The Shallows

Nicholas Carr’s book The Shallows talks about the effect of the Internet on our brain. The writer believes that people read less carefully because they always jump from one website to another. He says the Internet teaches us to look for fast information instead of thinking slowly and deeply.

I think his opinion is partly right. Many students today find it hard to read long books. They prefer short messages, videos, or posts. I also sometimes feel I lose focus when I spend too much time online. In this way, Carr is correct, because the Internet really changes our habits.

But I also see the positive side of the Internet. It helps us study better, find answers quickly, and communicate with people everywhere. It gives us knowledge that books alone cannot give. The problem is not the Internet itself, but how people use it.

For me, the best solution is balance. We should spend time online, but also read books and think quietly. In this way, we can keep both fast learning and deep thinking.

Assignment lesson 4

Vapor-գոլորշի
Eliminate-վերացնել
Villain-չարագործ
Dense-խիտ
Utilize-օգտագործել
Humid-խոնավ
Theory-տեսություն
Descend-իջնել
Circulate-շրջանառվել
Enormous-հսկայական
Predict-կանխագուշակել
Vanish-անհետանալ

Arman vanished in a dense area, where he encountered the villain who had already predicted Arman’s arrival. He tried to descend, but the enormous walls of the fortress didn’t allow it. He began to circulate around the fortress. Arman intended to eliminate the villain. He tried to utilize the most brutal theory, but it didn’t work. An idea crossed Arman’s mind — to vapor the walls so he could get a closer look at the villain. Entering the castle, Arman noticed the humid floor and realized that the villain had tried to escape without leaving any trace behind.

Մթնոլորտի աղտոտման աղբյուրները 

Մթնոլորտի աղտոտման աղբյուրները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ բնական և մարդածին (արհեստական): Հրաբխի ժայթքումներ, փոշու փոթորիկներ, անտառային հրդեհներ, բուսականության փչացում և քայքայում, մթնոլորտային գազերի բնական արտանետումներ սրանք սրանք առաջանում են բնության բնական գործընթացների արդյունքում։ Արդյունաբերական գործարաններ և ֆաբրիկաներ, ավտոմեքենաների արտանետումներ, էլեկտրակայաններ (հատկապես ածխով աշխատող), քիմիական արտադրություններ, շինարարական աշխատանքներ (փոշի, նյութեր), թափոնների այրում սրանք առաջանում են մարդու գործունեության արդյունքում և համարվում են մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառը։ Այս աղտոտիչները կարող են առաջացնել օդի որակի վատթարացում, թթվային անձրևներ, կլիմայի փոփոխություն և առողջական խնդիրներ մարդկանց և կենդանի օրգանիզմների համար։

Սոցիալական ցանցերի ազդեցությունը պատանիների վրա

Քննարկման թեմաներ՝

  • Ինչպե՞ս է ձևավորվում ինքնությունն առցանց միջավայրում։
    Ինքնությունը առցանց միջավայրում ձևավորվում է մարդու գործունեության, հաղորդակցման և ներկայացման միջոցով տարբեր հարթակներում՝ սոցիալական ցանցերում, խաղերում և այլ թվային տարածքներում։ Մարդը ստեղծում է իր պրոֆիլը, Ընտրում է՝ ինչպես ու ինչպիսի բովանդակությամբ կկիսվի։ Հաղորդակցվում է այլ մարդկանց հետ, արձագանքներ է ստանում և ձևավորում իր թվային կերպարը։
  • Դրական և բացասական կողմերը։
    Դրական կողմերն են՝ ինքնարտահայտման հնարավորություն, մարդը կարող է ազատորեն ներկայացնել իր հետաքրքրությունները, կարծիքները և հմտությունները։ Նոր կապերի ստեղծում հեշտանում է շփումը նոր մարդկանց հետ՝ ամբողջ աշխարհում։ Գիտելիքի և փորձի տարածում կարելի է կիսվել օգտակար տեղեկատվությամբ ու սովորել ուրիշներից։

    Բացասական կողմերն են՝ իրական և թվային անձի միջև հակասություն, երբ առցանց կերպարը արհեստական է կամ կեղծ։ Բացասական մեկնաբանություններ կամ հարձակումներ ուրիշների կողմից։ Անձնական տվյալների գողություն կամ չարաշահում։ Մարդը կարող է իրական կյանքում մեկ ձև լինել, բայց ինտերնետում՝ լրիվ ուրիշ։
  • Քննարկում՝ արդյոք սոցցանցերը խթանում են սոցիալական կապերը, թե փոխարենը մեկուսացնում։
    Սոցցանցերի խթանումը՝ Օգնում են կապը պահպանել ընկերների և հարազատների հետ, անգամ երբ նրանք հեռու են։ Հնարավորություն են տալիս նոր ծանոթություններ հաստատել՝ մարդկանց հետ, ովքեր նույն հետաքրքրություններն ունեն։ Թույլ են տալիս մասնակցել խմբերին, միջոցառումներին, լինել համայնքի մի մաս։ Համավարակի նման իրավիճակներում դարձել են շփման միակ ձևը, երբ մարդիկ ֆիզիկապես մեկուսացած էին։

    Մեկուսացում՝ Երբ մարդը ավելի շատ ժամանակ է անցկացնում առցանց, քան իրական մարդկանց հետ։ Շատերը սկսում են համեմատել իրենց կյանքը ուրիշների «կատարյալ» պրոֆիլների հետ, ինչն առաջացնում է միայնություն կամ դժգոհություն։ Շփումները երբեմն դառնում են մակերեսային՝ առանց իրական կապի կամ զգացմունքային մտերմության։ Մարդիկ կարող են կախվածություն ունենալ սոցցանցերից՝ հեռանալով իրական շփումներից։

Հարցեր որոնց պետք է պատասխանել գրավոր ՝

  • Ի՞նչ ենք մենք ցույց տալիս մեր մասին սոցցանցերում։
    Սոցցանցերում մենք հիմնականում ցույց ենք տալիս այն, ինչ ցանկանում ենք, որ ուրիշները տեսնեն մեր մասին։ Սա կարող է լինել մեր իրական կյանքից հատվածներ։
  • Արդյոք դա իրական «ես»-ն է, թե՞ ներկայացնում ենք իդեալականացված տարբերակ։
    Սոցցանցերում ներկայացվող «եսը» հաճախ իրականության միայն մի մասն է։ Այն նման է նկարին՝ գեղեցիկ, ֆիլտրացված ու ընտրովի։ Իսկ իրական «եսը» շատ ավելի բազմազան է՝ զգացմունքներով, դժվարություններով ու անկեղծ պահերով։
  • Ի՞նչ դեր ունի լայքերի ու մեկնաբանությունների քանակը։
    Դրական կողմերը՝ ուժեղացնում է ինքնավստահությունը շատ լայքեր ու դրական մեկնաբանություններ կարող են ուրախացնել, բարձրացնել մարդու տրամադրությունը։ Տպավորություն է ստեղծում, որ մարդը ընդունված է։ Խրախուսում է ակտիվ լինել, կիսվել ավելի շատ բովանդակությամբ։

    Բացասական կողմերը՝ կախվածություն է ստեղծում ուրիշների կարծիքից մարդը սկսում է իր արժեքը կապել լայքերի թվի հետ։ Հոգեբանական ճնշում, երբ լայքերի քանակը քիչ է, մարդը կարող է նեղվել, ընկճվել կամ նույնիսկ ջնջել հրապարակումը։ Համեմատություն, մարդիկ հաճախ համեմատում են իրենց լայքերի քանակը ուրիշների հետ։
  • Արդյո՞ք մենք ձևափոխում ենք մեր վարքը՝ հանուն օնլայն ընդունման
    Այո, շատ հաճախ մարդիկ ձևափոխում են իրենց վարքը՝ հանուն օնլայն ընդունման։ Սոցիալական ցանցերում ընդունված լինելու ցանկությունը կարող է ազդել մարդու պահվածքի, արտահայտվելու ձևի ու նույնիսկ մտածելակերպի վրա։

Խմբային աշխատանք՝

Յուրաքանչյուր խումբ գրում է 3 տարբեր ձևով ստեղծված առցանց պրոֆիլի նկարագրություն (իրական, իդեալականացված) և համեմատում դրանք

Առաջադրանք՝

  • Յուրաքանչյուր աշակերտ գրում է մեկ դրական և մեկ բացասական փորձ, որը ունեցել է սոցցանցերում
  • Գրում է հինգական դրական և հինգական բացասական կողմ,որն ունեն սոցցանցերը
    Դրական կողմերը՝ հեշտ է շփվել ընկերների ու ընտանիքի հետ, անկախ տարածությունից։ Կարելի է հանդիպել ու շփվել նոր մարդկանց հետ։ Հասանելի են օգտակար նյութեր, նորություններ, հմտությունների ուսուցում։ Հնարավորություն է տալիս կիսվել կարծիքներով, ստեղծագործություններով, նկարներով։ Կարելի է խոսել կարևոր հարցերի շուրջ ու ազդել հանրության վրա։

    Բացասական կողմերը՝ շատ ժամանակ ենք անցկացնում անիմաստ թերթելով։ Համեմատում ենք մեզ ուրիշների «կատարյալ» կյանքերի հետ։ Վիրավորանքներ, մեկնաբանությունների միջոցով նեղացնել։ Մարդիկ հաճախ ձևացնում են այլ բան, քան իրենք իրականում են։

Բանավեճ՝

Բաժանվելով երկու խմբի

  • Խումբ Ա՝ պնդում է, որ սոցցանցերը խթանում են սոցիալական կապերը
  • Խումբ Բ՝ պնդում է, որ սոցցանցերը մեկուսացնում են մարդկանց

Ամփոփ աշխատանք էսսեի տեսքով՝

«Իմ ինքնությունը սոցցանցերում՝ ինչպես եմ ներկայանում և ինչու»

Ինչը կփոխեիր քո սոցհարթակներում

Ինչի վրա սկսեցիր ուշադրություն դարձնել, որը նախկինում կարևոր չէր քեզ համար

My unsung heroes

My unsung heroes are the people who keep their country clean, love each other, and help others.
They do kind things without telling everyone about it. They clean the environment, take care of nature, and care about how others feel. These people can be our neighbor, our friend, or just someone walking by. They don’t want to be famous. They just want to be good people. These are my unsung heroes.

🟩 TOPIC 1. Present Simple Tense

📘 Explanation

The Present Simple tense is used to talk about:

  1. Habits or routines – things that happen regularly.
  2. Facts or general truths.
  3. Permanent situations or descriptions of character.

Form:
Positive: Subject + base verb (+ s/es for he/she/it)
Negative: Subject + do/does + not + base verb
Question: Do/Does + subject + base verb?

📙 Examples

  1. They help others.
  2. She cleans the environment every day.
  3. Good people don’t want to be famous.

📝 QUIZ 1

  1. Choose the correct form:
    a) He ___ (help) his friends.
    ➤ a) help b) helps c) helping
  2. Choose the negative form:
    a) They clean the park.
    ➤ a) They not clean. b) They doesn’t clean. c) They don’t clean.
  3. Make a question:
    a) ___ they love nature?
    ➤ a) Does b) Do c) Did
  4. Which sentence is correct?
    a) She help others. b) She helps others. c) She helping others.

🟩 TOPIC 2. Relative Clauses

📘 Explanation

Relative clauses give extra information about a person or thing without starting a new sentence.
We use who, which, and that.

  • who → for people
  • which → for things or animals
  • that → can replace who or which in informal English

📙 Examples

  1. People who help others are heroes.
  2. The park which they clean is beautiful.
  3. The friends that care about others are kind.

📝 QUIZ 2

  1. The man ___ helps us is very kind.
    ➤ a) which b) who c) where
  2. The trees ___ they plant are green.
    ➤ a) who b) that c) where
  3. The people ___ clean the city are my heroes.
    ➤ a) which b) who c) what
  4. The park ___ is clean is big.
    ➤ a) who b) which c) where

🟩 TOPIC 3. Abstract Nouns

📘 Explanation

Abstract nouns are words that name ideas, feelings, or qualities—things we cannot see or touch.
They express emotions or moral values.

Examples: kindness, love, honesty, courage, happiness, care.

📙 Examples

  1. Kindness makes the world better.
  2. Love helps people stay together.
  3. Courage is important for doing the right thing.

📝 QUIZ 3

  1. Which is an abstract noun?
    ➤ a) apple b) kindness c) chair
  2. Choose the correct sentence:
    ➤ a) I can see your love. b) I can feel your love. c) I can touch your love.
  3. Which word is NOT abstract?
    ➤ a) happiness b) tree c) honesty
  4. Fill in the blank:
    ___ makes people happy. (Use an abstract noun)
    ➤ Example: Love / Kindness / Care

🟩 TOPIC 4. Descriptive Adjectives

📘 Explanation

Adjectives are words that describe nouns (people, places, or things).
They tell what something or someone is like—kind, clean, good, famous, caring, etc.

Word order:
An adjective usually comes before the noun it describes.

📙 Examples

  1. They are kind people.
  2. She is a good friend.
  3. He is not a famous person.

📝 QUIZ 4

  1. The ___ man helps others.
    a) kind b) kindness c) kindly
  2. Choose the correct word order:
    ➤ a) people good b) good people c) people are good
  3. Choose the sentence with an adjective:
    ➤ a) They clean the park. b) The park is clean. c) They clean.
  4. She is a ___ person.
    ➤ a) help b) helping c) helpful

🌟 SUMMARY

From your text “My Unsung Heroes”, we can learn how these grammar points work together:

Descriptive Adjectives → describe qualities (kind, good, clean, caring)

Present Simple → describes habits and facts (They help others.)

Relative Clauses → add information about people (People who help others…)

Abstract Nouns → show values and emotions (kindness, love, courage)

Մթնոլորտ: Մթնոլորտի դերն ու նշանակությունը

Մթնոլորտը Երկրի շուրջը տարածված գազային շերտն է, որը կարևոր դեր ունի կյանքի գոյության և պահպանման համար։ Մթնոլորտը պաշտպանիչ շերտ է՝ պաշտպանում է Երկիրը Արեգակից եկող վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից (հատկապես օզոնային շերտը)։ Մթնոլորտի շերտերում մետեորիտները քայքայվում են՝ չհասնելով Երկրի մակերես։ Պահպանում է մոլորակի ջերմային հավասարակշռությունը՝ գիշերն ու ցերեկը չափից շատ չցրտելու կամ չտաքանալու համար։ Հատկապես թթվածին մարդուն և կենդանիներին, իսկ ածխաթթու գազ՝ բույսերին։

Հետազոտական աշխատանք 2025-2026

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ — ՎԱՐԺԱՐԱՆ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԹԵՄԱ՝ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը
ՍՈՎՈՐՈՂ՝ Էլեն Շահվերդյան
ԴԱՍԱՐԱՆ՝ 10.5
ՂԵԿԱՎԱՐ՝ Անուշ Ներսիսյան
Գրախոս՝
Աշխատանքի ընթացքը՝
https://docs.google.com/document/d/1uRQ7PvtPtZrRIW-EF_pSXyZGSJY3T0Z3V-aqd_IVeZs/edit?tab=t.0

«Վանի թագավորություն»

Թեմա «Վանի թագավորություն»

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Վանի թագավորություն», էջ 33-43

  • Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
  • Ստեղծեք ուսումնական նյութ՝ <<Վանի թագավորության կազմավորումը և հզորացումը․ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I>> թեմայով։
  • Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը>>
  • Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
    1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։
    Սարդուրի II-ի օրոք Վանի թագավորությունը հասավ իր ամենամեծ սահմաններին։ Հարավում այն հասնում էր Պարսից ծոցին, հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական մասեր, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, հյուսիսում՝ Սև ծով, իսկ արևելքում՝ Կասպից ծով։

    2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։
    Մ․թ․ա․ 743 թվականին Ասորեստանի Թիգլաթպալասար III արքան կասեցրեց Վանի թագավորության զորքերի տեղաշարժը Եփրատի հովտում։ Նրանք ձգտում էին այդպիսով հասնել Բաբելոն՝ շրջափակելով Ասորեստանը չորս կողմից։ Մ․թ․ա․ 735 թվականին ասորական զորքը հասավ Տուշպա-Վան։ Չկարողացան այն գրավել, բայց պաշարեցին, իսկ հանձնվելուց հետո շրջակա տարածքները կողոպտեցին։

    3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։
    Ռուսա I-ը շարունակում էր հոր գործը՝ իր ենթակայության տակ պահելով առանձին երկրները ու թուլացնելով Ասորեստանին։ Առաջին հերթին նա վերադարձրեց Սևանի ափի որոշ տարածքներ, հետո Աղձնիքը վերադարձրեց, իսկ հետո հասավ Կասպից ծով։

    4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։
    Անհաջողությունը եղավ այն պատճառով, որ մարտը կենտրոնացված էր միայն Ասորեստանի դեմ, բայց կիմերական քոչվոր ցեղերը ևս հարձակումներ սկսեցին Վանի թագավորության դեմ։ Սրանից բացի՝ Սարգոն II-ն օգտվեց առիթից ու արշավեց թագավորության դեմ։

    5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։
    Նա խուսափեց Ասորեստանի հետ պատերազմից՝ պահպանելով խաղաղություն և կայունություն։ Դրա շնորհիվ կենտրոնացավ ներքին ամրապնդման, շինարարության և տնտեսության զարգացման վրա։ Հյուսիսից եկող վտանգներին դիմակայում էր պաշտպանական միջոցներով։ Դաշնակիցներ էր փնտրում հյուսիսային ցեղերի դեմ։ Ռուսա II-ի դիվանագիտությունը թույլ տվեց Ուրարտուին գոյատևել դժվարին ժամանակներում՝ առանց մեծ պատերազմների։
  • Վերլուծե՛ք
    Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց:
    Կարծում եմ պատճառն էր, որ Ուրարտուն երկար ժամանակ պայքարում էր Ասորեստանի դեմ, սակայն այդ պատերազմները երկրի համար վտանգավոր եղան։ Հյուսիսից սկյութներն ու քիմմերներն ավերիչ հարձակումներ սկսեցին, քանդելով ուրարտական բնակավայրերը։ Թագավորության ներսում առաջացան անկարգություններ, իշխանության թուլացում։ Մարերը դարձան տարածաշրջանի գերիշխող ուժ և դուրս մղեցին Ուրարտուին քաղաքական ասպարեզից։ Բազմաթիվ խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Տուշպան, ավերվեցին ներխուժողների կողմից։

Վանի թագավորության կազմավորումը և հզորացումը․ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I

Վանի թագավորություն և Սարդուրի I

Ք․ա․ 830-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի տարածքում կային մի շարք փոքր պետական կազմավորումներ, որոնք կազմում էին համադաշնություններ։ Դրանցից ամենամեծը Արարատյան դաշտում, Սյունիքի մարզում և Սևանա լճի ավազանում տարածվող Էթիունի երկրի համադաշնությունն էր՝ Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Մյուսը Դիաուխիի (Տայք) շրջանում կազմավորված համադաշնությունն էր լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում։ Երրորդը հարավում էր՝ Վանա լճի ավազանի Նաիրի թագավորության շուրջ։ Սա Վանի թագավորության նախնական վիճակն էր։ Վերոնշյալ թվականներին Նաիրին ունեցավ նոր մայրաքաղաք՝ Տուշպան (Տոսպ, Վան), որը կառուցեց Սարդուրի I-ը (մ․թ․ա․ մոտ 835-825թթ․)։ Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, հայկականներում՝ Նաիրի կամ Բիայնիլի։ Աստվածաշնչում այն նշվում է Արարատյան թագավորություն անվամբ։ Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը ձգվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Իշպուինի

Սարդուրի I-ի որդի Իշպուինին մ․թ․ա․ մոտ 825-810 թվականներին դառնում է Տուշպա-Վանի արքա և մեկը մյուսի հետևից իրականացնում է բարեփոխումներ, որոնք շարունակվում են նաև Մենուայի գահակալության ընթացքում։ Սկզբնական շրջանում միայն Իշպուինին էր սրանց հեղինակը, սակայն հետագայում նրան միացավ որդին՝ Մենուան, ինչը փաստում են համատեղ արձանագրությունները։ Տեղական սեպագրի ստեղծումը տեղի է ունեցել նրա գահակալության առաջին շրջանում (գրային բարեփոխում), իսկ կրոնական բարեփոխումը՝ (միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը) երկրորդ շրջանում։ Այս պատճառով էլ դիցարանի արձանագրումը Խալդյան դարպասի վրա (այժմ՝ Մհերի դուռ) երկուսի անունով է։ Ռազմական բարեփոխումներ ևս տեղի ունեցան Իշպուինիի օրոք։ Դաշնային աշխարհազորը փոխարինվեց կանոնավոր բանակով, որը նաև ավելի մարտունակ էր և բաժանված էր ըստ զորատեսակների։ Սրա շնորհիվ նա ընդլայնեց թագավորության տարածքը՝ դրա մեջ ընդգրկելով Արդինի-Մուսասիր երկիրը և Հայկական Պար լեռնաշղթայի հարավային լանջերը (որը դարձավ թագավորության հյուսիսային սահմանը)։

Մենուա

Մենուան թագավորեց մ․թ․ա․ մոտ 810-786 թվականներին և այդ շրջանում հասցրեց մեծ բարեփոխումներ կատարել։ Նրա անունը մեզ հայտնի է հատկապես 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը կառուցելու համար, որը մինչ օրս օգտագործվում է։ Հայտնի է նաև ռազմավարական խոշոր մի հենակետ կառուցելու համար Արաքս գետի աջ ափին, որը կոչվել է Մենուախինիլի։ Մենուան հյուսիսարևմտյան սահմանների ամրապնդման համար արշավում է դեպի Դիաուխի (Տայք) և այն դարձնում հարկատու։ Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հասնում է մինչև Ասորեստան, արևմուտքում՝ Եփրատից այն կողմ, և հարկատու են դարձնում Մելիտեայի (Մալաթիա, Մելիդ) թագավորությունը։ Ուրմիո լճի հարավում գտնվող Մանայի թագավորությունն ընդունում է Մենուայի գերիշխանությունը, իսկ Ասորեստանն անընդհատ փորձում է խոչընդոտել Մենուայի քայլերը, բայց մ․թ․ա․ 791 թվականին վերջնականապես ձախողում է։ Այսպիսով՝ Մենուան հաղթանակ է տանում Ասորեստանի՝ տարածաշրջանի մեծագույն տերության նկատմամբ՝ դարձնելով Վանի թագավորությունը գերտերություն, միավորելով հայկական գրեթե բոլոր մանր թագավորությունները։

Արգիշտի I

Արգիշտի առաջինը գահակալել է մ․թ․ա․ մոտ 786-764 թվականներին և այդ ընթացքում հասցրել է Վանի թագավորությունն իր հզորացման գագաթնակետին։ Մ․թ․ա․ 785-783 թվականներին նա արշավում է դեպի Դիաուխի և թագավորությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունները: Հետագայում նա խոշոր արշավանք է կազմակերպում դեպի արևմուտք՝ Փոքր Ասիա, գրավում է Մելիտեան ու այլ երկրներ, վերադառնում է հազարավոր ռազմագերիներով ու մեծ ռազմավարով։ Մ․թ․ա․ 782 թվականին զորքերը շարժվում են դեպի Աղստևի հովիտ։ Նույն թվականին հիմնադրվում է Էրեբունի ամրոցը։ Մ․թ․ա․ 781 թվականը նույնպես հիշարժան էր․ Արգիշտի արքան պարտություն է մատնում ասորեստանյան զորքերին ու շարժվում է դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով Պարսուա (Պարսք) և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Սրա շնորհիվ Ասորեստանը 3 կողմից շրջապատվում է Հայաստանով։ Արգիշտի I-ը ստեղծում է Վանի աշխարհակալությունը։