Assignment lesson 17

Appeal-Դիմում
Addict-Կախվածություն
Wary-Զգույշ
Aware-Գիտակցված
Misfortune-Դժբախտություն
Avoid-Խուսափել
Wretched-Թշվառ
Keg-Տակառ
Nourish-Սնուցել
Harsh-Կոշտ
Quantity-Քանակ
Opt-Ընտրել

Our teacher made an appeal to students to live a healthy life. She said a person can become an addict if they are not wary and aware of dangers. Sometimes misfortune can make people feel wretched, but we must avoid bad habits. Alcohol is often kept in a keg, but we should instead nourish our bodies with healthy food. Life can be harsh, so we must control the quantity of what we use and opt for good choices.

Հայաստանը 7-րդ դարում

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայաստանը 7-րդ դարում»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ ընթացք ունեցավ պարսկա-բյուզանդկան հակամարտությունը 7-րդ դարի սկզբներին։ Ովքե՞ր ավարտին հասցրին Հայաստանի միավորման գործընթացը։
    VII դարի սկզբին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև սկսվեց երկարատև պատերազմ, որի առաջին շրջանում նախաձեռնությունը Պարսկաստանի կողմն էր․ պարսկական զորքերը ներխուժեցին և գրավեցին Բյուզանդիայի մի շարք տարածքներ, այդ թվում նաև Հայաստանը։ Սակայն ավելի ուշ Բյուզանդիայի կայսր Հերակլիոսը հակահարձակում կազմակերպեց և 627 թ․ պարտության մատնեց պարսիկներին, ինչից հետո Բյուզանդիան վերականգնեց իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ ժամանակ Հայաստանում սկսվեց նաև երկրի միավորման գործընթացը․ Արևելյան Հայաստանում շարժումը գլխավորեց մարզպան Վարազտիրոց Բագրատունին, իսկ Արևմտյան Հայաստանում ուժերը համախմբվեցին Դավիթ Սահառունու շուրջ, որը հետագայում ճանաչվեց հայոց իշխան և շարունակեց միավորման գործը։
  • Ներկայացրե՛ք արաբական արշավանքները Հայաստան և դրանց հետևանքները։
    VII դարի կեսերին արաբները սկսեցին արշավանքներ դեպի Հայաստան։ 639–640 թթ․ արաբական զորքերը ներխուժեցին երկրի տարբեր շրջաններ, ավերեցին բազմաթիվ բնակավայրեր և մեծ վնաս հասցրին բնակչությանը։ 642 թ․ նրանք գրավեցին Դվին քաղաքը, որտեղ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ շատերը գերեվարվեցին ու տարվեցին ստրկության։ Այս արշավանքներից հետո Հայաստանը աստիճանաբար անցավ Արաբական խալիֆայության իշխանության տակ և ստիպված էր հարկ վճարել արաբներին, թեև հայ իշխանները որոշ չափով պահպանեցին իրենց իշխանությունը և երբեմն ապստամբում էին նրանց դեմ։ Արաբական արշավանքների հետևանքով երկրում եղան մեծ ավերածություններ, բնակչության կորուստ և տնտեսական ծանր վիճակ։
  • Ե՞րբ և ի՞նչ պայմաններում կնքվեց հայ-արաբական պայմանագիրը։ Ի՞նչ նկանակություն ունեցավ այն։
    Հայ-արաբական պայմանագիրը կնքվեց 652 թ․, երբ Հայաստանի իշխան Թեոդորոս Ռշտունին և արաբական զորքերի ղեկավար Մուավիան համաձայնության եկան երկարատև պատերազմներից հետո։ Պայմանագիրը կնքվեց այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության պայքարի մեջ և ստիպված էր ընդունել արաբների գերիշխանությունը։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը պարտավորվում էր վճարել հարկ արաբներին և պատերազմի ժամանակ զորք տրամադրել, իսկ արաբները խոստանում էին չտեղակայել մշտական զորքեր Հայաստանում և թույլ տալ հայերին պահպանել իրենց ներքին ինքնավարությունը և քրիստոնեական կրոնը։ Այս պայմանագիրը կարևոր նշանակություն ունեցավ, որովհետև այն որոշ ժամանակ ապահովեց Հայաստանի ներքին ինքնուրույնությունը և հարաբերական խաղաղություն երկրում։
  • Ներկայացրե՛ք Հայաստանի վիճակը 7-րդ դարի երկրորդ կեսին։
    VII դարի երկրորդ կեսին Հայաստանը գտնվում էր Արաբական խալիֆայության իշխանության տակ։ Հայ-արաբական պայմանագրից հետո երկիրը որոշ ժամանակ պահպանեց ներքին ինքնավարություն․ հայ իշխանները շարունակում էին կառավարել իրենց երկրամասերը, իսկ Հայաստանը միայն հարկ էր վճարում արաբներին և անհրաժեշտության դեպքում զորք տրամադրում։ Արաբական իշխանությունները սկզբում մշտական զորք չէին տեղակայել Հայաստանում, սակայն ավելի ուշ նրանք ուժեղացրին իրենց վերահսկողությունը և երկիրը մտցրին վարչական միավորի մեջ, որի կենտրոնը Դվին քաղաքն էր։ Այս ժամանակաշրջանում Հայաստանը պահպանեց իր քրիստոնեական հավատը և հայկական իշխանական համակարգը, բայց միաժամանակ ստիպված էր ենթարկվել խալիֆայության քաղաքական և տնտեսական պահանջներին։

Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 149-154