Համո Սահյան «Սեզամ, բացվիր»

  • Պատասխանում եք բանաստեղծությունները։
  • Համո Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուի բանաստեղծություններց դուրս գրիր անձնավորման, փոխաբերության, մակդիրի, համեմատության, հանգավորման, հակադրության օրինակներ, յուրաքանչյուրից առնվազն 7 օրինակ։

    Անձնավորում
    Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ
    Հուշերից որքան հեռու եմ կենում
    Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
    Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
    Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
    Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
    Չվող թռչուններն անցան գնացին
    Մնացողները կծիկ են դառնում
    Ծառերը մրսած մատ ների վրա։

    Փոխաբերություն
    Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ
    Հուշերից որքան հեռու եմ կենում
    Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
    Կիրճեր կուլ տված
    Մնացողները կծիկ են դառնում
    Ծառերը մրսած մատ ների վրա։
    Կմեռնի մամուռն անտառում:
    Մի օր զարթնած անտառ
    Ես և բարձր եմ եղել
    Խորդուբորդ եմ եղել։

    Մակդիր
    Մթին կիրճեր
    Միտքը ներհուն
    Բարդ տիեզերք
    Աչքերն են անգիր հավիտենության
    Պատկերն են անգիր հավիտենության
    Մեղկ մարդկություն
    Ծառերը մրսած
    Ստվեր-կմախք
    Շնչահատ քամի
    Զարթնած անտառ։

    Համեմատություն
    Իմ երազի նման
    Ճանապարհի նման
    Դու ամպի նման
    Մամուռի նման
    Ջրի նման 
    Ձեզ նման
    Ամպի նման
    Առաջվա նման
    Օձի նման
    Ամպրոպի պես

    Հանգավորում
    Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
    Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
    Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
    Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

    Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
    Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
    Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
    Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

    Հավակնորդ եմ եղել:
    Ես և բարձր եմ եղել,
    Եվ շիտակ եմ եղել

    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս բույրն ունենար սևահողիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս շունչն ունենար սարահովիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս կանչն ունենար սարահավիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս ոտքերն ընկներ արարողիդ:

    Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
    Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
    Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
    Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:

    Իրենց ինքնության խորք ու ձևերով—
    Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
    Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով

    Հեռանայի, հեռանայի,
    Մոռանալով մոռանայի,
    Չհիշեի քեզ:

    Կռիվ տայի անդադար
    Ու փրփրեի ջրի պես:
    Թափառեի քարե-քար,
    Քար փշրեի ջրի պես:
    Լվանայի քեզ, աշխարհ,
    Ու մաքրեի ջրի պես:

    Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
    Հավիտյան նորոգ իր հնությունը,
    Իր ջրվեժների անքնությունը
    Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
    Իր քարափների համբերությունը,
    Իր խղճի առաջ իր գերությունը,
    Իր անդունդների տարողությունը,
    Սեփական վերքերն ապաքինելու
    Կարողությունը…
    Իր սևահողի խոնավությունը,
    Մասրենու փշոտ խոնարհությունը…
    Ինքնաբաշխումի ուրախությունը,
    Ինքնամերժումի խիզախությունը,
    Ինքնության պատիվն ու թանկությունը,
    Ինքն իր մեծությամբ չպարծենալու
    Երջանկությունը…

    Եվ հետո ծանր մի քար են ղնում
    Այդ հողի վըա:
    Եվ հետո ծանր մի դար է նստում
    Այդ քարի վըա:
    Եվ հետո հողի մի սար է նստում
    Այդ դարի վըա…

    Հակադրություն
    Պարզ ու պղտոր
    Պարզ ու նախնական
    Ջուրն ու կաթ
    Քարայծն ու մարդն
    Պաղ ու շոգ
    Դաշտ ու ձոր
    Համ ու հոտ
    Տապ ու տոթ
    Կարմիր ու կանաչ
    Ամպրոպ է ու ծիածան է։
  • Համո Սահյանի բանաստեղծություններից դուր գրիր գույնի, բույրի զգացողություն փոխանցող օրինակներ, յուրաքանչյուրից 5 օրինակ։
    ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
    Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
    Լույսի խտուտից զարթնած սարերը,—
    Իրար շալակած սարը բարձրացան
    Իրար պաղ ու շոգ շնչառությունից
    Քրտնած սարերը:
    Միջօրեի հետ շտկեցին իրենց—
    Իրենց ինքնության խորք ու ձևերով—
    Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
    Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
    Իրար կռնակի կռթնած սարերը:
    Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
    Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
    Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
    Իրար շվաքից խրտնած սարերը…
    Իրիկնաժամի մշուշների հետ
    Իրար շալակած իջնում են սարից
    Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:

    ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ
    Աշնանամուտի ջրերը բարակ
    Նորից մասուր են բերում սարերից,
    Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
    Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
    Առաջին սերս քրքրվեց, մնաց
    Մասրենիների փշերի վրա…
    Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
    Սիրո սարսուռ են բերում սարերից:

    ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ
    Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
    Քարե արցունք է, քարե ժպիտ,
    Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
    Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
    Քարերի վրա քարե վագրեր են,
    Ուր-որ է պիտի պատռեն իրար։
    Քարե երգեր են, քարե վանքեր են,
    Քարե հավքեր են քիվերն ի վար։
    Քարե մրրիկ է ու քարե բուք է,
    Քարե բողոք է ու քարե բերդ,
    Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
    Քարե թափոր է, քարերի երթ…
    Քարե ընդվզում, քարե տանջանք է,
    Քարե ավար է, առևանգում…
    Քարե զարմանք է ու զարհուրանք է,
    Քարե թռիչք է, քարե անկում։
    Քարե ամպրոպ է ու ծիածան է,
    Քարե լծկան է ու քարե մաճ.
    Քարե մագաղաթ, քարե մատյան է,
    Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
    Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
    Որ մեզ քարերը տվիր նվեր,
    Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
    Ու երկարում է քարերն ի վեր։

    ՈՒՐԻՇ ԱՄՊԵՐ ԵՆ…
    Ուրիշ ամպեր են նստել սարերին,
    Ուրիշ մամուռ է ծաղկել քարերին,
    Ուրիշ աչքեր են նայում արևին։
    Միայն սարերն են նույնը մնացել,
    Միայն քարերն են նույնը մնացել,
    Միայն արևն է նույնը մնացել։
    Դու ամպի նման փարվիր սարերին,
    Մամուռի նման ծաղկիր քարերին,
    Հրճվիր արևով, նայիր արևին։
    Արևին նայող աչքերն համբուրիր,
    Սարերին փարված ամպերն համբուրիր,
    Քարերին ծաղկած մամուռն համբուրիր,
    Մեծ ելումուտի այս դուոն համբուրիր…
    Համբուրիր ճամփան անցավորներիղ,
    Հիշատակները մերձավորներիդ,
    Խոնարհվիր նրանց շիրմաքարերին…
    Ով գնաց, գնաց,— էլ ետ չի գալու,
    Ու եկողներն էլ խորհուրդ չեն տալու՝
    Փնտրել անհնարն ու անկարելին։

    ԱՄՊՐՈՊՆԵՐԻՑ ՀԵՏՈ…
    Ամպրոպներից հետո հեղեղները երկար
    Թավալվում են, թռչում, ափերին են տալիս։
    Անձրևներից հետո դեռ ամպերը երկար
    Գլուխները սարին ու բարին են տալիս:
    Փոթորկից հետո՝ թևերը կախ ծովի
    Ալիքները երկար փրփրին են տալիս։
    Իմ այս երկար կյանքում
    Շատ եմ տեսել, մարդիկ,
    Մայրամուտի կարմիր հոգեվարքից հետո
    Քարափները երկար կարմրին են տալիս։

Թափոնների նվազեցումը 

Թափոնների նվազեցումը նշանակում է հնարավորինս քիչ աղբ ստեղծել և ավելի խելամիտ օգտագործել մեր ռեսուրսները։ Դա շատ կարևոր է, որովհետև մեծ քանակությամբ աղբը վնասում է բնությանը, օդին, ջրին և մարդկանց առողջությանը։ Թափոնները կարելի է նվազեցնել մի քանի պարզ ձևերով․
Առաջինը՝ պետք է փորձել ավելի քիչ օգտագործել միանգամյա իրեր (օրինակ՝ պլաստիկ տոպրակներ, բաժակներ) և փոխարենը օգտագործել բազմակի օգտագործման իրեր։
Երկրորդը՝ կարելի է վերօգտագործել հին իրերը՝ օրինակ, շշերը կամ տուփերը օգտագործել այլ նպատակներով։
Երրորդը՝ պետք է տեսակավորել աղբը, որպեսզի թուղթը, ապակին և պլաստիկը հնարավոր լինի վերամշակել։ Եթե յուրաքանչյուր մարդ մի փոքր ուշադրություն դարձնի իր վարքին, ապա ընդհանուր աղբի քանակը զգալիորեն կնվազի։ Այսպիսով մենք կպահպանենք բնությունը և կապահովենք ավելի մաքուր միջավայր ապագա սերունդների համար։

Ինքնաստուգում (Պրոգրեսիաներ)

1-ին տարբերակ 

1. Տրված է հաջորդականության բանաձևը և առաջին անդամը։ Հաշվի՛ր չորրորդ անդամը    x1= 5 ,  xn+1=  xn +4 :    (1 միավոր)
17

2. Գտի՛ր թվաբանական պրոգրեսիայի 8 րդ անդամը, եթե  a1= 7, d = 1,5: (1միավոր)
17.5

3. Գտի՛ր թվաբանական պրոգրեսիայի տարբերությունը և առաջին անդամը անդամը, եթե  a4= 9, a7= 33 :   (1 միավոր)
a1​=−15,d=8

4. Հայտնի է, որ  x + 2, 6 , 3x — 2 թվերը կազմում են թվաբանական պրոգրեսիա: Գտի՛ր  xը։
3
(1 միավոր)

5. Հաշվի՛ր a1= 13 և  a15= 43  թվաբանական պրոգրեսիայի առաջին 15  անդամների գումարը:
420
(1 միավոր)

6. Հաշվի՛ր  a1= 9,4  և  d = -0.8 թվաբանական պրոգրեսիայի  դրական անդամների գումարը:
60
(1 միավոր)

7. Գտի՛ր երկրաչափական պրոգրեսիայի 5րդ անդամը, եթե b1= 3 և  q= 2: (1 միավոր)
48

8.Լուծել x-22x+4 < 0 ռացիոնալ անհավասարումը:  (1 միավոր)

9. Գտնել երկրաչափական պրոգրեսիայի առաջին տասը անդամների գումարը, եթե b1= 5 և  q= 2 : (1 միավոր)
5115

10. Լուծել անհավասարումները միջակայքերի եղանակով: (1 միավոր)

   ա)x2 +5  x +6> 0
(−∞,−3)∪(−2,+∞)

   բ)x2 -3  x   0
(0,3)

Destination B2: Unit 7

  1. the evening
  2. cricket
  3. the bus
  4. a headache
  5. prison
  6. a waiter
  7. a taxi
  8. music
  9. chemistry
  10. in the 1920s

1. A
2. C
3. D
4. A
5. C
6. B
7. A
8. C
9. D
10. D

  1. the
  2. a
  3. an
  4. the
  5. a
  6. the
  7. a
  8. the
  9. an
  10. the
  1. are
  2. was
  3. are
  4. takes
  5. looks
  6. wasn’t
  7. is

1. an-some
2. informations-information
3. glasses-glass
4. was-were
5. hairs-hair
6. a jean-jeans
7. much-many
8. knowledges-knowledges
9. are-is
10. another-more

  1. were only a few
  2. gave the police a description
  3. is only a little
  4. joining the fire brigade
  5. was shocking and we
  6. are only a few
  7. only ate
  8. a lot of hats
  1. H
  2. F
  3. G
  4. B
  5. D
  6. A
  7. E
  8. C
  1. D
  2. B
  3. D
  4. D
  5. A
  6. D
  7. C
  8. B
  9. D
  10. A
  11. B
  12. C
  1. the
  2. a
  3. the
  4. the
  5. the
  6. the
  7. the
  8. an
  9. a
  10. the
  11. the
  12. the
  13. an
  14. the
  15. the
  1. We went to the theatre last night and saw a great play, although some of the acting was a bit poor.
  2. Give me a ring tomorrow before I go to work and we’ll arrange to meet at the office.
  3. The prime minister told a reporter that the government wanted to pas a law banning hunting.
  4. I asked the hotel manager where the pool was and she directed me to the seventh floor.
  5. They said on the news on the radio that Mount Vesuvius the volcano that destroyed Pompeii, could erupt again.
  6. The car has revolutionised transport and is absolutely vital to the economy of most countries.
  7. The judge read the jury’s verdict aloud and then sentenced the accused to five years in prison.
  8. A job in the media can be quite stressful because of the pressure you are under to do things on time.
  9. Very few people in the 19th century went to school or university and most started work at a very young age.
  10. I have a little free time since I gave up karate, so I’m thinking of trying a new hobby, like learning a musical instrument.

Թունավոր թափոններ 

Թունավոր թափոնները այնպիսի թափոններ են, որոնք վտանգավոր են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Դրանք կարող են առաջանալ տարբեր աղբյուրներից՝ գործարաններից, հիվանդանոցներից, գյուղատնտեսությունից և անգամ մեր առօրյա կյանքից։ Օրինակ՝ քիմիական նյութեր, հին մարտկոցներ, դեղերի մնացորդներ և ներկեր։ Այս թափոնները շատ վտանգավոր են, քանի որ կարող են աղտոտել հողը, ջուրը և օդը։ Արդյունքում վնասվում են բույսերը, կենդանիները, ինչպես նաև մարդիկ կարող են հիվանդանալ։ Թունավոր նյութերը կարող են երկար ժամանակ մնալ բնության մեջ և դժվարությամբ քայքայվել։ Թունավոր թափոնների վնասը նվազեցնելու համար անհրաժեշտ է դրանք ճիշտ հավաքել և մշակել։ Պետք է չթափել վտանգավոր նյութերը սովորական աղբի մեջ, այլ առանձնացնել և հանձնել հատուկ վայրեր։ Կարևոր է նաև նվազեցնել նման նյութերի օգտագործումը և հնարավորության դեպքում վերամշակել դրանք։

Համո Սահյան բանաստեղծություններ

«Կա մի թուլություն»
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Բանաստեղծությունը կապվածության մասին է։ Հեղինակը չի կարողանում հաղթահարել իր զգացմունքը, նույնիսկ եթե դիմացինը վատ է վերաբերվում, նա շարունակում է բարություն անել։ Նա իր զգացմունքները հասկանում է, բայց չի կարողանում արտահայտել։

«Կգամ»
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Այս բանաստեղծությունը նվիրված է սիրուն և նվիրվածությանը։ Հեղինակը ասում է, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ չլինի, տանջված լինի կամ մոռացված միևնույն է կգա։ Նա պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները, նույնիսկ մահը կամ հեռավորությունը, միայն թե հասնի սիրելի մարդուն։

«Ես կուզեի»
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես:

Այս բանաստեղծությունը սիրո և նվիրվածության մասին է։ Հեղինակը ցանկանում է իր ունեցած ամեն ինչ, նույնիսկ վերջին հացը, արցունքը, սիրտը, կյանքը, կիսել սիրելի մարդու հետ։ Բայց վերջում հասկանում է, որ ամեն ինչ միայն իր ցանկությունից չէ կախված, եթե դիմացինը չի ուզում, իր սերը կարող է անպատասխան մնալ։

«Կուզես պայթիր»
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Այս բանաստեղծությունը խոսում է սրտի և զգացմունքների արժեզրկման մասին։ Հեղինակը ասում է, որ այսօր մարդիկ այլևս չեն գնահատում սիրտը, բարությունը և անկեղծ զգացմունքները։ Ինչքան էլ սիրտը տառապի կամ փորձի, միևնույն է «կպարտվի»։

«Վշտացել եմ ամեն ինչից»
Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:

Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:

Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:

Այս բանաստեղծությունը մարդու հոգնածության և հիասթափության մասին է։ Հեղինակը ասում է, որ ամեն ինչ ապրել է՝ ուրախություն, տխրություն, ոգեշնչում, հիասթափություն։ Բայց այդ ամենից հետո նա արդեն հոգնել է և «կշտացել» ամեն ինչից։


Բակունց «Ալպիական մանուշակ»

Կարդալ Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքը, պատրաստվել քննարկման։

Քննարկման հարցեր

  1. Առանձնացրո’ւ բնանկարի և դիմանկարի հատվածները։
    Բնանկար
    Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։
    Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։
    Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

    Դիմանկար
     Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։
    Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։ Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։
  2. Բնութագրի’ր կերպարներից յուրաքանչյուրին։
    Հնագետը-Շատ հետաքրքրասեր մարդ է, սիրում է պատմություն, նա աշխարհին նայում է, իբրև թանգարան։
    Նկարիչը-Սիրում է մարդկանց, բնությունը, ունի նաև զգացմունքներ, հիշողություններ։
    Երրորդ ձիավորը-Ավելի շատ մտածում է ուտելու և առօրյա կյանքի մասին։
    Կինը-Հյուրընկալ և հոգատար կին է, տառապում է ամուսնու բռնությունից։
    Տղան-Հետաքրքրասեր երեխա։
    Հնձվոր-Կոպիտ, մռայլ և խանդոտ։
  3. Փորձիր կերպարներից յուրաքանչյուրի գործողություններին բացատրություն տալ։
    Հնագետը ուզում է բացահայտել անցյալը և պատմությունը, այդ պատճառով չի նկատում բնությունը և բնության գեղեցկությունը։ Նկարիչը տեսնում է աշխարհը զգացմունքներով, և կնոջը նկարում է, որովհետև տեսնելով նրան իր մեջ արթնանում է հիշողության զգացումը։ Երրորդ ձիավորը ավելի շատ մտածում է ուտելու մասին, նա ավելի շատ հետաքրքրված է առօրյա կյանքով։ Կինը ապրել է այդ պայմաններում և սովոր է հնազանդ ու համեստ լինել, հյուրերին ընդունում է, որովհետև հյուրընկալ է։ Տղան Նա դեռ երեխա է, ու նրա գործողությունները գալիս են անմեղ հետաքրքրությունից։ Հնձվորի գործողությունները գալիս են խանդից և ծանր կյանքի ազդեցությունից։
  4. Արդյո՞ք պատմվածքը գեղեցկության ընկալման մասին է, կամ գուցե հին ու նոր ժամանակների բախմա՞ն, գուցե հեղինակը սոցիալակա՞ն խնդիրներ է բարձրացնում:
    Պատմվածքը ցույց է տալիս, որ մարդիկ տարբեր կերպ են տեսնում աշխարհը։ Նկարիչը նկատում է գեղեցկությունը՝ բնության և մարդկանց մեջ, իսկ հնագետը զբաղված է միայն անցյալով և չի նկատում կենդանի կյանքը։ Միևնույն ժամանակ երևում է հին ու նորի տարբերությունը՝ Կաքավաբերդի հին բերդը, որը հիմա ավերակ է։ Պատմվածքում կա նաև սոցիալական խնդիր՝ գյուղական դժվար կյանք և կնոջ նկատմամբ կոպիտ վերաբերմունք։ Այսպիսով, հեղինակը ցույց է տալիս, որ աշխարհում կա և՛ գեղեցկություն, և՛ ցավ, և ամեն մարդ այն տարբեր կերպ է տեսնում։