Մայիս ամսվա կենսաբանության հաշվետվություն

  1. Ներկայացնել երկկենցաղների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։
    Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ունեն քթանցք, գլուխ, աչք, բերան, թմբկաթաղանթ, մատներ, առջևի վերջույթ, իրան, մեջք, ետին վերջույթ։

    2. Ներկայացնել երկկենցաղների ներքին օրգանները։
    Երկկենցաղները ունեն գանգատուփ պարանոցային ող, թիակ, ողնաշար, անրակ, կրծոսկր, կոնքոսկր, պոչուկոսկր, ազդրոսկր, դաստակ, արմունկի ոսկրեր, բազուկոսկր, սրունքի ոսկրեր, թաթ։

    3. Երկենցաղների բազմացում։
    Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ: Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջները գորտընկիթի տեսքով, կոյանցքով դուրս են բերվում արտաքին միջավայր:

    4. Թռչունների արտաքին տեսքը և տարածվածությունը։
    Թռչյունները տաքարյուն, ցամաքային, ողնաշարավորներ են։ Նրանց մարմինը պատված է փետուրներով, կլորավուն կամ ձվաձև է, ունի երկար պարանոց, վրան փոքր գլուխ։ 

    5. Թռչունների ներքին օրգաններ։
    Կենտրոնական նյարդային համակարգի և զգայարանների բարձր զարգացած լինելու շնորհիվ թռչունները ունեն բարդ վարք: Շարժունությամբ և մեծ հեռավորությունների վրա տեղաշարժվելու ունակությամբ թռչուններն առաջին են։

    6. Թռչունների բազմացում։
    Թռչյունների բազմացումը սկսվում է վաղ գարնանը։ Որոշ թռչյուններ զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար, մյուսները՝ մեկ սեզոնի համար։Կան որոնք զույգեր չեն կազմում։ Բեղմնավորումը ներքին է։

    7. Թռչնի ձվի կառուցվածք։
    Ձուն խոշոր է, կենտրոնում դեղնուցն է՝ բուն ձվաբջիջը։Դեղնուցին շրջապատում է սպիտակուցը որը ծածկված է, ենթակճեպային թաղանթով։Կճեպը ունի մանր ծակոտիներ, որոնցով օդը ներս է թափանցում։

    8. Կաթնասունների արտաքին տեսքը և բազմազանությունը։
    Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։ Կաթնասունները բաժանասեռ կենդանիներ են: Հասունացած ձվաբջիջներն անցնում են ձվատար խողովակի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը:

    9. Կաթնասունների ներքին օրգաններ և բազմացում։
    Կաթնասունների մարմնի խոռոչը ստոծանիով բաժանված է կրծքավանդակի և որովայնի խոռոչների։ Կրծքավանդակում են գտնվում սիրտը և թոքերը, իսկ որովայնի խոռոչում՝ ստամոքսը, աղիները, լյարդը, երիկամները և այլն։

    10. Հետաքրքիր փաստեր կաթնասունների մասին։
    1. Կաթնասունների մաշկը խիտ է, լավ զարգացած մաշկի գեղձերով և եղջյուրավոր գոյացություններով ՝ սմբակներ, ճանկեր, թեփուկներ:

    2. Նրանք ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:

    3. Կենսունակությունը բնորոշ է կաթնասուններին:

    4. Շատ կաթնասուններ կապված են որոշակի բնակավայրի հետ և հարմարեցված են որոշակի ջերմաստիճանի, խոնավության և սննդի:

    5. Խորը օվկիանոսում կաթնասուններ չկան:

    6. Ռուսաստանում կա մոտավորապես 380 տեսակ:

    7. Հայտնի է կաթնասունների մոտ 5500 տեսակ:

    8. Կաթնասունների միջազգային անվանումն է ՝ Կաթնասուն:

    9. Կաթնասուններն այսպես են կոչվում, քանի որ նրանք իրենց ձագերին կերակրում են կաթով:

    11. Ներկայացնել մայիս ամսվա բլոգային աշխատանքները։
    Երկկենցաղների արտաքին կառուցվածքը
    Թռչունների ընդհանուր բնութագիրը
    Սողունների ներքին կառուցվածքը
    Կաթնասունների ընդհանուր բնութագիրը

Մայիս ամսվա հայոց լեզվի և գրականության հաշվետվություն

Այս ամիս հետաքրքիր էր, մենք կարդացել ենք, ստեղծագործել ենք, թարգմանել ենք և այլն։ Մենք թարգմանել ենք ռուսերեն Необычные факты обо всем на свете/Անսովոր փաստեր աշխարհում ամեն ինչի մասին, 35 интересных фактов обо всем на свете/35 հետաքրքիր փաստ աշխարհում ամեն ինչի մասին հեշտ էր, և ես իմացա նոր և հետաքրքիր փաստեր։ Ստեղծագործել ենք Անկեղծ չենք, Ո՞վ է մեղավոր ինձ համար ստեղծագործելը շատ հետաքրքիր է անցնում և այս անգամ էլ շատ հետաքրքիր էր։ Կարդացել ենք Վահան Թոթովենց, Ներման աղոթքը շատ հետաքրքիր ստեղծագործություն էր։ Կատարել ենք Առաջադրանքներ հետաքրքիր էր և հեշտ։ Վահան Թոթովենց: Մայրս Հետաքրքիր էր։ Վահան Թոթովենց. Մարանը հետաքրքիր էր։ Կրակի առասպելը։ Վլադիմիր Հուլպաչ ինձ դուր չեկավ այս առասպելը, Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես այս պատմվածքը նույնպես ինձ դուր չեկավ։ Կատարել ենք Գործնական քերականություն կրկնել ենք նախորդները։ Կատարել ենք անհատական նախագծեր 10 հետաքրքիր փաստ մարդու մասին։ Կատարել ենք ևս մի ստեղծագործական աշխատանք Հասարակության դերը՝ իմ կյանքում։
Հետաքրքիր էր այս ամիսը ես շատ հավանեցի։