Լաբ․ փորձեր

Հաշվարկային-լաբորատոր  փորձեր՝  <<Աղաթթվի  քիմիական  հատկությունները>>

Փորձ  1.   Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին)  գույնի  փոփոխությունը  թթվային  միջավայրում: 

Փորձ  2.   Ցինկի  քլորիդի  ստացումը`տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք.                                     ա) ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ)

   բ) անջատված  ջրածնի  ծավալը ( լ, ն.պ. ),եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

Փորձ  3.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի    միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը,  որոշեք  ռեակցիայի հետևանքով  ստացված  աղի՝ նատրիումի   քլորիդի  զանգվածը (գ), եթե  փորձի  համար օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Փորձ  4.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի(խմելու սոդա)  և  աղաթթվի  միջև, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը,  հաշվեք ռեակցիան  իրականացնելու  համար անհրաժեշտ  նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

Մետալուրգիան

Մետալուրգիան, որը մարդու արտադրական գործունեության հնագույն բնագավառներից է, յուրաքանչյուր երկրի տնտեսական և ռազմական հզորության հիմքն է: Հին և միջին դարերում մարդիկ ճանաչել են մետաղի ընդամենը 7 տեսակ՝ ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ, կապար, անագ և սնդիկ:

Վերջին տասնամյակներին մետաղաձուլության աճը դանդաղել է, քանի որ մեքենաշինության և մետաղների օգտագործման այլ ոլորտներում թանկ մետաղների փոխարեն սկսել են օգտագործել ավելի էժան ու «անսահմանափակ» քանակությամբ պլաստմասսա և այլ փոխարինող նյութեր:

  • հանքաքարի հարստացումը, այսինքն` դրա մեջ պարունակվող ոչ պիտանի քարանյութի հեռացումը և խտանյութի արտադրությունը,
  • խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացը,
  • համաձուլվածքների և գլանվածքի արտադրությունը:
երկրի ընդերքից բազմատեսակ հանքաքարի արդյունահանումըshutterstock_268734875.jpg
հանքաքարի հարստացումըshutterstock_580376608.jpg
խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացըshutterstock_69470410.jpg
համաձուլվածքների և գլանվածքի արտադրությանshutterstock_523310017.jpg

Մետաղաձուլությունը բաժանվում է երկու ենթաճյուղի` սև և գունավոր մետաղաձուլության: Սև մետաղաձուլության գլխավոր և ամենատարածված հանքային հումքը երկաթաքարն է, որի հանույթի հնագույն և գլխավոր շրջանն ավանդաբար Արևմտյան Եվրոպան էր:

Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է։ Հայտնի է, որ մետաղի ստացումն անցնում է տեխնոլոգիական մի քանի փուլ՝ սկսած հանքանյութի հանույթից, հարստացումից մինչև մետաղի ձուլումը և գլանվածքի ստացումը։ ՀՀ մետալուրգիական համալիրը բաղկացած է մի քանի ճյուղերից՝ պղնձի, մոլիբդենի, բազմամետաղների և ոսկու։ Մետաղաձուլությունը ՀՀ տնտեսության գերակա ուղղություններից է։ Մեր երկիրն ունի բավարար պայմաններ՝ բարձր արդյունավետ բնապահպանական առումով մաքուր մետալուրգիական բազմաճյուղ արդյունաբերություն զարգացնելու համար։ Այն ամբողջությամբ պետք է հենվի սեփական հանքավայրերի, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության կուտակած թափոնների օգտագործման վրա։ Սակայն ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության զարգացման ուղությունները պետք է բացառապես հիմնվեն էկոլոգիական գործոնների առաջնահերթ հաշվառման վրա։

Գունավոր մետալուրգիան ծանր արդյունաբերության ( Արտադրամիջոցներ արտադրող արդյունաբերական ճյուղերի ամբողջությունը) ճյուղ է։ Ընդգրկում է հանքավայրի հետազոտումը, հանքանյութի արդյունահանումը և հարստացումը, գունավոր, հազվագյուտ, թանկարժեք մետաղների և նրանց համաձուլվածքների արտադրությունն ու առաջնային մշակումը, ինչպես նաև բնական ալմաստի հանույթը և արհեստական ալմաստների արտադրությունը։ Զբաղվում է նաև երկրորդային մետալուրգիական հումքի վերամշակմամբ, մետաղների մաքրմամբ, տարբեր մետաղափոշիների, ձուլվածքների, մաքուր-գերմաքուր, ծանր, թեթև, ազնիվ, հազվագյուտ, ցրված, ռադիոակտիվ մետաղների, նրանց աղերի, միացությունների, ուղեկցող քիմիական արտադրանքների, Էլեկտրոդային և խարամասիտալային իրերի, կիսահաղորդիչների և այլ նյութերի արտադրությամբ։

Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․ Պետական կառավարման համակարգը.

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էլ․ դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/
 Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էլ․ դասագիրք, էջ 8-10նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1.
 Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:
Ավատատիրական աստիճանակարգությունը կամ ֆեոդալիզմը միջնադարյան Եվրոպայի և այլ տարածաշրջանների բնորոշ քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգն էր, որը հիմնված էր առանձին քաղաքացիների միջև ունեցած կապվածությունների վրա՝ հիմնականում հողատիրության և ծառայությունների փոխանակման սկզբունքով։

Ֆեոդալիզմի հիմքում գտնվող հիմնական գաղափարն այն էր, որ հողը պատկանում էր բարձրագույն իշխանություններին, հիմնականում թագավորներին, որոնք այն շնորհում էին իրենց վասալներին (հարավային ազնվականություն կամ զինվորական ղեկավարներ), ովքեր փոխարենը պարտավորվում էին ծառայել կամ աջակցել տարբեր ձևերով՝ ռազմական ծառայություն, հարկեր կամ այլ պարտավորություններ կատարելով։

2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները
/բլոգային աշխատանք/.
Գործակալությունները կարող են տարբեր տեսակներ ունենալ, ըստ գործունեության բնույթի և ոլորտի։ Հիմնականում, գործակալությունները կազմակերպություններ են, որոնք իրականացնում են տարբեր գործառույթներ՝ հաճախ միջնորդելով կամ սպասարկում են որոշակի ծառայություններ։ Կա մի քանի հիմնական տեսակի գործակալություններ, որոնք ունեն իրենց յուրահատուկ գործառույթները:
Էլ․ դասագիրք՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան

Word Formation, Words that go together

4. Write different forms of the word act using the suffixes from the box.
-or -ion -ing -ive -ivities
1. My brother’s an actor.
He’s making an advert now.
2. My grandmother is 89, but she’s still very active.
3. This is not a time to doing nothing.
It is a time for action.
4. Acting is not usually a well-paid job.
5. We do a lot of activities in class to
learn English.

5. Match a word in A with a word in B.
A. Strong-B. coffee
A. Full-time-B. job
A. Film-B. star
A. Drive-B. carefully
A. Fall-B. in love
A. Try on-B. a jumper

Հյուսնի պատմությունը։ Վիլյամ Սարոյան

Հյուսնի պատմությունը։ Վիլյամ Սարոյան

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:


Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարին։ Հիմնավորի՛ր։

  • Ամեն ինչ անցողիկ է, ոչինչ կայուն չկա։
  • Անքննելի են Աստծու գործերը։
  • Միշտ վստահիր ընկերոջդ։
  • Հույսդ երբեք մի կորցրու։
    Այս մտքը հիմնավորվում է հյուսնի և նրա ընկերոջ զրույցով, երբ ընկերն ասում է, որ պետք չէ հուսահատվել, ու նա հորդորում է հյուսնին շարունակել վայելել կյանքի պարզ ուրախությունները՝ չնայած ոչ իրական վտանգի առաջ կանգնելուն: Անգամ վատ օրերին պետք է պահպանել ներքին ուժը ու հավատարիմ մնալ կյանքի գույները վայելելուն։
  • Դժբախտությունը միշտ անսպասելի է գալիս։

2․ Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:

Հյուսն՝ պատմության գլխավոր հերոսը, ով իր տխուր և անորոշ իրավիճակում հուսահատություն է ապրում, բայց հետագայում հասկանում է, որ կյանքի անորոշությունները կարող են հանգեցնել մեծ շրջադարձի և անսպասելիության։

Ընկերը՝ հանդիսանում է հյուսնի աջակիցը, ով նրան հորդորում է չհուսահատվել ու չկորցնել ուրախությունը։ Ընկերը նաև ցույց է տալիս կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք։

Հյուսնի կինը՝ ներկայացնում է մի կերպար, որը ինչքան էլ ուրախանա, միևնույն է հիշում է վտանգի մասին և ոչնչից հույս չի ունենում։

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում հոգևորականի ընտանիքում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ, նրան անվանում էին նաև «ամենայն հայոց թամադա»։

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։ Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։

Թումանյանը սկսում է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է գրել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի համար։ 1899 թ․ բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը։ Հանդիպումների ժամանակ քննարկում վերլուծում էին համաշխարհային արժեք ունեցող ստեղծագործություններ, միմյանց գրվածքները և այլն։ Խմբակին տվեցին այդ անվանումը, քանի որ գտնվում էր շենքի վերջին՝ 5-րդ հարկում։ «Վերնատուն» գրական խմբակը գործել է շուրջ 10-ը տարի (1899-1908 թթ)։ Խմբակի կին հյուրերին անվանում էին վերնանուշներ, իսկ տղամարդկանց՝ վերնականներ։ Հիմնականում հանդիպում էին հինգշաբթի և շաբաթ օրերը։ Քննարկում էին իրենց և համաշխարհային գրականության մեծերի գործերը։ Անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։ Վերջնականապետ Վերնատան գործունեությունը դադարում է Թումանյանի և Իսահակյանի «դաշնակցության գործով» բանտարկվելուց հետո։

Թումանյանը շատ էր հարգում հորը՝ Թադևոսին: Իր «Ինքնակենսագրության» մեջ գրել է. «Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, եղել է իմ հայրը»: Մորը՝ Սոնային ներկայացնում էր, որպես «աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ»

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով։1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Եվ այնտեղից նամակ է գրում Ավետիք Իսահակյանին` «․․․Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը…»։ Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։ 

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թթ․ Ցարական կառավարությունը Թումանյանին երկու անգամ ձերբակալում է (1908 և 1911) ու բանտարկում այն պատճառով, որ Թումանյանը շրջել է հայկական ու թաթարական գյուղերում և բնակչությանը հորդորել է վերջ տալ անիմաստ արյունահեղությանը:

Հովհաննես Թումանյանն ամուսնացած էր Օլգա (Մարիամ) Մաճկալյանի հետ, ունեին 10 զավակ` Մուշեղը, Աշխենը, Նվարդը, Արտավազդը, Համլիկը, Անուշը, Արփենիկը, Արեգը, Սեդան, Թամարը։

Հովհաննես Թումանյանի որդիներից Արտավազդը բանաստեղծի տաղանդավոր որդին էր. դրամաներ էր գրում, նկարիչ էր: Արտաքինով էլ նա էր ամենաշատը նման իր հորը: 1918 թ. Արտավազդը ռազմաճակատում զոհվում է: Այդ ծանր կորստին Թումանյանն այդպես էլ չի կարողանում համակերպվել, այդ իսկ պատճառով Թումանյանը գրել է «․․․Ես իմ բոլոր ստեղծագործությունները կրակին կնվիրեի, միայն թե վերադարձնեին իմ կորած որդուն․․․»

Թումանյանը երազում էր արտասահմանում կրթություն ստանալու մասին, որի հնարավորությունը այդպես էլ չունեցավ: Մոսկվայում էլ լինում է ոչ թե կրթվելու նպատակով, ինչը երազում էր, այլև ծանր հիվանդության՝ չարորակ ուռուցքի բուժման նպատակով, 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:  Վախճանվում է Մոսկվայում 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում։ Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ Բայց Թումանյանի որդին՝ Արեգը, բժիշկներին խնդրում է իրեն տալ հայրիկի սիրտը։ Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «․․․Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»։ Երկար ժամանակ Թումանյանի սիրտը պահվել է իր առանձնասենյակում։ Մի անգամ, երբ Ավետիք Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, և մնում է Թումանյանի առանձնասենյակում, ամբողջ գիշեր չէր կարողանում քնել, երբ առավոտյան Թումանյանի տանեցիները բացատրում են, որ նա եղել է Թումանյանի սրտի հետ նույն սենյակում։ Եվ Իսահակյանը համոզում է սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան։ Որից հետո 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում՝ Դսեղում։

Թումանյանի «Շունն ու կատուն» նրա ամենահայտնի ու սիրված գործերից է։ Բայց արի ու տես, որ տպագրելիս լուրջ խոչընդոտի է հանդիպել։ Երբ Թումանյանը իր «Շունն ու Կատուն» 1885 թ․ տանում է «Մուրճ» ամսագրում տպագրելու, Ավ․ Արասխանյանը կարդում է, շատ զարմանում և այդ գործը կոչում․ «Վայրենի լեզվով գրված ստեղծագործություն»: 

Թումանյանը 19 տարեկան էր, երբ որոշում է իր հայրենասեր ընկերների հետ մեկնել Արևմտյան Հայաստան`  ազատագրական շարժում կազմակերպելու համար։ Քանի որ գումար չուներ, ատրճանակ գնելու համար վաճառում է իր ամառային վերարկուն։ Սակայն այն օրը, երբ պիտի մեկնեին, Թումանյանը շատ ծանր հիվանդանում է և ամիսներով  գամվում անկողնուն։ Ընկերները ստիպված են լինում մեկնել առանց նրա։ Եթե չլիներ այդ հիվանդությունը, Թումանյանը վաղաժամ կմահանար։ Որովհետև Արևմտյան Հայաստան մեկնած նրա ընկերները բոլորն էլ զոհվում են։  Այսպիսով՝ ճակատագրական հիվանդությունը փրկում է նրա կյանքը։ 

1915 թ․ էր։ Էջմիածնում ծովացած հայ գաղթականները մնացել էին հորդառատ անձրևի տակ։ Հովհաննես Թումանյանը, հակառակ կաթողիկոսի արգելքի, մարդկանց պատսպարում է նոր կառուցվող վեհարանում։ Հաջորդ օրը կաթողիկոսը բացատրություն է պահանջում․ ինչու է ինքնակամ արարք ցույց տվել, չէ՞ որ ինքն արգելել էր։ Թումանյանի բացատրությունը նրան չի գոհացնում և զայրացած հիշեցնում է․ «Դուք գիտե՞ք, որ ես ամենայն հայոց կաթողիկոսն եմ», Թումանյանն էլ պատասխանում է «Գիտե՞ք՝ ես էլ ամենայն հայոց բանաստեղծն եմ»

Թումանյանը որդեգրել է եղեռնից փրկված 13 երեխայի (տասն էլ ինքն ուներ, հիշում ես),  որի համար նրան կոչել են նաև «ամենայն հայոց որբերի հայրիկ»։ Նրանց մեջ էր նաև Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը, որի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջև, փրկվել էին միայն ինքն ու քույրը: Արդեն մանկատանը Լուսնթագը կորցնում է նաև քրոջը: Նրա համար ծնող է դառնում Թումանյանը, ընտանիք՝ բանաստեղծի կինն ու երեխաները: Լուսնթագի հետագա ողջ կյանքում որպես ամենալուսավոր հուշ է մնում Թումանյանը:

Ղազարոս Աղայանին ու Հովհ․ Թումանյանին կապում էր մեծ բարեկամությունը։ Թումանյանը իրենից տարիքով մեծ Աղայանին Ասլան ապեր էր անվանում, Աղայանն էլ Թումանյանին՝ Ասլան բալա։ Թումանյանը զգացել էր Աղայանի մահը։ Օժտված էր զարմանալի հեռազգացությամբ: Նա իր աշխատասենյակում աշխատելիս է լինում, երբ գրիչն ընկնում է ձեռքից, և նա բացականչում է.
Ղազարն ընկավ….(նկատի ունենալով Ղաղարոս Աղայանին):
Որից հետ Թումանյանի կինը որդուն ուղարկում է Աղայանենց տուն, որը վերադառնում է Աղայանի մահվան լուրով:
Թումանյանը զգացել է նաև հոր մահը:



Ընտրություններ

Մարտի 4-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13/1․Ընտրություններ.
ա/ Ի՞նչ է ընտրությունը
բ/ Ընտրողները և ժողովրդավարությունը /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․
 Բացատրե՛ք հետևյալ հասկացությունների նշանակությունը․
ա/ ընդհանուր ընտրական իրավունք
Ընդհանուր ընտրական իրավունքը նշանակում է, որ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց սեռից, ազգային կամ էթնիկ պատկանելությունից, սոցիալական վիճակից կամ այլ հատկանիշներից, ունեն հավասար իրավունք մասնակցելու ընտրություններին: Այս իրավունքով քաղաքացիները կարող են ընտրել իրենց ներկայացուցչին կամ մասնակցել օրենքների նախագծերի հաստատման գործընթացին։
բ/ հավասար ընտրական իրավունք
Հավասար ընտրական իրավունքը ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց դիրքից կամ սոցիալական կարգավիճակից, ունի նույն քվեարկելու իրավունքը, և յուրաքանչյուր ձայնը համարվում է հավասար՝ անկախ նրանից, թե ով է քվեարկում։
գ/ ուղղակի ընտրական իրավունք
Ուղղակի ընտրական իրավունքը նշանակում է, որ քաղաքացիները ընտրություններում անմիջականորեն ընտրում են իրենց ներկայացուցիչներին՝ առանց միջնորդի (օրինակ՝ առանց ընտրական կոլեգիայի կամ այլ համակարգերի): Այս դեպքում քաղաքացին ինքն է որոշում, թե ով կլինի իր ընտրած թեկնածուն։
դ/ գաղտնի քվեարկություն /բլոգային աշխատանք/․
Գաղտնի քվեարկությունը նշանակում է, որ ընտրական գործընթացում յուրաքանչյուր քաղաքացին քվեարկում է իր ուզած թեկնածուի օգտին՝ առանց որևէ մեկը գիտենալու նրա ընտրությունը։ Քվեարկությունը կազմակերպվում է այնպես, որ դուրսից ոչ ոք չի կարող տեղեկանալ, թե ինչպիսի քվե է տվել ընտրողը, որպեսզի բացառվի ճնշման կամ ազդեցության դեպքում ընտրություն կատարելը։

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ

1․ Լրացրե՛ք տրված մտքերը.

  • Ուզում եմ մանրավաճառ լինել, քանի որ կարող եմ թափառել փողոցներով և ծանոթանալ մարդկանց հետ՝ հասկանալով նրանց կարիքներն ու առաջարկելով այն, ինչ անհրաժեշտ է։
  • Կուզեի ես էլ պարտիզպան լինել, որ մշակեի հողը, քանի որ հողի հետ աշխատելիս արտադրվում է երջանկության հորմոնը։
  • Կուզեի ես էլ պահապան լինել, որպեսզի ամբողջ գիշեր վերահսկեյի մարդկանց հանգստությունը։

    2․ «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի  ասելիքը) հետևյալն է` ….

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….

Համաձայն չեմ մտածել այնպես, ինչպես հերոսն էր մտածում, որ լինել ամեն ինչ։ Քանի որ յուրաքանչյուր աշխատանքը մեր աչքին երևում է հեշտ, բայց իրականում այն ավելի բարդ է քան բոլորս ենք կարծում։