Ամառային ճամբարի երկրորդ շաբաթը նույնպես անցավ հետաքրքիր և հագեցած։ Շաբաթվա սկզբին մեր ճամբարի ղեկավարը և դպրոցի ճամբարականները շարունակեցին մասնակցել Օսլոյի մասնավոր գիմնազիայի սովորողների և դասավանդողների ընդունելության ու օրվա կազմակերպման աշխատանքներին։ Իսկ մենք երկուշաբթի օրը ընդհանուր պարապմունքից հետո ծանոթացանք առաջիկա ծրագրերին։ Միացանք այլ խմբում գտնվող մեր ընկերներին և սկսեցինք տարբեր տեսակի խաղեր խաղալ, ընտրել թեմաներ և քննարկել դրանք։ Եվ նաև այդ օրվա ընթացքում աշխատեցինք մեր կենսաբանության ուսուցչուհի՝ Անուշ Ասատրյանի հետ իրականացվող «Դրոշների հոգեբանական վերլուծություն» նախագծի վրա, ընտրեցինք դրոշներ և արդեն սկսեցինք աշխատել։ Երեքշաբթի օր նույնպես անցավ խաղերով և մեր ընկերների հետ քննարկումներով։ Չորեքշաբթի օրը մասնակցեցինք բասկետբոլի պարապմունքների, որոնք օգնեցին զարգացնել մեր ֆիզիկական պատրաստվածությունը։ Այդ օր նաև խաղացինք ինտելեկտուալ խաղեր, որոնք զարգացրին մեր տրամաբանական մտածողություն։ Հինգշաբթի օրը շարունակեցինք խաղալ տարբեր խաղեր, իրականացնել մեր Change Your Thinking Change Your Life նախագիծը։ Օրվա ընթացքում կրկին աշխատեցինք մեր հայոց լեզվի ուսուցչուհու՝ Նունե Մովսիսյանի հետ։ Ընտրեցինք ընթերցանության նյութ՝ կարդացինք և սկսեցինք քննարկել այն։ Ուրբաթ օրը, ընդհանուր պարապմունքից հետո իմ ընկերներից մի քանիսը ամփոփեցին ընկեր Անուշի հետ իրականացվող նախագիծը։ Եվ ես ամփոփեցի իմ ընտրած «Հայաստանի դրոշի հոգեբանական վերլուծություն» նախագիծը։ Նաև ունեցանք ռազմամարզական պարապմունքեր և շարունակեցինք մեր ինտելեկտուալ խաղերը։ Ընդհանուր առմամբ, ամառային ճամբարի երկրորդ շաբաթը անցավ ակտիվ և արդյունավետ։ Մասնակցեցինք տարբեր քննարկումների, նախագծերի, խաղերի և մարզական պարապմունքների։
День: 5 июня 2026
Դրոշների հոգեբանական վերլուծության անձնական ընկալումը
- Ո՞ր գույնն է ձեզ մոտ առաջացնում հանգստություն։
Ինձ մոտ հանգստություն է առաջացնում կապույտ գույնը, քանի որ այն հիշեցնում է խաղաղ երկինքը և մաքուր ջուրը։
2. Ո՞ր գույնն է կապվում ուժի և պայքարի հետ։
Ինձ համար ուժի և պայքարի գույնը կարմիրն է, քանի որ այն խորհրդանշում է քաջություն, վճռականություն և կամքի ուժ։
3. Ո՞ր գույնն է ձեզ հիշեցնում խաղաղություն։
Ինձ խաղաղություն է հիշեցնում սպիտակ գույնը, որովհետև այն ասոցացվում է մաքրության, ներդաշնակության և հանգստության հետ։
4. Ո՞ր երկրի դրոշն է ձեզ համար ամենատպավորիչը։
Ինձ համար ամենատպավորիչը Հայաստան-ի դրոշն է, քանի որ այն ներկայացնում է իմ հայրենիքը և ունի խոր պատմական ու ազգային նշանակություն
5. Ի՞նչ զգացողություն է առաջացնում Հայաստանի դրոշը։
Հայաստանի դրոշը ինձ մոտ առաջացնում է հպարտության, հայրենասիրության, ուժի և պատասխանատվության զգացում։ Այն հիշեցնում է մեր ժողովրդի անցած ճանապարհը, պայքարը և ձեռքբերումները։