Երկկենցաղների արտաքին կառուցվածքը

Երկկենցաղների արտաքին կառուցվածքը

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին:

16-w718.jpg

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:

Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:

Այդ իսկ պատճառով նրանք ակտիվ են միայն տարվա տաք եղանակներին: Բազմացման շրջանում նրանք մոտենում են ջրամբարին: Այնուհետև ձմեռում են կա՛մ ջրամբարի հատակին, կա՛մ ցամաքի վրա՝ թաքստոցներում, քարերի տակ և այլն:

Երկկենցաղների մեջ տարբերում ենք.

անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:

պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:

անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:

18.jpg

Ցամաքային կենսակերպով պայմանավորված երկկենցաղների համար հատուկ կարևորություն է ստացել մաշկը:

Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Հարավային Ամերիկայի փոքրիկ ծառագորտի մեկ առանձնյակի լորձը բավական է 1500 մարդ սպանելու համար:

Այն օգտագործում էին ացտեկներն ու մայաները՝ թունավոր նետեր պատրաստելու համար:

27.jpg

Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:

Ուշադրություն

Մաշկի չորանալու դեպքում գորտը շնչահեղձ է լինում թթվածնի պակասից:

Բացի թթվածնի կլանումից՝ գորտը մաշկով արտաքին միջավայրից կլանում է ջուր, քանի որ գորտերը ջուր չեն խմում բերանով:

Երկկենցաղներին բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:

Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:

28.jpg

Երկկենցաղների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից և մարմնից, որոշ երկկենցաղների մոտ մարմնի շարունակություն է հանդիսանում նաև պոչը:

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական  և լսողական զգայարանները, բերանը, քթանցքները, որոնցում գտնվում են նաև հոտառական պարկերը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2.Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ:

3.Պոչ. բնորոշ է միայն սալամանդրաներին և տրիտոններին: Բոլոր երկկենցաղները տեղաշարժվում են վերջույթներով:

4. Վերջույթներ՝

առջևի վերջույթներ — հիմնականում ծառայում են ցամաքի վրա հենվելու համար:

ետին վերջույթներ — ծառայում են ցատկելու և ջրում լողալու համար: Պոչավոր երկկենցաղների մոտ դրանք ևս հենվելու և ցամաքում քայլքով տեղաշարժվելու համար են:

11.jpg

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղները, պայմանավորված ցամաքային կենսակերպով, ունեն առավել զարգացած և մասնագիտացած կմախք:

Երկկենցաղների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I.Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, և պարունակում է ավելի քիչ քանակով մանր ոսկրեր, քան ձկները:

II.Ողնաշար. ունի 4բաժին՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային:

Պարանոցային և իրանային ողերը ունեն վերին աղեղներ, որոնք ձևավորում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղակայված է ողնուղեղը: Պարանոցային և սրբանային ողերից յուրաքանչյուրը կենտ ող է: Պարանոցային ողի միջոցով գլուխը շարժուն միացած է ողնաշարին: Սրբանային ողի միջոցով կոնքագոտին միանում է ողնաշարին, դրանով իսկ ամուր հենարան ստեղծելով ետևի վերջույթների համար: Պոչային ողերը պոչավոր երկկենցաղների մոտ լավ արտահայտված են և կազմում են ողնաշարի շարունակությունը, սակայն վերին աղեղներ չունեն: Անպոչ երկկենցաղների մոտ սերտաճել են՝ առաջացնելով պոչոսկր:

27.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ

Բոլոր ողնաշարավորների նման երկկենցաղներն ունեն զույգ վերջույթներ՝

Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 4 ազատ մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, լողաթաղանթով միացած 5 մատներ:

lyagushachi-lapki-kak-prigotovit-logo.jpg

Երկկենցաղների իրանի մկանների մի մասը պահպանել է հատվածավորությունը ձկների նման: Լավ զարգացած են անպոչ երկկենցաղների վերջույթների, իսկ պոչավորների՝ պոչի մկանները: Ձկների համեմատությամբ բարդացել են նաև երկկենցաղների բերանի և լեզվի մկանները: Այդ իսկ պատճառով մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, գորտի տոտիկները համարվում են խորտիկ:

Առաջադրանք, 7-րդ դասարան, մայիս 01-05-ը

Առաջադրանք 1

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:
Բագրատունյանց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Կիլիկիայումառաջացավ հայկական նոր պետականություն: Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռներ:

Cilician_Armenia-hy.svg.png
Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:
Արդեն XIդ. երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ:

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:
Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը:
1080թ. հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:
Թորոս I
Կոստանդինին հաջորդեց նրա որդին Թորոս I-ը (1100-1129թթ.): Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիս և Անավարզա քաղաքները՝ վերջինս դարձնելով մայրաքաղաք:

Լևոն I
Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն I-ը (1129-1137թթ.): Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային: Լևոնը բյուզանդիացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Համառ պայքարից հետո Կիլիկիան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով:

Թորոս II
Թորոս II-ը (1145-1169թթ.) իր շուրջը համախմբված հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզայի, Մսիսին, Տարսոնին: 1152թ. Կիլիկիան մտած բյուզանդական մի մեծ բանակ պաշարեց Մսիս քաղաքը: Մթության քողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջաղջախեց բյուզանդական զորքերը:Այսպես Թորոս II-ը վերականգնեց հայկական պետությունը և ստեղծեց 30 հազարանոց բանակ:

Մլեհ
Մլեհ (1169–1175 թթ.): Թորոս II–ին հաջորդեց եղբայրը՝ Մլեհը: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի մի մասը դեռևս Բյուզանդիայի տիրապետության
տակ էր: Իսկ արևելյան մի քանի շրջաններ պատկանում էին խաչակիրներին: Երկրի հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել հույներից և խաչակիրներից: Այդ դժվարին խնդիրն իրագործելու համար Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և 1173 թ. դարձրեց
երկրի մայրաքաղաք: Նրա վարած քաղաքականությունը և կատարած բարեփոխումները նպաստեցին հայոց պետության ամրապնդմանը և հզորացմանը: Սակայն այդ քաղաքականությունից, հատկապես
իսլամական երկրների հետ դաշնակցելու քայլերից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, դասագիրք, էջ 123-130, համացանց:

Առաջադրանք 2

Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն  Մեծագործ

Լևոն Բ-ի հռչակումը «Հայոց թագավոր»
Լևոնը շատ փորձություների միջով անցավ մինչև թագավորի լինելը։ Երբ Կիլիկիան գտնվում էր բարդ իրավիճակում, գահ բարձրացավա Ռուբենի եղբայր՝Լևոն երկրորդը։ 1189թ սկսվում է խաչակրած երկրորդ արշավանքը։ Լևոնը կապ է հաստատում խաչակիրների առաջնորդներից մեկ հետ՝Ֆիդրիխ Շիկամորուսի հետ։ Նրանք եկան փոխհամաձայնության, Լևոնը նրանց օգնում էր, որի դիմաց կայսրը նրան թագը խոստանում, բայց դեռ շատ ժամանակ չանցած նա խեղդվեց, Կիլիկիայի գետերից մեկում։ Ծագում են նրո վեծեր Անտիոքի և Կիլիկիայի միջև։ Վեճը շտկելու համար Անտիոքի իշպխանը նրան հրավիրում է Անտիոք, բայց Լևոնը իմանալով իշխանը բուն նպատակ է  նշանակում հանդիպման վայրը և ձեռփակալում նրան։ 1194թ Կիլիկիայի և Անտիոքի միջև հաշտության պայմանագիր կնքվեց, նրանք վերադարձրեցին տարածքները, իսկ Լևոնը նրանց իշխանին։ Փորձելով Անտիոքի հետ ամուսնական կապեր հաստատելով՝ այդ իշխանությունը միացնել Կիլիկիային։ Խաչակիրների վիճակը ծանրացավ, Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում Կիլիկիայի հետ, հաշվի առնելով այս ամնեը Լևոնը փորձում է քայլերն ուղղել դեպի արքայական թագը։ Նա բանակցում է Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ չորրորդի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջող է անցնում 1197թ Հենրի չորրորդը և բյուզանդիան թագ են ուղղարկում Լևոնին։ Ամեն ինչ մեծ հանդիսավորությամբ է անցնում։ 1198թ հունվաի 6-ին Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում թագավոր է օծվում, նրան թագավոր է օծում կաթողիկոս՝Գրիգոր Զ-ն։ Լևոնը թագադրվելուց հետո սկսվում է հիշատակվել նաև Լևոն Մեծագործ պատվանունով։

Նկարագրել քաղաքական իրադրությունը Մերձավոր արևելքում Լևոն Երկրորդի գահ բարձրանալու նախօրյակին:
12-րդ դարերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցած փոփոխությունները իրենց ազդեցություն են ունենում Կիլիկիայի վրա։ Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի սուլթանությունը։ Սալահ ադ Դինը պայքարի մեջ է մտնում խաչակիրների հետ և 1187թ նրանցից գրավում Երուսաղեմը։ Այդ ժամանակ վերևելք էր ապրում նաև Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, երկու սուլթանություններն էլ թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ։ Դաշտային Կիլիկիայի  հարավարևելյան  շրջաների համար լարված էին նաև Անտիոքի իշխանություն և Կիլիկիայի փոխհարաբերությունները։ Այսպիսի բադ իրավիճակում գահ է բարձրանում Ռուբենի եղբայր՝ Լևոնը։

Բնութագրել Կիլիկյան հայոց թագավորության հռչակման պատմական նշանակությունը:
Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմաները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Նրանք իրենց համարում էին հայոց արքաներ։ Նրանք օգնում էին նաև խաչակիրներին, մի նշանավոր դեպք եղավ Լևոն Բ-ի թագավոր օծվելը նա օծվեց թագավոր Սուրբ ծննդյան օրը։ Կիլիկիայի բոլոր իշխաներն էլ, իրենց մահից հետո  իրենց ետևից թողնում էին պինդ և հզոր պետություն, որը ավելի էին զարգացնում և հզորացնում թագաժառանգները։

Նկարագրել Լևոն Մեծագործի վարած քաղաքականությունը երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական հզորությունը ամրապնդելու համար:
Լևոն երկրորդ կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր։ 1202թ նա Լամբրոնի իշխան Հեթումին հրավիրում է Տարոն և բանտարկում։ Դրանից հետո Լևոնը, առանց կռվի գրավելով բերդը, միացնում է Արքունիքին։ Կիլիկիային գտնվում էր ցամաքային և առևտրական ճանապարհների խաչմերուկում, այդ իսկ պատճառով Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը։ Լևոնը վերաշինում է Այաս ու Կոռիկոս նավահանգիստները կառուցվում են նաև առևտրական նավահանգիստներ։ Լևոնի կարևոր խնդիրնեից էր Անտիոքի գահաժառանգության համար մղվող պայքարը։ 1216թ Լևոնը գրավում է Անտիոքը և հանձնում իր եղբոր աղջիկ Ալիսին և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն Ռայմոնդին, որին հռչակել էր նաև թագաժառանգ։ Սակայն դեռ շատ ժամանակ Լևոնը հիասթափվում է նրա գործունեությունից և թագաժառանգ նշանակում իր մանկահասակ դուստր Զաբելին։ Լևոնը մահանում է 1219թ իր հաջորդների թողնելով հզոր պետություն։

Կիրակոս Գանձակեցու Լևոն Երկրորդի թագադրման  նկարագրությունը:
Խաչակիրների վիճակը ծանրացավ, Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում Կիլիկիայի հետ, հաշվի առնելով այս ամնեը Լևոնը փորձում է քայլերն ուղղել դեպի արքայական թագը։ Նա բանակցում է Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ չորրորդի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջող է անցնում 1197թ Հենրի չորրորդը և բյուզանդիան թագ են ուղղարկում Լևոնին։ Ամեն ինչ մեծ հանդիսավորությամբ է անցնում։ 1198թ հունվաի 6-ին Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում թագավոր է օծվում, նրան թագավոր է օծում կաթողիկոս՝Գրիգոր Զ-ն։ Լևոնը թագադրվելուց հետո սկսվում է հիշատակվել նաև Լևոն Մեծագործ պատվանունով։

Աղբյուրները Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 131-135, համացանց

Լրացուցիչ տեղեկություններ

«Հայոց ժառանգորդ Զաբել թագուհի»
Զանելին ամուսնացնում են Ֆիլիպի հետ Անտիոքի և Կիլիկիայի միջև շարունակվող թշնամանքին վերջ դնելու նպատակով։ Ֆիլիպը 1222թ ժամանում է Կիլիկիա ամուսնանում Զաբելի հետ և հռչակվում հայոց թագավոր։ Բայց նա հովանավորում է խաչակիրներին և, կողոպտում արքունիքի գանձերը և ուղարկում Անտիոք։ Զայրացնելով հայոց իշխաններին նրանք ձեռբայակում են նրան, որտեղել նա թունավորվում է և մահանում։ Գահակալության խնդիրը լուծելու համար հայ ավագանին Տարսոն քաղաքում ժողով հրավիրեց և որոշեց այս անգամ Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի ուրդու՝Հեութմի հետ։ 1226թ ամուսնությամբ վերջապես լուծվեց գահակալության խնդիրը։ Հեթումը հռչակվեց թագավոր և այսպես հիմք դրվեց Հեթումյանների արքայատոհմին։

Ապրիլ ամսվա պատմության ամփոփում

Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը
Առաջադրանք, 7-րդ դասարան, ապրիլի 3-9-ը
Մենք ուսումնասիրել ենք Բագրատունյաց Հայաստանի վերելքը, Անի մայրաքաղաքի մասին, Քոչվորները, Մոնղոլները։ Հետաքրքիր էր իմանալ այս թեմաների մասին։