Ածխաջրեր

Cn(H2O)m

Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ) քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն,– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:

Բայ

Բայ

bay2.png

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:Օրինակ՝ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով: ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա: բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝ պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ, -ել, -ալ           նկարել                       կարդալ
ենթակայական, -ող   նկարող                կարդացող
հարակատար, -ած      նկարած               կարդացած
համակատար, իս      նկարելիս              կարդալիս
անկատար, -ում եմ,        նկարում                կարդում
վաղակատար, -ել եմ   նկարել                  կարդացել
ապակատար,- ու եմ    նկարելու               կարդալու
ժխտական, -ի, -ա        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայներըգործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

Շրջելիս-համակատար, ել, ածանցավոր։
Հանդիպել-անորոշ, ել, պարզ
Լողալով-անորոշ, ալ, ածանցավոր
Շարժվող-ենթակայական, ել, ածանցավոր
Տեսա-ել, պարզ
Նստած-հարակատար, ել, պարզ
Քաշած-հարակատար, ել, պարզ
Հենած-հարակատար, ել, պարզ
Մոտենալ-անորոշ, ալ, ածանցավոր
Թողնելու-ապակատար, ել, ածանցավոր

2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

Սուզվելու-անորոշ, ել, պարզ
Քշելիս-համակատար, ել, պարզ
Փախչում-անկատար, ել, ածանցավոր
Սուզվել-անորոշ, ել, պարզ

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից, լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի, բույսերի մոտ քլորոֆիլի, բակտերիաների մոտ բակտերիաքլորոֆիլի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հականում են նրանց մոտ արտադրվող գործառույթը՝ ֆոտինի կլանման, էներգիայի փոխակերպմամբ և օգտագործվող գործառույթների համախմբության տարբեր էնդերոնիգական ռեակցիաները, այդ թվում նաև ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։ 

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները․

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 5․Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները․
ա/ Մարդու քաղաքացիական իրավունքներ
բ/ Մարդու քաղաքական իրավունքներ /էլ․ դասագիրք, էջ 109-117/․
Իրավական նորմատիվային փաստաթղթերը՝ առարկայի ծրագրում․

Առաջադրանք
1․ Առաջնահերթության կարգով /ձեր տեսակետից/ թվարկե՛ք մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքները։
Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքները կարևորագույն բաղադրիչներ են յուրաքանչյուր մարդու ազատությունների և իրավունքների համակարգում։ Դրանք ապահովում են մարդու անհատական ազատությունները, ինչպես նաև նրա մասնակցությունը պետության քաղաքական կյանքին։

2․ Ի՞նչ հասարակական կազմակերպություններ գիտեք։ Թվարկե՛ք/բլոգային աշխատանք/․
Հասարակական կազմակերպությունները (ՀԿ) հասարակության, սոցիալական, տնտեսական կամ քաղաքական հարցերի շուրջ գործունեություն ծավալող ինքնակազմակերպված խմբեր են, որոնք նպատակ ունեն լուծելու հասարակական խնդիրներ՝ տարբեր ոլորտներում։ Այս կազմակերպությունները սովորաբար գործում են ոչ շահույթային հիմունքներով՝ իրենց հիմնական նպատակը բարեգործական, կրթական, մարդասիրական, սոցիալական կամ այլ հասարակական շահերին ծառայելն է։

Домашнее задание

Упражнение 5. Спишите, расставляя знаки препинания. Укажите, какими союзами соединены простые предложения.

  1. То падал туман то припускал косой крупный дождь.
    Или я совершенно ошибался в вас, или вы в состоянии выслушать правду.

    2. Или я совершенно ошибался в вас или вы в состоянии выслушать правду.
    Или я совершенно ошибался в вас, или вы в состоянии выслушать правду.

    3. То светило солнце то шел дождь.
    То светило солнце, то шел дождь.

    4. То ветер подует и тронет верхушки то лягушки зашелестят в прошлогодней траве то за стеной часы пробьют четверть.
    То ветер подует и тронет верхушки, то лягушки зашелестят в прошлогодней траве, то за стеной часы пробьют четверть.

    5. Не то туман стелется над лугом не то мелкий дождик моросит вдали.
    Не то туман стелется над лугом, не то мелкий дождик моросит вдали.

    Упражнение 6. Выпишите сначала простые предложения с однородными членами, затем сложносочиненные предложения. Расставьте знаки препинания.

    1. Друзья идут купаться нырять кувыркаться и на пляже загорать.
    Друзья идут купаться, нырять, кувыркаться и на пляже загорать.

    2. Наступила весна и прилетели с юга птицы.
    Наступила весна, и прилетели с юга птицы.

    3. В мае прошли первые грозы и от обильных дождей весело зазеленела земля а на цветущих ветках распевали птички.
    В мае прошли первые грозы, и от обильных дождей весело зазеленела земля, а на цветущих ветках распевали птички.

    4. Воробьи синицы и ласточки кружились чирикали и щебетали.
    Воробьи, синицы и ласточки кружились, чирикали и щебетали.

    5. Мы свернули палатки взвалили на себя рюкзаки и пошли.
    Мы свернули палатки, взвалили на себя рюкзаки и пошли.

    Упражнение 7. Дополните данные предложения сначала однородными членами предложения, затем — простыми предложениями.
    1. Образец: Набежал ветер и накрыла небо темнотой. Набежал ветер и сорвал крышу сарая. Набежал ветер, и деревья зашумели.

    1. Надвинулась туча и воздух стал холоднее.
    Надвинулась туча и затянула небо.
    2. Пошел дождь и затопил улицы.
    Пошел дождь и началась гроза.
    3. Туча пронеслась и вскоре исчезла за горизонтом.
    Туча пронеслась и солнце вновь осветило землю.

    Упражнение 8. Продолжите начатое предложение так, чтобы первое предложение было простым с однородными членами и союзом и, второе и третье сложносочиненными с союзами и, но.
    Образец: Луна взошла ……
    1. Луна взошла и осветила весь сад.
    2. Луна взошла, и снег весь заискрился.
    3. Луна взошла, но в лесу было еще совсем темно.

    Сверкнула молния и гром огласил небо.
    Отец очень рассердился но мы всё равно решили пойти гулять.
    Наступила весна и природа ожила.


Сложносочиненное предложение


Упражнение 1. Соедините данные простые предложения в
сложные при помощи союзов или без них.

  1. Солнышко взошло. Прохлада все еще держалась.
    Солнышко взошло, но прохлада все еще держалась.

    2. Но вот опять хлынули играющие лучи. Величаво поднялось могучее светило.
    Но вот опять хлынули играющие лучи, и величаво поднялось могучее светило.

    3. Тучи закрыли небо. Пошел дождь.
    Тучи закрыли небо, и пошел дождь.

    4. Стало совсем прохладно. Мы пошли домой.
    Стало совсем прохладно, и мы пошли домой.

    5. Прошло около часа. Огонь погас. Мы не расходились,
    Прошло около часа, огонь погас, но мы не расходились.

    6. Сверкала молния. Гром гремел. Шел сильный дождь.
    Сверкала молния, гром гремел, и шел сильный дождь.

    Упражнение 2. Соедините каждую пару простых предложений в сложное, используя подходящие по смыслу союзы. Подчеркните подлежащие и сказуе-мые.

    1. Снег сошел. Трава еще не зеленеет.
    Снег сошел, но трава еще не зеленеет.

    2. Яблоня отцвела давно. Липа только начала цвести.
    Яблоня отцвела давно, а липа только начала цвести.

    3. Ворона вьет себе гнездо. Кукушка кладет свои яйца в чужие гнезда.
    Ворона вьет себе гнездо, а кукушка кладет свои яйца в чужие гнезда.

    4. Дождь перестал. Туман еще держался.
    Дождь перестал, но туман еще держался.

    5. Морковь сладкая. Редька горькая.
    Морковь сладкая, а редька горькая.

    6. Я хотел уснуть. Мешали комары.
    Я хотел уснуть, но мешали комары.

    Упражнение 3. Выпишите сложные предложения. Скажите, как называются эти сложные предложения.

    Солнце греет все жарче и жарче. В середине апреля сходит снег на лесных полянах, и только в тени под елями лежит он еще толстым слоем.
    В середине апреля сходит снег на лесных полянах, и только в тени под елями лежит он еще толстым слоем.

    Везде стоят лужи, и бегут ручейки.
    Везде стоят лужи, и бегут ручейки.

    В это время на опушке звенит бодрая песенка зяблика. Солнце начинает склоняться к закату, и лес наполняется звучными песнями дроздов.
    Солнце начинает склоняться к закату, и лес наполняется звучными песнями дроздов.

    Упражнение 4. Спишите, вставляя пропущенные буквы и подходящие по смыслу союзы.

    1. Солнце пряталось за холодные вершины, и беловатый туман начинал расходиться в долинах.
    2. Когда скрипнет дверь, тихо откроется калитка.
    3. День безветренный, морозец крепкий.
    4. Трудишься ты много, но пользы в этом нет.
    5. Не удалась охота, исхожены и изучены новые места.
    6. Твои мы речи слушать рады, но только ты от нас подальше пой.
    7. Слышен чей-то шепот доносится.
    8. Еще осторожные шаги слышны, земли печален вид, и воздух уж весною дышит.
    9. Солнце еще не вышло из-за гор, но лучи его уже золотили верхушки деревьев.

«Համբերանքի չիբուխը»

Կարդալ «Համբերանքի չիբուխը»պատմվածքը: 
1. Գնահատի՛ր Օհանի վարքը՝ ըմբոստություն պետական աշխատողների դեմ։
Այդ ըմբոստությունը կարելի է դիտարկել երկու կողմից։ Օհանը և ճիշտ էր և սխալ։ Կարծում եմ պետական աշխատողները իրենց պարտքն էին կատարում հանգստացնելով քաղաքը ըմբոստությունից։ Բայց նաև պետական աշխատողները կարող էին արդար գտնվել այդ հարուստներին պատժել իրենց կատարած խտրականության համար։

2. Գնահատիր Օհանի ընկերների վարքը՝ հաշտությունը։
Կարծում եմ սխալ էր իրենց ընկերոջը միայնակ թողնել, քանի որ նրանք միասին ընկան այդ կռվի մեջ և միասին կարող էին շարունակել։ Եվ ներողություն չխնդրել հարուստներից։

3. Ինչո՞ւ Օհանը չհետևեց ընկերներին։ Նա չզիջեց։ Մերժեց հարուստների պատգամը, որ ուղարկել էին նրանք հանձնվել, զղջալ և թողություն ստանալ։ Կարծում եմ ճիշտ վարվեց քանի որ չպետք է խտրականություն դնել աղքատների և հարուստների միջև։

4.Ինչո՞ւ էր Օհան ամին գյուղից հեռու ապրում։ Ինչպե՞ս էր ապրում առանց մարդկանց ու առանց նրանց օգնության։ Օհանը ապրում էր գյուղից հեռու, նա կարող էր ինքնուրույն գյուղատնտեսությամբ զբաղվել, նրա ապրելակերպը ոչ մի կերպ կապ չունի մարդկանց հետ։

5. Դուրս բեր այն տողերը, որտեղ երևում է Օհան ամու առօրյան (ի՞նչ օրենքով էր ապրում)։
Ինքնամփոփ ծխում էր չիբուխը։ Ոտների տակ մրափում էր Ասլանը՝ Օհան-ամու հավատարիմ, հսկա գամփռը։
– Ես աշխարհաթող եմ եղել, ես էլ գեղն եկող չեմ։ Խոսքս խոսք է։ Աշխատե՜լ։ Քանի ձեռքս բերանս կհասնի, պտի աշխատեմ։ Հո հարտսության համար չե՞մ դատում․ իմ աչքս կուշտ է։ Տղերքս իրենց համար, ես ինձ համար։ Իմ հացս իմ քրտինքովս պտի ուտեմ։

6.Փոխվե՞լ էր Օհան ամին տարիների ընթացքում։ Ի՞նչն էր փոխվել, ի՞նչը՝ ոչ։
Նա այնքան ինքնահավանություն ուներ, որ էլ չէր ուզում այն մարդկանց դեմքերը տեսներ, ովքեր իրեն վատ դրության մեջ էին գցել։

6.Ի՞նչ է նշանակում «համբերանքի չիբուխ»:
«Համբերանքի չիբուխ» է կոչվում, քանի որ Օհան ամին իր ծերության օրերը անց էր կացնում մեկուսացված կյանքով և ծխելով իր չիբուխը նա համբերությամբ սպասում էր մահվան։

7. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ծեծկել-Շատերին ծեծել:
Թոնթնալ-Տրտնջալ, թոնթորալ:
Թյություն-ծխախոտ
Չիբուխ-Ծխամորճ, ծխափող:
Ռես-Գյուղապետ, տանուտեր:
Պրիստավ-Տեղական ոստիկանության պետ մինչհեղափոխական Ռուսաստանում:
Չայդան-թեյաման
Քյոշք-Պարտեզում սարքած հովանոց, տաղավար:
Արունքտեր-Արյան տեր, արյուն թափող, մարդասպան:
Բաշլուղ-Հաստ կտորից (շալից, մահուդից) գլխի ծածկոց՝ վեղարի նման և երկար սուր ծայրերով:
Շինական-Գյուղացիական, գյուղացիների:

8..Բնութագրիր Օհան ամուն:
Օհան ամինը կնճռոտ էր, մազերը նոսր էին և ճերմակ։ Նա լուրջ էր, իմաստուն, աշխատասեր , բայց և ըմբոստ, համառ ու արդարամիտ։

9..Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
Կարծում եմ ասելիքը, որ մարդկանց միշտ չէ, որ պետք է վստահել։ Որ չպետք է նաև դավաճանել ընկերոջը։

10. Ինչու՞ է վերնագրված «Համբերանքի չիբուխը»:
Պատմվածում Օհան ամին պատմում էր, որ բատնում մի ընկեր ուներ անունը Միրզա Մեհդին էր, ով նստում էր թաղթին և ասում «քաշենք համբերանքի չիբուխը մինչև ազատության դուռը բացվի»

Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր

Առաջադրանքներ

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 190, 191, 192, 193, 194

ա)Ø
բ)Ø
գ)x∈(-6;-2)∪(1;3)
դ)x∈(-3;4)

ա)Ø
բ)Ø
գ)Ø
դ)x∈(-∞;-3)

ա)x∈(-∞;1)∪(3;∞)
բ)x∈(-3;-2)
գ)x∈(1;3)
դ)Ø

ա)x∈(-∞;-1)∪(5;10)∪(10;∞)
բ)x∈(-3;-2)
գ)x∈(-∞;3)∪(3;4)∪(4;∞)
դ)Ø

ա)x∈(-4;-2)∪(4;∞)
բ)x∈(-10;-7)∪(-4;-r2)
գ)x∈(2;3)∪(4;∞)
դ)x∈(-∞;3)

Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից: Էրիկ Բերն

Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից: Էրիկ Բերն

Մի անգամ մայրը Կարմիր Գլխարկին ուղարկեց անտառում ապրող տատիկին կարկանդակներ տանելու։ Ճանապարհին աղջիկը գայլի հանդիպեց։ Հարց․ այդ որ մայրը կուղարկեր փոքրիկ աղջկան անտառ, ուր գայլեր են ապրում։ Ինչու՞ նա ինքը չտարավ ուտելիքը, կամ չգնաց աղջկա հետ։ Եթե տատիկն այդքան անօգնական էր, ինչու՞ էր մայրը թողել նրան միայնակ ապրել հեռավոր խրճիթում։ և եթե աղջիկն այնուամենայնիվ պետք է գնար, ինչու՞ մայրը նրան չի արգելում խոսել գայլերի հետ։ Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ Կարմիր Գլխարկին ոչ ոք հավանական վտանգի մասին չէր զգուշացրել։
Ոչ մի մայր իրական կյանքում այսքան անհոգ չէր լինի, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։
Միևնույն ժամանակ դժվար թե երբևէ գտնվի մեկ այլ այսքան հիմար փոքրիկ աղջիկ։ Ինչպե՞ս կարող էր նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։ Ինչու՞ միանգամից չփախչել։ Եվ այդ ի՞նչ փոքրիկ աղջիկ էր, որ հետո օգնում էր գայլի փորը քարերով լցնել։ Համենայն դեպս, ցանկացած լավ աղջիկ գայլի հետ զրուցելուց հետո ծաղիկներ չէր հավաքի և կմտածեր․ «սա հաստատ իմ տատիկին ուզում է ուտել, արագ վազեմ օգնության հետևից»։
Նույնիսկ տատիկն ու որսորդը զերծ չեն կասկածանքներից։ Եթե այս պատմությանը նայենք որպես իրական հերոսներով դրամայի, ապա կնկատենք, թե ինչպիսի կոկիկությամբ են նրանց անհատականությունները միմյանց հետ կապվում։

ա․ մայր, ով հավանաբար ձգտում է ազատվել աղջկանից «դժբախտ պատահարի» միջոցով, որպեսզի պատմության վերջում կարողանա բողոքել․ «միթե ահավոր չէ՞, նույնիսկ անտառ չես կարող գնալ, առանց մտածելու, որ ինչ֊որ մի գայլ․․․»

բ․ գայլ, ով նապաստակներ և այլ կենդանիներ ուտելու փոխարեն միանշանակ իր հնարավորություններից բարձր է ապրում։ Նա կարող էր գուշակել, որ ինքն իր գլխին փորձանք է բերում և որ վերջը վատ է լինելու։ Նա հավանաբար երիտասարդ ժամանակ Նիցշե էր կարդացել (եթե նա կարողանում է խոսել և գլխարկ գործել, ինչու՞ չկարդալ)։ Գայլի կարգախոսն է․ ապրիր վտանգներով լի և մահացիր փառքով։

գ․ տատիկ, ով ապրում է մենակ, սակայն չգիտես ինչու դուռը փակ չի պահում։ Նա հավանաբար ինչ֊որ արկածների հույս ունի, այնպիսի մի բանի, ինչ չէր կարող լինել, եթե նա բարեկամների հետ ապրեր։ Գուցե հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում միասին կամ նրանց հարևանությամբ ապրել։ Տատիկը բավականին երիտասարդ կին է թվում, չէ որ նա այդքան փոքր թոռնուհի ունի։ Իսկ ինչու՞ արկածներ չփնտրել։

դ․ որսորդ, ով, հավանաբար, այն փրկարարներից է, ում դուր է գալիս փոքրիկ աղջիկների հետ միասին պարտված հակառակորդին պատժել։ Մեր դիմաց ակհայտ դեռահասական պատկեր է։

ե․ Կարմիր Գլխարկ․ գայլին հայտնում է, թե որտեղ կարող են նորից հանդիպել, և անգամ նրա ծոցն է մտնում։ Նա բացահայտ խաղեր է խաղում գայլի հետ։ Նրա համար այդ խաղն այս անգամ հաջող ավարտ է ունենում։

Այս հեքիաթում յուրաքանչյուր հերոս ձգտում է գործողության ամեն գնով։ Եթե արդյունքը վերցնենք այնպիսին, ինչպես իրականում է, ապա ընդհանուր առմամբ այս ամենը բանսարկություն է, որի ծուղակն ընկնում է դժբախտ գայլը։ Նրան թողել են երևակայել, որ շատ խորամանկ է և կարող է բոլորին ֆռռացնել։ Եվ այդ դեպքում, հեքիաթը իմաստը գուցե նրանում չէ, որ փոքրիկ աղջիկները պետք է հեռու մնան անտառներից, որտեղ գայլեր են ապրում, այլ այն, որ գուցե գայլերին է պետք հեռու մնալ անմեղ թվացող փոքրիկ աղջնակներից և նրանց տատիկներց։ Կարճ ասած՝ գայլին չի կարելի անտառով մենակ զբոսնել։ Եվ ևս մեկ հետաքրքիր հարց, որ առաջանում է․ ի՞նչ էր անում մայրը աղջկան մի ամբողջ օրով տատիկի տուն ուղարկելով։
Եթե ընթերցողն այս վերլուծությունը ցինիզմ համարի, ապա խորհուրդ կտանք նրան պատկերացնել Կարմիր Գլխարկին իրական կյանքում։ Գլխավոր պատասխանն այս հարցի մեջ է․ ի՞նչ է դառնալու Կարմիր Գլխարկն ապագայում այսպիսի մորով և նման փորձով։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե’ք մտքերն ըստ ստեղծագործության.
Կարմիր գլխարկի մայրը անհոգի էր, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։

Աղջիկը հիմար էր, որովհետև նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։

Գայլը երիտասարդ տարիներին Նիցշե է կարդացել, քանի որ եթե նա կարողանում է խոսել և գլխարկ գործել, ինչու՞ չկարդալ։

Տատիկը արկածների հույս ուներ, քանի որ գուցե հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում միասին կամ նրանց հարևանությամբ ապրել։ 

Գայլին պետք է հեռու մնալ աղջիկներից և նրանց տատիկներից, որովհետև ըստ հեղինակի աղջիկները և տատիկը պետք է հեռու մնային գայլերից։

Բ) Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում․
հումորը,
ենթատեքստային արտահայտությունները,
Այստեղ կարծում եմ չկար ենթատեքստային արտահայտություններ։

հարցադրումների անսպասելիությունը,
Պատմվածքում կան հարցադրումների անսպասելիություն, որ բոլորս կարծում եինք, որ հումոր էր, բայց իրականում ամեն ինչ խելքին մոտ էր։

հարցադրումների տրամաբանվածությունը,
Կարծում եմ հարացդրումները տեղին էր և այնպիսին էին, որ ոչ ոք երբեք չէր մտածի, թե ինչու էր մայրիկը աղջկան թողնում, որ նա միայնակ գնար անատռ՝ իր տատիկի տուն, իսկ իր հիվանդ մորը թողել միայնակ տանը։ Աղջիկը, որը մտածել էր, որ գայլը իր տատիկն է, տեսնելով գայլին, նույնիսկ հարցեր էր տալիս, թե ինչու էր նրա ձեռքերը այդպիսին, ականջները այդպիսին, բայց չէր հասկանում, որ տատիկ ամենևին իր տատիկը չէր, իսկ պատմվածքում նկարագրված է այնպես, որ աղջիկ մինչ կարկանդակ տանելը չէր տեսել իր տատիկին։ Գայլը, որին պատմվածքի հեղինակը փորձում է պատկերել այնպես, որ բոլորը պետք է վախենային գայլից։

հեքիաթի քննարկման նոր մոտեցումը։
Հետաքրքիր էր հեքիաթի քննարկում, եթե բոլորս ավելի խորանանք յուրաքանչյուր պատմվածք կարդալիս հաստատ կկարողանանք բացթողումներ գտնել։