«Հավերժական սերը» Ավետիք Իսահակյան

«Հավերժական սերը» Ավետիք Իսահակյան


Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա – ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:

Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:

Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:

II 
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:

Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:

– Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:

Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:

Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-

Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…

Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…

Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում…

III 
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:

Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:

-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:

Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:

IV 
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:

Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող…

27.XI.1914թ. 
Բեռլին

Առաջադրանքներ

1.Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։
Պատմությունը Պարսկաստանի՝ Թադմոր քաղաքի, թագավորի մասին էր։

2.Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Սկզբում
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Վերջում
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի

Սկզբում Թադմորի ապարանքը երևում է որպես մի մեծ, անսահման շքեղություն։ Սակայն վերջում տեղի է ունենում այս շքեղության քանդումը, որը դառնում է ողբալի ու դատարկ ու կորցնում իր փառքը։

3. Պարզիր՝ ինչ է նշանակում «Լուսիններ են եկել-անցել․․․»
«Լուսիններ են եկել-անցել․․․» ասելով, հեղինակը ցանկացել է ասել, որ ամիսներ, տարիներ են անցել։ Այն ժամանակ լուսնային օրացույցից են օգտվել։ Բացի այդ, լուսինը ռուսերենով նշանակում է նաև ամիս և սա է հիմնական պատճառը, որ Իսահակյանը գրել է «Լուսիններ են եկել-անցել․․․»։

4. Մեկնաբանիր «Չէացնող համբույրներում դյութական,Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ, Թալկանում է և հալչում է Էլ-Սաման… Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…» տողերը։
Այս տողերը մեզ շատ վառ կերպով ցույց են տալիս, թե ինչքան ուժեղ էր թագավորի սերը բամբիշի նկատմամբ։ Հետո վերջնականապես թագավորի կյանքը անիմաստ է դառնում և նա հասկանում է, որ անելիք չունի այս աշխարհում։ Առանց բամբիշի իր կյանքը հավերժություն է տևում։

5. Առանձնացրու մեկ տող, որն ամենակարեւորն ես համարում այս բալլադում։
Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

6. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։
Բամբիշ-Թագուհի, իշխանուհի:
Մանկլավիկ-Ազնվատոհմ երիտասարդ, որ ծառայում էր թագավորի կամ ֆեոդալի պալատում և
սպասարկում նրան:
Նաժիշտ-Սպասավորուհի, աղախին:
Ձեղուն-Շինության ծածկը, տանիք:
Սնդուս-Ողորկ ու փայլուն երեսով գործվածք։
Թալկանալ-Ուժասպառ լինել:
Եբենոսյան-Եբենոսից, եբենոսի փայտից պատրաստած:
Մուշկ-Բուրավետ յուղային նյութ, որ ստացվում է մշկայծյամի մշկագեղձերից։
Կնդրուկ-Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ։

7. Գտիր հատուկ անունները, համացանցից տեղեկություններ գտիր դրանց մասին։
Նշել եմ բոլոր հատուկ անունները։

8. Բալլադի մասին տպավորություններդ գրառիր։
Կարծում եմ Բալալադը չպետք է կարդալ, պետք է զգալ։ Այնտեղ ողբերգական, տխուր երկխոսություններով, մեզ ենթարկում են էմոցիոնալ ազդեցության։

Բայի ժամանակը, դեմքը և թիվը, եղանակը

Բայի ժամանակը, դեմքը և թիվըեղանակը

Բայի եղանակ – Անի Կարապետյանի Բլոգ

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։
Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                                 գրի՛ր, խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                                        գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք,
մոտեցրե՛ք
3. պիտի գրի պիտի
խաղա
պիտի գրեն պիտի
խաղան
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել է ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծել, որով հիացնում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)

2. Արդեն բացվել է պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)

3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)

5. Առաջարկը միաձայն ընդունվել է, և հաջորդ օրվանից բոլորը կսկսեն աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)

6. Ընթացող գնացքի լուսամուտից առկայծեց մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա երևացին։
(երևալ, անհետանալ, առկայծել)

7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոսնել, բերել)

8. Վարպետը անջատեց հաստոցը, համեմատեց նոր պատրաստած դետալը և վերցրեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

9. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվել էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծել էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)

10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցան ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

Շողաց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, պարզ բայ, ա խոնհարում։
Հիշեցի-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, առաջին դեմք, պարզ բայ, ե խոնհարում։
Խշշաց-սահմանական եղանակ, հարակատար դերբայ, եզակի թիվ, երրորդ դեմք, պարզ բայ, ա խոնհարում։
Դողաց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, պարզ բայց, ա խոնհարում։
Փախավ-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, սոսկածանցավոր ե խոնհարում
Ծածկվեց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, պարզ բայ, ե խոնհարում։
Լցվել ես-սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ, պարզ բայ, ե խոնհարում։

A Tale of Two Millionaires

Milton Petrie
The Most Generous Man in the World
Every morning, billionaire Milton Petrie walked from his New York apartment and bought a newspaper from the ragged old man on the street corner, One morning the man wasn’t there. Petrie learned that he was very ill in the city hospital. Immediately he paid his hospital bill and later, when the man died, paid for his funeral. The old man was just one of many people that Milton Petrie helped with his money. Whenever he read about personal disasters in his newspaper Petrie sent generous cheques, especially to the families of policemen or firemen injured at work. He also sent cheques to a mother who lost five children in a fire, and a beautiful model, whose face was cut in a knife attack. It cost him millions of dollars, but he still had millions left. He said that he was lucky in business and he wanted to help those less fortunate than himself. The nice thing is, the harder I work, the more money I make, and the more people I can help.’ Milton Petrie died in 1994, when he was 92. His will was 120 pages long because he left $150 million to 383 people. His widow, Carroll, his fourth and last wife, said his generosity was a result of the poverty of his early years. His family were poor but kind-hearted. His father was a Russian immigrant who became a
policeman, but he never arrested anyone, he was too kind. He couldn’t even give a parking ticket.

Hetty breen
The richest, Meanest Woman in the World
Henrietta (Hetty) Green was a very spoilt, only child. She was born in Massachusetts, USA, in Her father was a millionaire businessman. Her mother was often ill, and so from the age of two her father took her with him to work and taught her about stocks and shares. At the age of six she started reading the daily financial newspapers and she opened her own bank account. Her father died when she was 21 and
she inherited $7.5 million. She went to New York and invested on Wall Street. Hetty saved every penny, eating in the cheapest restaurants for 15 cents. She became one of the richest and most hated women in the world. She was called ‘The Witch of Wall Street’. At 33 she married Edward Green, a multi-millionaire, and had two children, Ned and Sylvia. Hetty’s meanness was legendary. She always argued about prices in shops. She walked to the local grocery store to buy broken cookies (biscuits) which were much cheaper, and to get a free bone for her much-loved dog, Dewey. Once she lost a two-cent stamp and spent the night looking for it. She never bought clothes and always wore the same long, ragged black skirt. Worst of all, when her son Ned fell and injured his knee, she refused to pay for a doctor and spent hours looking for free medical help. In the end Ned’s leg was amputated. When she died in 1916 she left her children $100 million (worth $9.3 billion today). Her daughter built a hospital with her money.

Ավետիք Իսահակյանի պատմվածքների վերլուծություն

Կարդում ենք Իսահակյան

Կարդալ երկու-երեք պատմվածք, վերլուծել։

  • Ավետիք Իսահակյան. «Մի հին չինական զրուց»
    Պատմությունը պատմում է կայսրեր մասին, ով տեսնելով ժողովրդի տանջանքները հրամայում է, որ նրանք այլևս չկրեն ծանր գլխարկներ, բայց այն մարդիկ, ովքեր հետևում էին, որ ամեն ինչ ըստ օրենքի լինի, ում որ տեսնում էին նույն ծանր գլխարկներով հրամայում էին գլուխը կտրել, իսկ կայսրը նրանց վրա բարկացավ ասելով, որ մենք մարդասեր ժողովուրդ ենք, հրամայել է, գլխարկները կտրել ոչ թե գլուխները։

    Ավետիք Իսահակյան. «Երջանկության իմաստը»
    Պատմում է ծերունի մի դերվիշի մասին, ով երջանկության մասին իմանալու համար, գնում, հասնում է Սֆինքսի մոտ, որպեսզի նրան հարցնի երջանկության մասին, Սֆինքսը օրեր շարունակ չասաց հարցի պատասխանը։ Օրեր հետո ասաց, որ երջանկությունը չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանալ։ Երևի իր այդ արտահայտությամբ Սֆինքսը ցանկանում էր ասել, որ ամեն մեկի համար տարբեր է երջանկությունը, իր համար քարանալն է իսկ մնացածի համար տարբեր է։
  • Ավետիք Իսահակյան. «Պատրանք»
    Այս պատմվածքը վերաբերում է կյանքի իրականությանը, պատրանքին, ստերին և երազներին։ Այսինքն՝ այն խոսում է մարդու գոյության ու հավերժական հարցերի մասին, երբ մարդը կյանքում ունի իր պատկերացումները, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը, նա կարող է տեսնել աշխարհը գեղեցիկ ու բարենպաստ։ Պատրանքը հնարավորություն է տալիս մարդուն նայել աշխարհի հետ թեթևություն և ուրախությամբ՝ չտեսնելով դրա դառնություններն ու դժվարությունները։
  • Ավետիք Իսահակյան. «Անհաղթ խալիֆան»
    Պատմվածքում պատմում է անհաղթ Խալիֆայի մասին, ում անընդհատ գալիս տեղեկացնում էին, որ թշնամին գրավել է իրենց տարածքը, գրավել է ամեն ինչ, իսկ նա հանգիստ, առանց խուճապի ասում էր նվագեք, եթե դադարեք նվագելը այդ ժամանակ կնվաճի իմ պետությունը։
  • Ավետիք Իսահակյան. «Երկու արվեստագետ»
    «Երկու արվեստագետ» դա գաղափար է, թե ինչպես երկու տաղանդավոր մարդիկ՝ տարբեր տեսակի արվեստով զբաղվողները (օրինակ՝ մեկը՝ նկարիչ, մյուսը՝ բանաստեղծ), կարող են փոխհատուցել կամ փոխլրացնել միմյանց գաղափարները, աշխարհայացքները ու ստեղծագործական մոտեցումները։ «Երկու արվեստագետ» բառը կարող է կապված լինել նաև այն հարցի հետ, թե ինչպես երկու արվեստագետներ կարող են միմյանց հետ երկխոսություն սկսել՝ ավանդական ու նորարարական արվեստի ճշմարտությունների բացահայտման կամ մարդկային հոգու խորքային մեկնաբանության համար։
  • Ավետիք Իսահակյան. «Համբերանքի չիբուխը»

Էլեկտրական լարում: Գաղափար ԷլՇՈՒ–իմասին: Էլեկտրական դիմադրություն: Օհմիօրենքը

3.1.16-3.1.22 և 3.2.11-3.2.14

U=220Վ I=U/R=220/40=5,5Ա
R=40Օմ
———
I-?

U=220Վ I=U/R=220/50=4,4Ա
R=50Օմ
———
I-?

R=10Օմ U=IR=0,5*10=5Վ
I=0,5Ա
———
U-?

R=0,25Օմ U=IR=0,25*20=5Վ
I=20Ա
———
U-?

R=480Օմ U=IR=0,25*480=120Վ
I=0,25Ա
———
U-?

R=0,2ԿՕՄ=200Օմ U=IR=0,1?*200=20Վ
I=100ՄԱ=0,1Ա
———
U-?

U=4Վ R=U/I=4/0,2=20Օմ
I=0,2Ա
———
R-?

U=4Վ I==q/t=15/6=2,5Օմ
q=15Կլ R=U/I=4/2,5=1,6
t=6Վ
———
R-?

t=1=3600վ I=U/R=12/100=0,12Ա
U=12Վ q=It=0,12*3600=432Կլ
R=100Օմ
———
q-?

Լաբորատոր աշխատանքներ։ Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար

Փորձ 1. Շղթայում հոսանքի ուժի կախումը լարումից

Աշխատանքի նպատակը․ ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի ծայրերին կիրառված լարումից։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.հոսանքի աղբյուր (ուղղիչ), ամպերաչափ, վոլտաչափ, հետազոտվող հաղորդիչ, անջատիչ, հաղորդալարեր։

Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան ըստ նկարի։ Հիշեք, որ ամպերաչափ, հետազոտվող հաղորդչին միցվում է հաջորդաբար, իսկ վոլտաչափ զուգահեռ Հաղորդչի ծայրերին կիրառված լարումը կարելի փոփոխել շղթային միացնելով տարբեր մարտկոցներ, մեր պարագայում ուղղիչով։ Փակենք շղթան և գրանցենք հոսանքի ուժի I1 և լարման U1 արժեքները։ Այնուհետև ուղղիչով փոխենք լարումը, գրանցենք հոսանքի ուժի I2 և լարման U2 արժեքները։ Չափումները կատարեք 4-5 տարբեր դեպքերի համար։ Չափման արդյունքները գրանցել։ Չափման արդյունքների հիման վրա կառուցել հոսանքի ուժի կախումը լարումից պատկերող գրաֆիկը։ Ընտրելով համապատասխան մասշտաբ՝ աբսցիղների առանցքի վրա տեղադրեք լարման, իսկ օրդինատների առանցքի վրա հոսանքի ուժի արժեքները, կատարել եզրակացություն։

Փորձ 2․ Հոսանքի ուժի կախումը դիմադրությունից

Աշխատանքի նպատակը. ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի դիմադրությունից։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.հոսանքի աղբյուր (ուղղիչ) կամ գալվանական էլեմենտ, ամպերաչափ, վոլտաչափ, դիմադրությունների արկղ, հաղորդալարեր։

Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան, այնուհետև հաստատուն պահելով լարումը, փոխելով արկղի դիմադրությունը գրանցել ամպերաչափիի ցուցմունքը։ Փորձը կատարել տարբեր դիմադրությունների համար։ Կատարել եզրակացություն։

Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումը

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումը
ա/
 Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում /1918-20թթ․/
բ/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում /այսօր/
գ/ 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էլ․ դասագիրք,  էջ 35-42, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․
 Ներկայացրե՛ք հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։
Հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920 թթ. անցան տարբեր փոփոխությունների միջով: Առաջին աշխարհամարտից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, սակայն ռուսական հեղափոխության հետևանքով նոր իրավիճակ ձևավորվեց տարածաշրջանում: 1918 թվականի դեկտեմբերին հայ կառավարությունը փորձեց հաստատել հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն իրավիճակը բարդացավ, երբ 1919 թվականին սկսվեցին հակամարտություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև:

1920 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի առաջին հանրապետությունը նորից կնքեց ժամանակավոր զինադադարի համաձայնություն Խորհրդային Ռուսաստանի հետ, սակայն 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանը գրավվեց Խորհրդային բանակի կողմից, ինչը ավարտեց Հայաստանի անկախ պետականության ժամանակաշրջանը:

Այսօր, հայ-ռուսական հարաբերությունները հատկանշվում են տարբեր քաղաքական և տնտեսական գործարքներով, ինչպես նաև ռազմավարական համագործակցությամբ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության կարևոր երաշխավոր, հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Հիմնական համագործակցության ոլորտները ներառում են անվտանգության, էներգետիկայի և ռազմարդյունաբերության ասպարեզները:

2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները։ Իսկ այսօր տեսնու՞մ եք ռուս-թուրքական մերձեցում, եթե այո, նշե՛ք պատճառներ։
1917 թվականի ռուսական հեղափոխությունը և Թուրքիայի անկախության պատերազմը փոխեցին երկու երկրների քաղաքական իրավիճակը: 1920-1930-ական թվականներին Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև ստեղծվեց որոշակի համագործակցություն, հատկապես տնտեսական և ռազմավարական հարցերում: Երկուսն էլ ձգտում էին մետաքսային ուղու վերահսկմանը և ազդեցության սանձարձակմանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Ռուսական և թուրքական կառավարությունները պայքարում են ազդեցության համար Կովկասում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում: Երկու երկրների ղեկավարները հաճախ փորձել են համագործակցել հակառակորդների դեմ (օրինակ՝ Սիրիայում և Լիբիայում), որտեղ նրանք ունեն ընդհանուր շահեր: Այսպիսով, ներկայումս ռուս-թուրքական մերձեցումը հիմնված է տնտեսական, ռազմավարական և քաղաքական շահերի վրա, սակայն դեռևս պահպանում է լարվածության և մրցակցության բաղադրիչներ, ինչը կարող է ստեղծել նոր մարտահրավերներ տարածաշրջանում:

3․ Համեմատե՛ք 1920-ի հայ-թուրքական և 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմները /բլոգային աշխատանք/․
1920 թվականի պատերազմը ավելի շատ տեղային և սահմանափակ պատերազմի էր բնութագրվում, մինչդեռ 2020-ը ընդգրկեց ավելի լայնածավալ ռազմական գործողություններ և միջազգային ներգրավվածություն: 1920-ին Հայաստանը հիմնականում մնաց միջազգային աջակցությունից զրկված, մինչդեռ 2020-ին Ադրբեջանը ստացավ թուրքական և միջազգային աջակցություն, ինչը մեծ դեր ունեցավ պատերազմի արդյունքների վրա: Երկու պատերազմները հանգեցրին տարածքային կորուստների, սակայն 2020 թվականին պատերազմը զգալիորեն փոխեց տարածաշրջանի ռազմաքաղաքական դինամիկան՝ մեծացնում Թուրքիայի ազդեցությունը: Երկու պատերազմները բազմաթիվ մարդկային կորուստներ բերեցին, սակայն 2020 թվականին դրանք առավել նշանակալի էին, հատկապես տեխնոլոգիական զինատեսակների կիրառման պատճառով:

Ածխաջրեր

Cn(H2O)m

Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ) քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն,– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է: