ՋԷԿ-երը՝ ջերմաէլեկտրակայանները, արտադրում են էլեկտրաէներգիա՝ վառելով վառելիք, օրինակ՝ գազ, նավթ կամ ածուխ։ Դրանք շատ կարևոր են, որովհետև ապահովում են մարդկանց էլեկտրականությամբ, սակայն նաև ազդում են շրջակա միջավայրի վրա։ Վառելիքի այրման ժամանակ օդ են դուրս գալիս վնասակար գազեր և ծուխ, որոնք աղտոտում են օդը և կարող են վնասել մարդկանց առողջությանը։ Բացի այդ, արտադրվող ածխաթթու գազը նպաստում է կլիմայի փոփոխությանը և գլոբալ տաքացմանը։ ՋԷԿ-երը նաև օգտագործում են մեծ քանակությամբ ջուր։ Այդ ջուրը հաճախ տաքանում է և, վերադարձվելով գետեր կամ լճեր, կարող է վնասել ջրային կենդանիներին։ Բացի դրանից, վառելիքի արդյունահանումը կարող է վնասել հողը և բուսականությունը։ Այսպիսով, ՋԷԿ-երը կարևոր են էներգիա ստանալու համար, բայց վնասում են բնությանը, և այդ պատճառով մարդիկ փորձում են ավելի շատ օգտագործել մաքուր էներգիայի աղբյուրներ, օրինակ՝ արևային և քամու էներգիա։
День: 18 марта 2026
«Կարդում ենք Բակունց»
Կարդալ Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքը, պատրաստվել քննարկման։
Քննարկման հարցեր
- Բնութագրիր կերպարներին, ցույց տուր նաև Սաքանի կնոջ և Ասյայի տարբերությունը։
Սաքանը՝ սովորական գյուղացի է։ Աշխատասեր է՝ խոտ է բերում, կովին խնամում, բայց միևնույն ժամանակ կոպիտ մարդ է։ Նա երկակի մարդ է՝ մի կողմից ընտանիքի մարդ է, մյուս կողմից՝ գրավվում է նորով։
Սաքանի կինը՝ համեստ, աշխատասեր կին է, նվիրված իր ընտանիքին, հիմնականում քչախոս է։
Ասյա՝ կրթված, քաղաքից եկած կին է։ Ժողովներ է անում, խոսում մարդկանց հետ։ Գեղեցիկ է։
Սաքանի կինը ավելի հնազանդ, քիչ կրթված և իմ կարծիքով ըստ բովանդակության ավելի ոչ խնամված։ Իսկ Ասյան ավելի զարգացած ինքնավստահ, ազատ, կրթված, գեղեցիկ։
Այս հակադրությամբ հեղինակը ցույց է տալիս հին ու նոր կյանքի տարբերությունը։ - Ներկայացրու գյուղի միջավայրը։
Պատմվածքում գյուղի միջավայրը ներկայացված է, որպես աղքատ, բայց միևնույն ժամանակ պարզ և բնական։ Մարդկանց կյանքը կապված է անասունների ու աշխատանքի հետ։ - Ո՞րն է պատմվածքի ասելիքը։
Պատմվածքը ցույց է տալիս հին ու նոր կյանքի և մտածողության բախումը։ Մարդու ներսում առաջացող ցանկություններն ու փոփոխությունները։ - Գրավոր վերլուծիր պատմվածքը՝ արտահայտելով քո դիրքորոշումը։
Այս պատմվածքը ինձ համար շատ հետաքրքիր էր, որովհետև ցույց է տալիս մարդու ներքին աշխարհը։ Սաքանը սկզբում սովորական գյուղացի էր, բայց Ասյայի հայտնվելուց հետո նրա մտածելակերպը փոխվեց։ Նա սկսեց նկատել այն, ինչ առաջ չէր նկատում՝ իր կնոջ վարքը, հոտը, նույնիսկ իր կյանքը։ Իմ կարծիքով, հեղինակը ուզում է ցույց տալ, որ մարդը միշտ ձգտում է դեպի գեղեցիկն ու նորը, բայց դա կարող է նաև անհանգստություն բերել։ Սաքանը սկսում է դժգոհել իր իրական կյանքից, թեև այն մինչև այդ նորմալ էր նրա համար։
Քեզ կօգնի նաև այս