Լույսի անդրադարձման օրենքը

Լույսը ընկնելով մարդու աչքի մեջ առաջացնում է տեսողական զգացողություն, որի հետևանքով մենք տեսնում ենք լույսի աղբյուրը և բոլոր այն մարմիններն ու մակերևույթները, որոնք անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Լավ անդրադարձնող մակերևույթ է հայելին: 

Այն կարող է անդրադարձնել լուսային էներգիայի մոտ 90%-ը:

Լույսի անդրադարձումը ենթարկվում է որոշակի օրենքի, որը հայտնագործել է Հին Հունաստանի գիտնական Էվկլիդեսը:

 Այս օրենքը սահմանելու համար հարմար է օգտվել օպտիկական սկավառակ կոչվող սարքից:

Օպտիկական սկավառակում լույսի աղբյուր է ծառայում փոքրիկ լամպը, որը գտնվում է շարժական լուսարարի ներսում:

Լուսարարից դուրս եկող լույսի նեղ փունջը՝ AO լույսի ճառագայթը, տարածվում է սկավառակի մակերևույթին և նրա մասնիկների կողմից ցրվելով դառնում է տեսանելի:

Սկավառակի կենտրոնում տեղադրված հարթ հայելուց AO ճառագայթը անդրադառնում է և սկավառակի վրա առաջացնում OBանդրադարձած ճառագայթ:

Ստացված պատկերը վկայում է այն մասին, որ AO ճառագայթը, հայելու հարթությանը տարված OC ուղղահայացը և OB անդրադարձած ճառագայթը գտնվում են միևնույն՝անկման հարթության մեջ:

  Ընկնող ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն՝ α (ալֆա):

Անդրադարձած ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն՝  ՝γ (գամմա):Տեղափոխելով լույսի աղբյուրը սկավառակի եզրով կարող ենք համոզվել.

Անդրադարձած ճառագայթն ընկած է անկման հարթության վրա, ընդ որում անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը՝ α=γ : 

Փորձնական տվյալների վրա հիմնված այս օրենքը կոչվում է անդրադարձման օրենք:

Նկատենք նաև, որ եթե փորձում լույսի ճառագայթը ընկնի անդրադարձնող մակերևույթի վրա BO ուղղությամբ, ապա անդրադառնալուց հետո այն կանցնի OA ուղղությամբ: Այս հատկությունը կոչվում է լուսային ճառագայթների շրջելիություն:

Հարթ հայելի:

Առօրյա կյանքում մեծ կիրառություն ունեն հարթ, անդրադարձնող մակերևույթները, որոնց անվանում ենք հարթ հայելի:

Երբ առարկան գտնվում է հայելու առաջ, ապա թվում է, թե հայելու հետևում նույնպիսի առարկա է գտնվում: Այն ինչ մենք տեսնում ենք հայելում, կոչվում է առարկայի պատկեր

Հասկանալու համար, թե ինչպես է առաջանում առարկայի պատկերը հարթ հայելիում, հետևենք հայելու դիմաց տեղադրված S լույսի կետային աղբյուրից դուրս եկող SO1 և SO2 ճառագայթներին: Այդ ճառագայթները հասնելով հարթ հայելուն՝ նրանից կանդրադառնան համաձայն անդրադարձման օրենքի, այսինքն նույն անկյան տակ, ինչ անկյան տակ որ ընկնում է հարթ հայելու վրա:

Անդրադարձումից հետո ճառագայթները տարամիտող փնջով ընկնում են դիտողի աչքի մեջ: Դիտորդը լույսի աղբյուրը կտեսնի այն կետում, որ կետում կհատվեն այդ տարամիտող ճառագայթների մտովի շարունակությունները (կետագծերով նշված), այսինքն S1 կետում:

Այդ կետն էլ՝ S1-ը, հենց S կետային աղբյուրի պատկերն է հարթ հայելում:

S1 պատկերը կոչվում է կեղծ, քանի որ ստացվում է ոչ թե լույսի իրական ճառագայթների այլ դրանց երևակայական շարունակությունների հատումից:

Այսպիսով, հարթ հայելում պատկերը միշտ կեղծ է լինում: 

Օգտվելով եռանկյունների հավասարության հայտանիշներից կարելի է ապացուցել, որ S1O=SO

Սա նշանակում է. հարթ հայելում պատկերն նրանից գտնվում է նույն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա նրա դիմաց գտնվում է լույսի աղբյուր:

Կատարելով փորձ հարթ թափանցիք ապակու, վառվող և հանգած մոմերով: Փորձով կարելի է համոզվել, որ վառվող մոմի պատկերը այդ՝ մասամբ անդրադարձնող ապակու մյուս կողմում կեղծ է, քանի որ, եթե պատկերի երևացող բոցի վրա թղթի կտոր պահենք այն չի այրվի:

Կատարելով համապատասխան չափումներ քանոնով կարելի է համոզվել, որ վառվող մոմը և նրա կեղծ պատկերը ապակուց գտնվում են նույն հեռավորության վրա:

Փորձը ցույց է տալիս նաև, որ մոմի պատկերի բարձրությունը հավասար է իրական մոմի բարձրությանը;

Արդյունքները ամփոփելով կարելի ասել, որ հարթ հայելում առարկաների պատկերները միշտ լինում են.

Ուշադրություն

1. կեղծ

2. ուղիղ (չշրջված)

3. չափերով հավասար առարկայի

4. հայելուց նույն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա նրա դիմաց տեղադրված  է առարկան:

Այլ կերպ ասած՝ հարթ հայելում առարկայի պատկերը համաչափ է առարկային հայլելու հարթության նկատմամբ:

Սակայն հայելում առարկայի պատկերի և առարկայի միջև կան նկատվող տարբերություններ: Հայելային անդրադարձումը միշտ աջը ձախ է փոխում և հակառակը:

Այդ պատճառով հնարավոր չէ հայելում կարդալ տեքստերը:

Հայելին ունի մեծ կիրառություններ կենցաղում, տարբեր օպտիկական սարքերում: Այդպիսի հայտնի սարքերից է պերիսկոպը, որը կիրառվում է տանկերից, սուզանավերից, խրամատներից, տարբեր թաքստոցներից նայելու համար: 

Լույս։ Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում:

Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:

Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

Իսկ ի՞նչ է լույսը:

Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում:

Ըստ Նյուտոնի.

Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը:

Ըստ Հյուգենսի.

Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ:

Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400−800ՏՀց (1ՏՀց=1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ:

Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ 400−480 ՏՀց, մինչև մանուշակագույն՝ 670−800ՏՀց:

Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որ

ճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների՝ ֆոտոնների հոսք:

Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն:

Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը:

Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:

Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր

Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների:

Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:

Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):

Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի:

Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները:

Լույսի տարածումը համասեռ միջավայրում:

Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:

Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա

Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ:

Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում:

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:

Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով:

Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից:

Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի:

Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր:

Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը:

Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր:

Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ:

Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը:

Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում:

Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է: 

Հայոց լեզու

2) թիկնոթոց, հոգուտ, Ամանոր

4) Ռուսերենից թարգմանել է նաև Գրիմ եղբայրների հեքիաթները։

2) որևէ, գրեթե, մոտ գալ

  1. հապճեպ-շուտափույթ, արագ
  1. Ըստ գրականագետի՝ գրականության վարկի բարձրանալու միտում է նկատվում

3) խարտյաշ, դեղձան, դեղնաթույր

  1. Մենք չենք ընդունի նաև նրանց, որովհետև չենք հավատում, որ նրանք կարող են ժողովրդի համար լավ բան անել։
  1. սևամորթներ, գործարքներ, վերջալույսեր
  1. Գյուղացիները չգիտեին՝ ինչպես ազատեն կենդանուն թակարդից։

4) Երբ Արա Գեղեցիկն ընկավ Շամիրիամի դեմ մղած մարտում, լուրեր հասան թշնամին ուզում է հափշտակել Արայի գահը։

4) մակդիր

2) Կուսակալը՝ կարճ խոսեց անիմաստ համարելով բացատրություն տալ մի գործի մասին, որի շուրջ կայացրած վճիռն իրեն՝ փորձառու առաջնորդի մոլորության մեջ էր գցել։

3124

Վերահաս-վերահասու

Հայրենիք-հայրենիքին

Կեսօրից, կճուճով, սրբիչի, փաթաթեց

Հալոգեններ

Թեման՝ <<Հալոգեններ>>

Ուղղորդող հարցեր.
1․ Ինչո՞ւ են 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», ո՞ր տարրերն են դրանք, բնութագրեք այդ տարրերը, գրեք նրանց ատոմների բաղադրությունը և էլեկտրոնային, թաղանթի կառուցվածքը:

Հալոգեններ են կոչվում 7-րդ խմբի տարրերը, քանի որ նրանք համարվում են ուժեղ հակասթեղեր և ջրի հետ հեշտությամբ առաջացնում աղեր: Դրանք են՝ ֆտոր (F), քլոր (Cl), բրոմ (Br), իոդ (I) և ասթատին (At).

  • ատոմի կառուցվածք՝ 7 էլեկտրոն արտաքին շերտում, կառուցվածքը՝ ns²np⁵։

2. Հալոգենները ինչպիսի՞ միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ:

Հալոգենները հիմնականում լինում են աղերի տեսքով, օրինակ՝ NaCl (աղ), AgCl (արծաթի հալոգեն).

3․ Թվարկեք հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները:

Հալոգենների ֆիզիկաքիմիական հատկությունները՝

  • Որպես քիմիական տարրեր շատ են ռեակցիաների մեջ, ծայրահեղ հզոր օքսիդիչներ են, ունեն բարձր մթնոլորտային ճնշում և եռահավաք ջերմաստիճան:

4. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում:

Հալոգենները կենսական են, քանի որ կարևոր դեր են խաղում մարդու օրգանիզմում՝ արգելակելով թունավոր նյութերի տարածումը, մասնակցում են շաքարի փոխանակմանը:

5. Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան է ցուցաբերում քլորը միացություններում, գրեք օրինակներ:

Քլորը ունի +1, +3, +5 և +7 օքսիդացման աստիճաններ: Օրինակ՝ HCl (օքսիդացում +1), Cl₂O (օքսիդացում +3):

6. Որտե՞ղ են կիրառում քլորը և նրա միացություննեՔլորը ունի +1, +3, +5 և +7 օքսիդացման աստիճաններ: Օրինակ՝ HCl (օքսիդացում +1), Cl₂O (օքսիդացում +3):րը:

Քլորը և նրա միացությունները կիրառում են ջրի ախտահանումում, ախտահանիչների պատրաստման մեջ:

7. Որտե՞ղ են կիրառում աղաթթուն և նրա աղերը, ի՞նչ է ժավելաջուրը, ի՞նչ է քլորակիրը:

Աղաթթու և նրա աղերը օգտագործվում են բժշկության մեջ՝ որպես աղաթթու ջրային լուծույթներ, ժավելաջուրը օգտագործվում է ջրի ախտահանման համար, իսկ քլորակը կիրառվում է դեզինֆեկցիայի համար:

8. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք:

Խմելու ջուրը կարելի է ախտահանել քլորով, քանի որ քլորը էֆեկտիվ է բակտերիաների և վիրուսների ոչնչացման գործում:

9. Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-անոց ջրային լուծույթն է կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»: Կատարեք հաշվարկ. 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ աղ և ջուր պետք է վերցնել:

Ֆիզիոլոգիական լուծույթը կազմված է 0.9% NaCl աղից:
Հաշվարկ. 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթում պետք է լինի 9 գրամ NaCl և 991 գրամ ջուր:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

Արդյունաբեության կարևորագույն ճյուղերից է վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը: Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը և սպասարկման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա և վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք:  Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի նաև տնտեսության տեղաբաշխման վրա: Աշխարհում արագ աճում է վառելիքի և էներգիայի սպառման ծավալը, քանի որ մի կողմից աճում է բնակչության թիվը, իսկ մյուս կողմից` մեկ շնչի հաշվով սպառվող էլեկտրաէներգիայի քանակը:

Վառ. արդ..jpg

Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը գլխավոր վառելիքը եղել է ածուխը, որին բաժին էր ընկնում օգտագործած վառելիքի կեսից ավելին: Այս ժամանակաշրջանն անվանում են ածխային փուլ: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսվել է նավթագազային փուլը. կտրուկ նվազել է պինդ վառելանյութի (ածուխ, տորֆ, վառելափայտ) բաժինը, աճել է նավթի ու գազի բաժինը։

արդյուն..jpg
Ածխարդյունաբերությունը: Ներկայումս ածուխ արդյունահանվում է աշխարհի ավելի քան 60 երկրներում: Քարտեզի ուսումնասիրությունից հետո կարելի է նկատել, որ առաջատարներն են Չինաստանը (համաշխարհային հանույթի ավելի քան 1/4-­ը), ԱՄՆ-­ը, Հնդկաստանը, Ավստրալիան, Ռուսաստանը և այլն: 
3.2.jpg
Նավթարդյունաբերությունը վառելիքային արդյունաբերության գլխավոր ճյուղն է: Այժմ մարդկության օգտագործած էներգիայի 40 %-­ը բաժին է ընկնում նավթին: Նավթ արդյունահանում են աշխարհի ավելի քան 80 երկրներում:
Օրինակ
Նավթի հանույթի ծավալով աշխարհում առաջատար երկրներն են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ­ը, Մեքսիկան, Իրանը, Վենեսուելան, իսկ ներկրման ծավալով` Չինաստանը, ԱՄՆ­ը, Ճապոնիան, Արևմտյան Եվրոպայի երկրները:
Հարկ է նշել, որ նավթարդյունաբերությունը բավականին մեծ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին՝ հանգեցնելով ջրային, օդային, հողային ռեսուրսների աղտոտոմանը:
 
Նավթատար նավերի վթարի հետևանքները
 
timthumb.jpg

Գազարդյունաբերության զարգացումը սկսվել է` 50­-ական թվականներից։

Գազամուղներով գազը Արևմտյան Սիբիրից հասնում է Արևմտյան Եվրոպա, Կանադայից` ԱՄՆ, Ալժիրից և Լիբիայից Միջերկրական ծովի հատակով՝ Իտալիա, Ֆրանսիա և եվրոպական այլ երկրներ։ Բնական հեղուկացված գազի գլխավոր սպառողներն են Ճապոնիան, ԱՄՆ-­ը և Եվրոպայի որոշ երկրներ: 

Advertisement

Խոսեմ նաև այն էներգիաների մասին,որը ստանում ենք բնության երևույթների կողմից :Դա արևային էներգիան է և քամու կողմից ստացող թներգիան: Արևային էներգիայի համար կան նախատեսվաց էներգետիկ կամ արևային պանելներ (էլեմենտ),իսկ քամու միջոցով կան հողմաղացներ:Երկար ժամանակ հողմաղացները ջրաղացների հետ մեկտեղ միակ մեքենաներն էին, որոնք մարդկությունն օգտագործում էր։ Հետևաբար, այդ մեխանիզմներն օգտագործվում էին տարբեր նպատակներով։

Իտալո Կալվինո «Խիղճը»

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները` Իտալո Կալվինո «Խիղճը»։
1․ Ո՞րն էր պատմվածքի ասելիքը։
Որ ամեն մեկը իր արածի և ասածի համար վերջում, համարժեք պատասխան է տալիս, դա լինի վաղ թե ուշ։

2․ Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։
Պատմվածքի վերջում Լուիջին ստանում է պատասխանը իր ցանկության։ Նա տենչում էր սպանել Ալբերտոյին և ստացավ պատասխանը իր չարության դեմ։

3․ Թվարկի’ր պատմության հերոսներին և բնութագրի’ր։
Լուիջին շատ հիշաչար էր, խելագար, եսասեր անձնավորություն, ով իր հայրենիքի համար դժվար ժամանակներում պատերազմ գնաց ոչ թե մարդկանց և երկրին օգնելու, այլ իր անձնական ցանկությունը կատարելու համար։ Բայց շատ անհասկանալի հերոս էր, քանի որ նա այդքան ձգտում էր, որ մարդ սպաներ և ջանք չէր խնայում դրա իրականացման համար, բայց միևնույն ժամանակ ուներ այսպես ասված խիղճ և խղճում էր այն մարդկանց ում պիտի սպաներ և սպանել էր։

Ալբերտոն, որը ըստ Լուիջինի սրիկա էր, և ըստ Լուիջինի վատ արարք էր գործել իր նկատմամբ։ Լուիջինը ուղղակի պատկերացրել էր այդ կերպարին։

4․ Լուիջիի գործելաոճում կա՞ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։
Շատ ակնհայտ է այդ անձնական շահը, քանի որ Լուիջին ինքն էր խոստովանում, որ եկել է պատերազմ միմիայն Ալբերտոյին սպանելու նպատակով, ոչ թե երկիր պահելու։

5․ Ի՞նչ է խիղճը։ Եղել են պահեր, երբ դու խղճի խայթ ես զգացել որևէ մեկի նկատմամբ։
Գերմանացի հայտնի փիլիսոփա Էմանուել Կանտն ասում է.<<Մեր ներսում ապրող օրենքը կոչվում է խիղճ: Խիղճն իսկապես մեր արարքների հարաբերակցությունն է այդ օրենքներին>>: Խիղճ ունեցող մարդը ազնիվ է, չի ստում, չի նեղացնում, չի վիրավորում, չի կոտրում և չի գողանում: Եվ իսկապես ճիշտ է ասել Կանտը, որ խիղճը մեր ներսում ապրող օրենքն է: Իզուր չի ասված, որ մաքուր խղճով մարդը հանգիստ է քնում, քանի որ նա չի խախտել իր ներսի օրենքը:

6․ Արդյոք ճի՞շտ էր խղճի հանգստության համար Ալբերտոյին սպանելը։
Կարծում եմ սխալ է, սպանել մի մարդու, ով ոչնչում մեղք չուներ, և սպանել միայն իր խղճի հանգստության համար սխալ է միանշանակ։

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Հին Հայաստանի մշակույթը.

Մարտի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
ա/
 Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 136-138, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.
ա/
 Հայկական առասպելներն ու վիպերգերը
բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը
գ/
 Գրավոր մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1.
 Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:
Մծբինի խաղաղության պայմանագիրը, որը կնքվել է 1124 թվականի հունիսին, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայկական իշխանությունները եւ սելջուկները փորձեցին լուծել իրենց տարածքային եւ քաղաքական կոնֆլիկտները: Խաղաղության պայմանագիրը ստորգրավվեց այն ժամանակվա Հայկական Կիլիկիայի Արծրունյաց իշխանության ներկայացուցիչների եւ Սելջուկյան Թուրքիան ներկայացնող կողմերի միջեւ:

2․ Նկարագրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:
Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին մի բազմազան ու բազմաբնույթ համակարգ էր, որը ընդգրկում էր բազմաթիվ աստվածությունների, գաղափարների և կրոնական ծեսերի համալիր: Այն առկա էր հայ ժողովրդի պատմության վաղ շրջանում և շոշափում էր հայերենի, պատմության, մշակույթի ու ապրելակերպի բազմաթիվ կողմեր:

3․ Ի՞նչ աղբյուրներ գիտեք հայոց նախաքրիստոնեական դպրության մասին, որքանո՞վ են դրանք հավաստի։ Ներկայացրե՛ք ձետ տեսակետը և հիմնավորե՛ք /բլոգային աշխատանք/.
Հայոց նախաքրիստոնեական դպո­րության մասին տեղեկություններն հիմնականում պահպանվել են պատմական և գրավոր աղբյուրներում, որոնք անդրադառնում են հայ ժողովրդի հնագույն կրոնական հավատալիքներին, փիլիսոփայությանը և կրթության համակարգին։ Այս աղբյուրներն առաջացել են տարբեր ժամանակաշրջաններում՝ մինչ Քրիստոնեության ընդունումը (301թ.)։

Շուկայական տնտեսությունը՝ որպես ազատ ձեռնարկատիրության հենասյուն․

Փետրվարի 26-մարտի 1
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 12․Շուկայական տնտեսությունը՝ որպես ազատ ձեռնարկատիրության հենասյուն․
ա/ Ազատ շուկայական տնտեսական համակարգի սահմանադրական հիմունքները
բ/ Ազատ ձեռնարկատիրություն
գ/ Գնային համակարգ
դ/ Շուկայական մրցակցություն
ե/ Ձեռներեցություն /էլ․ դասագիրք, էջ 87-94/․
Լրացուցիչ նյութեր՝
Շուկայական տնտեսության մոդելները
ՀՀ օրենքը «Ձեռնարկությունների և Ձեռնարկատիրական գործունեության մասին»
ՀՀ օրենքը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»․

Առաջադրանք
1․ Կատարե՛ք գործնական աշխատանք 2-ը /էջ 91-92/՝ բերելով քաղաքացիների, իրավաբանական անձանց, համայնքների և պետության սեփականության օրինակներ։
Քաղաքացիների սեփականություն – անշարժ գույք, շարժական գույք
Իրավաբանական անձանց սեփականություն-հասարակական նշանակության օբյեկտներ
Համայնքների սեփականություն-հող, վարչական շենքեր
Պետության սեփականություն-անտառ, հող

2․ Օրինակների միջոցով ներկայացրե՛ք, թե ինչպես է մրցակցությունը օգուտ բերում սպառողին /բլոգային աշխատանք/․
Երբ որևէ ապրանքների արտադրողները մրցակցության մեջ են լինում, դա օգուտ է բերում սպառողին, բայց ինչո՞ւ։ Այդ ամենը նրա շնորհիվ է լինում, երբ մրցակիցները այսինքն՝ արտադրողները մրցակցության շնորհիվ սկսում են իրենց ապրանքը ավելի որակով արտադրեն և համեմատած ավելի էժան, որպեսզի սպառողները այդ բոլոր արտադրողների միջից ընտրեն հենց իրեն։ Եվ դրա համար էլ որքան շատ են մրցակիցներ լինում, այդքան ավելի շատ են արտադրողները լավացնում կամ էժանացնում իրենց ապրանքը։

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն  Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Ամփոփիչ հանձնարարություն՝

1․Նկարագրել ին՞չ է գենոտիպը, ֆենոտիպը, դոմինատ և ռեցեսիվ գեները,բերել  օրինակներ։
Յուրաքանչյուր օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Սակայն գենոտիպը գեների մեխանիկական գումար չէ, այլ միմյանց հանդեպ փոխներգործող գեների ամբողջություն։ Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում կամ լոկուսում: Օրգանիզմների բոլոր հատկանիշների ամբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին, տեսանելի հատկանիշների (մաշկի կամ մազերի գույնը, քթի կամ ականջի ձևը, ծաղիկների գույները և այլն), այնպես էլ ներքին` կենսաքիմիական (սպիտակուցների կառուցվածքը, ֆերմենտների ակտիվությունը, արյան մեջ հորմոնների քանակը և այլն), հյուսվածաբանական (բջիջների ձևը և չափերը, հյուսվածքների և օրգանների կազմությունը), կազմաբանական (մարմնի կառուցվածքը, օրգանների փոխադարձ դիրքը) հատկանիշների ամբողջությունը: Դեղին և կանաչ սերմերով ոլոռների խաչասերման արդյունքում ստացված հիբրիդների առաջին սերնդի (F) բոլոր բույսերի սերմերը դեղին էին: Հակադիր հատկանիշը (սերմերի կանաչ գույնը) կարծես անհետանում էր։ Տվյալ փորձում միակերպությունը արտահայտվում է նրանում, որ մեկ հատկանիշը (սերմերի դեղին գույնը) ճնշում է հակադիր հատկանիշի (կանաչ գույնի) դրսևորմանը, և հիբրիդների բոլոր սերմերը դեղին (միակերպ) են ստացվում: Նման արդյունքներ էին ստացվում նաև այլ հատկանիշի` սերմերի մակերևույթի ձևի հակադիր դրսևորումներ (հարթ և կնճռոտ) ունեցող ոլոռի բույսերի խաչասերման արդյունքում, երբ առաջին սերնդում դրսևորվում էր միայն մեկ (հարթ մակերևույթ) հատկանիշը: Այս արդյունքների հիման վրա Գ.Մենդելը սահմանեց իր առաջին օրինաչափությունը, որը կոչվեց Մենդելի առաջին օրենք, և որը կարելի է անվանել նաև հիբրիդների առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենք: Հիբրիդային առանձնյակներում ծնողական ձևերից մեկի հատկանիշի գերակշռման երևույթը Գ.Մենդելն անվանեց դոմինանտություն։ Նա դոմինանտ անվանեց հատկանիշի այն դրսևորումը կամ այն հատկանիշը, (սերմերի դեղին գույնը, հարթ մակերևույթը), որը <<քողարկում էր>> հակադիր հատկանիշի դրսևորումը (սերմերի կանաչ գույնը, կնճռոտ մակերևույթը)։ Արտաքուստ անհետացող հակադիր հատկանիշը կոչվեց ռեցեսիվ: Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատինական մեծատառով, իսկ ռեցեսիվը` փոքրատառով։

2․Նկարագրել ժառանգականության և փոփոխականության դերը օրգանիզմների զարգացման պրոցեսում և էվոլյուցիայում։
Ժառանգականություն ասելով հասկանում ենք ծնողական օրգանիզմների` իրենց հատկանիշները և զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերնդին փոխանցելու հատկությունը: Այն իրականանում է բազմացման միջոցով: Ընդ որում, սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է հատուկ սեռական բջիջների գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ` մարմնական (սոմատիկ) բջիջների միջոցով։ Թե՛ գամետները և թե՛ սոմատիկ բջիջներն իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշներն ու հատկությունները, այլ միայն դրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը: Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը:
Փոփոխականությունն օրգանիզմի` իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է: Փոփոխականության շնորհիվ առանձնյակները տեսակի սահմաններում տարբերվում են իրարից։ Այսպիսով, ժառանգականությունը և փոփոխականությունը օրգանիզմների երկու հակադիր, բայց փոխադարձ կապված հատկություններ են։ Ժառանգականության շնորհիվ պահպանվում է տեսակի միակերպությունը, իսկ փոփոխականությունը, հակառակը, տեսակը դարձնում է ոչ միակերպ:

Պարագաներ

Պարագաներ

1.Թվարկել պարագաները։
Նպատակի պարագա, չափ ու քանակի պարագա, պայմանի պարագա, տեղի պարագա, ժամանակի պարագա, ձևի պարագա։

2Յուրաքանչյուր պարագայով կազմել երկուական նախադասություն։
Նպատակի պարագա
Աղջիկները վազեցին աղբյուր՝ ջրի։
Տղաները գնացին դասարան գրքի համար։
Չափ ու քանակի պարագա
Այս երեկոն այնքան խաղաղ էր։
Լուսինը երեկոյան ավելի շատ էր լույս տալիս։
Պայմանի պարագա
Քո համաձայնության դեպքում բոլորս կմասնակցենք։
Մնացի տանը գիրք կարդալու նպատակով։
Տեղի պարագա
Փողոցով անցավ մի մեծ և տարօրինակ շուն։
Հեռվում երևաց Աննան։
Ժամանակի պարագա
Այսօրվա դասը բարդ էր։
Այսօր կարողացա իրականացնել նախագիծ։
Ձևի պարագա
Շունը վազելով հասավ տիրոջը։
Արկղը գլորվելով ընկավ փոսը։

3. Շարոհյուսորեն վերլուծել նախադասությունները։

Կաքավաբերդի (հատկացուցիչ) գլխին (տեղի պարագա) տարին բոլոր (Ժամանակի պարագա) ամպ (ենթակա) է նստում (ստորոգյալ), բերդի (հատկացուցիչ) ատամնաձև (որոշիչ) պարիսպները (ենթակա) կորչում են (ստորոգյալ) սպիտակ (որոշիչ) ամպերի մեջ (տեղի պարագա), միայն սևին են անում (ստորոգյալ) բարձր (որոշիչ) բուրգերը (ենթակա)։ Հեռվից (տեղի պարագա) ավերակներ (ենթակա) չեն երևում (ստորոգյալ) և այնպես է թվում (ստորոգյալ), թե բուրգերի (հատկացուցիչ) գլխին (տեղի պարագա) հսկում (ենթակա) կա (ստորոգյալ), գոց են (ստորոգյալ) ապարանքի (հատկացուցիչ) երկաթե (որոշիչ) դռները (ենթակա), աշտարակի (հատկացուցիչ) գլխից (տեղի պարագա) մեկը (ենթակա) ահա (Ժամանակի պարագա) ձայն է տալու (ստորոգյալ) քարափը (տեղի պարագա) բարձրացողին (հանգման անուղղակի խնդիր)։