կամ վատ գնահատական ստանալ։ Բայց եթե օգնես, դա խաբեություն է և անարդար մյուսների նկատմամբ։ Այս իրավիճակում դժվար է ընտրել, որովհետև մի կողմից ուզում ես օգնել ընկերոջդ, իսկ մյուս կողմից գիտես, որ ճիշտը խաբեությանը չմասնակցելն է։

Իրավիճակային հարցեր

ընկերդ քննության ժամանակ արտագրում է։ Ինչպե՞ս կվարվես և ինչո՞ւ։
Արտագրելը անարդար է մյուսների նկատմամբ և կարող է վնասել նաև իրեն՝ եթե սովորի հույսը դնել խաբեության վրա։ Ինձ համար կարևոր է պահպանել իմ ազնվությունը և չմասնակցել սխալ գործողության։

Դասընկերդ սոցիալական ցանցերում ծաղրում է ուրիշին։ Ադյոք էթիկայի խախտում է ։ Բացատրիր։
Այո, դա էթիկայի խախտում է։ Սոցիալական ցանցերում ուրիշին ծաղրելը վիրավորում է նրա արժանապատվությունը և կարող է նրան ցավ պատճառել։ Էթիկան պահանջում է հարգել մարդկանց և չվնասել նրանց խոսքերով կամ արարքներով։

Քննարկել

Արդյո՞ք միշտ է ճիշտ ասել ճշմարտությունը։ Քննարկիր օրինակներով
Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ճիշտ է ասել ճշմարտությունը, որովհետև այն հիմք է վստահության համար։ Մարդիկ սովորաբար մտածում են, որ ստելով կփրկեն իրավիճակը, բայց չեն խորանում, որ գուցե ճիշտ ասելով նույնպես փրկեն։ Բայց որոշ դեպքերում ճշմարտությունը պետք է ասել զգույշ և հարգանքով, որպեսզի չվիրավորենք դիմացինին։

Տեքստային խնդիրներ (Շտեմարան 1-ից)

1.Ապրանքի գինը երկու անգամ հաջորդաբար էժանացրին, նախ՝ 50 %-ով, այնուհետև` 20 %-ով:

  1. Քանի՞ դրամ կդառնա 1350 դրամ արժողության ապրանքի գինը երկու էժանացումից հետո։
    540
  2. Գտնել ապրանքի սկզբնական գինը, եթե երկու էժանացումից ապրանքն էժանացել է 570 դրամով:
    950
  3. Քանի՞ տոկոսով իջավ ապրանքի գինը երկու էժանացումից հետո:
    60
  4. Քանի՞ տոկոսով պետք է թանկացնել ապրանքը, որպեսզի ստացվի սկզբնական գինը:
    150

2.Խանութն առաջին գնորդին վաճառեց 50 մ կտորի 20 %-ը, երկրորդին՝ մնացածի 30 %-ը:

  1. Քանի՞ մետր կտոր գնեց առաջին գնորդը:
    10
  2. Երկրորդ կրորդ գնորդը առաջինից քանի՞ մետրով ավելի գնեց:
    12-10=2
  3. Երկրորդ գնորդը ամբողջ կտորի ո՞ր տոկոսը գնեց:
    24
  4. Կտորի ո՞ր տոկոսը մնաց խանութում։
    56

3.Այն ժամանակահատվածում, երբ աշակերտը պատրաստում է 8 դետալ, վարպետը պատրաստում է 10 դետալ:

  1. Վարպետի արտադրողականությունը քանի՞ տոկոսով է մեծ աշակերտի արտադրողականությունից
    25%
  2. Քանի՞ ժամ կծախսի աշակերտն այն առաջադրանքի վրա, որը վարպետը կարող է ավարտել է ավարտել 20 ժամում:
    25
  3. Քանի՞ դետալ կպատրաստի վարպետն այն ժամանակահատվա-ծում, որի ընթացքում աշակերտը կարող է պատրաստել 96 դետալ:
    120
  4. Վարպետի և աշակերտի համատեղ պատրաստած 630 դետալներից քանի՞սն է պատրաստվել վարպետի կողմից:
    350

4.Խնձորի, տանձի և դեղձի գները հարաբերում են ինչպես 3:4:6: 18 կգ միրգ գնելիս գնորդը յուրաքանչյուր տեսակի մրգի համար վճարել է նույն գումարը:

  1. Գնված խնձորի կշիռը քանի՞ անգամ է շատ դեղձի կշիռից:
    2
  2. Գնված տանձի կշիռը քանի՞ տոկոսով է շատ դեղձի կշիռից:
    50%
  3. Քանի՞ կիլոգրամ տանձ է գնվել:
    6
  4. Քանի՞ կիլոգրամ խնձոր կարելի էր գնել ամբողջ գումարով
    24