Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։ Բջջի հիմնական բաղադրամասերը

Բոլոր կենդանի օրգանիզմները կառուցված են բջիջներից։ Բջիջը կենսաբանության հիմնական կառուցվածքային և գործառական միավորն է։ Կախված կառուցվածքից և որոշ հատկանիշներից՝ բջիջները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ նախակորիզավոր և կորիզավոր։

Նախակորիզավոր բջիջներ (պրոկարիոտներ)

Նախակորիզավոր բջիջները չունեն իրական, թաղանթով շրջապատված կորիզ։ Նրանց ժառանգական նյութը՝ ԴՆԹ-ն, գտնվում է ցիտոպլազմում՝ առանց կորիզային թաղանթի։ Այս բջիջները չունեն նաև թաղանթավոր օրգանոիդներ։ Դրանք ունեն պարզ կառուցվածք և հիմնականում միաբջիջ օրգանիզմներ են, օրինակ՝ բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

Կորիզավոր բջիջներ (էուկարիոտներ)

Կորիզավոր բջիջներն ունեն իրական կորիզ, որը շրջապատված է թաղանթով։ ԴՆԹ-ն գտնվում է հենց այդ կորիզում։ Այս բջիջները ունեն զարգացած ներքին կառուցվածք՝ ներառյալ տարբեր օրգանոիդներ, որոնք կատարում են տարբեր կենսական ֆունկցիաներ։ Կորիզավոր բջիջներ ունեն բույսերը, կենդանիները, սնկերը և նախակենդանիները։

Բջջի հիմնական բաղադրամասերը

1. Բջջաթաղանթ
Բջջաթաղանթը բջջի արտաքին շերտն է, որը պաշտպանում է բջիջը և կարգավորում է նյութերի մուտքն ու ելքը բջիջից։ Այն կիսաթափանցիկ է և ընտրողաբար թափանցելի։

2. Ցիտոպլազմ
Ցիտոպլազմը բջջի ներքին միջավայրն է՝ հեղուկ կառուցվածք, որտեղ տեղադրված են օրգանոիդները։ Այստեղ են ընթանում բջջային կենսաքիմիական գործընթացները։

3. Կորիզ
Կորիզը բջջի կառավարման կենտրոնն է։ Այն պարունակում է ժառանգական տեղեկատվություն՝ ԴՆԹ, որը վերահսկում է բջջի աճը, բաժանումը և գործառույթները։ Կորիզը միայն կորիզավոր բջիջներում է։

4. Օրգանոիդներ
Բջջում կան նաև տարբեր օրգանոիդներ, որոնցից են՝
Պլաստիդներ (բույսերի բջիջներում) – մասնավորապես քլորոպլաստները կատարում են
ֆոտոսինթեզ։
Ռիբոսոմներ – ապահովում են սպիտակուցների սինթեզը։ Կան բոլոր բջիջներում։
Միտոքոնդրիաներ – ապահովում են բջջի էներգիան՝ քիմիական ռեակցիաների միջոցով։
Էնդոպլազմային ցանց – մասնակցում է սպիտակուցների և լիպիդների սինթեզին և
տեղափոխմանը։
Գոլջիի ապարատ – մշակում, փաթեթավորում և տեղափոխում է բջջում առաջացած նյութերը։
Լիզոսոմներ – պարունակում են մարսող ֆերմենտներ և քայքայում են վնասված կամ ավելորդ նյութերը։

Մթնոլորտն աղոտող նյութերը 

Մթնոլորտն աղտոտող նյութերը այն քիմիական և ֆիզիկական միացություններն են, որոնք մուտք են գործում օդ և վնասում են շրջակա միջավայրը, մարդկանց և կենդանիներին։ Դրանք առաջանում են ինչպես բնական, այնպես էլ մարդու գործունեության արդյունքում։ Աղտոտման հիմնական աղբյուրներն են տրանսպորտը, արդյունաբերական գործարանները, էլեկտրակայանները և գյուղատնտեսական աշխատանքները։ Մթնոլորտի աղտոտումը կարող է առաջացնել առողջական խնդիրներ, կլիմայական փոփոխություններ, թթվային անձրևներ և բնության հավասարակշռության խախտում։

Փոխադրություն

ԵՐԳ ԵՐԳՈՑ, Գլուխ Դ

Թարգմանաչաց տոն

Գրաբար հատվածը փոխադրել արևելահայերեն

Փեսայն ասէ. 

1 Ահաւադիկ կաս գեղեցիկ մերձաւո՛ր իմ՝ ահաւադիկ կաս գեղեցիկ. աչք քո աղաւնիք բա՛ց ՚ի լռութենէդ քումմէ։ Վա՛րսք քո իբրեւ զերամակս այծից որք երեւեցան ՚ի Գաղաադէ։ 2 Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց որք ելանեն ՚ի լուալեաց. ամենեքեան երկուորիք են, եւ անորդի ո՛չ գոյ ՚ի նոսա։ 3 Իբրեւ զթել որդան են շրթունք քո. եւ խօսք քո գեղեցիկք. իբրեւ զկեղեւ նռան են այտք քո՝ բա՛ց ՚ի լռութենէդ քումմէ։ 4 Իբրեւ զաշտարակն Դաւթի պարանոց քո՝ որ շինեալն է ՚ի Թալպիովթ. հազար վահանք կախեալ են զնմանէ, եւ ամենայն նետք սպառազինաց։ 5 Երկո՛ւ ստինք քո իբրեւ զերկուս ուլս երկուորիս այծեման, որ արածիցին ՚ի մէջ շուշանաց, 6 մինչեւ տիւն նուաղեսցէ, եւ ստուերքն շարժեսցին։ Գնացի՛ց ես ինձէն ՚ի լեառն զմըռնենեաց, եւ ՚ի բլուրն կնդրկի։ 7 Ամենեւի՛ն գեղեցիկ ես, մերձաւոր իմ, եւ արատ ինչ ո՛չ գոյ ՚ի քեզ։ 8 Ե՛կ ՚ի Լիբանանէ հարսն, ե՛կ այսր ՚ի Լիբանանէ. եկեսցես եւ անցցես ՚ի գլխոյ հաւատոց՝ ՚ի կատարէ Սանիրայ եւ Հերմոնի, ՚ի մայրեաց առիւծուց, եւ ՚ի լերանց ընծուց։ 9 Սրտակա՛թ արարեր զմեզ քոյր մեր հարսն. սրտակա՛թ արարեր զմեզ միով ակամբ քով, եւ միով քառամանեկաւ պարանոցի քոյ։ 10 Քանզի գեղեցկացան ստինք քո քոյր իմ հարսն. քանզի գեղեցկացան ստինք քո ՚ի գինւոյ, եւ հոտ հանդերձից քոց քան զամենայն խունկս։ 11 Մե՛ղր կաթեցուցանեն շրթունք քո քոյր իմ հարսն. մեղր եւ կա՛թն ՚ի ներքոյ լեզուի քոյ, եւ հոտ հանդերձից քոց իբրեւ զհո՛տ կնդրկի։ 12 Պարտէ՛զ փակեալ քոյր իմ հարսն, պարտէզ փակեալ եւ աղբեւր կնքեալ։ 13 Պատգամաւորութիւն քո դրախտ նռնենեաց հանդերձ պտղովք մրգաբերաց։ Կիպրոս հանդերձ նարդոսիւ։ 14 Նարդոս եւ քրքում, խունկեղէգն եւ կինամոմոն, հանդերձ ամենայն ծառօք Լիբանանու։ Զըմուռս եւ հալուէ, հանդերձ ամենայն գլխաւոր խնկօք 15 Աղբեւր բուրաստանաց եւ ակն ջրոյ կենդանւոյ՝ բղխեալ ՚ի Լիբանանէ։ 16 Արի՛ հիւսւսի եւ ե՛կ հարաւ, շնչեա՛ ՚ի պարտէզ իմ, եւ բուրեսցին խունկք իմ։

1․ Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավոր իմ, քո աչքերը նման են աղավնու, երբ բացում ես քո լռության տակից, քո վարսերը նման են այծերի երամակից որոնք իջնում են Գաղադից։ 2․ Ատամները քո նման են ոչխարների հոտի, որ հելնում են լողավազանից, բոլորը զույգով են և կենտ չկա նրանց մեջ։ 3․ Քո շրթունքները նման են որդան թելերի, և քո խոսքը գեղեցիկ, նռան կեղևի նման են այտերը, որ բացվում է քո լռության միջից։ 4․Քո պարանոցը նման է Դավթի աշտարակին, որ կառուցված է Թալպիովտում։ ՀԱզար ՎԱհան է կախված նրանից և բազմազան նետեր։ 5․ Ստինքները քո իփր երկու ուլ, որ արածում են շուշանների մեջ, 6․ մինչև շարժվում են հով տեղը։ Ես ել գնում եմ զմուռսի լեռը և կնդրուքի բլուրը։ 7․ Ամբողջովին գեղեցիկ ես, մերձավոր իմ, ոչ մի արատ չունես։ 8․ Եկ Լիբանանից իմ հարս, արի և անցի հավատի գլուխը Հերմոնի և Սանիրայի գագաթներից, առյուծների և ինձերի լեռներից։ Կարոտով լցրիր մեր սիրտը, քույր մեր հարս, քո աչքով, երգով, պարանոցով։ Քո հայացքով և պարանոցիդ կախված մանյակով կարոտով լցրիր մեզ։ Քանի որ գեղեցկացան քո ստինքները իմ հարս, քանի որ գեղեցկացան ստինքերը գինով և հոտը խունկի հոտը տարածեց ամենուրեք։ Մեղ է կաթում քո շուրթերից քույր իմ հարս, մեղր և կաթ է քո լեզվի ներքո և քո հոտը տարածվում է իփր կնդրուկի հոտ։ Փակված պարտեզ ես քույր իմ հարս և կնքված աղբյուր։ Տնկիները նռնենիների դրախտ են, պտղատու ծառերի պտուղներով, Կիպրոսի Նարդոսներով։ Նարդոս և քրքում, խունկեղեն և կինամոն, լիբանանի ամեն տեսակ ծառերով։ Զմուրս ու հալվե, բոլոր լավագույն խնկերով հանդերձ։ Բուրաստանի աղբյուրներ են և գլխավոր ջրի աղբյուր որը բխում է Լիբանանից։ Արի հյուսիսից և եկ հարավ, շնչիր իմ պարտեզում և թող բուրեն իմ խունկերը։

Քննարկման նյութ

Մարդու դաստիարակությունը սկսվում է ընտանիքից։ Երեխայի բնավորության, մտածողության, վարքի ձևավորման ամենագլխավոր ուղեցույցը ծնողներն են։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ այո, որոշ չափով ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների սխալների համար։ Եթե ծնողը երեխային չի սովորեցնում տարբերել ճիշտն ու սխալը, բարին ու չարը, չի սերմանում հարգանք ու համբերատարություն, ապա հնարավոր է՝ երեխան հետագայում անի սխալ ընտրություններ։ Երբ երեխան մեծանում է, ինքնուրույն որոշումներ է սկսում կայացնել, շրջապատի ազդեցությունը նույնպես մեծանում է՝ ընկերներ, դպրոց, սոցիալական միջավայր։ Բայց մինչ երեխայի հասունանալը ծնողներն ունեն և՛ իրավական, և՛ բարոյական պարտավորություն հետևելու իրենց երեխայի վարքին, նրան ուղղություն ցույց տալու, սխալներից դուրս բերելու։ Կարելի է ասել, որ ծնողները որոշակի չափով պատասխանատու են երեխաների սխալների համար, հատկապես այն ժամանակ, երբ երեխան դեռ ինքնուրույն չէ։ Բայց հասարակությունը նույնպես մեծ դեր ունի երեխայի կյանքում և՛ լավ, և՛ վատ կողմերով։ Նրանք կարող է ազդել երեխայի մտածելակերպի և վարքի վրա։ Երեխայի վաղ տարիքում ծնողների դերը գերակշռող է, և նրանց պատասխանատվությունն առավել է։ Սակայն, երբ երեխան դառնում է գիտակից ու հասուն, սկսում է ինքնուրույն որոշումներ կայացնել, նա նույնպես սկսում է կրել պատասխանատվություն իր արարքների համար։ Բացի այդ երեխան ընտանիքի հայելին է, նա ցույց է տալիս իր դաստիարակությունը, որ գալիս է ընտանիքից։

Destination B2: Assignment

A. Choose the correct answer.
1. You needapassport to cross the……. between Mexico and the United States.
A) edge
B) line
C) border
D) rim

2. The hotel where we are…….. is quite luxurious.
A) living
B) remaining
C) existing
D) staying

3. When you…….. your destination, your tour guide will meet you at the airport.
A) arrive
B) get
C) reach
D) achieve

4. It can be quite busy here during the tourist ……..
A) season
B) period
C) phase
D) stage

5. David……….me to the train station every morning.
A) goes
B) takes
C) has
D) makes

6. I always enjoy our school…….. to France.
A) excursion
B) journey
C) trip
D) travel

7. Hurry up, or we’ll ………the bus!
A) avoid
B) miss
C) drop
D) lose

8. The brochure says that the hotel has a great……. ofthe sea.
A) appearance
B) look
C) sight
D) view

9. I must remember to ……….. a souvenir back from Spain for my grandmother.
A) go
B) take
C) bring
D) keep

10. The………. from London to Berlin is about 919 kilometres.
A) measure
B) length
C) gap
D) distance

11. Make sure you……. a hotel before you come to our island, especially in the summer.
A) book
B) keep
C) put
D) take

12. I live in Barcelona, but my……… town is Madrid.
A) birth
B) home
C) native
D) origin

B. Circle the correct word.
1) I hope to go on a trip round the (world) / earth one day.
2) You learn a lot about the local (territory) / area by speaking to local people.
3) It’s good to have someone to (lead) / guide you when you are on holiday.
4) I get the train to work every day and the fare / (fee) is quite expensive.
5) Captain Cook discovered Australia on a voyage / (travel) to the Pacific.
6) Most tourist attractions in London charge an admission (fee) / ticket.
7) The sunset over Niagara Falls really is a magnificent (look) / sight.

C. Complete using the correct form of the words in the box.
1. Let’s go to the airport to see Grandpa off when he flies back home.
2. If it starts to rain, make for a nearby cave to wait for it to pass.
3. We would like to remind all guests that they must check out before midday.
4. Please pull in and stop so that I can buy something to drink.
5. Every Saturday night my dad picks us up outside the cinema.
6. I think the neighbours have gone away for the weekend.
7. John’s up ahead so Greg is pedalling fast to catch up with him.
8. We’re going on holiday tomorrow, but we’ll call you when we get back.

D. Write a phrasal verb in the correct form to replace the words in italics. Add any other words you
need.

1. We can start ourjourney set off towards the mountains at dawn.
2. Dad fetched the luggage while Mum registered checked in at the hotel.
3. I asked the taxi driver to let me get out drop me off outside the train station.
4. Oh, no! I’ve forgotten my passport! We’ll have to go back turn round and get it!
5. The most exciting moment is when the plane leaves the ground takes off.
6. Stop the car! I think we’ve hit run over a dog.
7. I don’t think a horse can ever stay at the same speed as keep up with a car.

Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:
    Սկայորդու ավագ սերնդի իշխանությունը վերականգնվել էր Ք․ա․ VII-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում՝ Սկայորդու գլխավորությամբ։ Սեպագիր աղբյուրներում հիշատակվում էր Արմե-Շուբրիա անունով։
  2. Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:
    Ըստ Խորենացու՝ Պարույր Սկայորդին միավորել է Վանա լճից Եփրատ ընկած ողջ տարածքը։ Նա դաշինք է կնքել Մարաստանի և Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի։ Ք․ա․ 612 թ․ դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Այնուհետև Պարույրը թագադրվում է Մարաստանի արքայի կողմից և ճանաչվում Հայաստանի թագավոր։
  3. Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:
    Պարույրին հաջորդեց Երվանդ առաջին Սակավակյացը, ում անունով էլ արքայատոհմը ստացել է Երվանդունի անվանումը։ Նրա օրոք հայոց թագավորությունն ուներ 40-հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք։ Երվանդ Սակավակյացը Մարաստանի դեմ պատերազմում անհաջողություն կրելու արդյունքում ստիպված է լինում ճանաչել մարական գերիշխանությունը։ Կարճ ժամանակ անց՝ Աժդահակի օրոք, նա ապստամբում է Մարաստանի դեմ, սակայն ապստամբությունը ձախողվում է, և արքայական ընտանիքն ընկնում է մարական արքունիքի ծուղակը։
  4. Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:
    Տիգրանը անարդարություն նկատեց Մարաստանի արքա Աժդահակի և իր քրոջ՝ Տիգրանուհու, ամուսնության մեջ, ինչը դրդեց նրան կատարել ապստամբություն անելու որոշումը։
  5. Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:
    Երբ Դարեհ I-ը հաստատվեց գահին տերության ժողովուրդները սկսեցին ապստամբել պարսիկների տիրապետության դեմ։ Դարեհի թողած Բեհիսթունյան արձանագրությունը պատմում է, թե ինչպես էր նա իր իշխանության առաջին տարիներին ճնշում այդ ապստամբությունները։ Արձանագրությունները եղել են եռալեզու՝ պարսկերեն, էլամերեն, բաբելերեն։ Պարսկերեն արձանագրություններում Հայաստանը կոչվում է Արմինա, էլմաներենում՝ Հարմինույա, բաբելերենում՝ Ուրարտում։
  6. Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:
    Հայաստանը Աքեմենյան Պարսկաստանի XIII-րդ սատրապությունն էր(վարչական միավորը)։ Հայաստանի կառավարիչ-սատրապները Հայկազուն-Երվանդական տոհմի ներկայացուցիչներ էին և կարևոր դիրք էին գրավում Աքեմենյան տերության մեջ՝ ազգակցական, խնամիական սերտ կապեր ունենալով պարսից արքայից արքայի հետ։ Հայաստանը՝ որպես սատրապություն, Աքեմենյան Պարսկաստանի կազմում մնաց մինչև 331 թվականը։
  7. Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:
    Քսենոփոնը Հայաստանը նկարագրում է՝ որպես շատ հարուստ, բարեկեցիկ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Նա նշել է, որ չկար մի տուն, որտեղ իրենց չհյուրասիրեցին բազմատեսակ խմիչքներով ու մսեղեն կերակուրով։ Պատմիչը նաև նշում է, որ առաջին անգամ գարեջուր է փորձել Հայաստանում։

Ադենոզինեռֆոսֆորական թթու։ վիտամիններ

Ադենոզինեռֆոսֆորական թթուն (ԱԵՖԹ)՝ կամ առավել հայտնի՝ ԱՏՖ (Ադենոզինեռֆոսֆատ), կենսաքիմիական միացություն է, որը հանդիսանում է բջիջների հիմնական էներգիայի աղբյուրը։ Այն առաջանում է օքսիդատիվ ռեակցիաների կամ սննդի քայքայման արդյունքում և օգտագործվում է տարբեր կենսաբանական գործընթացների՝ ինչպես են՝ մկանների կծկում, նյարդային ազդակների հաղորդում, կենսասինթեզ և այլն։ ԱՏՖ-ի կառուցվածքը՝ այն բաղկացած է 3 հիմնական մասից՝ ադենին, ռիբոզա (շաքար), երեք ֆոսֆատային խմբեր։ Ֆոսֆատային խմբերի միջև կապերն էներգիա են պարունակում, որոնք կոտրվելով՝ ազատում են էներգիա բջջի համար։

Վիտամիններ և ԱՏՖ՝ վիտամինները ուղղակիորեն ԱՏՖ չեն առաջացնում, սակայն շատ վիտամիններ կոենզիմների ձևով մասնակցում են այն գործընթացներին, որոնց միջոցով բջիջները ԱՏՖ են սինթեզում։ Օրինակ՝ B3 (նիկոտինամիդ) – մասնակցում է ՆԱԴ+ և ՆԱԴՊ+ կոենզիմների ձևավորմանը, որոնք էական են ԱՏՖ-ի սինթեզում։ B խմբի վիտամինները (B1, B2, B3, B5, B6) կարևոր են էներգիայի նյութափոխանակության համար։ B1 (թիամին) – մասնակցում է գլյուկոզի քայքայման գործընթացներին։ B2 (ռիբոֆլավին) – մասնակցում է ՖԱԴ-ի և ՖՄՆ-ի ձևավորմանը։

The Shallows

Nicholas Carr’s book The Shallows talks about the effect of the Internet on our brain. The writer believes that people read less carefully because they always jump from one website to another. He says the Internet teaches us to look for fast information instead of thinking slowly and deeply.

I think his opinion is partly right. Many students today find it hard to read long books. They prefer short messages, videos, or posts. I also sometimes feel I lose focus when I spend too much time online. In this way, Carr is correct, because the Internet really changes our habits.

But I also see the positive side of the Internet. It helps us study better, find answers quickly, and communicate with people everywhere. It gives us knowledge that books alone cannot give. The problem is not the Internet itself, but how people use it.

For me, the best solution is balance. We should spend time online, but also read books and think quietly. In this way, we can keep both fast learning and deep thinking.

Assignment lesson 4

Vapor-գոլորշի
Eliminate-վերացնել
Villain-չարագործ
Dense-խիտ
Utilize-օգտագործել
Humid-խոնավ
Theory-տեսություն
Descend-իջնել
Circulate-շրջանառվել
Enormous-հսկայական
Predict-կանխագուշակել
Vanish-անհետանալ

Arman vanished in a dense area, where he encountered the villain who had already predicted Arman’s arrival. He tried to descend, but the enormous walls of the fortress didn’t allow it. He began to circulate around the fortress. Arman intended to eliminate the villain. He tried to utilize the most brutal theory, but it didn’t work. An idea crossed Arman’s mind — to vapor the walls so he could get a closer look at the villain. Entering the castle, Arman noticed the humid floor and realized that the villain had tried to escape without leaving any trace behind.