День: 25 февраля 2026
Տեքստային խնդիրներ
1.Ավտոմեքենան ճանապարհի առաջին կեսն անցավ 100 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդ կեսը` 90 կմ/ժ արագությամբ: Ամբողջ ճանապարհը մեքենան անցնում է 19 ժամում:
- Ճանապարհի առաջին կեսն անցնելու արագությունը քանի՞ տոկոսով է ավելի երկրորդ կեսն անցնելու արագությունից:
11.1% - Ճանապարհի երկրորդ կեսն անցնելիս վայրկյանում քանի՞ մետր էր անցնում մեքենան։
25 մ/վ - Որքա՞ն է ճանապարհի երկարությունը։
1800 կմ - Քանի՞ կմ/ժ էր մեքենայի միջին արագությունն ամբողջ ճանապարհին:
94.7 կմ/ժ
2.Միաժամանակ շարժումը սկսելուց հետո պարզվեց, որ այն ժամանակահատվածում, երբ հեծանվորդն անցնում է 8 կմ, մոտոցիկլավարն անցնում է 20 կմ:
- Քանի՞ տոկոսով է հեծանվորդի արագությունը պակաս մոտոցիկ լավարի արագությունից:
60% - Քանի՞ կիլոմետր էր անցել հեծանվորդն այն պահին, երբ մոտո-ցիկլավարն անցել էր 15 կմ:
6 կմ - Քանի՞ ժամում մոտոցիկլավարը կանցնի այն ճանապարհը, որը հեծանվորդը անցնում է 5 ժամում:
2 ժամ - Քանի՞ կիլոմետր էր անցել մոտոցիկլավարն այն պահին, երբ նա 30 կմ ավելի էր անցել հեծանվորդից։
50 կմ
3.Գնացքը A-ից B 600 կմ ճանապարհն ըստ չվացուցակի պետք է անցներ 10 ժամում: Շարժումն սկսելուց 4 ժամ հետո գնացքը C կայարանում հարկադրաբար 1 ժամ կանգնեց, որից հետո ավելացնելով նախատեսված արագությունը՝ժամանակին հասավ B կայարան:
- Քանի՞ կմ/ժ է գնացքի արագությունն ըստ չվացուցակի:
60 կմ/ժ - Քանի՞ կմ է AC հեռավորությունը:
240 կմ - Գնացքը CB ճանապարհահատվածը քանի՞ կմ/ժ արագությամբ անցավ։
72 կմ/ժ - Ինչքա՞ն ժամանակ ծախսեց գնացքն AB ճանապարհի առաջին կեսն անցնելու համար։
5 ժամ
4.Մարզիկը, որը գնում էր գյուղից դեպի կայարան, առաջին ժամում անցնելով 3 կմ, հաշվեց, որ նույն արագությամբ շարժվելու դեպքում 40 րոպե կուշանա գնացքից: Ուստի մնացած ճանապարհը նա անցավ 4 կմ/ժ արագությամբ և կայարան հասավ գնացքի մեկնելուց 45 րոպե շուտ:
- Մարզիկը քանի՞ կմ/ժ-ով ավելացրեց արագությունը:
1 կմ/ժ - Արագությունն ավելացնելուց հետո մարզիկը քանի՞ րոպեում հասավ կայարան:
135 րոպե - Քանի՞ կմ է գյուղից մինչև կայարան հեռավորությունը:
12 կմ - Քանի՞ րոպեում մարզիկն անցավ ճանապարհի առաջին կեսը:
120 րոպե
Նավթ
Նավթը բնական հանքային վառելիք է, որը առաջացել է միլիոնավոր տարիներ առաջ՝ ծովերում ու օվկիանոսներում ապրած բույսերի և կենդանիների մնացորդներից։ Ժամանակի ընթացքում դրանք կուտակվել են երկրի ընդերքում և բարձր ճնշման ու ջերմաստիճանի ազդեցությամբ վերածվել նավթի։ Նավթը մուգ գույնի յուղանման հեղուկ է և ունի սուր հոտ։ Այն շատ կարևոր է, որովհետև օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր։ Նավթից ստանում են բենզին, դիզելային վառելիք, կերոսին, ինչպես նաև պլաստմասսա, ասֆալտ, ներկեր և շատ այլ նյութեր։ Նավթը մեծ դեր ունի տրանսպորտի, արդյունաբերության և էներգետիկայի զարգացման մեջ, սակայն դրա օգտագործումը կարող է նաև վնասել շրջակա միջավայրը, եթե ճիշտ չկիրառվի։