Թռչունների ընդհանուր բնութագիրը

Թռչյունների արտաքին կառուցվածքը
Թռչյունները տաքարյուն, ցամաքային, ողնաշարավորներ են։ Նրանց մարմինը պատված է փետուրներով, կլորավուն կամ ձվաձև է, ունի երկար պարանոց, վրան փոքր գլուխ։ Գլխի անջևի մասում կտուցն է, որը կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Թռչուններ մաշկը չոր է, կազմված է երկու շերտերից՝ վերնամաշկից և բուն մաշկից։ Պոչի մոտ գտնվում է պոչուկային գեղձը։Պոչային գեղձի արտազատուկով թռչունները օծում են իրենց մարմինը։
Փետրածածկույթն առաջնային նշանակություն ունի թռչնի կյանքում:  Փետուրներն  ունեն բազմազան և վառ գունավորում: Փետուրները բաժանվում են մի քանի խմբի, հիմնականը եզրագծային կամ  ուրվագծային տիպի փետուրն է՝ կոթունից, բնից, առանցքից, հովհարներից կազմված։ Հովհարները  կազմված են բնից դուրս եկող առաջնային քիստերից, որոնք միմյանց միանում են  երկրորդային քիստերով:
Հաջորդը աղվափետուրներն են և բմբուլը, որոնք գտնվում են եզրագծային փետուրների տակ և պատում են նրա ամբողջ մարմինը։

Կմախքի բոլոր ոսկրերը բարակ են և ամուր։Թռչունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:
Գանգ. կազմված է գանգատուփից և կտուցի ոսկրերից:
Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։
Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքերը, Թռչունը կարող է գլուխը շրջել 180o և նույնիսկ 270o-ով։
Կտուցը թռչնի կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանական,  հարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան:
Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին։
Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և փետրային պոչը:
Առջևի վերջույթներ — թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից
Հետևի վերջույթներ — ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից  և մատներից:

Թռչունների ներքին կառուցվածքը
Կենտրոնական նյարդային համակարգի և զգայարանների բարձր զարգացած լինելու շնորհիվ թռչունները ունեն բարդ վարքՇարժունությամբ և մեծ հեռավորությունների վրա տեղաշարժվելու ունակությամբ թռչուններն առաջին են։
Ցուրտ պայմաններում գոյատևելու, մարմնի կայուն ջերմաստիճանի  և ակտիվ կենսակերպի համար ունեն՝
1. Թթվածնի ինտենսիվ կլանում՝ կրկնակի շնչառությունը և օդապարկեր։
2. Քառախորշ սիրտ՝ մ աքուր զարկերակային արյան մատակարարում։
3.Փետրածածկույթ՝ կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ։
4. Զարգացած ազդանշանային համակարգ։

Թռչունները լավ զարգացած, բարձրագույն ողնաշարավոր կենդանիներ են
Մարսողական համակարգ
Թռչունների բարձր ակտիվությունը և մարմնի տաքարյունությունն ապահովելու համար անհրաժեշտ է մեծ քանակի կեր: Թռչունների մեծամասնությունը սնվում է կենդանական կերով, բուսակեր տեսակները մեծաթիվ չեն: Սնունդ հայթհայթելուն օգնում է կտուցը և սրածայր լեզուն:
Մարսողական համակարգը կազմված է՝
1. բերան,
2. կլան,
3. կերակրափող,
4. ստամոքս (գեղձային և մկանային հատվածներից կազմված),
5. 12-մատնյա աղիք,
6. բարակ աղիք,
7. հաստ աղիք,
8. ուղիղ աղիք,
9. կոյանոց,
10. կոյանցք:
12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ:
Կոյանոցը ուղիղ աղիքի լայնացում է, որի մեջ բացվում են միզածորանները  և սեռական գեղձերի ծորանները: Երիկամները գտնվում են կոնքագոտու երկու փոսերում։
Շնչառական համակարգ
Թռչունների  ունեն կատարելագործված շնչառական համակարգ:
Շնչառական համակարգը կազմված է շնչառական ուղիներից, գազափոխանակության օրգաններից՝ թոքերիցօդապարկերից:
Շնչառական ուղիներն են․
1. քթանցքեր
2. քթի և բերանի խոռոչ
3. կոկորդ՝ գտնվում են թռչունների ձայնալարերը,
4. շնչափող
5. զույգ բրոնխներ
6. բրոնխեոլներ
Թոքերը ունեն բավականաչափ մեծ ներքին ծալքավոր մակերես:
Օդապարկերը բրոնխեոլների խոշոր և նուրբ արտափքումներ են։
Արյունատար համակարգ
Թռչուններն ունեն փակ արյունատար համակարգ և տաքարյուն կենդանիներ են:
Թռչուններն ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ:Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները երբեք չեն խառնվում:
Թռչուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից:
Թռչունների սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով
Նյարդային համակարգ
նյարդային համակարգը կազմված է՝ գլխուղեղից, ողնուղեղից, նյարդերից։
Զգայարաններ
Թռչուններն ունեն 5 զգայարան՝ տեսողական, լսողական, հոտառական, շոշափելիքի, համի:
Կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը հնարավորություն է տվել ճիշտ ընկալել միջավայրի առարկաներն ու երևույթները: Թռչուններն օգտվում են  ազդանշանների բարդ համակարգից: Այդ ազդանշաններն ընկալելու կարողությունը մեծամասամբ բնածին է: Նյարդային գործունեության բարձր մակարդակը հնարավորություն է տվել թռչուններին հաղորդակցվել միմյանց հետ, «դաստիարակել» սերնդին: 

Թռչունների բազմացումը․
Թռչյունների բազմացումը սկսվում է վաղ գարնանը։ Որոշ թռչյուններ (աարագիլ, կարապ) զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար, մյուսները՝ մեկ սեզոնի համար (սոխակ, կեռնեխ, կռնչան բադ)։Կան որոնք զույգեր չեն կազմում։
Բեղմնավորումը ներքին է։ Բույնը կառուցելուց հետո թռչյունները ձվդրում են։Ձուն խոշոր է, կենտրոնում դեղնուցն է՝ բուն ձվաբջիջը։Դեղնուցին շրջապատում է սպիտակուցը որը ծածկված է, ենթակճեպային թաղանթով։Կճեպը ունի մանր ծակոտիներ, որոնցով օդը ներս է թափանցում։ Ձվի զարգացման համար պետք է բարձր ջերմաստիճան (37-39o C ):Ձագերը ձվից դուրս են գալիս թերզարգացած փոտրածածկույթով, կույր և անօգնական։Ծնողները տաքացնում և կերակրում են ձագերին։Լռիվ զարգանալու համար ձագերը մնում են բնում մի քանի օրից մինչև եչկու ամիս։
Թռչյունները շատ կարևոր դեր են խաղում երկրի վրա և մարդու կյանքում։ Շատ մեծ է թռչյունների դերը, բույսերի, սերմերի տարածման մեջ։ Կն թռչյուններ որոնք փոշոտում են բույսերը։

Սողունների ներքին կառուցվածքը

Սողունների ներքին կառուցվածքը

Սողունները հանդիսանում են ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր կենդանիները: Ցամաքում գտնելով բավարար քանակությամբ կեր և չունենալով մրցակիցներ, նրանք սկսեցին արագ հարմարվել նոր պայմաններին: Ցամաքային կենսամիջավայրում գոյությունը ուներ իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել սողունները:

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

giphy.gif

1. Բարդ և նուրբ շարժումների կարգավորում և կոորդինացիա. լավ զարգացած ուղեղիկը և առջևի ուղեղը թույլ են տվել հաղթահարել տվյալ խնդիրը:

2. Ինտենսիվ տեղաշարժ ցամաքում. սողունների կմախքում գոտիների և վերջույթների զարգացումը հնարավոր են դարձրել ակտիվ տեղաշարժը:

3. Շրջակա միջավայրի արագ ընկալում և արձագանքում. զգայարանների՝ հատկապես աչքի և ականջի զարգացումը թույլ տվեցին լավագույնս ընկալել միջավայրը:

4. Բազմացման գործընթացի անկախացումը ջրային միջավայրից. ներքին բեղմնավորումը և ձվի առաջացումը հաղթահարեցին ջրի անհրաժեշտությունը:

56.jpg

Մարսողական համակարգ

Սողունները հիմնականում գիշատիչ օրգանիզմներ են, որոնք որս են կատարում: Սնվում են հոդվածոտանիներով, ձկներով, երկկենցաղները՝ նաև թռչուններով և կաթնասուններով:

Մարսողական համակարգը կազմված է երկկենցաղներին բնորոշ բաժինների նույն հերթագայությունից՝

1. բերան,

2. բերանակլանային խոռոչ,

3. կերակրափող,

4. ստամոքս,

5. 12-մատնյա աղիք,

6. բարակ աղիք,

7. հաստ աղիք,

8. ուղիղ աղիք,

9. կոյանոց,

10. կոյանցք:

12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ: 

Սողունները ունեն լեղապարկ, որը կուտակում է լյարդի արտադրած լեղին, խտացնում և ուղարկում է մարսողական ուղի:

Կոյանոցը ուղիղ աղիքի լայնացում է, որի մեջ բացվում են միզածորանները և սեռական գեղձերի արտատար ծորանները:

3940144.png

Բերանում գտնվում են սողունների ատամները, որոնք բռնում, պահում կամ հոշոտում են որսը:

Ուշադրություն

Թունավոր օձերի վերին զույգ ատամները խողովակավոր են, խոշոր, որոնցով հոսում է թույնը:

Սողուններն ունեն երկար, շարժուն, երբեմն երկճյուղ, հիմնականում բերանից դուրս եկող լեզուԼեզուն բացի նրանից, որ որս կատարող հիմնական հարմարանքն է, հանդիսանում է նաև շոշափելիքի օրգան:

Սողունների մի մասը կերը կուլ է տալիս ամբողջությամբ, օրինակ՝ օձերը, մողեսները, իսկ մյուս մասը պատառոտում է սուր ատամներով՝ կոկորդիլոսներ, վարաններ, կրիաներ:

Սողունների մարսողությունը դանդաղ է կատարվում և ուղիղ համեմատական է մարմնի ջերմաստիճանին:

Քանի որ սողունները սառնարյուն են, իսկ նրանց մարմնի ջերմաստիճանը պայմանավորված է միջավայրի ջերմությամբ, նրանք կարող են սնունդը մարսել մինչև մեկ ամսվա ընթացքում:

44.jpg

Արտազատական համակարգ

Սողունների արտազատությունը գրեթե ամբողջովին նույնն է, ինչ երկկենցաղների մոտ: Մեզը պինդ, շիլայանման զանգված է, որը պարունակում է միզաթթու:

Արտաթորության օրգանները ողնաշարի երկու կողքերին գտնվող մեկ զույգ երիկամներն են: 

Արտազատական համակարգը ունի նույն կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.

1. արյունատար անոթների մուտք մարմնի խոռոչում տեղակայված զույգ երիկամներ,

2. երիկամներում արյան կազմի հեղուկ արգասիքներից մեզի ձևավորում,

3. մեզի հոսք դեպի միզածորաններ և անցում կոյանոց,

4. կոյանոցից մեզի անցում դեպի միզապարկ և մեզի խտացում,

5. շիլայանման մեզի տեղափոխում միզապարկից կոյանոց և հեռացում օրգանիզմից:

141.jpg

Շնչառական համակարգ

Սողունների շնչառական համակարգը կազմված է հետևյալ օրգանների հաջորդական ամբողջությունից.

1. քթանցքեր

2. կոկորդ

3. շնչափող

4. զույգ բրոնխեր

5. զույգ թոքեր

Ուշադրություն

Սողունները շնչում են միայն թոքերով:

Թոքեր — որպես իսկական ցամաքային օրգանիզմներ՝ սողուններին բնորոշ են ներքին ծալքավոր մակերես ունեցող թոքեր:

Գազափոխանակություն — սողունների թոքերի ընդհանուր մակերեսը, շնորհիվ խորը ներքին ծալքերի, բավական մեծ է: Այդ պատճառով սողունների գազափոխանակությունը օդի հետ կատարվում է միայն թոքերում:

Շնչառական շարժումներ — սողունների միջկողային մկանները ապահովում են շնչառական շարժումների՝ ներշնչման և արտաշնչման հնարավորությունը:  

142.jpg

Արյունատար համակարգ

Սողուններն ունեն փակ արյունատար համակարգ և սառնարյուն կենդանիներ են:

Սողունները, բացառությամբ կոկորդիլոսների, ունեն եռախորշ սիրտ՝ կազմված 2նախասրտից և 1փորոքից: Փորոքը ունի ոչ լրիվ միջնապատ:

Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները քիչ են խառնվում և նրանք, ի տարբերություն գորտերի, ստանում են ավելի շատ թթվածին:

Փորոքից դուրս են գալիս՝

Թոքային զարկերակը — արյունը գնում է թոքեր

Աորտային աջ և ձախ աղեղները — արյունը գնում է հյուսվածքներ

Անոթների հատուկ դասավորության շնորհիվ միայն ուղեղը ստանում է մաքուր զարկերակային արյուն:

Սողուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքից:

Սողունների փորոքում առկա է խառը արյուն:

Արյունը փոքր շրջանով գնում է թոքեր, հարստանում թթվածնով և վերադառնում է ձախ նախասիրտ

Արյունը մեծ շրջանով թթվածին է տալիս հյուսվածքներին, հարստանում ածխաթթու գազով և վերադառնում աջ նախասիրտ:

Սողունի սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով

143.jpg

Նյարդային համակարգ

Սողունների նյարդային համակարգը նման է երկկենցաղներին, կազմված է՝

I. գլխուղեղից — պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:

II. ողնուղեղից — պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում:

III. նյարդերից — դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:

Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են գրեթե նույն գործընթացները և ունեն նույն հերթագայությունը, ինչ երկկենցաղները:

1.Երկարավուն ուղեղ — ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  

2.Միջին ուղեղ — ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները:

3.Միջակա ուղեղ — ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը:

4.Ուղեղիկ — ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:

5.Առջևի ուղեղ — կազմված է երկու կիսագնդերից, որոնց վրա նկատվում են գորշ նյութի կուտակումներ:

Գորշ նյութը պայմանավորում է նրանց առավել բարդ վարքագիծը և պայմանական ռեֆլեքսների առկայությունը:

Ուղեղիկը լավ է զարգացած, քանի որ կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանեցումը:

145.jpg

Զգայարաններ

Սողուններն ունեն 4 զգայարան՝ I. տեսողական, II. լսողական, III. հոտառական, IV. շոշափելիքի:

Տեսողական զգայարան — գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են, որոնք ունեն կոպեր: Մողեսներն ունեն նաև 3-րդ՝ թարթող կոպ:

Լսողական զգայարան — սողունները ևս բացի ներքին ականջից ունեն նաև միջին ականջ: Միջին ականջը սահմանազատվում է թմբկաթաղանթով, որը գտնվում է փոսիկի մեջ:

Հոտառական զգայարան — գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը:

Շոշափելիքի զգայարան — արդեն նշել ենք, որ լեզուն սողունների շոշափելիքի օրգանն է:

147.jpg

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Պեյզաժ — բնանկար

2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:
— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։
Մարանը վրնջում էր։
— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։
Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։
— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

— Մարան, էսօր լավ կերե՞լ ես, — հարցնում էր Հակոբը։
Մարանը վրնջում էր։
— Շուտով տուն գնանք,— ասում էր Հակոբը։
Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։
— Հը՞, չե՞ս ուզում, կուզե՞ս շատ մնանք։

3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:
Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:
5. Ընդգծիր համեմատությունները: