Լրացուցիչ աշխատանք
1.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալ, փսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:
2.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա.
գերել-կախարդել
կազդուրվել-առողջանալ
փայլել-ցոլալ
գոռոզանալ-մեծամտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել
ոգևորել-խրախուսել
բ. խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:
ա.
ննջել-նիրհել
գողանալ-հափշտակել
դժգոհել-փնթփնթալ
ուղղել-շտկել
մտորել-խորհել
անարգել-ստորացնել
մարտնչել-պայքարել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:
3․Շարքերում առանձնացրու եզակի և հոգնակի թվով բայաձևերը.
ա. երդվեի-եզակի
հասե՛ք-հոգնակի
ուշանա-եզակի
չափեցին-հոգնակի
մի՛ թող-եզակի
չափեիք-հոգնակի
բ.
ուզեն-հոգնակի
մոլեգնեց-եզակի
միացրո՛ւ-եզակի
մի՛ կարդացեք-հոգնակի
համոզելու-եզակի
ես-եզակի
կտանք-հոգնակի
4․Ընդգծիր ներկա ժամանակով 3 բայաձև:
ա. գրում է, տալիս ենք, մտցրել է, սովորելու են, ասում եք, չգաս
բ. պարում են, չունեի, կնկարեմ, չքվում է, մի՛ տար, գալիս եք
5. Ընդգծիր անցյալ ժամանակով 3 բայաձև:
ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, պարել է, կտա
բ. խաղացինք, չի կարելի, դարձել ես, վերցնենք, եկել եմ, կընկնեմ
6. Ընդգծիր ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. չեմ հասկանում, գնացել եմ, կլինես, կտրտմեմ, հատում եմ,
կարելու եք
բ. համեղացրո՛ւ, աշխատել են, արշավեմ, կհատեմ, գնացինք, սովորում են:
7. Ընդգծիր առաջին դեմքի 3 բայաձև.
ա. չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել
8. Ընդգծիր երկրորդ դեմքի 3 բայաձև.
ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։
9. Ընդգծիր երրորդ դեմքի 3 բայաձև.
ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեր, դնչեր, կարածի, կտարածի, մնամ, ենթամնա
Առաջադրանքների աղբյուրը՝ Կարինե Պետրոսյանի բլոգ, Սուսան Մարկոսյանի «Գործնական քերականություն»








