Վալենտականություն։Տարրի վալենտականության որոշումն ըստ քիմիական բանաձևի։ Մայիսի 15~19

Թեմա՝ Վալենտականություն։Տարրի վալենտականության որոշումն ըստ քիմիական բանաձևի։

Էջ՝ 153~157

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:

Վալենտականությունն արտահայտվում է ամբողջ թվերով և գրվում է տարրի քիմիական նշանի վերևում` հռոմեական թվանշանով:

Օրինակ

Մեթանի մոլեկուլում տարրերի վալենտականությունը նշվում է հետևյալ կերպ. 

𝐶𝐻4𝐼𝐼𝑉

Քիմիական տարրերի վալենտականություն հասկացությունը պատկանում է (1852 թ.) անգլիացի նշանավոր քիմիկոս էդվարդ Ֆրանկլենդին:

download.jpg

Ըստ նրա՝ քիմիական միացության մոլեկուլում տարրի վալենտականությունը հավասար է այդ տարրի առաջացրած կապերի թվին:       
Նյութ առաջանալիս ատոմները կապվում են մեկը մյուսին արտաքին շերտի էլեկտրոնների փոխազդեցության հաշվին, և տարրի վալենտականությունը պայմանավորված է արտաքին էլեկտրոնների թվով, իսկ գլխավոր ենթախմբերի տարրերի արտաքին էլեկտրոնների թիվը հավասար է խմբի համարին:

Քիմիական կապի առաջացմանը մասնակցող էլեկտրոններն անվանվում են վալենտային էլեկտրոններ: 

Ցանկացած տարրի առավելագույն վալենտականությունը հավասար է պարբերական համակարգում այդ տարրի խմբի համարին (բացառությամբ թթվածնի, ֆտորի և ազոտի):

Օրինակ

Քլորը և մանգանը գտնվում են  𝑉𝐼𝐼  խմբում և ցուցաբերում են  𝑉𝐼 -ի հավասար առավելագույն  վալենտականություն.

𝐶𝑙,𝑉𝐼𝐼𝑀𝑛𝑉𝐼𝐼

Ոչ մետաղները կարող են նաև դրսևորել վալենտականություն, որի թվային արժեքը ութի և խմբի համարի տարբերությունն է: 

Օրինակ

Քլորն ունի նաև մեկի հավասար վալենտականություն (8−7=1),  թթվածինը՝  երկուսի  (8−6=2):

Վալենտականությունը կարող է լինելհաստատուն և փոփոխական: Այսպես, թթվածինը միշտ երկվալենտ է, ջրածինը և ֆտորը՝ միշտ միավալենտ, առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերը միայն միավալենտ են, երկրորդ խմբի գլխավոր ենթախմբինը՝ երկվալենտ:  Ծծումբըցուցաբերում է փոփոխական վալենտականություն՝ երկուչորսվեց,երկաթը՝ երկու, երեք, վեց  և այլն:

Փոփոխական վալենտականությամբ տարրերի առաջացրած նյութերի անուններում տարրի անվանումից հետո փակագծերում հռոմեական թվանշանով գրվում է այդ տարրի վալենտականությունը:

Օրինակ

𝑆𝑂2-ի համար  գրվում է ծծմբի (𝐼𝑉) օքսիդ և կարդացվում է «ծծմբի չորս օքսիդ», 𝑆𝑂3 -ի համար  գրվում է ծծմբի(𝑉𝐼) օքսիդ և կարդացվում է «ծծմբի վեց օքսիդ»:

Ժամանակակից տեսության համաձայն՝ ատոմի վալենտականությունը որոշվում է ատոմային օրբիտալներում չզույգված էլեկտրոնների թվով, որոնք ընդունակ են մասնակցելու այլ ատոմների հետ քիմիական կապի առաջացմանը: Ուստի հասկանալի է, որ վալենտականությունը միշտ արտահայտվում է ամբողջ թվերով:

Վալենտականություն հասկացությունն իմաստ ունի վերագրել միայն կովալենտային կապով առաջացած միացություններին: Իոնային կապով առաջացած միացությունների համար գործածվում է իոնի լիցք հասկացությունը:

Քիմիական տարրի ատոմի վալենտականությունը տարրի ատոմի առաջացրած կովալենտային կապերի թիվն է տվյալ միացության մոլեկուլում:

Կովալենտային կապերի քանակը, որն առաջացնում է քիմիական տարրի ատոմը տվյալ միացությունում, հավասար է ընդհանուր էլեկտրոնային զույգերի թվին:

Օրինակ

Ազոտի մոլեկուլում`  𝑁2(𝑁≡𝑁) ազոտի ատոմի (𝑁) վալենտականությունը 3 է, իսկ թթվածնի  մոլեկուլում՝   Օ2(𝑂=𝑂)  թթվածնի ատոմի  (𝑂)՝2:

Իսկ ինչպե՞ս են որոշվում քիմիական տարրի վալենտականության հնարավոր արժեքները: Ընդունված է վալենտականության որոշման հետևյալ հասարակ կանոնը: 

Երկտարր միացության քիմիական բանաձևում տվյալ տարրի բոլոր ատոմների վալենտային միավորների ընդհանուր թիվը հավասար է մյուս տարրի բոլոր ատոմների վալենտային միավորների ընդհանուր թվին:

Այս կանոնի հիման վրա, եթե հայտնի է մեկ տարրի վալենտականությունը, կարելի է որոշել մյուսինը՝ ըստ քիմիական բանաձևի: 

Տարրի ատոմի վալենտականության որոշման համար ընդունելի է գործողությունների հետևյալ հաջորդականությունը:

1. Գրում ենք միացության բանաձևը և ատոմի վրա տեղադրում այն տարրի  վալենտականությունը, որը հայտնի է (մեր օրինակում՝  թթվածնի և ջրածնի վալենտականությունները).

𝐻𝐼2𝑆𝑃2𝑂5𝐼𝐼 

2. Գտնում ենք այդ տարրերի վալենտային միավորների ընդհանուր թիվը՝ տարրերի վալենտականության թվային արժեքը բազմապատկելով ինդեքսով.


 −→−−𝐻𝑆2𝐼2−→−−𝑃2𝑂5𝐼𝐼10

 
3. Գտնում ենք մյուս տարրի վալենտականությունը՝ վալենտային միավորների ընդհանուր թիվը բաժանելով այդ տարրի ինդեքսին, և տեղադրում քիմիական նշանի վերևում.
 
𝐻𝐼2𝑆𝐼𝐼𝑃𝑉2𝑂𝐼𝐼5

Կաթնասունների ընդհանուր բնութագիրը

Կաթնասունները ողնաշարավոր կենդանիների ամենաբարձր կազմավորում ունեցող կենդանիներ են։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր և նրանց կերակրում կաթով, որտեղից և դասի անունը։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։

Ժամանակակից կաթնասունները բաժանվում են երկու ենթադասերի՝ նախագազանների և իսկական գազանների:

Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։

Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։

Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար փոխվում է։ Մազափոխության ընթացքում որոշ տեսակների մոտ փոխվում է նաև մազածածկույթի գույնը։ Կախված պայմաններից՝ որոշ տեսակների մաշկն ամբողջությամբ կամ մասամբ կորցրել է մազածածկույթը։

Բուն մաշկում գեղձերը բազմազան են՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր, հոտ արձակող գեղձեր։

Կաթնասունների մարմնի խոռոչը ստոծանիով բաժանված է կրծքավանդակի և որովայնի խոռոչների։ Կրծքավանդակում են գտնվում սիրտը և թոքերը, իսկ որովայնի խոռոչում՝ ստամոքսը, աղիները, լյարդը, երիկամները և այլն։

Կաթնասունների մարսողական համակարգը սկսվում է նախաբերանային խոռոչով կամ բերանի նախադռնով:

Կաթնասունները բաժանասեռ կենդանիներ են:

Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

2․ Հիմնավորված գրե՛ք ձեր կարծիքը պատմվածքի մասին։

3․ Ո՞րն է պատմվածքի գաղափար՝ հեղինակի ասելիքը։

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

— Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

— Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ, վերջիվերջո, ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

— Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

— Եվ ինչո՞ւ է նա հիմար:

— Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

— Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

— Տո՛ւր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են նրա համար, ավելացնում է:- Ավելի լավ է՝ երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

— Երկո՛ւսը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

— Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է՝ չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ շոգ է:

— Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

— Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

— Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

— Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

— Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

— Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

— Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

— Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

— Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

— Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

Թարգմանությունը `  Քրիստինե Երեմյանի

Նկարը՝ Շուշան Փաշինյանի

Գործնական քերականություն

1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա   առ- նախածանցը:
Առընթեր, առկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Այգ, իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, վաղորդայն, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

ա) Այգ, լուսաբաց, արշալույս, վաղորդայն, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ։
բ) Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ։

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Ձագուկ, արդուկ, մտրուկ, մարդուկ, աղմուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ, հորթուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1 Ցածր,ոլորապտույտ, վերջ, ծանր, ավազան, վերջին, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, կաղ, ավելորդ, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, նորագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Գիտնական, թռչուն, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, քամի, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, երջանկություն, մարտիկ:

Իրանիշ-թռչուն, արշավ, քամի, ականջ, աքաղաղ, դաստակ, երջանկություն։
Անձնանիշ-գիտնական, բժիշկ, աղախին, չմշկորդ, դյուցազն, կայսր, ժառանգորդ, մարտիկ։