Լևոն Մեծագործ

Լևոնը շատ փորձություների միջով անցավ մինչև թագավորի լինելը։ Երբ Կիլիկիան գտնվում էր բարդ իրավիճակում, գահ բարձրացավա Ռուբենի եղբայր՝Լևոն երկրորդը։ 1189թ սկսվում է խաչակրած երկրորդ արշավանքը։ Լևոնը կապ է հաստատում խաչակիրների առաջնորդներից մեկ հետ՝Ֆիդրիխ Շիկամորուսի հետ։ Նրանք եկան փոխհամաձայնության, Լևոնը նրանց օգնում էր, որի դիմաց կայսրը նրան թագը խոստանում, բայց դեռ շատ ժամանակ չանցած նա խեղդվեց, Կիլիկիայի գետերից մեկում։ Ծագում են նրո վեծեր Անտիոքի և Կիլիկիայի միջև։ Վեճը շտկելու համար Անտիոքի իշպխանը նրան հրավիրում է Անտիոք, բայց Լևոնը իմանալով իշխանը բուն նպատակ է  նշանակում հանդիպման վայրը և ձեռփակալում նրան։ 1194թ Կիլիկիայի և Անտիոքի միջև հաշտության պայմանագիր կնքվեց, նրանք վերադարձրեցին տարածքները, իսկ Լևոնը նրանց իշխանին։ Փորձելով Անտիոքի հետ ամուսնական կապեր հաստատելով՝ այդ իշխանությունը միացնել Կիլիկիային։ Խաչակիրների վիճակը ծանրացավ, Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում Կիլիկիայի հետ, հաշվի առնելով այս ամնեը Լևոնը փորձում է քայլերն ուղղել դեպի արքայական թագը։ Նա բանակցում է Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ չորրորդի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջող է անցնում 1197թ Հենրի չորրորդը և բյուզանդիան թագ են ուղղարկում Լևոնին։ Ամեն ինչ մեծ հանդիսավորությամբ է անցնում։ 1198թ հունվաի 6-ին Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում թագավոր է օծվում, նրան թագավոր է օծում կաթողիկոս՝Գրիգոր Զ-ն։ Լևոնը թագադրվելուց հետո սկսվում է հիշատակվել նաև Լևոն Մեծագործ պատվանունով։
12-րդ դարերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցած փոփոխությունները իրենց ազդեցություն են ունենում Կիլիկիայի վրա։ Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի սուլթանությունը։ Սալահ ադ Դինը պայքարի մեջ է մտնում խաչակիրների հետ և 1187թ նրանցից գրավում Երուսաղեմը։ Այդ ժամանակ վերևելք էր ապրում նաև Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, երկու սուլթանություններն էլ թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ։ Դաշտային Կիլիկիայի  հարավարևելյան  շրջաների համար լարված էին նաև Անտիոքի իշխանություն և Կիլիկիայի փոխհարաբերությունները։ Այսպիսի բադ իրավիճակում գահ է բարձրանում Ռուբենի եղբայր՝ Լևոնը։
Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմաները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Նրանք իրենց համարում էին հայոց արքաներ։ Նրանք օգնում էին նաև խաչակիրներին, մի նշանավոր դեպք եղավ Լևոն Բ-ի թագավոր օծվելը նա օծվեց թագավոր Սուրբ ծննդյան օրը։ Կիլիկիայի բոլոր իշխաներն էլ, իրենց մահից հետո  իրենց ետևից թողնում էին պինդ և հզոր պետություն, որը ավելի էին զարգացնում և հզորացնում թագաժառանգները։
Լևոն երկրորդ կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր։ 1202թ նա Լամբրոնի իշխան Հեթումին հրավիրում է Տարոն և բանտարկում։ Դրանից հետո Լևոնը, առանց կռվի գրավելով բերդը, միացնում է Արքունիքին։ Կիլիկիային գտնվում էր ցամաքային և առևտրական ճանապարհների խաչմերուկում, այդ իսկ պատճառով Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը։ Լևոնը վերաշինում է Այաս ու Կոռիկոս նավահանգիստները կառուցվում են նաև առևտրական նավահանգիստներ։ Լևոնի կարևոր խնդիրնեից էր Անտիոքի գահաժառանգության համար մղվող պայքարը։ 1216թ Լևոնը գրավում է Անտիոքը և հանձնում իր եղբոր աղջիկ Ալիսին և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն Ռայմոնդին, որին հռչակել էր նաև թագաժառանգ։ Սակայն դեռ շատ ժամանակ Լևոնը հիասթափվում է նրա գործունեությունից և թագաժառանգ նշանակում իր մանկահասակ դուստր Զաբելին։ Լևոնը մահանում է 1219թ իր հաջորդների թողնելով հզոր պետություն։
Խաչակիրների վիճակը ծանրացավ, Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում Կիլիկիայի հետ, հաշվի առնելով այս ամնեը Լևոնը փորձում է քայլերն ուղղել դեպի արքայական թագը։ Նա բանակցում է Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ չորրորդի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջող է անցնում 1197թ Հենրի չորրորդը և բյուզանդիան թագ են ուղղարկում Լևոնին։ Ամեն ինչ մեծ հանդիսավորությամբ է անցնում։ 1198թ հունվաի 6-ին Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում թագավոր է օծվում, նրան թագավոր է օծում կաթողիկոս՝Գրիգոր Զ-ն։ Լևոնը թագադրվելուց հետո սկսվում է հիշատակվել նաև Լևոն Մեծագործ պատվանունով։

Կրակի առասպելը։ Վլադիմիր Հուլպաչ

  1. Կարդալ առասպելը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել։
  3. Բնութագրել թզենուն ըստ առասպելի։ Թզենին շատ դիմացկուն էր թզենու սրտում վառվող կրակը երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։

Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությունն էին աղերսում։

Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։

Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։

― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։

Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։

Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։

Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։

Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։

― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։

― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։

― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։

― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել, մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։

― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաոս։ Ես ինքս կգնամ։

Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։

Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երբ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։

― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում սպաներ ինձ։

― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ կարող եմ անել։

Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։

― Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։

― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։

Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։

Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։

Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։

Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։

Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը կապոցից և ասաց․

― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։

― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։

― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան սարդը։

― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։

― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։

Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։

Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․
Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ,
Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում,
Լսում տերևների երգը անդադար․
Մեր բարեկամն է կրակը կյանքում

Լաբ. աշխ. գազի ճնշում

Աշխատանքի նպատակը՝ մի քանի փորձերով պարզել գազում ճնշում կա՞ թե՜ ոչ և այն ինչո՞վ է պայմանավորված։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ օդահան պոնպ զանգին միացրած, չփքված փուչիկներ, թել։

Աշխատանքի ընթացքը՝ Փուչիկները չփքված վիճակում փակեցինք թելով։ Մի փուչիկը կախեցինք զանգի տակ, մյուսները դրեցինք զանգի հատակին։ Օդահան պոմպով զանգի տակից սկսեցինք տակից դուրս հանել օդը:

Փորձ 1

Դիտարկում՝ Երբ օդը զանգից հանում ենք, փուչիկի պատերին դրսից օդի մոլեկուլների հարվածները գրեթե վերանում են։ Փուչիկում պարունակող մոլեկուլների հարվածների հետևանքով այն ընդարձակվում է։ Ընդարձակումը դադարում է, երբ ռետինե թաղանթի առաձգականության ուժը հավասարվում է ներսից փուչիկի պատերին օդի մոլեկուլների հարվածներով ստեղծվող ճնշման ուժին։ Գազի մոլեկուլների հարվածներն անոթի պատերի ամեն մի տեղամասում ստեղծում են ճնշման ուժ։ Ճնշման ուժի հարաբերությունն այդ տեղամասի մակերևույթի մակերեսին հավասար է հենց այդ տեղամասի վրա գազի գործադրած ճնշմանը։