Հայոց լեզու

Կարդալ բնագիրը և կատարել առաջադրանքները.

(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

Առաջադրանքներ

  1. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։
    Մեծանուն, լուսավոր, ընդարձակ, հսկայական։
  2. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։
    Մի քանի-անորոշ դերանուն
    Այդ-ցուցական դերանուն
  3. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։
    Դատարկ-ունայն, սին
    Լուռ-անշշուկ, լռակյաց
  4. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։
    Բարկացած, խռովված, հանգստացնելու, մոլեգնող։
  5. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը։
    Նստեց-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ, սահմանական եղանակ, չեզոք սեռ։
    Հարվածեց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ։
  6. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ։
    Շուրջբոլորը, որոտընդոստ։
  7. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական։
    Տուն-տան
    Անուն-անվան
  8.  3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ։
    Ստեղծագործություն, պատահականորեն։
  9. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ։
    նկարը, փնջեր
  10. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը։
    Ինքը՝ հեղինակը (բուն բացահայտիչ)։
  11. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ։
    Անգլիայում։
  12. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը։
    Խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով։
  13. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը։
     (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար:
  14. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի։
    Նա չափազանց վրդովված ասաց, որ իր թողած «Սպարտակը», իր մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում:

Քարոլորտի վրա մարդածին բացասական ազդեցություններ 

Քարոլորտը՝ Երկրի կոշտ արտաքին շերտը, զգալիորեն տուժում է մարդու գործունեությունից։ Հանքարդյունաբերության ընթացքում քանդվում է հողի բնական շերտը, փոխվում է լանդշաֆտը և հաճախ աղտոտվում են հողն ու ստորերկրյա ջրերը։ Շինարարությունն ու քաղաքաշինությունը ոչնչացնում են բնական տարածքները և խտացնում հողը։ Գյուղատնտեսության մեջ քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը հանգեցնում է հողի աղտոտման և էրոզիայի։ Անտառահատումը արագացնում է հողի քայքայումը և կարող է առաջացնել սողանքներ։ Բացի այդ, աղբի կուտակումը երկար ժամանակ վնասում է հողը։ Այս բոլոր ազդեցությունները նվազեցնում են հողի բերրիությունը և խախտում բնական հավասարակշռությունը։

Assignment

Exercise I: Complete each sentence using a modal verb

1. I should finish my homework before I go out.
2. You don’t have to bring food; everything is provided.
3. The box must be heavy for me to lift alone.
4. Students must wear a uniform at this school.
5. We should hurry, or we’ll miss the bus.
6. You must wear a seatbelt when driving; it’s the law.
7. I’m not sure, but she might be late today because of the traffic.
8. Could you help me with this math problem, please?
9. Students must not use their phones during the exam.
10. If you want better grades, you should study more regularly.
11. It’s cloudy, so it might rain later.

Exercise II: Rewrite the Sentences Using a Modal Verb

1.It is possible that he is at home.
He might be at home.
2.It is necessary for you to finish the project today.
You must finish the project today.
3.It is a good idea for her to see a doctor.
She should see a doctor.
4.Is it okay if I open the window?
May I open the window?
5.It is forbidden to park here.
You mustn’t park here.
6.It is necessary for her to study harder.
She must study harder.
7.It is not necessary for you to come early.
You don’t have to come early.
8.The coffee is so hot that I can’t drink it.
The coffee is so hot, so I can’t drink it.
9.It is compulsory for drivers to stop at a red light.
Drivers must stop at a red light.
10.The exercise is very difficult for him.
He can’t do the exercise easily.