Նախագծեր
Առաջադրանք 7-րդ դասարանցիների համար
«Սասունցի Դավիթ» էպոսի ուսումնասիրությունը պատմական տեսանկյունից
«Սասունցի Դավիթ» էպոսը կարդալու ընթացքում
1.դուրս գրել տեղանունները, վայրերի քարտեզագրում
- Գտնել դրանց իրական , առասպելական լինելը
- Վիրտուալ քարտեզում գտնել , նշել այդ վայրերը
- գտնել այժմ ինչպես են կոչվում այդ վայրերը
Բերդ Կապույտ- Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, համանուն լեռան վրա։ Եղել է Հայոց Արշակունիների ռազմական կարևոր հենակետ։ Արշակունիների անկումից (428) հետո Կապույտում տեղակայվել է պարսկական զորք։ 450 թվականին հայկական զորքերն այն ազատագրել են պարսիկներից և դարձրել ապստամբական ուժերի հենակայան։
Սասուն-գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։
Բաղդատ- Իրաքի մայրաքաղաք: Գտնվում է Տիգրիս գետի ափին։ Հիմնադրվել է 8-րդ դարում որպես Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք: Միջին դարում Բաղդադը դարձել է իսլամության կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաք:
Մարութասար- գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ Լեռան գագաթին՝ 2967 մ բարձրության վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանում է «սուրբ և բարեպաշտ» և այն Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել:
Բիթլիս- նահանգ է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, պատմական Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն։
2.«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, “Սասունցի Դավիթ”
Էպոսը կարդալուց հետո փորձիր/տես վերևում նշված հոդվածը, կարող ես օգտվել այլ աղբյուրներից/ նկարագրել հայկական պատմական որ ժամանակաշրջանն է ընդգրկում, էպոսի կերպարները որ իրական պատմական կերպարների հետ են կապված:
Վեպը ունի 4 ճյուղ: Սանասարի և Բաղդասարի ճյուղը ձևավորվել է եղբայրների վաղնջական առասպելների հիման վրա։ Մեծ Մհերի և Փոքր Մհերի ճյուղերի հիմքում ընկած են հին հայկական և հնդիրանական երկնային լույսի և արեգակի աստված Միհրի՝ Միթրայի առասպելաբանական մոտիվները՝ զուգորդված ժայռում փակված հերոսների տեղական հնագույն առասպելին։ Ճյուղերի միացումը և վերամշակումը կատարվել են վաղուց դեռ միջնադարում՝ VII – XIII դարում։ Սկզբում Բաղդադի արաբ, խալիֆայության, ապա Եգիպտոսի էյուբյան արաբ տիրակալների՝ XII –XIII դարում։ Սանասարի և Բաղդասարի ճյուղը նման է եղել Ասորեստանի արքայազն եղբայրների՝ հորը սպանման և Հայաստանում ապաստանելու պատմական ավանդության հետ։ Դավթի ճյուղին ազդել է արաբների հարկային ծանր քաղաքականության դեմ ուղղված սասունցիների ապաստամբությունը։ Այդ ամենը առաջինը գլխավորել է Դադայի որդի՝ Հովհանը, իսկ հետո Հովհան Բագրատունին և նրա հորեղբորորդիներ Դավիթն ու Աշոտը:
3.Բացահայտել, փնտրել, գտնել, պատմել որևիցե պատմական կերպարի և նրա հավատարիմ ձու մասին:
Վիկտոր Լյուստիգ
Գերմանացի Վիկտոր Լյուստիգը մոտ 45 կեղծանուն ուներ։ Նա գումարային մի շարք խաբեությունների հեղինակ էր։ Նրան ձերբակալել են ավելի քան 50 անգամ, սակայն պատմության մեջ նա հայտնի է որպես մարդ, ով երկու անգամ վաճառել է Էյֆելյան աշտարակը։
1925 թվականին Լյուստիգն ԱՄՆ-ից Փարիզ է տեղափոխվում, որտեղ իմանում է այն մասին, որ աշտարակը ժանգոտել է և վերականգնման կարիք ունի։ Վիկտորն իր համար նոր փաստաթղթեր է պատրաստում, հյուրանոցում շքեղ բնակարան է վարձում և այնտեղ է հրավիրում մետաղի վեամշակմամբ զբաղվող մի քանի գործարարների։
Խաբեբան նրանց համոզում է, որ աշտարակը ցանկանում են մաս-մաս վաճառել, սակայն այդ մասին դեռևս ոչ ոք չգիտի, քանի որ չեն ցանկանում հիասթափեցնել ֆրանսիացիներին։ Արդյունքում գործարար Անդրե Պուասոն Լյուստինգից 250 հազար ֆրանկով գնում է աշտարակը։ Վերջինս վերցնում է գումարը և մեկնում Վիեննա։
Մի քանի տարի անց Վիկտորը վերադառնում է Փարիզ, նույն ձևով կրկին վաճառում է աշտարակը, որից հետո մեկնում է ԱՄՆ։
Ալեքսանդր Մակեդոնացի
Շատերն են լսել Ալեքսանդր Մակեդոնացու մասին, ով մակեդոնական հզոր արքա է եղել: Հետաքրքիրն այն է, որ Մակեդոնացու ձին՝ Բուցեֆալը, պատմության մեջ է անցել իր տիրոջ հետ միասին:Ցանկանում ենք Ձեզ որոշ փաստեր ներկայացնել այն մասին, թե ինչպես այդ ձին դարձավ Ալեքսանդրինը: Ի դեպ՝ այս մասին բավական մանրամասն գրել է հին հույն փիլիսոփա և կենսագիր Պլուտարքոսը: Մակեդոնացին չափազանց քաջ է եղել դեռ մանկուց:
Մի անգամ նրա հորը՝ Ֆիլիպ II – ին, խորհուրդ տվեցին 11 – ամյա որդու համար Բուցեֆալ անունով հովատակին գնել:Այստեղ հարկ է նկատել, որ «Բուցեֆալ» բառն առաջացել է հունարեն «Բուկեֆալ»-ից, որը նշանակում է «Ցլագլուխ»: Եվ իսկապես, առաջարկվող ձիու գլխի ձևը արտասովոր էր և ցլի գլուխ էր հիշեցնում:Վաճառականը դրա համար պահանջեց 13 տաղանդ, որը հսկայական գումար էր, հավասար էր մոտավորապես 340 կգ արծաթի: Ըստ այդ չափանիշի՝ գումարն ահռելի մեծ էր անգամ շատ լավ ձիու համար:Հաշվի առնելով այն փաստը, որ ձին վայրի էր և անսանձ, Ֆիլիպն առանց երկար մտածելու որոշեց հրաժարվել գնումից:Դրանից նեղացած՝ Ալեքսանդրը, ով այն ժամանակ ընդամենը 10-11 տարեկան էր, բղավեց.
— Հայրի՛կ, միայն այն բանի պատճառով, որ դու չես կարողանում, ինչպես հարկն է, ձի քշել, հրաժարվո՞ւմ ես հիանալի ձիուց:
Բարկանալով՝ Մակեդոնիայի տիրակալը պատասխանեց.
— Գրազ կգամ, որ դու չես կարողանա այդ ձիուն սանձել: Սակայն եթե դա քեզ հաջողվի, ես կգնեմ այն քեզ համար:
Ալեքսանդրն արագ վերադարձավ, մոտեցավ Բուցեֆալին, բռնեց նրա սանձից և պտտեցրեց հակառակ արևին: Նա դա արեց այն պատճառով, որովհետև միանգամից նկատել էր, որ ձին վախենում է սեփական ստվերից: Այնուհետև սկսեց գուրգուրել ձիուն, խոսել, վազվզել դրա հետ՝ անդադար ստիպելով, որ կենդանին շարժման մեջ գտնվի: Երբ Բուցեֆալը վարժվեց Ալեքսանդրի ձայնին և սկսեց ծանր շնչել, ապագա հրամանատարն արագ հանեց իր վերարկուն և թռավ ձիու վրա:Նույն վայրկյանին ձին սկսեց գալարներ անել, այս կողմից այն կողմ թռչել, հետևի ոտքերի վրա կանգնել, որպեսզի մեջքի ծանրությունը ներքև նետի: Տղան քաջությամբ մինչև վերջ մնաց ձիու մեջքին, մինչև որ վերջինս վարժվեց մեջքի ծանրությանը:Այսպես հայտնի Բուցեֆալը խաբվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, որից հետո ձին դարձավ նրա հավատարիմ ընկերը, ուղեկիցն ու դաշնակիցը՝ աշխարհը գրավելու համար:Դեպի Պարսկաստան կատարած արշավանքներից մեկի ժամանակ հետաքրքիր դեպք պատահեց Ալեքսանդրի ռազմական ընկերոջ հետ: Բարբարոսները գողացան նրան, որից հետո Մակեդոնացին հայտարարեց.
— Եթե նախատեսված ժամանակամիջոցում իմ ձին հետ չվերադարձվի, ես կոչնչացնեմ ձեր ողջ ազգը:
Իհարկե, Բուցեֆալը կառավարչին վերադարձվեց ողջ և առողջ վիճակում: Թվում է, թե սա մարտական իրավիճակին բնորոշ դեպք էր, սակայն այն հստակորեն ցույց է տալիս, թե ինչքան կապված էր իր ձիու հետ Մակեդոնացին:Հետաքրքիր է իմանալը նաև, որ Բուցեֆալն ուներ տարբերակիչ առանձնահատկություն. նրա ոտքերին սովորականից ավելի շատ մատներ կային:Իր հավատարիմ ընկերոջ անունով Մակեդոնացին քաղաք է կոչել՝ «Բուցեֆալա»: Այս քաղաքը մինչ օրս գոյություն ունի, գտնվում է Պակիստանի տարածքում, սակայն այժմ անվանվում է Ջալալպուր:
4.Ներկայացրու տեսաֆիլմի տեսքով,, պատում բլոգում, կարող են լինել քո ստեղծած անիմացիաները: