Եղ․ Չարենց՝ Ռուբայաթներ
1․ Համացանցի օգնությամբ պարզի՛ր, թե ինչ է «ռուբայաթը»։ «Ռուբայի» արաբերեն բառ է, որը նշանակում է քառապատկված: Ռուբայաթները բանաստեղծության մի տեսակ են. դրանք արևելյան ոճի քառյակներ են: Ռուբայները բնորոշ են աշուղական քնարերգությանը: Ռուբայները երկու բեյթ է և երկու հանգ:
2․ Ընտրի՛ր 3-4 ռուբայաթ, բացատրիր՛ր անծանոթ բառերը, բլոգումդ վերլուծի՛ր, անգի՛ր սովորիր։
————————————————————————————————————
I
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Հունտ-հատիկ
————————————————————————————————————
V
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:
————————————————————
XI
Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։
————————————————————
XXIII
Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է
Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։
————————————————————————————————————————