«Նռներ» Ռուբեն Հովսեփյան
Այս պատմվածքը ցույց է տալիս մի երեխայի զգացմունքները, երազանքները և ընտանիքի դժվար կյանքը։ Պատմության սկզբում տղայի պապը ստանում է իր ծերության թոշակը և այն ամբողջությամբ ծախսում է շուկայում․ գնում է թութուն, հաց, պանիր, ներքնաշոր և խմում է օղի։ Նա ուրախ է, երգում է, բայց տղան տխրում է, որովհետև պապը իր մասին չի մտածել և նույնիսկ մի քանի նուռ չի բերել։ Տղայի համար նուռը պարզապես միրգ չէ․ այն հեքիաթի, գեղեցկության և երազանքի խորհրդանիշ է։ Տղան հաճախ երազում է և հեքիաթներ է պատկերացնում։ Նա ցանկանում է, որ հեքիաթները իրականություն դառնան։ Նրա կյանքում կան նաև տխուր հիշողություններ․ օրինակ՝ մայրը անհետացել է, և տանը միայն նա ու հայրը մնացել են։ Հայրը խիստ մարդ չէ, չի բղավում, բայց նրա լռությունը տղային ավելի է տխրեցնում։ Նոր տարվա գիշերը տղան երազում է, որ գնացքից կիջնի Ձմեռ պապը և իրեն չորս նուռ կտա։ Նա նույնիսկ գնում է կայարան՝ հույսով, որ դա իրականություն կդառնա։ Սակայն այնտեղ ոչ մի հեքիաթ չի լինում։ Հայրը մնում է աշխատելու՝ ձյուն մաքրելու, իսկ տղան տխուր տուն է վերադառնում և որոշում է այլևս հեքիաթներ չհնարել։ Բայց առավոտյան նա բարձի տակ գտնում է չորս նուռ։ Պարզվում է՝ հայրը, չնայած հոգնած և մրսած լինելուն, կատարել է տղայի երազանքը։ Այդ պահին տղան հասկանում է, որ հեքիաթը իրականություն դարձնելը շատ դժվար է, բայց երբեմն մարդիկ կարողանում են դա անել սիրո և հոգատարության շնորհիվ։ Պատմության հիմնական միտքն այն է, որ նույնիսկ դժվար կյանքում մարդիկ կարող են փոքրիկ հրաշքներ անել իրենց սիրելիների համար։ Նուռը այստեղ խորհրդանշում է հույսը, երազանքը և մանկության հեքիաթը։
День: 13 марта 2026
Զգայարաններ և վերլուծիչներ
Զգայարանները մարդու մարմնի այն օրգաններն են, որոնց միջոցով մարդը ճանաչում է շրջապատող աշխարհը։ Դրանց միջոցով մենք տեսնում ենք, լսում ենք, զգում ենք հոտն ու համը և շոշափում ենք տարբեր առարկաներ։ Մարդու հիմնական զգայարաններն են աչքերը, ականջները, քիթը, լեզուն և մաշկը։
Վերլուծիչները նյարդային համակարգի համակարգ են, որոնք օգնում են ստացված տեղեկությունը հասկանալ։ Վերլուծիչը բաղկացած է երեք մասից՝ ընդունող մասից (զգայարան), նյարդային ուղիներից և ուղեղային կենտրոնից։ Զգայարանը ընդունում է արտաքին ազդակը, նյարդերը այն փոխանցում են դեպի ուղեղ, իսկ ուղեղը վերլուծում է և հասկանում ստացված տեղեկությունը։
Այսպիսով, զգայարանները ընդունում են տեղեկությունը շրջապատից, իսկ վերլուծիչները օգնում են այն մշակել և հասկանալ։
Ջուրը էլեկրաէներգիայի աղբյուր
Ջուրը կարող է լինել էլեկտրաէներգիայի կարևոր աղբյուր։ Երբ գետերի կամ ջրամբարների ջուրը շարժվում է, այն ունի մեծ ուժ։ Այդ ուժը օգտագործվում է հիդրոէլեկտրակայաններում։ Ջուրը անցնում է հատուկ թունելներով և պտտեցնում է տուրբինները։ Տուրբինները միացված են գեներատորներին, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա։ Այս ձևով ստացված էներգիան կոչվում է հիդրոէներգիա։ Այն համարվում է մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուր, քանի որ ջուրը բնության մեջ միշտ շրջապտույտ է կատարում։
«Living on water»
I think living on water would be interesting, but also a little difficult. One advantage is that floating cities can help solve the problem of crowded cities because people will have new places to live. Another advantage is the beautiful view of the sea and fresh air. It could also attract many tourists. However, there are some disadvantages. Living on water can be dangerous during storms, and building such cities is very expensive. Some people may also feel uncomfortable living far from land. Personally, I would like to try living in a city on water for a short time because it sounds exciting and different. But I would not want to live there forever because I prefer living on land.