«Ծառերը» Հերման Հեսսե

«Ծառերը» Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ

Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
    Այս հատվածում փորձում է մեզ հասկացնել, որ մեր խնդիրները մեզ ավելի ուժեղ են դարձնում։
  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
    Այս հատվածում ասվում է, որ դու ինչքան էլ հեռու լինես քո հայրենիքից, միևնույն է հայրենիքը պետք է քո մեջ լինի։
  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
    Այստեղ ասվում է, որ յուրաքանչյուր քայլ ծնունդ է, այսինքն երբ մենք ինչ որ քայլ ենք անում, ստեղծվում է նոր հաջողություններ։
     

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Ըստ ստեղծագործության երջանկությունը, հայրենիքը մեր սրտերում պահելն է։ Յուրաքանչյուր խնդիրները մեզ ուժեղացնելու հատկությունը։ Մեր քայլերը, մեր Մայրերը, մեր Հավատը։

Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
Իմ երջանկությունը հավատն է։ Եթե հավատաս ամեն ինչ կտրվի, կստացվի։

Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր

Առաջադրանքներ

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 190, 191, 192, 193, 194

ա)Ø
բ)Ø
գ)x∈(-6;-2)∪(1;3)
դ)x∈(-3;4)

ա)Ø
բ)Ø
գ)Ø
դ)x∈(-∞;-3)

ա)x∈(-∞;1)∪(3;∞)
բ)x∈(-3;-2)
գ)x∈(1;3)
դ)Ø

ա)x∈(-∞;-1)∪(5;10)∪(10;∞)
բ)x∈(-3;-2)
գ)x∈(-∞;3)∪(3;4)∪(4;∞)
դ)Ø

ա)x∈(-4;-2)∪(4;∞)
բ)x∈(-10;-7)∪(-4;-r2)
գ)x∈(2;3)∪(4;∞)
դ)x∈(-∞;3)

Առաջադրանքներ

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 197, 198

ա)x∈(-∞;-2)∪(-∞;1)∪(3;∞)∪(48;∞)
բ)x∈(-2;2)∪(0;∞)
գ)x∈(-∞;0)∪(-∞;4/11)∪(0,5;∞)[
դ)x∈(-∞;-2)∪(-∞;0)∪(2,4;∞)∪(4;∞)
ե)Ø
զ)x∈(-∞;-3)∪(-2;1)∪(3;∞)

ա)x∈(-∞;-2)∪(-∞;1)∪(0;4)∪(2;3)

Քիմիական ռեակցիաների տեսակները սեպտեմբերի  30- հոկտեմբերի 4

7,8- րդ  դաս. անցածի  կրկնողություն.

Ֆիզիկական և  քիմիական  երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները: Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:

Լաբորատոր  փորձեր` <<Քիմիական  ռեակցիաների տեսակները>>. 

Տեղակալման   և  միացման  ռեակցիաներ՝ ջրածնի  ստացումը  և  այրումը

Փոխանակման   ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի  ստացումը

Քայքայման  ռեակցիա՝ ամոնիումի  երկքրոմատի  քայքայումը:

Առաջադրանք. Գրեք  կատարած  ռեակցիաների  քիմիական  հավասարումները, հավասարեցրեք  և  նշեք  ռեակցիայի  տեսակը:

Վերջնարդյունքները. Սովորողը.

  • Գիտի  բաղադրության  հաստատունության  օրենքը` նյութերի  որակական  և  քանակական բաղադրությունը
  • Կազմում  է  նյութերի  քիմիական  բանաձևերը  ըստ  ատոմների  օքսիդացման  աստիճանի և  հակառակը, նյութի բանաձևում  որոշում  է  տարրերի օքսիդացման. աստիճանները
  • Ըստ քիմիական բանաձևի որոշում  է  նյութի  որակական և  քանակական  բաղադրությունը՝ ինչպիսի՞ տարրերից  է  կազմված նյութը, ատոմների  քանակը (ինդեքսները)
  • Հաշվում  է նյութերի հարաբերական  մոլեկուլային զանգվածները՝Mr, որոշում է տարրերի  զանգվածային  բաժինները՝w,  զանգվածային  հարաբերությունները և  տարրերի  մոլային  բաժինները  բարդ  նյութերում
  • Հաշվում  է նյութերի  մոլային  զանգվածները` M(գ/մոլ)  և  տրված նյութաքանակով  մասնիկների թիվը՝ N, զանգվածը`m  և հակառակը
  • Գիտի  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  6  հատկանիշները,  ռեակցիայի ջերմէֆեկտը, միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, վերօքս  և  ոչվերօքս, կատալիտիկ,  ոչկատալիտիկ  ռեակցիաների  օրինակներ
  • Սահմանում է   նյութի  զանգվածի  պահպանման  օրենքը, այդ  օրենքի  հիման  վրա կազմում  է  ռեակցիաների  հավասարումները և հավասարեցնում
  • Կատարում  է   հաշվարկային  առաջադրանքներ  ըստ  քիմիական  ռեակցիաների  հավասարումների
  • Գիտի  գազի մոլային ծավալը` Vm(ն.պ.)  և  կատարում  է  հաշվարկներ`եթե  տրված է  գազի նյութաքանակ՝ մոլը(n), մոլեկուլների  թիվը`N  կամ  զանգվածը`m
  • Գիտի   գազերի հարաբերական  խտություն  հասկացությունը`(D)  և որոշում,համեմատում  է գազերի  խտությունն   ըստ  օդի, ջրածնի , հելիումի և այլն:

Մայիսյան հերոսամարտեր

Թեմա 4. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի ճակատամարտը /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 146-152, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ նյութ՝
«1918թ․ Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում»

Առաջադրանք
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:
Հայերը պարտություն կրեցին Սարդարապատի ճակատամարտում ։ Մայիսի 21ին Հայկական ուժերը նահանջեցին հանձնելով Սարդարապատ կացարանն ու գյուղը։ Այդ ուղղությամբ մեր կողմից կռվում էր 5500 մարտիկ ,իսկ թշնամու կողմից ՝6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։

2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
Մայիսյան մարտերի ժամանակ առաջացավ անկախ Հայաստանի Հանրապետություն ։ 1918 թվականի հունիսի 4-ին Թուրքիան Բաթումում անկախ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքեց։

3․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքները՝
ա/ Իմ պապերը՝ Առաջին աշխարհամարտի մասնակիցներ
բ/ Իմ նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ
գ/ Իմ պապերը՝ Մայիսյան հերոսամարտերի մասնակիցներ
/բլոգային աշխատանք/․

Ածականների տեսակները

Ածականների տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր: Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի: Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին): Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն: Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկական),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:


Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:ՕրինակԱյս տաճարը մյուսից ավելի հին է:Բաղդատական աստիճանը կազմվում է . • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:  3Գերադրական աստիճանըցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով: Գերադրական աստիճանը կազմվում է՝ • դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին: ՈւշադրությունԱծականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝  • գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ.սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,
ՈւշադրությունԳերադրական աստիճան կազմող ամենա և գույնածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:

Առաջադրանքներ

1․Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։
Գեղանի նկար, խորիմաստ նկար, ուշագրավ նկար։
Կանաչավուն այգի, ծաղկազարդ այգի, մրգաշատ այգի։
Գեղեցիկ ծաղիկ, փշառատ ծաղիկ, քաղցրաբույր ծաղիկ։
Հետաքրքիր գիրք, սքանչելի գիրք, զարմանահրաշ գիրք։
Նախշապատ գորգ, մաքուր գորգ, գունավոր գորգ։

3․Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

 4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ, գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ տառեր։
Դժվարին տարիներ։
Հոգատար ընկերներ։
Պողպատե կամուրջներ։
Սնահավատ մարդիկ։
Գործունյա տղամարդ։
Բարեգութ անձնավորություն
Դաժան օրեր։
Փայտե սեղան։
Թղթե երազանք։

ՀՀ ռելիեֆը

ՀՀ ռելիեֆը

ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.

բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

Ռացիոնալ անհավասարումների լուծում միջակայքերի եղանակով

Առաջադրանքներ

Դասարանական առաջադրանքներ՝ 111

ա)x∈(0;1)∪(8;∞)
բ)x∈[-1;2]∪[4;∞)
գ)x∈(-∞;-0,2)∪(3,5;6)
դ)x∈(-∞;-5]∪[0,4]
ե)x∈(-∞;-8)∪[6;9]
զ)x∈[-5;-2]∪(0;4)
է)x∈(0;6)
ը)x∈(-∞;-4]∪[-2;∞)
թ)x∈(-∞;0]∪[5;8]
ժ)x∈(-∞;-4]∪[7;∞)
ժա)x∈(1;5)
ժբ)x∈(-∞;-1]∪[2;3]

Առաջադրանքներ

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 112, 114, 115

ա)x∈(1;2)∪(3;5)
բ)x∈[-4;-3]∪[3;13]
գ)x∈(-∞;-12)∪(-7;3)∪(4;∞)
դ)x∈(-∞;-7]∪[-4;0]∪[4;∞)
ե)x∈(-2;-1)∪(3;6)
զ)x∈[-2,5;0]∪[0,2;2,5]
է)x∈(-∞;-1)∪(5;6)
ը)x∈(-2)∪(10;∞)

ա)x∈(-∞;3)∪(4;∞)
բ)x∈[0;1)
գ)x∈(-∞;1/3)∪[0,8;∞)
դ)x∈[0;2)∪[5;∞)
ե)x∈[-2;1]∪(6;∞)
զ)x∈(-1;2)∪(3;0)
ժա)x∈(-∞;-4)∪(-1;2]∪(4;5]
ժբ)x∈(-∞;-5)∪(-3;1]∪(2;5]

ա)x∈[-6;-0,5)
բ)x∈(-∞;-1/3)
գ)x∈(1;2,5)
դ)x∈(-∞;-6)∪[0;4)
ե)x∈[-5;-2)∪(4;∞)
զ)x∈(-∞;-3]∪(-2;1]
է)x∈(1;2,5)∪(3;∞)
ը)x∈
թ)x∈(-∞;0]∪(2/3;2]

ՀՀ գետային ցանցը

ՀՀ գետային ցանցը

ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան-երկարությունը` 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից, գետաբերան՝ Արաքս։

Քասախ-երկարությունը` 89 կմ, սկիզբ է առնում Արագածի և Փամբակի լանջերից, գետաբերան՝ Սևաջուր։

Հրազդան-երկարությունը` 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից, գետաբերան՝ Արաքս։

Արփա-երկարությունը` 128 կմ, սկիզբ է առնում թեքսարի լեռնաշղթայից, գետաբերան՝ Արաքս։

Որորտան-երկարությունը` 178 կմ, սկիզբ է առնում Զանգեզուր լեռներից և Ծալքից, գետաբերան՝ Արաքս և Հագարի։

Ողջի-երկարությունը` 82 կմ, սկիզբ է առնում Կապուտջուղից, գետաբերան՝ Արաքս:

Փամբակ-երկարությունը` 86 կմ, սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքից, գետաբերան՝ Դեբեդ։

Ձորագետ-երկարությունը` 67 կմ, սկիզբ է առնում Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրից, գետաբերան՝ Դեբեդ։

Դեբեդ-երկարությունը` 178 կմ, սկիզբ է առնում Դսեղից, գետաբերան՝ Խրամ։

Աղստև-երկարությունը` 133 կմ, սկիզբ է առնում Թեժլեռից, գետաբերան՝ Կուր գետ:

Ածական

Ածական

acakan22.png

ՕրինակՍառն է մեր գետի ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ՝ սառցե հաստ շերտեր:
Այս նախադասության մեջ սառը, բարձր, մռայլ, հաստ  բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն), սառցե  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:  Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ բարձր սար, մռայլ ամպ, հաստ շերտեր,• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝ ՕրինակՍառն է մեր գետի ջուրը…
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային: Իր հիմնական կիրառության դեպքում ածականը զուրկ է թեքման ձևերից. չի հոլովվում, հոդ չի ստանում, հոգնակի չի կազմում: Բայց ածականները լայնորեն կիրառվում են նաև գոյականաբար՝ ստանալով այդ թեքման ձևերը:
ՕրինակՓոքրերը մեծերից ավելի հետաքրքրասեր են:
Այս նախադասության մեջ փոքր ածականը դրված է հոգնակի թվով, ուղղական հոլովով և որոշյալ առումով, մեծերից ածականը՝ բացառական հոլովով և հոգնակի թվով:

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Գնում ենք ճանապարհով այս մութ։
Նրա օձագալար քայլերը։
Այս գրքում հստակ երևում են տառերը:

1․2

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Մաքուր հողի վրա նստած է նապաստակը։
Մեր դեմքերը պարզ էին, ջինջ ու մաքուր։
Թռչունը նստել էր չոր ճյուղին։