Համո Սահյան բանաստեղծություններ

Համո Սահյան «Կա մի թուլություն»

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Համո Սահյան «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Համո Սահյան «Ես կուզեի»

Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես:

Համո Սահյան «Ինչ արած, մարդ եմ»

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Համո Սահյան «Կուզես պայթիր»

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Համո Սահյան «Նեղվում եմ»

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Համո Սահյան «Չես ասի ոչ մի բառով»

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով».

Համո Սահյան «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Համո Սահյան «Ում համար իմ ուշքը գնաց»

Ում համար իմ ուշքը գնաց, 
Նա ինձ համար երազ մնաց, 
Բայց երբ հետո ուշքի եկավ 
Որ ջուր պիտի շաղեր վրաս, 
Ուշքի բերեր ժամանակին, 
Ուշացել էր…Ուշ էր արդեն: 
Ով ինձ համար ուշքը կորցրեց 
Ով գիտի ում սիրտը կոտրեց: 
Չտեսնելու տվի անցա 
Բայց երբ հետո ուշքի եկա, 
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն: 
Եվ ապրում ենք ափսոսալով, 
Եվ դժվար ենք ուշքի գալիս, 
Որ ուշացած ուշքի գալով 
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

Sports and arts in my life

Sport plays a individual role in my life, and so does art. Every sport requires physical preparation and teamwork. Art is a way of expressing emotions and thoughts. Sport also creates unity, where each of us invest our strength so that our collective effort leads to good results. Art is more individual — people who deal with in art is inclined to be more harmonious.

Discussing Grammar

Ex. 1 Work with a partner. Underline the correct verb form.
1 ‘Why are you putting on your coat?’
‘Because I’ll take / I’m going to take the dog for a walk.’

2 ‘Would you like to go out for a drink tonight?’ ‘
How about tomorrow night? I’ll call /I’m calling you.’

3 ‘What’s the score?»
‘6-0. They’re going to lose / They’ll lose.

4 ‘It’s Tony’s birthday next week.’
‘Is it? I didn’t know. I’ll send / I’m going to send him a card.’

5 ‘Are you and Alan still going out together?»
‘Oh yes, we’ll get/we’re getting married in June.

6 ‘Where are you going on holiday this year?’
‘We haven’t decided. We might go / We’re going to Italy?

What do you think will happen?
Ex. 3 Make sentences using I think… will and the prompts in A. Match them with a sentence in B.

I think Jerry will win the tennis match. He’s been playing really well lately.

I think Jerry will win the tennis match. He’s been playing really well lately.

I think it will be a nice day tomorrow. The forecast is for warm and dry weather.

I think I will pas my exam on Friday. I’ve been studying for weeks.

I think you will like the film. It’s a wonderful story, and the acting is excellent.

I think we will get to the airport in time. But we’d better get going.

I think you will get the job. You have the right qualifications and plenty of experience.

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Այն նյութական արտադրության ճյուղերից մեկն է: Գյուղատնտեսական աշխատանքի գլխավոր միջոցը հողն է:

Հողերի ամբողջությունն անվանում են հողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունում օգտագործելի գյուղատնտեսական նշանակության հողեր կամ հողահանդակներ և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ:
Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են աշխարհի հողային ֆոնդի շուրջ 30-%­: Ի տարբերություն արդյունաբերության՝ գյուղատնտեսության արտադրությունը կախված է տարվա եղանակներից (բնակլիմայական պայմաններից): 

Օրինակ

Բարենպաստ պայմաններում հնարավոր է տարվա ընթացքում ստանալ մի քանի բերք՝ Եգիպտոսում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում և այլն:

Բերրիության բարձրացման համար կատարվում են հողերի բարելավմանը (մելիորացիա) նպատակաուղղված բազմաբնույթ աշխատանքներ. չոր հողերի արհեստական ոռոգում, գերխոնավ հողերի չորացում, քարքարոտ հողերի քարամաքրում, ցանքաշրջանառություն և այլն:

Ցանքաշրջանառությունը միևնույն դաշտում մի քանի տարվա ընթացքում զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի գիտականորեն հիմնավորված հաջորդական հերթափոխությունն է՝ հողի բերրիությունը պահպանելու նպատակով: 

Ի տարբերություն բուսաբուծության՝ անասնապահությունը շուրջտարյա արտադրություն է, քանի որ գյուղատնտեսական կենդանիների խնամքը և մթերքի (օրինակ` կաթի, ձվի) արտադրությունը չեն դադարեցվում ամբողջ տարվա ընթացքում:

Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը

Ուշադրություն

Գյուղատնտեսության ճյուղերն են անասնապահությունը և բուսաբուծությունը:

Յուրաքանչյուր երկրի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է տեղական բնական առանձնահատկություններով: Սովորաբար գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում անասնապահության բաժինը գերակշռում է բարձր զարգացած եվրոպական երկրներում (օրինակ` Գերմանիայում կամ Դանիայում), ինչպես նաև զարգացող այնպիսի երկրներում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր, իսկ վարելահողերի տարածքը շատ փոքր է (օրինակ` Մոնղոլիա, Սուդան և Եթովպիա):

Սահմանափակ տարածքի և անբարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում բուսաբուծության համախառն բերքի և անասնապահության արտադրանքի ավելացման մեծ հնարավորությամբ օժտված ուղղություն կարող է ծառայել մշակվող հողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաև գյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացումը: 

Գյուղատնտեսությունը զարգանում է 2ուղղությամբ՝ էքստենսիվ և ինտենսիվ:

Գյուղատնտեսության էքստենսիվ ուղղությունԳյուղատնտեսության ինտենսիվ ուղղություն
Արտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր հողատարածքների հերկումն է, վարելահողերի մակերեսի ընդարձակումը, անասունների գլխաքանակի ավելացումը:*Գյուղատնտեսության վարման այս եղանակի դեպքում իրականացվում են քանականան փոփոխություններԱրտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր՝ բարձր բերքատու մշակաբույսերի ու բարձր մթերատու կենդանիների, ինչպես նաև տեխնիկայի ներդրումն է, բույսերի պաշտպանությունը գյուղատնտեսական վնասատուներից, հողի պարարտացումը:*Գյուղատնտեսության վարման այս եղանակի դեպքում իրականացվում են որակական փոփոխություններ

Զարգացող երկրների գյուղատնտեսական արտադրության զարգացման նպատակով ՄԱԿ-­ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որը ստացել է «կանաչ հեղափոխություն» անվանումը: Դրանցից առավել լայնորեն կիրառվում են նոր, ավելի բարձր բերքատու մշակաբույսերի և բարձր մթերատու կենդանիների ընտրությունը կամ սելեկցիան, ժառանգական հատկանիշների բարելավումը (գենետիկան), պարարտացումը և հողաբարելավումը: Այդ միջոցառումների կիրառման շնորհիվ որոշ երկրներ (օրինակ` Մեքսիկան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Չինաստանը) հասել են գյուղատնտեսական արտադրանքի ծավալի շոշափելի աճի:

Բագրատունյաց Հայաստան, Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում, Հայկական մշակույթ

Ապրիլի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/
 Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով:
Անին՝ հայոց մայրաքաղաք

Անիի պատմությունը հիշատակվում է իբրև ամենակարևոր ու նշանավոր էջերից մեկը հայ ժողովրդի պատմության մեջ: Այս քաղաքի պատմությունը, որը սկիզբ է առնում Ք.ա. I հազարամյակում, ընկնում է մի պատմական ժամանակահատված, երբ այն եղել է Հայաստանի կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը: Անիի կարևորությունը հայոց պատմության մեջ բարձր է գնահատվել, հատկապես այն ժամանակահատվածում, երբ այն համարվում էր Հայոց Թագավորության մայրաքաղաք:
Անին գտնվել է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան մասում, Էրզրումից ոչ հեռու, Արևմտյան Հայաստանի՝ Հայոց Պետության հյուսիսարևմտյան սահմաններին։ Նրա դիրքը հարմար էր առևտրի համար, քանի որ դա միանշանակ կարևորություն ուներ ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան կողմերի հետ կապերի հաստատման մեջ։ Անին իր զարգացման ընթացքում դարձավ քաղաքական, ռազմական, մշակութային ու առևտրական կարևոր կենտրոն։

Անիի մեծագույն տարածումը տեղի ունեցավ IX–X դարերում, երբ այն դարձել է Բագրատունի արքայատոհմի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Շնորհիվ իր դիրքի՝ Անին դարձավ նաև միջազգային առևտրի խոշոր հանգույց, ինչի շնորհիվ քաղաքն ստացավ բարեկեցություն, և այնտեղ զարգացան ճարտարապետական ու մշակութային կարևորագույն արժեքներ։
Անին՝ Բագրատունի Հայաստանի մայրաքաղաք

Բագրատունիների իշխանության շրջանում Անիի համբավը հասավ իր բարձունքին։ Քաղաքը դարձել էր այն ժամանակվա Հայաստանի կարևորագույն քաղաքներից մեկը, որը միջնադարյան դարաշրջանի ամենանշանավոր ու զարգացած կենտրոններից մեկն էր։ Անիի շրջակայքում ստեղծվել էին շատ կարևոր կառույցներ, որոնք ներկայացնում են բարձր ճարտարապետական ավանդույթներ։ Շուրջ մեկ դար, ավելի կոնկրետ՝ IX դարի վերջին և X դարերի սկզբին, Անիում կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ, ամրոցներ, պալատներ և վանքեր, որոնք իրենց ճարտարապետական տեսքով մեծապես ազդել են նաև ամբողջ տարածաշրջանի վրա։

Անիի գեղեցիկ տաճարներն ու կառույցները միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներ էին, իսկ Բագրատունիների արքայական ընտանիքը մեծապես նպաստել է քաղաքի զարգացմանը՝ ստեղծելով մի շարք շինություններ, որոնք հասել են մինչ օրս։

2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։
Լևոն I-ը (կամ Լևոն Մեծ) Կիլիկյան Հայաստանի (Երզնկայի) առաջին արքան էր, որը կարճ ժամանակում տիրեց իր հայրենիքին և սկսեց ձևավորել միասնական և կայուն թագավորություն։ Նրա արքայատոհմը պատմության մեջ հայտնի է որպես կարևոր փուլ Կիլիկյան Հայաստանի դարաշրջանում։ Լևոն I-ը հզոր արքա էր, ով հաջողությամբ համատեղել էր ներքին և արտաքին քաղաքականություն՝ կառուցելով հզոր և կայուն պետություն։

3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները /բլոգային աշխատանք/․

Vocabulary

LISTENING AND VOCABULARY A weather forecast
1. Complete the chart with words from the box.
Adjective-Noun-Verb
It’s sunny-sunshine-The sun’s shining
It’s rainy-rain-It’s raining
It’s snowy-snow-It’s snowing
It’s windy-wind-The wind’s blowing

Adjective-Noun
It’s cloudy-cloud
It’s stormy-storm
It’s foggy-fog
It’s icy-ice

My kind of holiday

My kind of holiday
She travels for her job, but when it’s her own holiday, Karen Saunders stays at home.
Karen Saunders has her own travel agency in Mayfair, London that sends people all over the world on their dream holidays. She needs to know where she’s sending them, so she goes on working holidays four or five times a year.

My ideal holiday
My ideal holiday has a little bit of everything. I like lazing on a beach with a pile of books, but then I get bored and I need to do something. I love exploring new places, especially on foot, and nosing around in churches, shops, museums, and restaurants. I’m very into cooking, so I love going around markets and food stores.
However, I must confess that my favourite ‘holiday resort’ is home. I travel so much in my job that just waking up in my own bed is heaven. I potter around the house in my pyjamas, read the paper, do some gardening, shop for some food, then make a delicious meal in the evening.

My business holidays
I have three trips coming up. I’m looking forward to going to Canada soon, where I’m staying for four nights at the Ice Hotel. This is a giant igloo situated in Montmorency Fall Park, just 20 minutes from downtown Quebec. It is made from 4,500 tons of snow and 250 tons of ice, and it takes 5 weeks to build.
It will stay open for three months. When the spring arrives, it will melt. Then it will be built again for next year — maybe in a different place! Each room is supplied with a sleeping bag made from deer skins. The hotel has two art galleries featuring ice sculptures, and an ice cinema. It also has a bar where all the drinks come in glasses made of ice. Of course I’ll visit them all!
In complete contrast to the Ice Hotel, I’m going to Dubai the following month, to stay a few days at the spectacular Burj al-Arab, which means the Arabian Tower. It’s shaped like a giant sail, and it rises dramatically out of the Arabian Gulf. Each room has sea views. I really want to try the restaurant in the tube at the top next to the helipad. Other must-dos include shopping in the markets, called souks. (You can buy designer clothes, perfumes, and spices, but what I want is some gold jewellery.) I’m also going to visit the camel races.
The next trip, different again, is to Baobab Rivers, in Selous, Tanzania, for a seven-day safari and I’m looking forward.

THE BAOBAB RIVERS LODGE IN SELOUS, TANZANIA

so remote, you arrive by boat!

WHAT TO SEE Each tree-top room has views over
the vast forested banks of the Rufiji River, which runs through one of the largest game reserves in Africa
WHAT TO DO Safari by Land Rover in search of elephants, rhinos, and lions; or by boat along the Rufiji River in search of crocodiles, hippos, and rare birds

Համար  մեկ  տարրը Տիեզերքում՝ Ջրածին

Թեման՝ <<Համար  մեկ  տարրը  Տիեզերքում՝ Ջրածին>>

*1.- Ինչո՞ւ  է ջրածինը  համարվում  համար  մեկ տարրը  Տիեզերքում…
Ջրածինը համարվում է Տիեզերքում համար մեկ տարըը, որովհետև միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա ամբողջովին կազմված է ջրածնից:

*2.- Բնութագրեք  ջրածին  քիմիական  տարրը.

ա) քիմիական նշանը-H                               

 բ) հարաբերական  ատոմային  զանգվածը-1,00797                                         

 գ) մետա՞ղ  է.  թե՞  ոչ մետաղ-ոչ մետաղ                  

դ) դիրքը պարբերական համակարգում. այսինքն  ո՞ր  պարբերության  և  ո՞ր  խմբի տարր է-կարգաթիվ՝ 1, խումբ՝ առաջին, պարբերությունէ առաջին       

դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի  լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը,  էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ),իզոտոպների բաղադրությունը-միջուկի լիցքը-1 միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվը-1 էներգետիկ մակարդակների թիվը -1

ե)  ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում՝ գրեք պարզ և բարդ նյութերի օրինակներ և դրանցում որոշեք ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը-Ջրածնի վալենտականությունը 1 է: Օքսիդացման աստիճանը -1 է հիդրիթներում, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

զ)  գրեք ջրածին քիմիական  տարր  պարունակող պարզ  և   բարդ նյութերի բանաձևերը, որոշեք  նրանց  հարաբերական  մոլեկուլային  զանգվածները ` Mr,  մոլային զանգվածները`   M գ/ մոլ, նաև  բարդ  նյութերի  որակական  և  քանակական  բաղադրությունները-

*3.- Որոշեք  ջրածինը  օդից ծանր  է, թե՞ թեթև. քանի ՞ անգամ
Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ:

*4.- Ինչպիսի ՞  ռեակցիաների  օգնությամբ  են ջրածին  ստանում  լաբորատորիայում  և արդյունաբերության մեջ գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

*6.-  Որտե՞ղ  են  կիրառում  ջրածինը
Ջրածինը կիրառվում է որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ դիրիժաբլների լցման համար: Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ: Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։ Որպես թեթև գազ հելիումի հետ լցնում էին օդապարիկները։ Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С)։ Ջրածինը ծախսվում է ոչ միայն էներգիա արտադրելու վրա։ Ջերմա- միջուկային պրոցեսների ընթացքում նրանից առաջանում են նոր քիմիական տարրեր, իսկ արագացված պրոտոնները արտանետվում են՝ մերձարեգակնային քամի։

Անհատական աշխատանք՝ <<Ջրածինը  համարվում  է   ապագայի  վառելանյութ. ինչո՞ւ. …>>