Հ․ Թումանյան «Երազը իմ կյանքում»

Կարդալ Թումանյանի «Երազը իմ կյանքում» հոդվածը և վերլուծել։

Հուշում՝ ամեն մի պարբերություն արժանի է մեկանաբանության։

  1. Ի՞նչ դեր ունեն հեղինակի ծնողները նրա աշխարհընկալման ձևավորման մեջ։
    Հեղինակի ծնողները մեծ դեր ունեն նրա աշխարհընկալման ձևավորման մեջ։ Նա փոքրուց տեսել է, որ իր հայրը հավատում էր երազներին, հին երազահան էր և մարդկանց օգնում էր երազները մեկնաբանել։ Դա նշանակում է, որ ընտանիքում երազներին ու նախազգացումներին լուրջ էին վերաբերվում, չէին ծաղրում կամ անտեսում դրանք։ Մայրը նույնպես ուներ նախազգացման և պայծառատեսության ունակություն, և դա հեղինակի վրա մեծ ազդեցություն է ունեցել։
  2. Ո՞րն է հոդվածի հիմնական գաղափարը։
    Իմ կարծիքով, հոդվածի հիմնական գաղափարն այն է, որ երազները մարդու կյանքում մեծ նշանակություն ունեն և կարող են նախազգացնել կամ կանխազգացնել ապագա դեպքերը, որոնք որոշ դեպքերում մարդիկ անտեսում են։ Հեղինակը ուզում է ցույց տալ, որ երազը պարզապես պատահական երևույթ չէ, այլ իմաստուն ու խորքային բան է, որը կապված է մեր իրական կյանքի հետ։
  3. Ինչպե՞ս է հեղինակը օգտագործում կրկնությունները («տեսնել ու նկատել», «լսել ու հասկանալ») գաղափարը ընդգծելու համար։
    Հեղինակը կրկնությունները օգտագործում է, որպեսզի ավելի ուժեղ ցույց տա իր միտքը։ Երբ ասում է «տեսնել ու նկատել», «լսել ու հասկանալ», նա ուզում է ընդգծել, որ դրանք նույն բաները չեն։ Մարդը կարող է ինչ-որ բան տեսնել, բայց չնկատել դրա կարևորությունը, կամ լսել, բայց չհասկանալ իրական իմաստը։
  4. Ինչո՞ւ են մարդիկ հաճախ արհամարհում կամ ծիծաղում նախազգացումների վրա, ըստ հեղինակի։
    Ըստ հեղինակի՝ մարդիկ հաճախ արհամարհում կամ ծիծաղում են նախազգացումների վրա, որովհետև նրանք չեն կարողանում ճիշտ հասկանալ իրենց ներքին զգացողությունները, երազներն ու նշանները, դրա համար էլ դրանք համարում են սուտ կամ անհնար բաներ։ Մարդիկ արհամարհում են այն, ինչի իմաստը չեն կարողանում ընկալել։
  5. Ի՞նչ է նշանակում լինել «կույր»՝ ոչ ֆիզիկական, այլ հոգևոր իմաստով։
    Հոգևոր իմաստով «կույր» լինելը նշանակում է, որ մարդը չունի ներքին տեսողություն։ Նա կարող է ֆիզիկապես տեսնել աշխարհը, բայց չի նկատում նրա խոր իմաստը, չի հասկանում նշանները, զգացողությունները, երազները։
  6. Համաձա՞յն եք արդյոք հեղինակի այն մտքի հետ, որ երազը կարող է իրական կյանքի արժեք ունենալ։ Հիմնավորեք։
    Այո՛, ես համաձայն եմ հեղինակի այդ մտքի հետ։ Կարծում եմ՝ երազը կարող է իրական կյանքի արժեք ունենալ, որովհետև երբեմն այն արտահայտում է մեր խոր զգացմունքները, վախերը կամ ցանկությունները։ Երբեմն էլ երազները կարող են մեզ զգուշացնել ինչ-որ բանի մասին կամ օգնել ճիշտ որոշում կայացնել։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ երազը պարզապես քնի ընթացքում տեսած պատկեր չէ, այլ մարդու ներաշխարհի մի մաս։
  7. Ի՞նչ ուղերձ է փոխանցում հեղինակը ընթերցողին մարդու ներաշխարհի ճանաչման վերաբերյալ։
    Հեղինակի ուղերձն այն է, որ պետք է ոչ միայն արտաքին աշխարհը տեսնենք, այլ նաև փորձենք հասկանալ մեր ներսում կատարվողը։ Եթե սովորենք լսել մեր ներքին ձայնը, նկատել մեր երազներն ու զգացողությունները, ապա ավելի գիտակցված և իմաստալից կյանք կապրենք։
  8. Գտեք երազների գիտական բացատրությունը, հետքարքիր փաստեր։
    1. Մեծ մասը երազների վրա տեղի է ունենում Rapid Eye Movement (REM) փուլի ընթացքում՝ երբ ուղեղը շատ ակտիվ է, նույնիսկ ավելի, քան որոշակի սկսված արթուն վիճակում։ Այս փուլում մեր մարմինը սովորաբար «հայատակում է» շարժումներից, որպեսզի չկատարենք երազի գործողությունները իրականում։
    2. Երազների պատկերները գեներացվում են ուղեղի դիմային կորտեքսի, ենթագիտակցության, հիշողության և զգացմունքների կենտրոնների ակտիվությամբ։
    3. Առավել տարածված տեսություններից մեկը նշում է, որ երազները խաղում են կարևոր դեր մեր հիշողությունների ամրագրման գործընթացում։ Երբ մենք քնած ենք, ուղեղը վերամիավորում է նոր տեղեկությունները նախկին փորձառությունների հետ, և դա կարող է արտացոլվել երազների բովանդակությունում։
    4. Գիտնականները հիշեցնում են, որ երազները հաճախ սերտորեն կապված են մեր զգացմունքների հետ և կարող են օգնել մեզ էմոցիաները մշակել, հատկապես կոնֆլիկտային կամ սթրեսային իրավիճակների դեպքում։
    5. Մարդիկ երազ են տեսնում ամեն գիշեր, նույնիսկ եթե չեն հիշում դա։ Երկարաժամկետ հիշողությունը երազներից միայն մի փոքր մասն է։
    6. Երազները հաճախ ավելի գունավոր են, քան մարդիկ կարծում են, իսկ մարդկանց մեծ մասը երազում է մոտ 2 ժամ գիշերվա ընթացքում՝ մի քանի փոքր երազներով:

    Գիտությունը համամիտ չէ, որ երազները թարգմանելի են որպես նշան կամ ուղղակի ապագայի նախազգացում, բայց հաստատ է, որ երազները ունեն վստահաբար կապ ուղեղի ֆիզիոլոգիական եւ հոգեկան գործընթացների հետ, հատկապես հիշողության ու զգացմունքների մշակման։ Նաև երազների բովանդակությունն ազդում է մեր հուշերի, զգացմունքների եւ լուսադիմային մտքերի վրա՝ ինչ որ չափով։

Assignment lesson 16

Slender-Նուրբ
Surpass-Գերազանց
Vast-Հսկայական
Doubt-Կասկած
Capacity-Տարողություն
Penetrate-Թափանցել
Pierce-Ծակել
Accurate-Ճշգրիտ
Microscope-Մանրադիտակ
Grateful-Շնորհակալ
Cautious-Զգույշ
Confident-Վստահ

Anna was a slender girl who wanted to surpass her classmates. She knew the world is vast and full of things to learn. One day she had a doubt about her lesson. She believed she had the capacity to find an accurate answer. She used a microscope to see how light can penetrate glass and how a needle can pierce paper. She was cautious but confident. In the end, she was grateful for what she learned.