Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆ
ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը յուրացնել ձգտող նոր գերտերությունը
Հայաստանի համար մղված արաբա-բյուզանդական հակամարտությունն ավարտվեց արաբների հաղթանակով: Արաբական զորքերը 701 թ. գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: Հայաստանում նրանց իշխանությունը հանդիպեց հայ ժողովրդի բոլոր խավերի դիմադրությանը, քանի որ արաբները, ժամանակ առ ժամանակ, տարաբնույթ հալածանքներ էին սկսում իշխանների, եկեղեցու, խաղաղ բնակչության նկատմամբ։

Արաբական ռազմաքաղաքական գերիշխանության հաստատումը Հայաստանում և հակաարաբական առաջին ապստամբությունը
Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի, Վիրքի և Աղվանքի նվաճումից հետո տարածաշրջանում արաբները ստեղծեցին նոր վարչական միավոր, որը կոչեցին Արմինիա։ Այդ վարչական միավորի կենտրոնը սկզբում Դվինն էր, իսկ ավելի ուշ՝ Պարտավը:
Արմինիան գլխավորում էր խալիֆի կողմից նշանակված պաշտոնյան՝ ոստիկանը: Հայաստանի ռազմաքաղաքական կյանքում մեծ կշիռ էր ձեռք բերում Բագրատունյաց տոհմը: Այս տոհմի ներկայացուցիչը երբեմն
համատեղ վարում էր Հայոց իշխանի և սպարապետի պաշտոնները: Հայոց կաթողիկոսին էր շարունակում պատկանել դատական գործը: Նա նաև կատարում էր դիվանագիտական գործառույթներ: Այս պաշտոնների
պահպանումը խոսում է այն մասին, որ Հայաստանում կար որոշակի ներքին ինքնավարություն: Սակայն, միևնույն ժամանակ, արաբական պաշտոնյաները հաճախ էին կամայականությունների դիմում՝ խառնվելով հայոց ներքին կյանքի ամենատարբեր ոլորտների գործերին։
Արաբ առաջին ոստիկանը Հայաստանում ծանր հարկեր է սահմանում: Նա նաև մտադիր էր ոչնչացնել հայ նախարարների զինական ուժը և հենց իրենց՝
նախարարներին, կորստյան մատնել: Տեղեկանալով այս մասին՝ հայ նախարարները գաղտնի ժողով են գումարում: Ժողովի ընթացքում որոշվում է դիմել Բյուզանդիայի օգնությանը՝ արաբների դեմ ազատագրական պայքար սկսելու համար։ Ժողովի մասնակից հայ իշխաններից Սմբատ Բագրատունին բազմաթիվ այլ իշխանների և իշխանական տների ներկայացուցիչների ու զինվորների հետ որոշում է հեռանալ դեպի հայ-բյուզանդական սահմանը։ Հայկական 2000-անոց այս այրուձին առաջնորդում էր հենց Սմբատ Բագրատունին։ Հայ իշխանները նպատակ ունեին շարժվել դեպի Բյուզանդիայի սահմանը և սպասել մինչև կհասնի օգնական զորքը: Երբ հայկական այրուձին
հասնում է Մասիսի լանջերին, նրան սկսում է հետապնդել արաբական 5000-անոց զորագունդը: Փաստորեն, արաբները տեղեկացել էին Սմբատ Բագրատունու ծրագրի մասին։ Ի վերջո, հայերը բանակ են դնում Արաքսի ափին գտնվող Վարդանակերտ բնակավայրում, իսկ արաբական զորագունդը՝ գետի մյուս ափին՝ բաց երկնքի տակ: Հաջորդ առավոտ հայկական զորքն անակնալ հարձակմամբ հանկարծակիի է բերում արաբներին: Ցրտաշունչ գիշերվա պատճառովարաբները կորցրել էին մարտունակությունը, օգնության էր հասել նաև բյուզանդական մի զորաջոկատ, որը նույնպես գրոհում է հակառակորդի վրա: Մարտում արաբական զորաջոկատը գլխովին ջախջախվում է: Արաբներից ողջ է մնում միայն 300 մարդ, որոնք ապավինում են Վանանդ գավառի իշխանուհիներից տիկին Շուշանի գթասրտությանը։ Վերջինս ընդունում է վիրավոր արաբ զինյալներին և օգնություն ցույց տալիս վերքերը բուժելու համար, ինչպես նաև նամակով խնդրում Սմբատ Բագրատունուն՝ չհետապնդել
նրանց։ Այսպիսով նա, կարելի է ասել, մահից փրկում է այդ երեք հարյուր արաբ զինյալներին և հետ ուղարկում իրենց առաջնորդի մոտ։ Հաղթանակից հետո Սմբատ Բագրատունին իր զինակիցների հետ անցնում է Տայք:
Ապստամբությունն ընդգրկում է Հայաստանի այլ շրջաններ ևս: Հայկական ուժերը, Արծրունի և Կամսարական իշխանների գլխավորությամբ, արաբների
նկատմամբ փայլուն հաղթանակներ են տանում: Խալիֆայությունը հայերի դեմ ուղարկում է մեծաթիվ ուժեր, և ապստամբությունը ճնշվում է: Հայկական ապստամբ ուժերին ծանր հարված հասցնելու համար արաբները
դիմում են նենգ քայլի: Հայաստանը նվաճելուց հետո հայ իշխաններին թույլ էր տրվել պահպանել որոշակի թվով զինական ուժ։ Դրա պահպանման հետ կապված ծախսերը երբեմն վճարում էր արաբական իշխանությունը, երբեմն նրանք պարտադրում էին, որ հայ իշխաններն իրենք հոգան զինյալների ռոճիկի և այլ ծախսերը։ Այս ապստամբությունից հետո արաբ կառավարիչը, հայերի այրուձին հաշվառելու և ռոճիկ վճարելու պատրվակով, նախարարներին կանչում է իր մոտ՝ Նախիջևան: Արաբները հայ նախարարներին փակում
են Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում ու, կողպելով դռները, այրում տանիքի գերանները: Կրակով բռնկված այդ եկեղեցիներում ողջակիզվեցին բազմաթիվ հայ իշխաններ։ Այդ տարիներին շատ նախարարական ընտանիքներ բնաջնջվեցին ամբողջությամբ: Այս սոսկալի ոճրագործության պատճառով այս ժամանակահատվածը պատմական մի շարք սկզբնաղբյուրներում հիշատակվում է որպես կրակի տարի
Հակաարաբական այս ապստամբության ճնշումից
հետո արաբական իշխանություններն ավելի են ծանրացնում հայ ժողովրդի վիճակը։ Նրանք ձեռնարկում են հետևյալ քայլերը.
1. 725 թ. Հայաստան է գալիս Հերթ անունով մի արաբ
ոստիկան, որը ծխահարկը փոխարինում է գլխահարկով։ Սա հարկային ծանրացում էր, քանի որ ավելի հեշտ էր հարկ վճարել գերդաստանով, քան՝
անհատապես։ Ըստ հարկային այդ փոփոխության՝15-60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է հարկ վճարեին։
2. Արաբական իշխանությունները երբեմն հարկը պահանջում էին դրամով, ինչը լրացուցիչ բարդություններ էր առաջացնում: Ժողովրդի շրջանում դրամաշրջանառությունը միջնադարի այս ժամանակաշրջանում շատ քիչ տարածված երևույթ էր, ուստի դրամ ձեռք բերելու համար մարդիկ
պետք է ոչ թե իրենց ապրանքը փոխանակեին այլ ապրանքի հետ՝ սեփական կարիքները բավարարելու և հարկը մթերքով վճարելու համար, այլ վաճառեին, ինչը կապված էր բազմաթիվ լրացուցիչ դժվարությունների հետ։
3. Արաբական իշխանությունները Հայաստանի բարեբեր և առավել ծաղկուն շրջանները սկսեցին բնակեցնել արաբական ցեղերով։
4. Ժամանակ առ ժամանակ հալածանքների էին
ենթարկվում հոգևորականները, արաբները պահանջում էին, որ եկեղեցին նույնպես հարկ վճարի։
Արաբական կենտրոնական իշխանությունների և
տեղի արաբ պաշտոնյաների այս գործողությունները
չեն կոտրում հայ ժողովրդի ազատագրական պայքարի
ոգին։ VIII դարի առաջին կեսին հայ հոգևոր և ռազմաքաղաքական գործիչները շարունակում էին քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի վիճակը բարելավելու
և ազատագրական պայքարը շարունակելու ուղղությամբ։
5. Արաբների դեմ պայքարը շարունակելու ռազմավարության մեջ ի հայտ են գալիս երկու տարբեր
մոտեցումներ։ Մամիկոնյան իշխանական տան
ներկայացուցիչները կարծում էին, որ հարկավոր
է, Բյուզանդիայի օգնությանը դիմելով, ակտիվորեն շարունակել ազատագրական պայքարը արաբական իշխանության դեմ՝ անկախություն ձեռք
բերելու համար։ Բագրատունի իշխանական տունը համարում էր, որ հարկավոր է, արաբների հետ բանակցություններ վարելով, ժողովրդի համար
տանելի վիճակ ապահովել՝ զուգահեռաբար պատրաստվելով նրանց դեմ վճռական ռազմական գործողությունների: Երկու խոշոր իշխանական տների
միջև առկա այս ներքին տարաձայնություններն ավարտվում են Բագրատունյաց տան դիրքորոշման որդեգրումով։
6. VIII դարի առաջին կեսի կաթողիկոսներից հատկապես Հովհան Օձնեցին մեծ քայլեր կատարեց հայ ժողովրդի միասնությունն ու ինքնուրույնությունը ամրապնդելու ուղղությամբ։ Նա նաև նպաստեց արաբական իշխանության պայմաններում հայ ժողովրդի վիճակը ժամանակավորապես
թեթևացնելու գործին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է կաթողիկոս Հովհան Օձնեցու և Օմար II Արդարամիտ խալիֆի միջև տեղի ունեցած հանդիպման և երկխոսության դրվագը։ Մինչ տեքստի ընթերցանությանն անցնելը ասենք, որ Հովհան Օձնեցին մշտապես մարդկանց երևում էր գեղեցիկ քարերով զարդարված
հոգևորականի հագուստներով, ինչպես նաև ոսկու փոշով օծում էր երկար մորուքը: Իմանալու համար՝ ինչու էր նա այդպես անում, ընթերցեք մեջբերված
տեքստը։
Հայաստանի Վլիթ անունով ոստիկանը, տեսնելով կաթողիկոսին, նրա մասին տեղեկացրեց ամիրապետին։
Ամիրապետը ցանկացավ տեսնել նրան։ Անմիջապես իր ծառաներից մեկին ուղարկում է Աստծո մարդուն (կաթողիկոսին) իր մոտ բերելու համար։ Երբ նա մեծ պատվով բերվում է արքունական քաղաքը, ամիրապետը նրան
պատգամ է հղում, որպեսզի սովորական հագուստներով իրեն ներկայանա։ Սակայն կաթողիկոսն իր բարձրահասակ կերպարանքն է՛լ ավելի փայլուն զգեստներով զարդարելով և նոր սպիտակած մորուքը ոսկե ծաղիկների փնջի նման կազմելով ու ձեռքն առնելով ոսկենկար գավազանը, որը եբենոսյա փայտից էր…, գնում է ամիրապետի մոտ։ Ամիրապետը տեսնելով ու հիանալով
նրա գեղեցկությամբ, գեղեցիկ հասակով ու փառահեղ տեսքով՝ խնդրում է նրան նստել և սկսում է հարցեր տալ.
– Ինչո՞ւ ես այդպես պճնազարդված…
Իսկ նա պատասխանելով ասում է.
– …Այս բանը կարելի է տեսնել նաև ձեր մարմնավոր թագավորների մեջ, որոնք զարդարված են ծիրանազարդ, ոսկեզարդ զգեստներով և գեղեցիկ զարդերով ու զենքերով, որպեսզի ահաբեկեն շատերին… Բայց եթե ցանկանաս ինձ ամբողջությամբ հետազոտել, դո՛ւ, տե՛րդ, պետք է հրաման տաս, որ մարդիկ մի փոքր հեռու գնան։
Իսկ հետո առանձնանալով՝ արտաքին զգեստները հանեց և նրան ցույց տվեց այդ զգեստների տակից հագած այծամազե ցփսին՝ ասելով.
– Իմ մերկությունն է իմ զգեստը, իսկ արտաքինը միայն
մարդկանց համար է։
Եվ երբ ամիրապետը ձեռք է տալիս այծամազե շապիկին, մռայլվելով, խոժոռվելով և քստմնելով ասում է.
– Ինչպե՞ս կարող է մարդու մարմինը դիմանալ այսպիսի անտանելի քրձին, եթե Աստծո կողմից նրան համբերություն տրված չլինի։
Եվ ապա, մեծ պատվով նրան մեծարելով, յոթ անգամ
նրան զարդարելով արքունական զգեստով և նրան պարգևելով ոսկու և արծաթի գանձեր՝ ամիրապետը կաթողիկոսին ուղարկում է իր աշխարհը։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Պատմական այս փաստը ևս մեկ անգամ ցույց է
տալիս, թե մեկ անհատի իմաստնությունն ինչպես
կարող է անդրադառնալ ողջ ժողովրդի վիճակի
վրա։ Պատմաբանները նշում են, որ արաբական
իշխանությունների կողմից Հովհան Օձնեցուն մեծ
ազատություն է տրվել կրոնական հարցերի կարգավորման համար։ Օգտվելով այդ հանգամանքից՝
Հովհան Օձնեցին անմիջապես վճռական գործողություններ է սկսում հայոց եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրող հունական եկեղեցու դեմ։ Նա
նաև հրավիրում է հայ և ասորական եկեղեցիների
համատեղ ժողով, որտեղ քննադատվում է քաղկեդոնականությունը, և հաստատվում է հայ-ասորական եկեղեցիների միություն։
2. Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ
կաթողիկոսի արտաքին տեսքի մասին Հայաստանի
ոստիկանը նամակով հայտնել է ամիրապետին՝
խալիֆին։ Ինչպես հիշում եք, արաբներն իրենց նվաճումներով նպատակ ունեին աշխարհով մեկ տարածել մուսուլմանությունը։ Գուցե դա է պատճառը, որ
նրանք մեծ ուշադրությամբ հետևում էին հայոց եկեղեցու առաջնորդի գործողություններին՝ փորձելով,
հնարավորության դեպքում, կրոնական բանավեճի
մեջ մտնելու միջոցով պայմաններ ստեղծել մուսուլմանության տարածման համար։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ խալիֆը զրույցի
սկզբում սրամիտ կշտամբանքի միջոցով Հովհան
Օձնեցուն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի համեստ
արտաքին տեսքի մասին։ 
3. Ուշագրավ է, որ խալիֆի պաշտոնը Հովհաննես
Դրասխանակերտցին հիշատակում է «ամիրապետ»
տարբերակով։ Ինչպես նշված է այս թեմայի բառարանում, ամիրա (էմիր) էին կոչվում արաբ իշխանները։ Փաստորեն խալիֆին, որը արաբ իշխանների
առաջնորդն էր, պատմիչը հենց այդպես էլ կոչում է՝
ամիրապետ։
4.Պատմական այլ աղբյուրներից մեզ հայտնի է, որ
Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած խալիֆը
Օմար Բ-ն է։ Նա այդ աղբյուրներում հիշատակվում է Արդարամիտ պատվանունով։ Հովհան Օձնեցու հանդեպ նրա վերաբերմունքը ևս մեկ անգամ
հաստատում է, որ խալիֆին հենց այնպես չի տրվել
այդ բարձր պատվանունը։ Նա, փաստորեն, լիովին ճանաչեց քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Հովհան Օձնեցու իմաստնությունը և որևէ կերպով
չօգտվեց նրա անպաշտպան վիճակից՝ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ բռնություններ սկսելու նպատակով։
Օգտվելով արաբական իշխանությունների կողմից
իր հանդեպ բարեհաճ վերաբերմունքից՝ Հովհան Օձնեցին իրականացրեց մի շարք գործողություններ, որոնք
ուղղված էին հայ ժողովրդի հոգևոր ինքնուրույնության
և միասնության պահպանմանը։ Նա ակտիվ պայքար
ծավալեց նաև պավլիկյան աղանդավորական շարժման դեմ՝ ժողովրդին հեռու պահելով եկեղեցուց հեռանալու հնարավոր վտանգից։

Առաջադրանք 2

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՈՒՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՄԱՆ

Մեծ հրդեհ՝ փոքր կայծից
VIII դարի երկրորդ կեսից արաբական տիրապետությունը հայ ժողովրդի համար դառնում է անչափ ծանր։ Արաբական պաշտոնյաները հատկապես մեծ ապօրինություններ էին թույլ տալիս հարկահավաքության
ժամանակ։ Այդ պատճառով ժողովուրդը հետզհետե
ունեզրկվում էր և հայտնվում սոցիալ-տնտեսական անելանելի վիճակում։
Այս պայմաններում, երբ ամենուր կարելի էր ականատես լինել արաբ պաշտոնյաների կողմից Հայաստանի կողոպուտի, հայ երիտասարդ իշխաններից մեկը՝ Արտավազդ Մամիկոնյանը, որոշում է պատժիչ գործողություն իրականացնել արաբ հարկահանների նկատմամբ։ Նա իր ռազմաջոկատով 774 թ. ժամանում է Դվին և ոստիկանից սպառազինություն խնդրում իր զինվորների համար։ Երիտասարդ իշխանն իր խնդրանքը պատճառաբանում է այն պնդմամբ, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ։ Ոստիկանը վստահում է նրան և զենք ու այլ սպառազինություն տրամադրում նրա զորաջոկատին։
Դվինից Արտավազդն իր զորաջոկատով շարժվում է դեպի հյուսիս և Կումայրի գյուղի մոտ հարձակվում արաբների գլխավոր հարկահանի վրա։ Արաբները չեն
կարողանում դիմադրություն ցույց տալ, և Արտավազդը
նրանցից խլում է հավաքված հարկը։ Այս գործողությունից հետո նա հեռանում է հյուսիս՝ Վիրքի սահմանները։
Դվինի ոստիկանը, տեղեկանալով այդ մասին, անմիջապես զորաջոկատով շարժվում է Սամցխե գավառի կողմերը (ժամանակակից Ախալցխայի 
Այստեղ նրան հաջողվում է Արտավազդից ետ խլել
հարկի մեծ մասը, սակայն ըմբոստության առաջնորդին
և նրա զինակիցներին չի հաջողվում ձերբակալել։
Թվում է, թե Արտավազդի այս քայլը անարձագանք
պետք է անցներ և ոչ մի հետևանք չունենար, բայց կրկին
հիշենք, որ ժողովուրդը, չափազանց ծանր վիճակում
գտնվելով, անսահման դժգոհ էր անօրեն արաբ պաշտոնյաներից և առիթի էր սպասում արաբների դեմ իր զայրույթն արտահայտելու համար։ Արտավազդի արարքը լայն արձագանք է գտնում:Հայաստանի տարբեր շրջաններում։ Ստեղծված ծանր պայմաններում ժողովրդի մի ստվար մասը և իշխաններից շատերը միակ ելքը համարում էին արաբական տիրապետությունը տապալելը:
Քանի որ Արտավազդի դեմ կռիվներում զոհվել էին արաբ պաշտոնյաներ ու զինյալներ, արաբ զինյալների փոքր խմբեր շարժվում են դեպի Տարոն՝ Մամիկոնյանների կալվածքները։ Նրանք Մամիկոնյան տան իշխաններից Մուշեղ Մամիկոնյանից արյան վրեժ են պահանջում զոհված արաբների համար։ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, արագ հարձակումներով ոչնչացնում է Տարոն
ժամանած արաբական խմբերին և ամրանում Արտագերս անառիկ ամրոցում։ Բազմաթիվ հայ իշխաններ իրենց զորաջոկատներով աջակցություն են հայտնում Մուշեղ Մամիկոնյանին։ Մուշեղ Մամիկոնյանի զորաջոկատներին միանալու են շտապում բազմաթիվ խաղաղ բնակիչներ։
Այսպիսի իրադրությունում տեղի է ունենում հայ նախարարների ժողով, որում քննարկվում է ապստամբություն բարձրացնելու հարցը։ Այս գաղտնի ժողովում
որոշվում է ապստամբել արաբների իշխանության դեմ։ Ապստամբությանը միանում է նաև հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, և այս փաստն ավելի է ոգևորում ապստամբության մասնակիցներին։ Չնայած այս ոգևորությանը՝ ոչ բոլոր իշխաններն են միանում ապստամբությանը։ Օրինակ, Սմբատ Բագրատունու ազգական Աշոտ Բագրատունին, համարելով, որ
ապստամբների ուժերը, միևնույն է, բավարար չեն լինի արաբական զորքերին հաղթելու համար, հրաժարվում է միանալ ապստամբությանը։
Ավելին՝ նա նույնիսկ կոչ է անում դադարեցնել
ըմբոստությունները արաբական իշխանության դեմ՝ նշելով, որ արաբների դեմ պայքարում պարտվեց անգամ Բյուզանդիայի հզոր կայսրությունը:
Այսպիսի իրավիճակում 774 թ. սկսվում է հակաարաբական հերթական ապստամբությունը։ Արաբական զորագնդերը տարբեր կողմերից փորձում են
մոտենալ և պաշարել Արտագերս ամրոցը, սակայն հայ ապստամբ ուժերը, Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, անակնկալ հարձակումներով պարտության են մատնում արաբական ուժերին, այդ թվում՝ Դվինի
ոստիկանի զորագնդերին։ Ապստամբությունն ավելի է
ծավալվում, ապստամբների թիվն աճում է աշխարհազորայինների շնորհիվ։
Չնայած այս հանգամանքին՝ որոշ նախարարներ
փակվում են սեփական ամրոցներում՝ պահպանելով
չեզոքություն։ Վրա է հասնում 774 թ. ձմեռը։ Ապստամբները որոշում են ազատագրել Կարին քաղաքը։ Կարինի ազատագրումը կարևոր նշանակություն
կարող էր ունենալ ապտամբության համար, քանի որ
այն Բյուզանդիայի սահմանի վրա էր և կայսրության համար մեծ նշանակություն ուներ խալիֆայության դեմ պայքարում։
Ապստամբները կարողանում են պաշարել քաղաքը, ու թեև չի հաջողվում անմիջապես գրավել այն, սակայն խրամատներ փորելով պարիսպների շուրջը՝ սկսում են բաբաններով (քարանետ սայլ) վնասել քաղաքի
պատերը։ Ներսում գտնվող արաբական կայազորը ծանր վիճակում է հայտնվում, քանի որ որոշ ժամանակ անց սովի վտանգ է առաջանում։ Տեղեկանալով
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ խալիֆը վճռական քայլ է ձեռնարկում ապստամբներին հաղթելու և ապստամբությունը ճնշելու
համար։ Նա Հայաստան է ուղարկում 30 հազարանոց զորք, որը հաստատվում է Խլաթ քաղաքում և սկսում տեղեկություններ հավաքել ապստամբության ղեկավարների, զորքի քանակի և սպառազինության վերաբերյալ։
Իմանալով այսպիսի մեծ զորքի Հայաստան մտնելու մասին՝ Աշոտ Բագրատունին, որ ինքն էլ Խլաթում էր, նամակով տեղեկացնում է ապստամբներին արաբական մեծաթիվ զորքի մասին։ Նա առաջարկում է
թողնել Կարին քաղաքի պաշարումը և շարժվել դեպի
Խլաթ՝ միավորվելու իր և մյուս նախարարների զորքերին։ Ստանալով Աշոտի նամակը՝ ապստամբները, սակայն, չեն վստահում նրա անկեղծությանը և շարունակում են մնալ Կարինի մատույցներում։
Այդ ժամանակ ապստամբությանը միանում են նոր իշխաններ, որոնք իրենց զորաջոկատներով և աշխարհազորայինների ուժերով, շարժվում են ազատագրելու մեկ այլ քաղաք՝ Արճեշը։ Արճեշից եկած մարդիկ տեղեկացնում են ապստամբներին, որ քաղաքի մոտակայքում արաբական մեծաթիվ ուժեր կան։ Զորքին առաջնորդող իշխան Համազասպ Արծրունին, այնուամենայնիվ, հրամայում է շարունակել ընթանալ դեպի Արճեշ։ Արաբական զորքի առաջնորդը, տեղեկանալով Արճեշին մոտեցող հայկական ուժերի մասին, իր
զորքի մի մասին հրամայում է դարանակալել քաղաքի
մատույցներում։ Երբ հայկական ուժերը, տեղ հասնելով, սկսում են գրոհը քաղաքի վրա, դարանակալած արաբական զորաջոկատները հանկարծակի հարձակվում են հայկական ուժերի վրա և պարտության մատնում նրանց։ Ապստամբներից շատերը խեղդվում են Վանա լճի ջրերում։ Կարինը պաշարած ապստամբները, տեղեկանալով Արճեշի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին, որոշում են շարժվել արաբական զորքերին ընդառաջ և վճռական ճակատամարտ տալ։
Արաբական և հայկական ուժերը հանդիպում են Արածանի գետի ափին՝ Արձնի գյուղի մոտակայքում։ Հայկական 5000-անոց զորքը և աշխարհազորայինները միմյանց քաջալերում էին այսպիսի խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների
և մեր Աստծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը…»։
Հայերի գրոհն այնքան հուժկու է եղել, որ արաբների զորքի շարքերում մի պահ խուճապ է սկսվել։ Ճակատամարտի սկզբում իրենց զինվորների շրջանում
առաջացած խուճապը արաբները կարողանում են հաղթահարել թվական գերակշռության շնորհիվ։ Նրանք հակահարձակման են անցնում, և ապստամբները ծանր
պարտություն են կրում այս խոշոր ճակատամարտում,
որը տեղի ունեցավ 775 թ. ապրիլի 25-ին։
Ճակատամարտում ընկան Մուշեղ Մամիկոնյանը,
սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ այլ իշխաններ։ Այս ապստամբությունն ավարտվեց անհաջողությամբ, սակայն հայ ժողովրդի պայքարն ընդդեմ արաբների և հանուն անկախության նոր լիցքեր ստացավ։
Ապստամբությանը հաջորդած մի քանի տարում
արաբական իշխանությունը որոշակիորեն թեթևացրեց հարկերը և սկսեց առավել մեղմ քաղաքականություն վարել Հայաստանում։
Անկախ պետականության վերականգնման ճանապարհին
Թվում է, թե VIII դարի ամբողջ ընթացքում մղված
հակաարաբական ապստամբություններում կրած պարտությունները հուսալքություն էին բերելու հայ ժողովրդի
շրջանում։ Սակայն այդ ապստամբությունները, անկախ
դրանց ելքից, մարտական ոգու բարձրացման և անկախության ձգտման առումով հաղթանակներ էին, քանի
որ նախապատրաստում էին հայ ժողովրդի՝ արաբական տիրապետությունից ազատագրումն ու անկախ
պետության վերականգնումը։ Միևնույն ժամանակ
սկսեց թուլանալ արաբական խալիֆայությունը։ Խալիֆայության թուլացման պատճառները տարբեր էին.
ապստամբություններ, գահակալական կռիվներ, անջատողական տրամադրություններ։ Սակայն թուլացած
արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ
Հայաստանի անկախացումը, և IX դարում նույնպես փորձում է ռազմական ճանապարհով հպատակեցնել հայ ժողովրդին։
Հաշվի նստելով հայ իշխանական տների հզորացման հետ՝ խալիֆը 804 թ. հայոց իշխան է ճանաչում Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչ Աշոտ իշխանին, որը նաև հայտնի է Աշոտ Մսակեր անունով։ Նա իր եղբայր Շապուհին նշանակում է հայոց սպարապետ, իսկ իր նստավայրը դարձնում Բագարան բերդաքաղաքը:
Աշոտ Մսակերից հետո՝ 826 թ., Հայոց իշխան դարձավ նրա ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը: Աշոտ Մսակերի և Բագարատի օրոք զգալի նվազում է խալիֆայությանը տրվող հարկը: Աշոտ Մսակերի և Բագարատ Բագրատունու գործողությունները և խալիֆայությանը տրվող հարկի չափի նվազումը հնարավորություն են տալիս եզրակացնել, որ IX դարի սկզբում Հայաստանը գտնվում էր արտոնյալ կարգավիճակում։ Դրա պատճառներից էր նաև այլ իշխանական տների, մասնավորապես, Արծրունիների, Սյունիների և Արցախի
հայ իշխանական տոհմերի հզորացումը։
Հայ նախարարական տների հզորացումն անմիջապես դրականորեն անդրադարձավ նաև ամբողջ ժողովրդի վիճակի վրա։ Հարկահանությունը սկսեցին կատարել հայ իշխանները, և այդպիսով վերացան
արաբ պաշտոնյաների կամայականություններն ու
հարստահարությունները։ Հարկ է նշել, որ Բագարատ
Բագրատունին խալիֆի կողմից արժանացել էր իշխանաց իշխան տիտղոսին, ինչը նշանակում էր, որ նրա գերիշխանությունը պետք է ընդունեին նաև Աղվանքի և Վիրքի իշխանները։
Այսպիսի իրավիճակ էր հաստատվել Հայաստանում,
երբ 849 թ. խալիֆը Հայաստան է ուղարկում նոր ոստիկանի, որպեսզի որպեսզի վերջինս վերացնի հայ նախարարների
արտոնյալ վիճակը և անձամբ իրականացնի հարկահանությունը։ Իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին, խախտելով ընդունված կարգը, ընդառաջ չի գնում
նոր ոստիկանին և չի դիմավորում նրան սահմանի մոտ:
Դրանով, փաստորեն, ցույց է տալիս ինքնուրույնության
հասնելու իր ձգտումը: Ավելին, հայ իշխանների կողմից
արդեն իսկ հավաքված հարկը փոխանցելով արաբ
ոստիկանին՝ Բագարատը թույլ չի տալիս նրան իրականացնել խալիֆի հանձնարարությունը։
Տեսնելով հայ իշխանների համախմբվածությունը և
Բագարատի հզորությունը՝ արաբ ոստիկանը ձևացնում
է, թե իբր Հայաստան էր ժամանել արդեն հավաքված
հարկը տանելու համար։ Վերադառնալով խալիֆայության մայրաքաղաք՝ ոստիկանը Բագարատ Բագրատունուն և նրա մտերիմ իշխան Աշոտ Արծրունուն
ներկայացնում է որպես խալիֆայության թշնամիներ։ Զայրացած խալիֆը մեծ զորքով ետ է ուղարկում ոստիկանին՝ հրամայելով հնազանդեցնել հայ իշխաններին։
Հայաստան գալու ճանապարհին, սակայն, ոստիկանը
մահանում է, և խալիֆը զորքի հրամանատար է նշանակում մահացած ոստիկանի որդուն՝ Յուսուֆին։ Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակում է Վասպուրականի մի շարք բնակավայրեր, ապա նամակ
հղում Աշոտ Արծրունուն՝ առաջարկելով հանդիպել
ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Սակայն
Աշոտ Արծրունին մերժում է հանդիպման առաջարկը,
և 850 թ. սկսվում հակաարաբական հերթական ապստամբությունը։
Չկարողանալով հանդիպել Աշոտ Արծրունու հետ՝
Յուսուֆն իր մոտ է հրավիրում Բագարատ իշխանաց
իշխանին՝ խոստանալով նրան հանձնել ոստիկանի
պաշտոնը։ Այդ պաշտոնը ինքը՝ Բագարատն էր պահանջել շնորհել իրեն։ Վստահելով Յուսուֆի խոստմանը՝
Բագարատը գալիս է հանդիպման, սակայն Յուսուֆը,
դրժելով տված խոստումը, ձերբակալում է նրան և
ուղարկում խալիֆայության մայրաքաղաք։
Բագարատին ձերբակալելուց հետո Յուսուֆն
ամրանում է Մուշում՝ որոշելով այնտեղ ձմեռելուց
հետո գարնանը վերսկսել հայ իշխանների հնազանդեցման գործողությունները։ Գերեվարված իշխանաց
իշխան Բագարատի որդիները՝ Աշոտն ու Դավիթը,
զինում են Խութի և Սասունի լեռնականներին, որոնք
հայտնի էին մեծ խիզախությամբ, և պատրաստվում
հարձակվել Յուսուֆի զորքի վրա։ Ապստամբ լեռնականների գլուխ է կանգնում Հովնան Խութեցին՝ կրկին
Բագրատունի տոհմից։
Ապստամբները անակնկալ հարձակմամբ ներխուժեցին Մուշ քաղաք և հաղթանակի հասան քաղաքի
արաբական կայազորի նկատմամբ։ Յուսուֆը փախչում
է՝ փորձելով ապաստան գտնել Բագարատ Բագրատունու կառուցած Սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթում։
Նրան նկատում է սասունցիներից մեկը և սպանում
աշտեով։
Այս իրադարձությունների լուրերը լայն տարածում
են ստացել ժողովրդի շրջանում, պատմվել և, ի վերջո,
արտացոլվել «Սասնա ծռեր» էպոսում։

Չհաշտվելով այս անհաջողությունների հետ՝
852 թ. խալիֆը հայերի դեմ է ուղարկում նոր բանակ՝
թյուրք վարձկան Բուղայի գլխավորությամբ: Սա աչքի
էր ընկնում իր բացառիկ դաժանությամբ: Հսկայական
զորքի գլուխն անցած՝ նա մտնում է Տարոն գավառ,
դաժանորեն հալածում է մի շարք բնակավայրերի
խաղաղ բնակիչներին: Այնուհետև անցնում է Վասպուրական և փորձում ավերածություններ գործել այստեղի
բնակավայրերում: Սակայն վասպուրականցիները
հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան
ամրոցում, իսկ Արյան լճի մոտ 852 թ. տեղի ունեցած
հերոսական ճակատամարտում մեծ հաղթանակ են
տանում:
Այս ճակատամարտում Գուրգեն Արծրունի իշխանը
900 ռազմիկով կռվում է Բուղայի 15000-անոց զորքի դեմ
և հերոսական հաղթանակ տանում: Բուղան անմիջապես չի հեռանում Հայաստանից և հաջորդ տարի շարժվում է դեպի Սյունիք, Արցախ
և Վիրք: Արցախում Քթիշ ամրոցի զորականները,
Եսայի իշխանի գլխավորությամբ, շուրջ մեկ տարի
դիմադրում են Բուղայի զորքին, որն ավելի քան
28 անգամ գրոհում է ամրոցի վրա: Տեսնելով, որ զենքի ուժով չի կարողանում գրավել ամրոցը՝ Բուղան
բանակցությունների է հրավիրում բերդի զորականների հրամանատար Եսայուն, ապա նրան բերդի այլ պաշտպանների հետ ուղարկում է խալիֆայության
մայրաքաղաք: Ազատության շունչն ու խանդավառությունը, սակայն,
ամենուր էին, և Վասպուրականում իրենց հաղթարշավն են շարունակում ապստամբական ուժերը, որոնց գլխավորում է Գուրգեն Արծրունին: Բուղան փորձում է պարտության մատնել Գուրգեն Արծրունու զորքերին,
սակայն կրկին պարտություն է կրում։ Այս ձախողումներից հետո՝ 855 թ., խալիֆը Բուղային՝ իր զորքով հանդերձ, հետ է կանչում:
850-855 թթ. ապստամբությունը լրջորեն թուլացրեց
արաբների դիրքերը Հայաստանում: Ապստամբությունն
իր տևողությամբ ամենաերկարն էր և չճնշվեց:
Հայոց իշխանական տներն ամրապնդեցին
իրենց դիրքերը և ներքին ինքնուրույնությունը: Այս ապստամբության շնորհիվ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի հետագայում Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվի հայոց պետականությունը:


Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով՝ հակաարաբական ո՞ր ապստամբությունն էր.
ա. առավել կազմակերպվածը.
Իմ կարծիքով ավելի կազմակերպված էր Սասանյան Պարսկաստանի դեմ պայքարը ,ուժերը շատ էին ու մարդկանց դուր էր գալիս խալիֆայուէյուն ունելու միտքը ։ Ցեղերի միավորվելուց հետո նրանք կարողացան իրենց հնազանդեցնել նրանց ու տարածել իրենց կրոնը ՝ իսլամը ։

բ. առավել լայնածավալը.
Արյան լճի մոտ 852 թ. Գուրգեն Արծրունի իշխանը900 ռազմիկով կռվում է Բուղայի 15000-անոց զորքի դեմ և հերոսական հաղթանակ տանում: 

գ, առավել վտանգավորը արաբական իշխանության
համար։
1․Կարին քաղաքի ապստամբության ժամանակ ապստամբները պաշարում են քաղաքը ու արաբական զորքը սովի է մատնվում ։
2․ 826 թ., Հայոց իշխան դարձավ Աշոտ Մսակերի ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը: Խալիֆը նրան շնորհել էր իշխանանց իշխան տիտղոսը ։Աշոտ Մսակերի և Բագարատի  ժամանակ երկրի վիճակը շատ ավելի լավ էր , հարկերը հավաքում էր հայոց իշխանը , արաբներին չէր թողնում հարկ հավաքեն ։ Դա տեսնելով խալիֆը զգում է , որ իր ուժերը թուլանում են , որոշում է 849թ․ նոր ոստիկան ուղարկի Հայաստան ։
Հիմնավորի՛ր պատասխաններդ՝ հիմնվելով թեմայի
տեքստի վրա։

Հիմնավորի՛ր պատասխաններդ՝ հիմնվելով թեմայի
տեքստի վրա։
2. Այս թեմայում դու ուսումնասիրեցիր VIII-IX դարերի
հակաարաբական ապստամբությունների պատմությունները։ Ինչպե՞ս ես քեզ համար սահմանել «ապստամբություն» հասկացությունը, եթե բառարաններում
փնտրել ես բառի, հասկացության բացատրությունները, ապա դրանք կարող են նպաստել քո սահմանման ձևակերպմանը։
Ապստամբել , այսինքն չհամաձայնել ուրիշի կարծիքի , որոշման հետ ։
Հայաստանի ժողովուրդը դեմ էր , չէր ուզում , ապստամբում էր այն պետությունների դեմ որոնք ուզում էին զոռով Հաստան բերեին իրենց կրոնը , ոստիկանին , չէին ուզում իրենց աշխատածը տային հարկ խալիֆին ։ Այդ պատճառով էլ համախմբվում էին զորք կազմում ու ապստամբում նրանց դեմ ։

3. Փորձի՛ր թեմայի տեքստից հասկանալ և նշել, թե արաբ
պաշտոնյաների, ոստիկանների, ամիրաների ո՞ր գործողություններն էին պատճառ դառնում Հայաստանում ապստամբությունների ծագման համար։
Հայաստանում ապստամբությունների ծագման համար ամենա մեծ պատճառը մարդկանցից ավելի ու ավելի շատ հարկեր հավաքելն էր ։ Սկզբում հավաքում էին տներից , հետո սկսեցին հավաքել ամեն մարդուց , փող էին ուզում , իսկ այդ ժամանակ մարդիկ փող չէին աշխատում , այլ բնամթերքով էին հարկ տալիս ։

4. Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած Օմար Բ
խալիֆը, ինչպես տեսանք մեջբերված հատվածում,
շատ զարմացավ՝ տեսնելով Հովհան Օձնեցու՝ այծի
մորթուց կարված հագուստը։ Սակայն սկզբում նա
դրա մասին չգիտեր և կարծում էր, թե հայոց կաթողիկոսը պարզապես սիրում է շքեղ հագնվել։ Փորձիր
նկարագրել կամ նկարել կամ այլ կերպ պատկերել
Օմար Բ-ի զարմանքը, հիացմունքը Հովհան Օձնեցու
անձի և իմաստնության նկատմամբ:
Երբ Հովնան Օձնեցուն իր գեղեցիկ շորերով տանում են Օմար Բ խալիֆի մոտ բոլորը մտածում են , որ այս մարդը սիրում է թանկ իրեր , հարստություն ։ Խալիֆը նրան հեգնանքով է դիմում , բայց երբ Հովնան Օձնեցին հանում է գեղեցիկ հագուստը ու երևում է նրա մաշկը քերող այծամազե ցփսին ,Խալիֆը զարմանում է ու ասում , որ միայն Ասծո կողմից համբերությամբ օճտված մարդը կարող է սա հագնել ։ Այդ օրվանից նա մեծ հարգանքով է մոտենում Հովնան Օձնեցուն և նրան պարգևելով ոսկու և արծաթի գանձեր՝ ամիրապետը կաթողիկոսին ուղարկում է իր աշխարհը։

Հանրահաշիվ

Առաջադրանքներ

252, 253, 254, 255, 256, 258։

252.

ա)  x3-3x2y+3xy2-y3
բ) (m-n)3

253.

ա) ab
բ) (a-b)2
գ) a2-b2
դ) (a-b)3

254.

ա)  x3-3x2y+3xy2-y3
բ) x3-3x2+3x2-1
գ) x3-6x2+6x2-8
դ) 9-9x2+9x2-x3

255.

ա) a3+3a2b+3ab2+b3
բ) a3-3a2b+3ab2-b3
գ)  a3+6a2+6a2+8
դ) a3-6a2+6a2-8

256.

ա) (a-b)2
բ) (a+2)2
գ) (a+b)2
դ) (a-5)2
ե) (a+1)3
զ) (a-1)3
է) (a+2)3
ը) (a+2)3

Լեոնարդո դա Վինչին,որպես ճարտարագետ-գիտնական։

Լեոնարդո դա Վինչի

Լեոնարդո դա Վինչի (1452-1519), իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական ու ինժեներ: Բարձր Վերածննդի գեղարվեստական մշակույթի հիմնադիր Լեոնարդո դա Վինչին զարգացել է որպես վարպետ ՝ Անդրեա դել Վերոկկիոյի մոտ սովորելով Ֆլորենցիայում: Վերոքիոյի արհեստանոցում աշխատանքի մեթոդները, որտեղ գեղարվեստական պրակտիկան զուգորդվում էր տեխնիկական փորձերի հետ, ինչպես նաև աստղագետ Պ. Տոսկանելիի հետ բարեկամությունը, նպաստեցին երիտասարդ դա Վինչիի գիտական հետաքրքրությունների առաջացմանը: Իր վաղ աշխատանքներում (Վերոկկիոյի Մկրտության հրեշտակի գլուխը, 1470 թվականից հետո, Ավետում, մոտ 1474, երկուսն էլ ՝ Ուֆցիում); Մադոնա Բենուան, 1478, նկարիչը, զարգացնելով Վաղ Վերածննդի արվեստի ավանդույթները, շեշտեց հարթ ծավալային ձևերը փափուկ լույս և ստվեր, երբեմն Նա վերակենդանացնում էր դեմքերը հազիվ նկատելի ժպիտով ՝ իր օգնությամբ հասնելով մտքի նուրբ վիճակների փոխանցմանը: Էսքիզների, էսքիզների և տարբեր տեխնիկայում կատարված անհամար դիտարկումների արդյունքների ամրագրում (իտալական և արծաթե մատիտներ, սանգվին, գրիչ և այլն), Լեոնարդո դա Վինչին հասավ, երբեմն դիմելով գրեթե ծաղրական գրոտեսկի, դեմքի արտահայտությունների փոխանցման կտրուկությանը և երիտասարդ տղամարդկանց ֆիզիկական հատկություններին ու շարժմանը «Ինքնադիմանկար» 1512:

Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:       

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Շփման առկայությունը հաստատելու համար պետք է դիտարկենք և բերենք օրինակ
Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է

2.Ինչով է պայմանավորված շփումը
Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:
Նրա արագությունը չի փոփոխվում:

Ամփոփում. 7-րդ դասարան

  1. Թվարկե՜լ տնտեսության ճյուղային կառուցվածքը։
    Ընդհանուր առմամբ, ընդունված է տնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնացնել երկու ոլորտ՝ նյութական արտադրության ոլորտի ճյուղեր և ոչ նյութական կամ սպասարկման ծառայությունների ոլորտի:
  2. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։
    Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության և ընդհանրապես համաշխարհային տնտեսության զարգացման կարևորագույն նախադրյալն ու բազային ճյուղն է:
  3. Առանձնացնել էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերը և այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները։
    էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերն  են ջրային, ջերմային և ատոմային է։ Մեր հասարակության տնտեսական զարգացումը կապված է էներգիայի աղբյուրների հետ:
  4. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
    Մետաղաձուլությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական և ռազմական
    հզորության հիմքն է, որը մարդու արտադրական գործունեության հնագույն բնագավառներից է։
  5. Ինչպիսի՞ փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
    Նրանք փողկապակցված են, մեքենաշինության հիմքը դա մետաղաձուլությունն է։
  6. Ի՞նչ արտադրանքներ են թողարկում մեքենաշինական արդյունաբերությունը։
    Մեքենաշինական արդյունաբերությունը թողարկում է մեքենաներ, ինքնաթիռներ, համակարգիչներ և այլն։
  7. Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել քիմիական արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
    Քիմիական արդյունաբերությունը մեքենաշինության և էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերն են:
    Ճյուղի առավել հայտնի արտադրատեսակներն են` ծծմբական թթուն, հանքային պարարտանյութերը, սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասաները: Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր, որոնք բնության մեջ չեն լինում։
  8. Ի՞նչ դեր ունի թեթև արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել թեթև արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
    Թեթև արդյունաբերությունը համալիր ճյուղ է, որի գլխավոր ենթաճյուղերն են գործվածքի, կարի, տրիկոտաժի, գորգերի արտադրությունները: Այդ ճյուղն ապահովում է
    բնակչությանը հագուստով, կոշկեղենով, ամենօրյա օգտագործման կենցաղային իրերով։
  9. Ի՞նչ դեր ունի սննդի արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել սննդի արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
    Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով:

Գործնական Քերականություն

1.Լրացնել բաց թողնված տառերը:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձր. կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

2.Ո՞ր նախադասության մեջ դերանվան գործածության սխալ կա։

  • Ծերունին իրեն համար նստել էր ծառի տակ։
  • Աղջիկը իր համար գիրք էր կարդում։
  • Իր ընկերոջ մասին խոսում էր մեծ հիացմունքով։
  • Իրեն ամենից շատ սիրում էին հարազատները։

3.Ո՞ր դերանունը չունի հոգնակի ձև։

Ես, դու, նա, մեկը։

4.Կապակցություններն արտահայտել մեկ ածականով։

թախծոտ դեմքով-թախծադեմ

փայտից պատրաստված-փայտե

մեգով պատված-միգապատ

միրգ տվող-մրգատու

շահույթ բերող-շահաբեր

շնորհներ ունեցող-շնորհալի

ոսկուց ձուլված-ոսկեձույլ

5.Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։

ԳոհարՀարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, ՀասմիկԳոռ, Հրաչյա

6. Տրված բառերից ո՞րն է գոյական:

փայտե

սարսափ

զարմանալի

հուսալի

7.Գրել փոքրիկ տեքստ օգտագործելով հետևյալ կապակցությունները՝ ողջ գյուղը, մենք՝ դպրոցականներս, այստեղից հեռու, այդ լուրը, որքա՞ն ժամանակ, ուրիշ մեկը, ոչ ոք չսպասեց։
Ողջ գյուղը, որոշեց այդ լուրը պահել այստեղից հեռու, մենք դպրոցականներս երկար ժամանակ ցանկանում էինք իմանալ այդ լուրը ուրիշ մեկից, բայց որքա՞ն ժամանակ է փնտրում ենք, բայց ոչ-ոք չէր պատասխանում, որոշեցինք իմանալ ուրիշ մեկից, հարցրեցինք, բայց ոչ-ոք չէր սպասում, որ նա կպատասխանի քանի-որ ոչ ոք այդքան ժամանակ չէր պատասխանել։ Մենք գնացինք հեռու գյուղեր և այնտեղից իմացանք, որ մեր գյուղը աշխարհի ամենալավ գյուղն է, ես չգիտեմ թե ինչու է մեր գյուղ ամենալավը ու ինչի են դա մեզանից թանքցնում մեր գյուղի ժողովուրդը։

8.Գտնե՛լ օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․

ինտերնետհամացանց
ժալյուզիշերտավարագույր
էսկալատորշարժասանդուղք
լիֆտվերելակ
Օնլայնառցանց
Աբոյպաստառ
Լինկհղում
Պրիմիտիվպարզունակ
Մեսիջհաղորդագրություն
Պեդալոտնակ

9.Հոլովե՛լ տուն, գիրք, մարդ, աղջիկ գոյականները, ես, դու, նա դերանունները։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) տուն, գիրք, մարդ, աղջիկ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) տանը, գրքի, մարդու, աղջկա

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) տանը, գրքին, մարդուն, աղջկան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) տանից, գրքից, մարդուց, աղջկանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) տնով, գրքով, մարդով, աղջկանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) տնում, գրքում, մարդում, աղջկանում