Տնտեսության սպասարկման ոլորտ

Դասի հղումը 

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:
    Տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերն են` բժշկությունը, կրթությունը, ծանր ու թեթև արդյունաբերությունը:
  2. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: 
    Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաս- տում են նյութական արտադրության արագ զարգացմանը:
  3. Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:
    Այն երկրները, որոնք ունեն զարգացած զբոսաշրջություն, այդ երկրների տնտեսության մեջ ավելի մեծ է սպասարկման ոլորտը:

Առաջադրանք, 7-րդ դասարան, մայիսի 10-17 առաջադրանք

Մայիսի 10-17 առաջադրանքներ

Հեթումյան արքայատոհմի հաստատումը: Հեթում Առաջին: Թագավորության թուլացումն ու անկումը:

  •  Պատմել Հեթումյան արքայատոհմի հաստատման ընթացքի մասին:
    Գահակալության խնդիրը լուծելու համար հայ ավագանին Տարսոն քաղաքում ժողով հրավիրեց և որոշեց այս անգամ Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226 թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ վերջապես լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց (1226–1270 թթ.), և հիմք դրվեց Հեթումյանների արքայատոհմին: XIII դ. կեսերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան քաղաքական նոր փոփոխություններ, որոնք կապված էին մոնղոլական արշավանքների և Եգիպտոսում մամլուքների իշխանության հաստատման հետ:Մոնղոլական արշավանքները նոր խնդիրներ դրեցին նաև հայկական պետության առջև:  Հայոց արքունիքը որոշեց բանակցություններ սկսել մոնղոլների հետ: Իր այցը Մոնղոլիա նախապատրաստելու նպատակով Հեթումը եղբորը՝ Սմբատ Գունդստաբլին, ուղարկեց Մոնղոլիա: Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը ու վերադարձնելու մահմեդականներից խլված տարածքները: Հեթում I– ը 1254 թ. գարնանը մեկնեց Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում՝ կնքելու հայ–մոնղոլական դաշինքը: Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ–մոնղոլական դաշինքը: Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ: Հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից:
  • Ներկայացնել 1254թ.-ի հայ-մոնղոլական դաշինքի դրական, բացասական կողմերը Կիլիկյան Հայաստանի տեսանկյունից:
    Դրական կողմերը.
  • Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
  • Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ–մոնղոլական դաշինքը: Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ:
  • Հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից
  • Բացասական կողմերը.
  • Վերադարձնելու մահմեդականներից խլված տարածքները:
  •  Պատմել Կիլիկյան թագավորության և Եգիպտոսի մամլուքյան սուլթանության պայքարի ընթացքի մասին:
    1250 թ. Եգիպտոսում իշխանությունը բռնազավթեցին մամլուքները: Նրանք գնված ստրուկներ էին, որոնք ծառայում էին սուլթանի անձնական կայազորում: Անտիոքի իշխանության վրա մի քանի արշավանք կազմակերպելուց հետո մամլուքները որոշեցին հարձակվել Կիլիկիայի վրա: 1266 թ. նրանք շարժվեցին դեպի Կիլիկիա: Հայ– եգիպտական զորքերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1266 թ. Մառի կոչված վայրում: Փոքրաթիվ հայկական ուժերը քաջաբար դիմադրեցին, բայց անհավասար մարտում պարտություն կրեցին: Զոհվեց նաև Հեթում I– ի մի որդին, իսկ մյուսը՝ Լևոնը, գերի ընկավ:  1268 թ. մամլուքները կարողացան գրավել Անտիոք քաղաքը: 1270 թ. գահն անցավ եգիպտական գերությունից ազատված Լևոն II– ին (1270–1289 թթ.): Մամլուքների հարձակումները վերսկսվեցին 1275 թ.: Նրանք ներխուժեցին Կիլիկիա, գրավեցին և ավերեցին Մսիս քաղաքը և շրջապատեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն չկարողանալով գրավել միջնաբերդը: 1285 թ. Լևոն II– ը ստիպված էր տասը տարի ժամկետով զինադադար կնքել Եգիպտոսի հետ: Շուտով մամլուքների արշավանքները վերսկսվեցին: 1292 թ. նրանք պաշարեցին ու գրավեցին հայոց կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդաքաղաքը: Սպանվեցին բազմաթիվ հոգևորականներ, իսկ մյուսները Ստեփանոս Հռոմկլայեցի կաթողիկոսի հետ գերի տարվեցին: Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար Կիլիկյան Հայաստանը սկսեց բանակցություններ վարել Բյուզանդիայի, Արևմտյան Եվրոպայի երկրների և պապականության հետ: Օգնության դիմաց հայերը խոստանում էին որոշ զիջումներ կատարել հունական և հռոմեակաթոլիկական եկեղեցիներին: Այս խնդիրը քննարկվեց 1307 թ. Սիս քաղաքում հրավիրված ժողովում:   Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորքերի հրամանատարը 1307 թ. հյուրասիրության պատրվակով Անավարզա հրավիրեց Լևոն III– ին, նախկին թագավոր Հեթում II– ին և 40 հայ իշխանների ու սպանել տվեց նրանց: Հեթում II– ի մյուս եղբայր Օշինը կարողացավ մոնղոլներին դուրս քշել Կիլիկիայից և երկրի կառավարումը վերցնել իր ձեռքը (1308–1320 թթ.):Արևմուտքից օգնություն ստանալու ակնկալիքով Օշին թագավորն ու Կոստանդին կաթողիկոսը 1317 թ. Ադանայում նոր ժողով հրավիրեցին, որը վերահաստատեց Սսի ժողովի որոշումները:
  • ՆերկայացրուԿիլիկյան Հայաստանում  Կաթոլիկ եկեղեցու և արևմտաեվրոպական ասպետների հետապնդած նպատակների մասին:
    Պատճառներ.
  • Դաշտային Կիլիկիան նվաճելուց հետո մամլուքները որոշեցին նվաճել նաև Լեռնային Կիլիկիան: Մամլուքների 60–հազարանոց բանակը պաշարեց Սիս մայրաքաղաքը: Հերոսական ջանքերի շնորհիվ հայերը կարողացան անառիկ պահել մայրաքաղաքը:
  • Մամլուքները և կարամանները (թուրքմենական ցեղ) կրկին պաշարում են մայրաքաղաքը: Պաշարվածները, դրսից ոչ մի օգնություն չստանալով, հրկիզում են քաղաքը և քաշվում միջնաբերդ:
  • Ռազմամթերքի և սննդամթերքի պակասը ստիպում է 1375 թ. ապրիլի 16– ին հանձնել նաև միջնաբերդը:
  • Հայոց պետականության անկումից հետո Կիլիկիայում երկար ժամանակ մեծ թվով հայ իշխանական տներ պահպանում էին իրենց գոյությունը: Սակայն նեղվելով կարամանների և մամլուքների միջև անընդհատ ընթացող պատերազմներից ու ծանր հարկերից՝ Կիլիկիայի հայ բնակչության և իշ139 խանների մի մասը ևս ստիպված հեռացան հայրենիքից՝ հիմնականում հաստատվելով Կիպրոսում, Իտալիայում, Ֆրանսիայում:
  •  Ներկայացնել Կիլիկյան Հայաստանի թուլացման անկման մի քանի պատճառները, հիմնավորել:

Կիլիկյան մանրանկարչություն, Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ

Տեսաֆիլմերից մեկը դիտելուց հետո ամփոփել 20 նախադասությամբ:

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 1/,

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 2/

Կիլիկյան թագավորություն