
1. Հիդրայի արտաքին կառուցվածքը, տարածվածություն և ինչպես է այն շարժվում։
Հիդրայի պարկաձև, երկարավուն մարմնի առջևում գտնվում է բերանը, որը շրջապատված է 5−12 շոշափուկներով: Մարմնի հակառակ կողմը կոչվում է ներբան: Նրանով կենդանին ամրանում է հատակին, իսկ շոշափուկներով բռնում է որսը և տանում դեպի բերան, իսկ այնուհետև՝ աղիքային խոռոչ: Շոշափուկները կարող են թեքվել, կարճանալ, երկարել: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաների վրա:
Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում:
2. Հիդրաի անսեռ և սեռական բազմացում։
Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:
Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:
Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով: Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:

3. Տափակ որդերի արտաքին և ներքին կառուցվածքը։
Նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը։

4. Լյարդի ծծանի բազմացումը։
Լյարդի ծծանները ծնում են իրենց զագերին բարակ թաղանթով գնդի մեջ, որը պայթում է, երբ հասունանում է: Հետո զագերը դուրս են գալիս օրգանիզմից հասունանում են և իրենց փոքրիկ պոչիկի շնորհիվ շարժվելով գնում են խոտերի վրա և հետո մի ուրիրշ օրգանիզմ ուտում է խոտը և լյարդի ծծանը ընկնում է օրգանիզմի մեջ և այդ օրգանիզմը դառնում է իր մշտական տերը։
5. Ինչպես է մարդը վարակվում լյարդի ծծանով։
Ուտելիքի շնորհիվ անցնում է մարդու օրգանիզմ։ Լյարդի ծծանը ապրում է տարբեր օրգանիզմների մեջ: Այնտ տեղափոխվում է օրգանիզմից օրգանիզմ: Նրա մշտական տերը այն օրգանիզմն է, որի մեջ նա ապրում է:

6. Օղակաձև որդերի արտաքին և ներքին կառուցվածք։
Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։

7. Անձրևորդի բազմացումը։
Անձրևորդը հերմաֆրոդիտ է. ունի և՛ իգական, և՛ արական սեռական օրգաններ: Բազմացման շրջանում երկու առանձնյակներ հպվում են միմյանց և փոխանակվում արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկով: Այն պարունակում է արական գամետներ՝ սպերմատոզոիդներ:
8. Հղումներով ներկայացնել բլոգային աշխատանքները։
Հիդրայի բազմացումը
Տափակ որդեր, սպիտակ պլանարիա (մակաբույծ որդեր), լյարդի ծծան
Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ






