Կետադրություն

Կետադրել տեքստը՝ տալով համապատասխան բացատրություններ։

Ամպամած երկնքում կուտակված թուխպերը կամաց-կամաց ցրվեցին, (ենթական փոխվում է) և լուրթ երկնակամարում ժպտաց արեգակը` (դերբայական դարձվածք) իր անզոր ճառագայթները սփռելով շրջակա լեռների՝ (հատկացուցիչ) ձյունով պատած կատարներին: Դեպի Արևմուտ խոնարհվելուց առաջ թվում է՝ (թե-ն զեղչվում է) կամենում էր փոքր-ինչ մեղմել ցրտի խստությունը: Նրա շողերից մի քանիսը դեռևս թրթռում էին սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթարդ տանիքին, (հարաբերական դերանուն) երբ զառամյալ ժամհարը, դուրս գալով խցից, (դերբայական դարձվածք) սանդուղքների բազրիքը բռնած (դերբայական դարձվածք), բարձրացավ եկեղեցու՝ (հատկացուցիչ) սառույցով պատած կտուրը՝ (նպատակի պարագա, դերբայական դարձվածք) հնչեցնելու փայտյա կոչնակը (դերբայական դարձվածք) ։ Այդ մաքուր, հղկված տախտակի ձայնը թեպետ խուլ, (շաղկապ) բայց քաղցրահնչյուն ելևէջներով տարածվեց անդորր երեկոյի լռության մեջ և հասնելով բարեպաշտ ժողովրդի ականջին՝ (դերբայական դարձվածք) դուրս կանչեց տներից, մարդիկ հապշտապ միմյանց ձայն տալով դիմեցին դեպի եկեղեցին:
Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը՝ տեր Սարգիսը՝ (բուն բացահայտիչ) միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան (բազմակի անդամներ՝ թվարկում)։ Մյուսը՝ (օժանդակ բայը զեղչված) տեր Հովսեփը՝ բարձրահասակ, սպիտակամորուս և բարի դեմքով ծերունի (բազմակի անդամներ՝ թվարկում)։ Մի քանի վայրկյանից աղոթասրահը լեփ-լեցուն էր հավատացյալ ժողովրդով: Ժամերգությունն արդեն սկսվել էր, (շաղկապ) բայց մարդիկ կարծես չէին կենտրոնանում թվում էր հայացքով փնտրում էին մեկին: Եվ նա չուշացավ: Դա Անդրեաս երեցն էր՝ երիտասարդ մի հոգևորական (բուն բացահայտիչ)՝ խարտիշագեղ գանգուրներով, աչքերի թախծոտ արտահայտությամբ, բարի ժպիտը դեմքին (հետադաս որոշիչ): Թվաց՝ (թե-ն զեղչվում է) եկեղեցի մտավ հինավուրց դարերի հրեշտակակրոն մի սուրբ։
Ըստ ՄՈՒՐԱՑԱՆԻ