Discussing grammar

1 In pairs, find one mistake in each sentence.
1 He’s postman, so he has breakfast at 4 a.m.-He’s a postman, so he has breakfast at 4 a.m.
2 The love is more important than money.-Love is more important than money.
3 I come to the school by bus.-I come to school by bus.
4 I’m reading one good book at the moment.-I’m reading a good book at the moment.
5 ‘Where’s Jack?’ ‘In a kitchen.’-‘Where’s Jack?’ ‘In the kitchen.’
6 I live in centre of town, near the hospital.-I live in the centre of town, near the hospital.
7 My parents bought the lovely house in the country.—My parents bought a lovely house in the country.
8 I don’t eat the bread because I don’t like it.-I don’t eat bread because I don’t like it.

2. Complete the sentences with a/an, the, or nothing.
1)I have two children, a boy and a girl. The boy is twenty-two and the girl is nineteen.
2)Mike is a soldier in the Army, and Chloë is at a university.
3)My wife goes to work by train. She’s an accountant. I don’t have a job. I stay at home and look after the children.
4)What a lovely day! Why don’t we go for a picnic in the park?
5)”What did you have for lunch?” “Just a sandwich.”

Ալյումին

aluminum.png

Ալյումին, քիմիական նշանը՝ Al, ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումինը p–տարր է։ Բնական ալյումինը բաղկացած է 27Al մեկ նուկլիդից։ Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1։ Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ) և 3 վալենտականություն։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝ 0.057 նմ։ Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։ Տարածվածությամբ ալյումինը մետաղների մեջ գրավում է առաջին տեղը և կազմում է երկրակեղևի զանգվածի 7 %–ը։

ա)քիմիական  տարրի  նշանը Al

բ)կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =13 (Այլումինը ունի 3 պրոտոն)

գ)ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)
Պրոտոններ՝ 13
Նեյտրոններ՝ 14 (բնական տարրային զանգվածը մոտ 27, հետևաբար 27 — 13 = 14)
Էլեկտրոնների թիվը՝ 13 (չեզոք ատոմ)

դ)պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը….
Պարբերության համարը՝ 3
լրացված էներգիական մակարդակների թիվ՝ 2 (1s² 2s² 2p⁶)

ե)խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին
էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը 13, 3 (3s² 3p¹)

զ)էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների
1s² 2s² 2p⁶ 3s² 3p¹

է)էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական
մակարդակների  և ենթամակարդակների)
1s² 2s² 2p⁶ 3s² 3p¹

Կենդանի  օրգանիզմի  քիմիան

Բովանդակությունը.  Կենսական տարրերը` մակրո-, միկրո-, ուլտրատարրեր: Կենդանի և անկենդան աշխարհների  նմանությունները  և  տարբերությունները: Բջջի  բաղադրությունը՝ կենսաբանորեն  ակտիվ  նյութերը  կյանքի  միավորում` բջջում:  Սպիտակուցների, Ճարպերի,ածխաջրերի, նուկլեինաթթուների  և  վիտամինների դերը  կենդանի  օրգանիզմում:

Հարցադրումներ.

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը
    Մակրոտարրերը վեց հատ են, դրանք են ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (P) և ծծումբ (S), նրանք կազմում են մեր օրգանիզմի մոտավորապես 97%-ը։
    Միկրոտարրերը սննդանյութերի հիմնական խմբերից են, որոնք անհրաժեշտ են ձեր մարմնին: Դրանք ներառում են վիտամիններ և հանքանյութեր: Վիտամիններն անհրաժեշտ են էներգիայի արտադրության, իմունային ֆունկցիայի, արյան մակարդման և այլ գործառույթների համար։ Միևնույն ժամանակ, հանքանյութերը կարևոր դեր են խաղում աճի, ոսկորների առողջության, հեղուկի հավասարակշռության և մի շարք այլ գործընթացների մեջ:
    Կան տարբեր տեսակների վիտամիններ, օրինակ՝ ջրում լուծվող վիտամիններ (B1/թիամին, B2/ռիբոֆլավին և այլն), ինչպես նաև ճարպում լուծվող վիտամիններ (A, D և այլն)։ Իսկ հանքանյութերն են կալցիումը, քլորիդը և այլն։
    Ուլտրատարրերը լինում են շատ քիչ քանակությամբ։ Դրանք են ոսկի (Au), արծաթ (Ag), թալիում (Ti):
  • Կենդանի  աշխարհը  քանի՞ <<թագավորության>>  է  բաժանվում
    Կենդանի աշխարհը բաժանվում են չորս թագավորության՝ կենդանիներ, բույսեր, սնկեր և մանրէներ։
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,  ինչպիսի՞ կենսաբանորեն  ակտիվ  նյութեր  կան  նրա  բաղադրության  մեջ
    Բջիջը կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորն է։ Բջջի բաղադրությունն է՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20%։
  • Ինչպիսի՞  օրգանական  և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
    Անօրգանական — ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ջուր, սնդիկ…
    օրգանական — ճարպեր, ածխաջրեր, սպիտակուցներ,
  • Ինչու՞  են  գիտնականներն  ասում. «Կյանքը սպիտակուցների  գոյության  ձևն  է…»
    Գիտնականներն այդպես են ասում, որովհետև սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:
  • Որո՞նք  են  սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում:
    Սպիտակուցները կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Սպիտակուցները նաև առաջացնում են բջջային կմախքը։
    Ածխաջրերը կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։
    Ճարպերը նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։
    Նուկլեինաթթուները կարևորագույն դեր ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

Դերանուն

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու: Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու: Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու: Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: 

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու: Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու: Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու: Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

1․ Ի՞նչ է դերանունը։
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվի’ր դրանք։
Լինում են՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

3․Թվի’ր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։
Անձնական դերանունները ցույց է տալիս խոսող, խոսակից և երրորդ անձ, առանց դրանք անվանելու։ Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, դու, ինքդ, նա, ինքը, մենք, ինքներս, դուք, ինքներդ, նրանք, իրենք։

Ցուցական դերանունները ցույց է տալիս առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև, առանց դրանք անվանելու։ Ցուցական դերանուններն են՝ սա, սրանք, դա, դրանք, նա, նրանք։

Փոխադարձ դերանունները ցույց է տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու: Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու, մեկմեկի։

Հարցական դերանունները ցույց է տալիս հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի, առանց դրանք անվանելու: Հարցական դերանուններն են՝ ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, ուղղակի ցույց են տալիս ոչ թե հարցում, այլ նախադասությունը կապում է մյուսին։

Որոշյալ դերանունները ցույց է տալիս առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն, միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամեն մի, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները ցույց է տալիս անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ առանց դրանք անվանելու: Անորոշ դերանուններն են՝ ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

4․Գրի’ր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։

Մի օր նա, իր ընկերների հետ, որոշեց գնալ լեռներ։ Նա և իր ընկերները խոսում էին, ծիծաղում և զվարճանում էին ճանապարհին։ Երբ նրանք հասան լեռների գագաթին։ Նա միանգամից իր տեսախցիկով սկսեց լուսանկարներ անել։ Այնուհետև նրանք իրար պատմեցին հետաքրքիր պատմություններ իրենց կյանքի մասին։ Տուն վերադառնալու ճանապարհին նրանք, շարունակեցին զրուցել, պատմել, հրճվել, և պլանավորել իրենց հետագա ճամփորդությունները։

Երկրաչափություն Թեստ-5

  1. 2-ը 10-ի քանի՞ տոկոսն է։
    4) 20

    2. Գտնել 60 2/3 մասը։
    4) 40

    3. Գտնել 684 թվի թվանշանների միջին թվաբանականը։
    4) 6

    4. 50-ը բաժանել 3:2 հարաբերության։
    4) 30;20

    5. Գտնել 104-ի պարզ բաժանարարների քանակը։
    4) 2

    6. Գտնել 18-ի բոլոր բաժանարարների քանակը։
    4) 6

    7. Գտնել ուռուցիկ տասներկուանկյան անկյունագծերի թիվը։
    4) 54

    8. Գտնել AUB բազմությունը, եթե A={0;1;2;4}, B={1;2;5}
    4) (0;1;2;4;5)

    9. Տրված քառակուսի եռանդամն վերլուծել արտադրիչների՝
    x2-6x+5
    4) (x-1) (x-5)

    10. Գտնել A(-2;4) կետով անցնող և օրդինատներ առանցքին զուգահեռ ուղղի հավասարումը։
    4) x=-2

    11. f(x)=|5x-10|-10 ֆունկցիայի գրաֆիկը քանի՞ հատման կետ ունի աբսիցիսների առանցքի հետ։
    4) 2

    12. Գտնել տրված քառակուսի հավասարման արմատների խորանարդների գումարը։
    x2-3x-1=0
    4) 36

    (13-15) Գտնել արտահայտության արժեքը։

    13. (2-4/5):0,8
    4) 1,5

    14. |√7-2|+|√7-4|
    4) 2

    15. x3-8/x2+2x+4 +3, (x=2)
    4) 3

    (16-18) Հավասարումներ և անհավասարումներ:

    16. Լուծել |4x-4|>0 հավասարումը։
    4) R/1

    17. x2-9/x+3=0
    4) 3

    18. x2-2|x|-8=0
    4) -4;4

Տրանսլյացիա

https://youtu.be/apydcciPxoA?si=n2hJ2E2fZ9t9Kew4
Ռիբոսոմների ցիտոպլազմում տեղի է ունենում սպիտակուցի սինթեզի վերջին փուլը Տրանսպորտային ՌՆԹ-ն և ամինաթթուները հայտնաբերվում են բջիջների ցիտոպլազմայում ազատ վիճակում և մեծ քանակությամբ յուրաքանչյուր ամինաթթվի համար Ձեզ անհրաժեշտ է ձեր սեփական տրանսպորտային ՌՆԹ, հատուկ ֆերմենտների օգնությամբ ճանաչվում և համակցվում են համապատասխան ամինաթթուները և փոխադրող ՌՆԹ-ները. , որից հետո փոխադրող ՌՆԹ-ն իր ամինաթթվով մտնում է ռիբոսոմներ և միանում է հակակոդոնով՝ ըստ տեղեկատվական ՌՆԹ-ի համապատասխան կոդոնի փոխլրացման սկզբունքի։

«Քաղաքացիություն» հասկացությունը։Քաղաքացու իրավական կարգավիճակը ՀՀ-ում։

Հոկտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 4․«Քաղաքացիություն» հասկացությունը։Քաղաքացու իրավական կարգավիճակը ՀՀ-ում։ Ակտիվ քաղաքացի /էլ․ դասագիրք, էջ 58-69/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
-ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք
1․ ՀՀ Սահմանադրությունից հանե՛ք այն հոդվածները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիությանը։
Հոդված 15. ՀՀ քաղաքացիության ստացում
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կարող է ստացվել ծննդի, ընդունման կամ այլ օրենքով նախատեսված հիմունքներով»։
2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման պայմանները և ընթացակարգը սահմանվում են օրենքով»։

2․ Համեմատե՛ք «մարդ» և «քաղաքացի» հասկացությունները։
«մարդ»
Մարդը ունի այնպիսի հիմնարար իրավունքներ, որոնք ձեռք են բերվում պարզապես մարդկային լինելնով (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատություն, արժանապատվություն, միտքի և խոսքի ազատություն և այլն), և դրանք պաշտպանվում են միջազգային իրավական փաստաթղթերով (օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը)։
Մարդը, որպես հասկացություն, առավելապես վերաբերում է մարդկային իրավունքների աշխարհագրական և ազգային սահմաններից անկախ պաշտպանությանը։

«քաղաքացի»
«Քաղաքացի» հասկացությունը վերաբերում է այն անձին, ով հանդիսանում է որևէ պետության իրավական անդամ՝ ունի այդ պետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներ, պարտականություններ ու հասարակական պարտավորություններ։ Քաղաքացիությունը կապված է պետական տարածքի հետ՝ տվյալ պետության իրավական ու քաղաքական համակարգում նրա լիարժեք մասնակից լինելու հետ։

3․ Թվարկե՛ք ակտիվ քաղաքացուն բնորոշ հատկանիշներ։ Իսկ դուք ձեզ համարու՞մ եք ակտիվ քաղաքացի․պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/․
Ակտիվ քաղաքացի հասկացությունը վերաբերում է այն անձանց, ովքեր ունեն բարձր սոցիալական և քաղաքական ներգրավվածություն և գործում են իրենց համայնքի կամ երկրի բարօրության համար՝ հանդես գալով որպես պատասխանատու ու մասնակցային քաղաքացի։ Ակտիվ քաղաքացիությունը ընդգրկում է ոչ միայն ընտրական իրավունքների իրացմանը մասնակցելը, այլև համացանցում և իրական կյանքում հանրային հարցերին վերաբերվող սոցիալական, քաղաքական և տնտեսական քննարկումներին մասնակցելը։

ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի համեմատությունը

ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի տարբերությունները և նմանությունները թե կառուցվածքային և թե ֆունկցիոնալ

ԴՆԹ-ն երկլուծույթ է, իսկ ՌՆԹ-ն սովորաբար միահյուսված է: ԴՆԹ-ն բաղկացած է չորս նուկլեոտիդներից՝ ադենինը (A), թիմինը (T), ցիտոզինը (C) և գուանինը (G): ՌՆԹ-ն ունի նույն նուկլեոտիդներից երեքը, սակայն թիմինը փոխարինվում է ուրացիլով (U): ԴՆԹ-ն հիմնականում գտնվում է բջջի միջուկում, իսկ ՌՆԹ-ն կարելի է գտնել ինչպես միջուկում, այնպես էլ բջջի ցիտոպլազմայում: ԴՆԹ-ն գործում է ժառանգական տեղեկատվության պահեստ, որը կառավարում է բոլոր բջջային գործընթացները: ՌՆԹ-ն մասնակցում է պրոտեինների սինթեզին և կարող է նաև ունենալ այլ ֆունկցիաներ, օրինակ՝ որպես կատալիզատոր (րիբոզիմ): ՌՆԹ-ն կարող է ունենալ ֆունկցիաներ, որոնք կապում են, ինչպես նաև կատալիզում են որոշ նյութափոխանակային գործընթացներ, մինչդեռ ԴՆԹ-ն չունի այդպիսի հատկություն:

Գավառական  նամականի: Ակսել Բակունց

Գավառական  նամականի:  Ակսել  Բակունց

Խաղաղ  և  իր  քեֆին  ապրում  է  փոքրիկ  քաղաքը,  որ  գրպանի  քարտեզի  վրա  չի  էլ  նշանակված  թեկուզ  որպես  միջակետ:  Կարծես  դիտմամբ  հեռացել  է  այս  անկյունը  խուլ,  որ  իրեն չխանգարեն,  շատ  եռ  ու  զեռով,  ժխորի  աղմուկով  իրեն  չնեղացնեն:

Ապրում  է  իր  քեֆին,  կատարում  է  այն  ամենը,  ինչ  հարկ  է,  աշխատում  է  նմանվել  մեծ  քաղաքներին  և  օրինակ  դառնալ  շրջակա  գյուղերի  համար:  Փոքրիկ  այդ  քաղաքը  գավառի  կենտրոնն  է,  նրան  են  նայում  հարյուրավոր  գյուղեր՝  թառած  լեռան  կատարին,  խոր  ձորերի  մեջ  ընկած  գյուղեր:

Դրսի  աշխարհի  հետ  ունեցած  կապը  փոստն  է,  որ  գալիս  է  անկանոն,  բեռը  կես  ճամփին  թողնում,  որ  հետո  վերադառնա  բերի.  կապը  ծուռ  ու  մուռ  խճուղին  է,  որ  լղար  եզան  պես  կողքի  ճաղերն  է ցցել,  կապը՝  հեռագրի  մի  բարակ  թելն  է,  որ  անցնում  է  տասնյակ  վերստեր  անմարդաբնակ  սարերով,  կտրում  հավիտյան  ձյունապատ  լեռների  կատարներ,  իջնում  անդնդախոր  ձորեր  և  հասնում հեռավոր  երկաթուղուն:  Շատ  հաճախ  է  գիծը  կտրվում.  ձյան  հյուսեր,  սարի  քամի,  փոթորիկ  պոկում  են  սյունը  տեղից:  Սարերով  անցնելիս  մեկ  էլ  հանկարծ  հանդիպում  ես  հեռագրասյուների ուղիղ  շարքին  ու  բարակ  երկաթալարին,  որ  կանչում  է  ասես  հուսակտուր  ու  խեղճ՝  մեծ  քաղաքին  հաղորդում,  որ  այնտեղ,  երկաթուղուց  հարյուրավոր  վերստեր  հեռու,  լեռներով  փակված  մի գետահովտի  վրա  անհոգ  ընկած  գավառական  փոքրիկ  քաղաքում  ևս  կա  մոլեկուլյար  աշխատանք,  այնտեղ  էլ  են  շինում,  այնտեղ  էլ  է  բաբախում  թեկուզ  մի  երակ,  որ  տանում  է  դեպի  սիրտը՝  լայնարձակ  Միությունը  Խորհրդային:  Մարդ  այնպես  խղճահարվում  է,  երբ  ձյունապատ  լեռան  գլխին՝  ժխորից  հեռու,  հանկարծ  լսում  է,  թե  ինչպես  նվվում  են  երկաթի  թելերը  հեռագրի,  ինքդ  էլ ուզում  ես  կանչես,  որ  մեծ  ճամփով  անցնող  գնացքը  մի  օր  էլ  շուռ  տա  ուղին  իր  և  մխրճվի  քնած  լեռնապարն  այս,  լեռները  վախենան,  բազմանան  գործարանները,  խաղաղ  ու  հանդարտ գետահովիտում  այս  վառվեն  հսկա  լապտերները  քաղաքի:

Ամեն  ինչ  դանդաղ  է,  խաղաղ  գավառական  այս  խուլ  անկյունում:  Շտապելու  հարկ  չկա.  կենտրոնից  հեռու  լինելը,  մարդաշատ  քաղաքի  կարիքներին  անհաղորդ  լինելը  ստեղծում  է  անհրաժեշտ միջավայր,  ուր  առատորեն  զարգանում  է  գավառացու  մտավոր  կարճությունը,  նրա  մեղկ  և  կենդանական  կյանքը,  որկրամոլ  և  թուլամորթ  լինելը:  Կատարյալ  քաղքենի,  օրինապաշտ,  պինդ փարած  հնօրյա  ադաթին՝  նավասարդին  ու  ձմռան  երկար  գիշերների  զրույցներին:

Առաջադրանքներ


Ա) Քաղաքին տրված են բնորոշումներ: Տեքստից ընտրեք արտահայտություններ և նախադասություններ, որոնք հաստատում են տվյալ բնորոշումը:

  • Քաղաքն օրինակ է շրջակա գյուղերի համար։
    Այս քաղաքը օգնում է մնացած գյուղերին, քաղաքի եռ ու զեռից փախնելու և հանգիստ ապրելով։
  • Անշտապ է ամեն ինչ այս քաղաքում ու դանդաղ։
  • Քաղաքը շատ է փոքրիկ ու աննկատ։
  • Հեռու է աշխարհի անցուդարձից այս քաղաքը
  • Քաղաքն անկյուն է մտել, որ իրեն աղմուկը չխանգարի։

Բ) Ըստ ձեր ընթերցած  հատվածի՝ ներկայացրեք այս գավառական քաղաքի բնակչին:
Այս գավառական քաղաքի բնակիչը սովորաբար հանգիստ ու անշտապ մարդ է, ով գնահատում է խաղաղ կյանքը։ Նա կապ ունի շրջակա գյուղերի հետ, հաճախ օգնում է նրանց, իսկ քաղաքի խաղաղ մթնոլորտը թույլ է տալիս նրան հեռու մնալ քաղաքի եռուզեռից։
Բնակիչը տարբերվում է աշխույժ քաղաքային կյանքից, այստեղ ամեն ինչ դանդաղ է ընթանում։ Նա ապրում է փոքր, աննկատ քաղաքում, որտեղ արկածներ քիչ են, սակայն այդ հանգիստը նրան բավարարվածություն է պարգևում։
Նրա կյանքը լի է պարզություններով, և նա սիրում է բնականությունը, պակաս ուշադրություն դարձնելով համաշխարհային անցուդարձին։ Այս բնակիչը անփորձանք է, որ հեռու է աղմուկից ու խառնաշփոթից՝ փնտրելով ներքին խաղաղություն։

Задания

1. Дайте письменное объяснение следующим высказываниям

Один в поле не воин-Эту пословицу используют, чтобы подчеркнуть, что надо действовать сообща, что в одиночку сложно что-либо сделать

Два сапога пара-Эта пословица подчеркивает идею о том, что две вещи должны быть одинаковыми или подходить друг к другу. Часто используется в контексте людей, которые хорошо сочетаются или имеют схожие черты.

Поспешишь людей насмешишь-Это выражение предостерегает от спешки в делах. Если торопиться, можно совершить ошибки, за которые потом придется стыдиться или становиться объектом насмешек.

Куй железо пока горячо-Это выражение означает, что нужно использовать благоприятные моменты и возможности, пока они есть. Если упустить момент, то потом может быть слишком поздно для действий.

Цыплят по осени считают-Эта пословица говорит о том, что результаты чего-либо можно оценивать только по завершении процесса или события. Не стоит делать выводы заранее, пока не появится окончательный результат.

Вода камень точит-Это выражение подчеркивает, что даже самые трудные задачи или препятствия можно преодолеть со временем, если проявлять терпение и настойчивость. Постоянные усилия могут привести к значительным результатам.

2. Найдите эквивалент в армянском языке

Куй железо пока горячо-Երկաթը տաք-տաք ծեծել

Не все то золото что блестит-Այն ամենը, ինչ փայլում է, ոսկի չէ

Между двух огней-Երկու կրակի արանքում մնալ

Как кошка с собакой-Շուն ու կատվի պես

С глаз долой — и с сердца вон-Տեսադաշտից և մտքից դուրս

Велик телом, да мал делом-Մեծ է մարմնում, բայց փոքր գործերում

3. Разгадай ребус

Узор

Бнатик

Стукнуть

4. Предложение: «Каждый из студентов получили задание на завтра.»
Задание: Найдите и исправьте грамматическую ошибку.

Каждый из студентов получил задание на завтра.

Предложение: «Она и её брат любят кататься на велосипеде.»
Задание: Найдите и исправьте грамматическую ошибку, если она есть.

Предложение: «В нашем классе много ребят, которые хорошо учатся.»
Задание: Найдите возможные грамматические ошибки и исправьте их.

Предложение: «Если бы я знал об этом раньше, я бы не опоздал.»
Задание: Определите, есть ли ошибки, и исправьте их.

Предложение: «На уроки физики обсуждали разные темы, касающиеся законов природа.»
Задание: Найдите и исправьте грамматическую ошибку.

На уроке физики обсуждали разные темы, касающиеся законов природы.

5. Составьте 2-3 предложения, используя следующие конструкции:

Существительное в именительном падеже + глагол + существительное с окончанием «-ин» + прилагательное + существительное

Луна мерцает длинным холодным светом.

Мама готовит вкусную горячую лазанию.

Пример:

Солнце + светит + долгим + тёплым + днем.

6. Приведите 5-6 пословиц в которых есть антономичная связь. Пример։

Где много слов, там мало дела.

Ученье — свет, а неученье — тьма.