Appeal-Դիմում
Addict-Կախվածություն
Wary-Զգույշ
Aware-Գիտակցված
Misfortune-Դժբախտություն
Avoid-Խուսափել
Wretched-Թշվառ
Keg-Տակառ
Nourish-Սնուցել
Harsh-Կոշտ
Quantity-Քանակ
Opt-Ընտրել
Our teacher made an appeal to students to live a healthy life. She said a person can become an addict if they are not wary and aware of dangers. Sometimes misfortune can make people feel wretched, but we must avoid bad habits. Alcohol is often kept in a keg, but we should instead nourish our bodies with healthy food. Life can be harsh, so we must control the quantity of what we use and opt for good choices.
Հայաստանը 7-րդ դարում
Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայաստանը 7-րդ դարում»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ ընթացք ունեցավ պարսկա-բյուզանդկան հակամարտությունը 7-րդ դարի սկզբներին։ Ովքե՞ր ավարտին հասցրին Հայաստանի միավորման գործընթացը։
VII դարի սկզբին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև սկսվեց երկարատև պատերազմ, որի առաջին շրջանում նախաձեռնությունը Պարսկաստանի կողմն էր․ պարսկական զորքերը ներխուժեցին և գրավեցին Բյուզանդիայի մի շարք տարածքներ, այդ թվում նաև Հայաստանը։ Սակայն ավելի ուշ Բյուզանդիայի կայսր Հերակլիոսը հակահարձակում կազմակերպեց և 627 թ․ պարտության մատնեց պարսիկներին, ինչից հետո Բյուզանդիան վերականգնեց իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ ժամանակ Հայաստանում սկսվեց նաև երկրի միավորման գործընթացը․ Արևելյան Հայաստանում շարժումը գլխավորեց մարզպան Վարազտիրոց Բագրատունին, իսկ Արևմտյան Հայաստանում ուժերը համախմբվեցին Դավիթ Սահառունու շուրջ, որը հետագայում ճանաչվեց հայոց իշխան և շարունակեց միավորման գործը։ - Ներկայացրե՛ք արաբական արշավանքները Հայաստան և դրանց հետևանքները։
VII դարի կեսերին արաբները սկսեցին արշավանքներ դեպի Հայաստան։ 639–640 թթ․ արաբական զորքերը ներխուժեցին երկրի տարբեր շրջաններ, ավերեցին բազմաթիվ բնակավայրեր և մեծ վնաս հասցրին բնակչությանը։ 642 թ․ նրանք գրավեցին Դվին քաղաքը, որտեղ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ շատերը գերեվարվեցին ու տարվեցին ստրկության։ Այս արշավանքներից հետո Հայաստանը աստիճանաբար անցավ Արաբական խալիֆայության իշխանության տակ և ստիպված էր հարկ վճարել արաբներին, թեև հայ իշխանները որոշ չափով պահպանեցին իրենց իշխանությունը և երբեմն ապստամբում էին նրանց դեմ։ Արաբական արշավանքների հետևանքով երկրում եղան մեծ ավերածություններ, բնակչության կորուստ և տնտեսական ծանր վիճակ։ - Ե՞րբ և ի՞նչ պայմաններում կնքվեց հայ-արաբական պայմանագիրը։ Ի՞նչ նկանակություն ունեցավ այն։
Հայ-արաբական պայմանագիրը կնքվեց 652 թ․, երբ Հայաստանի իշխան Թեոդորոս Ռշտունին և արաբական զորքերի ղեկավար Մուավիան համաձայնության եկան երկարատև պատերազմներից հետո։ Պայմանագիրը կնքվեց այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության պայքարի մեջ և ստիպված էր ընդունել արաբների գերիշխանությունը։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը պարտավորվում էր վճարել հարկ արաբներին և պատերազմի ժամանակ զորք տրամադրել, իսկ արաբները խոստանում էին չտեղակայել մշտական զորքեր Հայաստանում և թույլ տալ հայերին պահպանել իրենց ներքին ինքնավարությունը և քրիստոնեական կրոնը։ Այս պայմանագիրը կարևոր նշանակություն ունեցավ, որովհետև այն որոշ ժամանակ ապահովեց Հայաստանի ներքին ինքնուրույնությունը և հարաբերական խաղաղություն երկրում։ - Ներկայացրե՛ք Հայաստանի վիճակը 7-րդ դարի երկրորդ կեսին։
VII դարի երկրորդ կեսին Հայաստանը գտնվում էր Արաբական խալիֆայության իշխանության տակ։ Հայ-արաբական պայմանագրից հետո երկիրը որոշ ժամանակ պահպանեց ներքին ինքնավարություն․ հայ իշխանները շարունակում էին կառավարել իրենց երկրամասերը, իսկ Հայաստանը միայն հարկ էր վճարում արաբներին և անհրաժեշտության դեպքում զորք տրամադրում։ Արաբական իշխանությունները սկզբում մշտական զորք չէին տեղակայել Հայաստանում, սակայն ավելի ուշ նրանք ուժեղացրին իրենց վերահսկողությունը և երկիրը մտցրին վարչական միավորի մեջ, որի կենտրոնը Դվին քաղաքն էր։ Այս ժամանակաշրջանում Հայաստանը պահպանեց իր քրիստոնեական հավատը և հայկական իշխանական համակարգը, բայց միաժամանակ ստիպված էր ենթարկվել խալիֆայության քաղաքական և տնտեսական պահանջներին։
Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 149-154

Ոճագիտություն
Բաժին 7
Մաս 1

4)

1)

4)

4)

4)

2)

2)

2)

3)

1)

3)

3)

4)

2)

2)

1)
Մաս 2

4-հանգավորում, շրջադասություն, փոխաբերություն, մակդիր։

4-անձնավորում, մակդիր, շրջադասություն, համեմատություն։

5-անձնավորում, մակդիր, շրջադասություն, չափազանցություն, համեմատություն։

6-հոգնած, կապույտ, սև, խարտյաշ, թռչող, գժված։

5-վհատ, ոսկի, ցնորք, մեռնող, նիրհող։

4-մակդիր, փոխաբերություն, համեմատություն, անձնավորում։
Օրգանիզմի կենսագործունեության կարգավորումը
Մարդու օրգանիզմում մշտապես տեղի են ունենում տարբեր գործընթացներ՝ շնչառություն, արյան շրջանառություն, շարժում, մարսողություն և այլն։ Դրանք կարգավորվում են հատուկ մեխանիզմներով, որոնք պահպանում են օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական կայունությունը՝ հոմեոստազը։
Կարգավորումը լինում է երեք տեսակի՝ հումորալ, նյարդային և նյարդահումորալ։
Հումորալ կարգավորումը կատարվում է հորմոնների միջոցով, որոնք արտադրվում են ներզատական գեղձերի կողմից և արյան ու ավշի միջոցով ազդում տարբեր օրգանների վրա։
Նյարդային կարգավորումը ավելի արագ և ճշգրիտ է․ այն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով։ Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է գրգիռներին, որը կատարվում է նյարդային համակարգի միջոցով։
Նյարդահումորալ կարգավորումը նյարդային և հումորալ կարգավորումների համատեղ աշխատանքն է․ նյարդային համակարգը ազդում է գեղձերի վրա, իսկ հորմոնները՝ նյարդային համակարգի վրա։ Դրանց հիմքում ընկած է ինքնակարգավորման սկզբունքը։
Ճշմարտությունը միշտ բարի՞ է, թե երբեմն վտանգավոր
Ճշմարտությունը միշտ չէ, որ միայն բարի է։ Շատ դեպքերում այն օգնում է մարդկանց հասկանալ իրականությունը, տեսնել և ուղղել իրենց սխալները։ Երբ մարդիկ անկեղծ են և ասում են ճշմարտությունը, դա կարող է ստեղծել վստահություն, հարգանք և լավ հարաբերություններ մարդկանց միջև։ Ճշմարտությունը օգնում է մեզ սովորել մեր սխալներից, հասկանալ ուրիշներին և կայացնել ճիշտ որոշումներ մեր կյանքում։ Սակայն ճշմարտությունը երբեմն կարող է նաև ցավ պատճառել։ Երբ մարդը լսում է իր մասին տհաճ կամ դժվար ընդունելի բաներ, նա կարող է նեղանալ կամ վիրավորվել։ Երբեմն ճշմարտությունը կարող է վեճ կամ տարաձայնություն առաջացնել, հատկապես եթե այն ասվում է կոպիտ, անհարգալից կամ սխալ պահին։ Պատահում է նաև, որ մարդիկ կարող են փորձել թաքցնել ճշմարտությունը, որովհետև վախենում են ցավ պատճառելուց, բայց դա հաճախ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում հետագայում։ Հետևաբար, կարևոր է ոչ միայն ճշմարտությունը ասելը, այլ նաև հասկանալ, թե ինչպես և երբ դա անել։ Ճշմարտությունը պետք է ասվի հանգիստ, բարի խոսքով, հարգալից ձևով և ճիշտ պահին, որպեսզի այն օգնի մարդկանց, ոչ թե վնասի նրանց։
Չարենց «Հեռացումի խոսքեր»
ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ
Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս։
Երգերիս մեջ-դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս։
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում-ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան…
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ
Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
– Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
1917թ.
Առաջադրանքներ
- Ի՞նչ իմաստով է գործածվում «քույր» բառը բանաստեղծության մեջ։
«Քույր» բառը նշանակում է հոգեպես մոտ, սիրելի, հոգեկան կապով մի այնպիսի կին, ում նկատմամբ բանաստեղծը խորը սեր և զգացմունք է ապրում։ Այսպիսի փոխաբերական օգտագործումն ընդունված է գրականության մեջ, երբ «քույր» բառով սիրելի կնոջն են դիմում։ - Դուրս գրիր մակդիրները։
Կապույտ կարոտ
Լուսավոր ժպիտը
Սրբազան կարոտը
Սրբազան տխրություն
Քամած բաժակ
Խեղճ կարոտ - Ի՞նչ սիմվոլ/խորհուրդ ունեն հետևյալ պատկերները՝
կրակ-սեր
աստղ-երազանք
իրիկուն-խավար
թևեր-ազատություն
մարել-վերջանալ - Բացատրիր հետևյալ միտքը՝ «Երգերիս մեջ-դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում»
Չարենցը ասում է, որ իր ժառանգություն՝ իր բանաստեղծությունների մեջ միայն թույլ է տալիս մյուսներին տեսնել ինչ‑որ բան, բայց իր իսկ իրական «ես‑ը»՝ իր ամբողջ ներաշխարհը, հույզերը, ցավը ու հոգեկան խորությունը՝ ոչ ոք իրականում չի ճանաչում։
և հետևյալ հատվածը՝
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Այս հատվածը արտահայտում է բանաստեղծի անձնական մենակությունները, այսինքն բանաստեղծը այդպես էլ չի բացահայտում իր իրական «ես»-ը։
- Արտահայտիր մտքերդ բանաստեղծության մասին։
Այս բանաստեղծությունն ցավի, մենակության, սիրո ու կարոտի խառնվածքի մասին է։ Նա ոչ միայն խոսում է անձնական ապրումների մասին, այլև մի ներկայացում է այնպիսի մի մարդու ներաշխարհը, որ ոչ մի ուրիշ չի ճանաչում ամբողջությամբ՝ միայն տեսնում են նրա ստեղծագործությունների խոսքերը։ - Սովորիր անգիր, ձայնագրիր։
Պրոգրեսիաներ

1.3)
2.2)
3.2)
4.3)

1.4)
2.
3.
4.

1.2)
2.4)
3.4)
4.3)

1.4)
2.3)
3.2)
4.

1.3)
2.1)
3.2)
4.3)
Ինքնագնահատականը և սոցիալական ցանցերի ազդեցությունը
Իմ կարծիքով՝ ինքնագնահատականը շատ կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Ինքնագնահատականը այն է, թե ինչպես եմ ես գնահատում ինքս ինձ, ինչ կարծիք ունեմ իմ կարողությունների, արտաքին տեսքի, խելք մասին։ Եթե ես հավատում եմ իմ ուժերին, ընդունում եմ իմ սխալները և փորձում եմ ուղղել դրանք, ապա իմ ինքնագնահատականը բարձր է, ինչպես ասում են։ Այսօր սոցիալական ցանցերը մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա։ Օրինակ՝ Facebook, Instagram և TikTok հարթակներում մարդիկ ամեն օր տեղադրում են նկարներ, տեսանյութեր և պատմություններ իրենց կյանքի մասին, որոնք երբեմն կարող են ոչ իրական լինել։ Շատ հաճախ մարդիկ սոցիալական ցանցերում ցույց են տալիս իրենց կյանքի միայն լավ և գեղեցիկ կողմերը՝ ճամփորդություններ, նվաճումներ, նոր գնումներ, գեղեցիկ արտաքին տեսք։ Սոցիալական ցանցերում հաճախ մարդիկ փորձում են երևալ ավելի կատարյալ, քան իրականում են։ Նրանք կարող են օգտագործել ֆիլտրեր, խմբագրել նկարները կամ ցույց տալ միայն ուրախ պահերը։ Սակայն իրական կյանքում բոլորը ունեն դժվարություններ, անհաջողություններ և տխուր օրեր։ Պարզապես դրանք սովորաբար չեն հրապարակվում։ Ինքնագնահատականը ձևավորվում է ոչ միայն սոցիալական ցանցերի ազդեցությամբ, այլ նաև ընտանիքի, ընկերների և շրջապատի վերաբերմունքով։ Եթե մարդը ստանում է աջակցություն, խրախուսանք և սեր, նա ավելի վստահ է դառնում իր ուժերին։ Իսկ եթե հաճախ քննադատվում է կամ անտեսվում, կարող է ավելի հեշտ ազդվել սոցիալական ցանցերում տեսածից։ Ես կարծում եմ, որ կարևոր է սովորել ճիշտ օգտագործել սոցիալական ցանցերը։ Պետք է հիշել, որ դրանք կյանքի ամբողջական պատկերը չեն ներկայացնում։
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային էներգիա
Արևային էներգիան էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուր է, որը ստացվում է Արեգակից։ Արեգակի ճառագայթները հասնում են Երկիր և կարող են օգտագործվել հատուկ սարքերի՝ արևային վահանակների միջոցով։ Այդ վահանակները արևի լույսը փոխակերպում են էլեկտրական էներգիայի, որը մարդիկ օգտագործում են տների լուսավորության, կենցաղային տեխնիկայի աշխատանքի և ջրի տաքացման համար։ Արևային էներգիան շատ կարևոր է, որովհետև այն չի աղտոտում շրջակա միջավայրը և չի առաջացնում վնասակար գազեր։ Ի տարբերություն նավթի, գազի և ածխի՝ արևային էներգիան չի սպառվում, քանի որ Արեգակը մշտապես ճառագայթում է։ Այդ պատճառով այն համարվում է մաքուր և անվտանգ էներգիայի աղբյուր։ Շատ երկրներ ակտիվորեն օգտագործում են արևային էներգիան, և այն զարգանում է նաև Հայաստանում, քանի որ մեր երկիրը ունի շատ արևոտ օրեր։ Արևային էներգիան համարվում է ապագայի կարևոր էներգետիկ լուծում։
Ոճագիտություն
Մաս 1

1)

4)

4)

2)

4)

3)

2)

4)

3)

1)

3)

4)

3)

2)
Մաս 2
1 տեսակ

3-Մակդիր, փոխաբերություն, շրջադասություն։

3-Շրջադասություն, մակդիր, փոխաբերություն։

1-Չափազանցություն։

4-Փոխաբերություն, մակդիր, համեմատություն, շրջադասություն։

10