ԱԷԿ-ները՝ ատոմային էլեկտրակայանները, արտադրում են էլեկտրաէներգիա ատոմների բաժանման միջոցով։ Դրանք կարևոր դեր ունեն, քանի որ կարողանում են մեծ քանակությամբ էներգիա տալ առանց մեծ քանակով վնասակար գազեր արտանետելու, ինչպես օրինակ՝ ածխաթթու գազը։ Այդ պատճառով ԱԷԿ-ները համարվում են ավելի «մաքուր» էներգիայի աղբյուր՝ համեմատած նավթի կամ գազի հետ։ Սակայն ԱԷԿ-ները ունեն նաև բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ Ամենամեծ խնդիրներից մեկը ռադիոակտիվ թափոններն են, որոնք շատ վտանգավոր են և երկար ժամանակ մնում են բնության մեջ։ Բացի այդ, եթե տեղի ունենա վթար, այն կարող է լուրջ վնաս հասցնել մարդկանց առողջությանը և բնությանը։ ԱԷԿ-ները նաև օգտագործում են մեծ քանակությամբ ջուր սառեցման համար, ինչը կարող է ազդել գետերի և լճերի վրա։ Այսպիսով, ԱԷԿ-ները օգտակար են, քանի որ տալիս են մաքուր և հզոր էներգիա, բայց դրանց օգտագործումը պետք է լինի շատ զգույշ և վերահսկված, որպեսզի չվնասի շրջակա միջավայրը։
День: 20 марта 2026
Բակունց «Խոնարհ աղջիկը»
Կարդալ Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքը, պատրաստվել քննարկման։
Քննարկման հարցեր
- Բնութագրիր կերպարներից յուրաքանչյուրին։
Ուսուցիչը զգայուն և երազող մարդ է, ով երկար է հիշում անցյալը։ Խոնարհը համեստ ու մաքուր աղջիկ է, որը հետագայում դառնում է կյանքի դժվարություններից կոտրված կին։ Օհան ապերը բարի և իմաստուն ծերունի է, Աշոտը՝ պարզ ու ընկերասեր երեխա, իսկ Անտոնը՝ փորձառու և խիզախ որսորդ։ - Ներկայացրու պատմվածքի գաղափարը։
Մարդու կյանքի գեղեցիկ հիշողությունները մնում են, բայց ժամանակը և դժվարությունները փոխում են մարդկանց ու նրանց ճակատագիրը։ - Ցույց տուր հակադրությունները։
Անցյալ՝ գեղեցիկ, ներկա՝ տխուր։ Երիտասարդություն՝ երջանիկ, հետագա կյանք՝ ծանր։ Սեր՝ մաքուր, իրականություն՝ դաժան։ Բնություն՝ գեղեցիկ, մարդի կյանք՝ դժվար։