Հարցեր
- Ինչպե՞ս է գրողը վերաբերվում տղամարդկային պատվի և ընտանեկան պարտքի գաղափարներին։
Պատվի գաղափարը այն է, որ եղբայրները դառնում են թշնամի, ընտանեկան պարտքը վերածվում է ճնշման, և արդյունքում բոլորը կորցնում են․ մեկը մահանում է, մյուսը ապրում է մեղքով, աղջիկը՝ ցավով։ Այսինքն՝ այդ արժեքները ոչ թե պահպանում են ընտանիքը, այլ քանդում։ - Ինչպիսի՞ հակադրվող ճակատագրեր ունեն երկու եղբայրը։ Ինչպե՞ս է թշնամությունը ու բռնությունը ներթափանցում ընտանիքի ներս՝ եղբայրասպանության պատճառ դառնալով։
Հակոբոսը լեռների ազատ, վտանգներով լի կյանքն է ընտրում, Սահակը՝ Ռեժիիների կյանքը, որը ընտանիքի ու հասարակության աչքին դավաճանություն է դառնում։ Թշնամությունն, որը պիտի դրսում լիներ, կամաց-կամաց ներս է մտնում ընտանիք, քանդում եղբայրների կապը, մինչև որ վերջում Հակոբոսի կրակոցը դարձնում է իրեն եղբայրասպան։ - Կարո՞ղ ենք արդյոք Սահակի մահը համարել ողբերգություն միայն անձնական առումով, թե՞ այն ունի համայնքային նշանակություն։
Նրա մահը ցույց է տալիս, թե ինչպես թշնամությունը կարող են մտնել ընտանիքի ներսը, բաժանել եղբայրներին, և վերջում ապականել ամբողջ Մահալլեի միասնականությունը։ Սահակի մահը մեկ հոգու կորուստ չէ, այլ ամբողջ համայնքի ցավը։ - Ի՞նչ նշանակություն ունի Պերճուհու կերպարը երկու եղբայրների կոնֆլիկտում։
Պերճուհին ցույց է տալիս, որ եղբայրների կոնֆլիկտը միայն թշնամանքի մասին չէ, այլ նաև մարդկային զգացումների։ Սահակը նրան սիրում էր, բայց Պերճուհին Հակոբոսի նշանածն է․ այս իրավիճակը ավելի է խորացնում եղբայրների միջև թշնամությունը։ - Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ Պերճուհին չի ամուսնանում․ սեր, նվիրվածություն, ամոթ, թե՞ մեղքի զգացում։
Նրա մեջ կա սեր ու նվիրվածություն Սահակի նկատմամբ, կա նաև ամոթ ու մեղքի զգացում, որովհետև վերջին հանդիպումը կարծես դավաճանություն էր Հակոբոսի հանդեպ։ Պերճուհին չի ամուսնանում, որովհետև իր ներսում այս բոլոր զգացումները խառնվել են ու դարձել մի բեռ, որից չի կարող ազատվել։ - Ինչպիսի՞ լեզվական և պատկերային միջոցներով է հեղինակն ստեղծում ամբոխի հոգեբանական լարվածության մթնոլորտը։
Հեղինակը ամբոխի լարվածությունը ցույց է տալիս ձայներով ու պատկերներով, կանանց հագուստի ու գույների նկարագրություններով՝ կարմիր, արյունոտ երիզներ, որոնք ստեղծում են վտանգի զգացում։ - Ինչպե՞ս է վերջաբանը ամփոփում ամբողջ պատմության հիմնական գաղափարը։
Վերջաբանը ցույց է տալիս, որ պատմությունը ոչ միայն անձնական, այլ նաև հասարակության ողբերգությունն է։ Սահակի մահը, Հակոբոսի վարձատրությունը, Պերճուհու չամուսնանալը ցույց են տալիս, որ պատիվը, ընտանեկան պարտքը ու ավանդույթները հաճախ մարդկանց կյանքը կործանում են։




