1.Ինչպե՞ս խնամել մաշկը, ոսպեսզի չառաջանան մաշկային հիվանդություններ։
Պետք է, առնվազն շատ ժամանակ անցնի, որպեսզի գլխի մաշկում չառաջանա հիվանդություններ։
2.Նշե՛ք, քանի՞ շերտից է բաղկացած մաշկը և ի՞նչ օրգաններ ունի իր մեջ։
Մաշկը բաղկացաշ է 3 շերտից վերնամաշկ, բուն մաշկ, ենթամաշշկային բջջանք։
Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:
Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:
Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:
3.Ներկայացնե՛լ արական, իգական սեռական բջիջները։
Արական սեռական գեղձերն են՝ զույգ սերմարանները, զույգ սերմնածորանները, սերմնաբշտիկները, շագանակագեղձը և առնանդամը։
Իգական սեռական գեղձերն են՝ ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը։
4.Երիկամի կառուցվածքը և ֆունկցիա։
Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:
5.Սաղմի զարգացումը ներարգանդային շրջանում և երեխայի զարգացումը ծննդաբերությունից հետո։
Սաղմը պատվում է մի քանի թաղանթներով, որոնք ապահովում են նրա սնուցումը, շնչառությունը, պաշտպանում մեխանիկական հարվածներից և աղմուկից: Սաղմնային զարգացման երկրորդ ամսվա վերջում արգանդի պատին ամրացած սաղմի մոտ զարգանում է ընկերքը: Ընկերքի պատերը հարուստ են արյունատար մազանոթներով, և դրա շնորհիվ իրականանում է մոր և պտղի օրգանիզմների միջև թթվածնի, ածխաթթու գազի և սննդանյութերի փոխանակությունը: Սակայն մոր և պտղի արյունները չեն միախառնվում:
6.Մայիս ամսվա կենսաբանության ֆլեշմոբ
Մասնակցել եմ մայսի ամսվա կենսաբանության ֆլեշմոբին։
7.Մայիս ամսվա բլոգային աշխատանք։
Արտազատական համակարգ
Կենսաբանություն հարցեր
Ջերմակարգավորում
Հարցեր
