NEF, assignment

d. Read the article again more slowly. Circle the correct main idea
for each paragraph.

  1. b — Some people think that not all kinds of stress are bad for us.
  2. c — Good stress stops us from getting ill.
  3. b — Some stress can make our cells stronger.
  4. a — We need some stress to exercise our cells’ self-repair mechanism.

e. Complete the sentences using words from the article.

  1. When we try to do less of something, we try to cut down.
  2. An illness that you have for a very long time is called a chronic illness.
  3. Something which is good for us is beneficial.
  4. The verb to make something stronger is strengthen.
  5. Our body is made up of millions of cells.
  6. When we treat our body badly, we damage it.
  7. Another word for illness is disease.
  8. Something which is bad for us is harmful.
  9. Doing exercise helps to make our muscles bigger and stronger.

Զեղչված ստորոգյալով նախադասության կետադրություն

Դիմացը գետն էր, հանդիպակաց ափին կիսահունձ արտը, ու ականջիս՝ մանիկի լացախառն ձայնը (էր):

Միշտ զվարթ էր գարնան արևի պես միշտ՝ թրթռուն թիթեռնիկների պես, միշտ՝ չարաճճի (էր) կայտառ երեխաների պես:

Օրը ծագած արև է՝ գիշերը հանգած ցերեկ (է):

Ջահելությունը իմաստության յուրացման ժամանակն է՝ ծերությանը այն կիրառելու (ժամանակն է):

Գազանը անգութ է երբ սոված է՝ մարդը (անգութ է) երբ հղփացած է:

Ճիշտ են ասել որ չի սազում ագռավին վարդ՝ էշին կոտոշ (չի սազում:

Տան պսակը աստվածապաշտությունն է, գեղեցկությունը՝ կանոնավորությունը (է), փառքը՝ հյուրասիրությունը (է), օրհնությունը՝գոհունակությունը (է), զարդը՝ հյուրերը:

Պատերազմը փորձում է քաջին՝ զայրույթը իմաստունին (փորձում է)՝ կարիքը բարեկամին (փորձում է)։

Հայաստանի մի մասը գտնվում է պարսից իշխանության տակ՝ մյուս մաստ բյուզանդական (իշխանության տակ է գտնվում):

Ոմանք խոսում էին՝ ոմանք լսում (էին)՝ մի քանիսն էլ մերթընդմերթ միջամտում (էին):

Երկու ամիս առաջ այդ խցերից մեկում Ավետքն էր մնացել՝ մյույսում Վարդգեսը (էր մնացել)։

Բոլորը քնել էին իսկ Պետրոսը ոչ (չէր քնել): Նրա սրտում ցավ կար՝ ուղեղում մեջ-մշուշ (կար):

Լոռվա ձորում անտառ կա վայրի՝ Վայրի անտառում մուժ կա սնկաբույր՝ Սնկաբույր մուժում ծառեր վիթխարի (կան), ու ծառերի տակ վճիտ մի աղբյուր (կա)։

Ծաղկափոշու մեջթաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում՝ աշխարհը ծիրանագույն բուրաստան (էր թվում):

Ֆետրե գլխարկով մարդը տետրի նոր էջի վրա նկարեցպապիս՝ մի մասը պարսպի (նկարեց) ոտների տակ ալպիական մանուշակներ (նկարեց):

Հողին արևն է գեղեցկացնում՝ մարդուն աշխատանքը (է գեղեցկացնում)։

Շունը շապիկ է հագել՝ կատուն վարտիք (է հագել):

Սովածը հաց է տեսնում երազում՝ ծարավը ջուր (է տեսնում)։

Լեզու կա գերող է՝ (լեզու) կա խայթող (է):

Խելոքին մեկ՝ անխելքին հազար ու մեկ:

Որքան վայելչագեղությունն է սազում մարմնին նունքան խորիմաստությունը (է սազում) մտքին:

Աղքտաը հացի է կարոտ՝ հարուստը (կարոտ է) ամեն ինչի:

Լևոն Խեչոյան «Երկու կրակոց»

Այս ստեղծագործությունը մարդու միայնության և մարդկանց դաժան վերաբերմունքի մասին է։ Գլխավոր հերոսը նկարիչ է, որը տարբերվում է գյուղի մյուս մարդկանցից։ Նա սիրում է արվեստը, բայց շրջապատի մարդիկ նրան չեն հասկանում։ Ինձ համար ամենատխուր հատվածներից մեկը ծեր շան պատմությունն էր։ Շանը մի քանի անգամ հեռացնում են տնից, իսկ երրորդ անգամ նա այլևս չի վերադառնում։ Կարծում եմ՝ շան և հոր ճակատագրերը նման են, քանի որ հորն էլ կամաց-կամաց հեռացնում են ընտանիքից։ Ստեղծագործության մեջ կարևոր է նաև օդեղեն կրակը։ Իմ կարծիքով՝ այն կապված է հոր երազանքների և ազատ լինելու ցանկության հետ։ Նա միշտ հետևում է այդ կրակին, որը վերջում նրան տանում է մահվան։ Ինձ դուր չեկավ նաև գյուղացիների վերաբերմունքը։ Նրանք անընդհատ խոսում և վատ կարծիք էին հայտնում հոր մասին։ Երբ նա դժվար վիճակում էր, ոչ ոք չէր փորձում օգնել նրան։ Կարծում եմ՝ չնայած իր սխալներին՝ նա արժանի չէր նման վերաբերմունքի։ Ստեղծագործության ավարտը ցույց է տալիս, որ անցյալի ցավը կարող է ազդել նաև երեխաների կյանքի վրա։ Իմ կարծիքով՝ հեղինակը ցանկանում է ասել, որ պետք է փորձել հասկանալ մարդկանց, ոչ թե միանգամից դատել նրանց։ Բոլորն էլ կարող են սխալվել, բայց դա չի նշանակում, որ նրանց պետք է մենակ թողնել։

Lesson 23, essay

Last week, I went to a museum with my friends. I rarely visit museums, but this time it was very interesting. We saw an exhibit about animals, including a reptile. Prior to our visit, our teacher told us to take precautions and forbade us to touch anything. We learned about valiant people who helped others in the past. One story was about a man who had to extract something dangerous from a cave. His actions were very logical and brave. After a partial tour of the museum, we decided to proceed to another room. At the end, our teacher gave us a warm embrace because we behaved well. It was a great day, and I learned many new things.

Lesson 23, essay

Last week, I went to a museum with my friends. I rarely visit museums, but this time it was very interesting. We saw an exhibit about animals, including a reptile. Prior to our visit, our teacher told us to take precautions and forbade us to touch anything. We learned about valiant people who helped others in the past. One story was about a man who had to extract something dangerous from a cave. His actions were very logical and brave. After a partial tour of the museum, we decided to proceed to another room. At the end, our teacher gave us a warm embrace because we behaved well. It was a great day, and I learned many new things.

Assignment, lesson 23

Reptile-սողուն Rarely-հազվադեպ Forbid-արգելել Logical-տրամաբանական Exhibit-ցուցադրել, ցուցանմուշ Proceed-շարունակել, առաջ շարժվել Precaution-նախազգուշացնել Extract-հանել, քաղել Prior-նախորդ, նախկին Embrace-գրկել, ընդունել Valiant-քաջ, խիզախ Partial-մասնակի, ոչ ամբողջական

Fill in the Blanks Place one of the new words in each of the blanks below.

1. I embrace my daughter when she came home from camp.

2. We forbid you to leave the area.

3. Did you proceed along the hall until you got to the room?

4. A turtle is a very common reptile.

5. We made a partial listing of the people who owed the library books because it would take too long to copy all the names.

6. Betty Sue is always very logical when she prepares her arguments for a debate.*

7. I rarely if ever go to the movies.

8. Have you seen the cave dweller exhibit in the museum?

9. I went to high school prior to entering the army.

10. Be sure to take the precaution not to swim after eating.

11. Sergeant York got a medal for being valiant in war.

12. Did you extract the splinter from his foot?

Գենետիկա-թեստ

1. Մենդելի առաջին օրենքը վերաբերում է՝

ա) առաջին սերնդի հիբրիդների միակերպությանը
բ) գեների շղթայակցված ժառանգմանը
գ) սեռի հետ շղթայակցված ժառանգմանը
դ) մուտացիաների առաջացմանը

2. Հետերոզիգոտ առանձնյակի մոտ զույգ ալելների տարանջատումը գամետների առաջացման ժամանակ արտահայտում է՝

ա) գենոմի կայունությունը
բ) շղթայակցման օրենքը
գ) Մենդելի ճեղքավորման օրենքը
դ) գենոֆոնդի փոփոխությունը

3. Երկու զույգ հատկանիշների անկախ ժառանգումը առավել հավանական է, երբ համապատասխան գեները՝

ա) գտնվում են միայն X քրոմոսոմում
բ) գտնվում են տարբեր քրոմոսոմների վրա
գ) միշտ գտնվում են նույն քրոմոսոմում իրար շատ մոտ
դ) ունեն նույն ալելները

4. Շղթայակցված ժառանգման դեպքում գեները՝

ա) գտնվում են միայն սեռական քրոմոսոմներում
բ) միշտ արտահայտվում են ռեցեսիվ ձևով
գ) գտնվում են նույն քրոմոսոմում և հակված են միասին ժառանգվելու
դ) չեն ենթարկվում մեյոզի

5. Նույն քրոմոսոմում գտնվող գեների միջև նոր համակցությունների առաջացման հիմնական պատճառը կարող է լինել՝

ա) տրանսլյացիան
բ) ԴՆԹ-ի կրկնապատկումը
գ) միտոզը
դ) քրոսինգովերը

6. Սեռի հետ շղթայակցված հատկանիշի գենը կարող է տեղակայված լինել՝

ա) սեռական քրոմոսոմում
բ) միայն ավտոսոմում
գ) միայն միտոքոնդրիումում
դ) միայն ռիբոսոմում

7. Գենը ճիշտ է սահմանել որպես՝

ա) օրգանիզմի բոլոր քրոմոսոմների ամբողջություն
բ) ԴՆԹ-ի որոշակի հատված, որը պարունակում է ֆունկցիոնալ արտադրանքի մասին տեղեկատվություն
գ) պոպուլյացիայի բոլոր ալելների ամբողջություն
դ) միայն ռեցեսիվ հատկանիշի նյութական հիմք

8. Գենոմը՝

ա) միայն մեկ գենի ալելների հավաքածուն է
բ) պոպուլյացիայի բոլոր առանձնյակների գենոտիպերի միջինն է
գ) տեսակի քրոմոսոմների հապլոիդ քանակի ԴՆԹ-ների ամբողջական գենետիկական նյութը
դ) միայն սեռական քրոմոսոմների հավաքածուն է

9. Պոպուլյացիայի գենոֆոնդը ներառում է՝

ա) պոպուլյացիայում առկա բոլոր գեներն ու դրանց ալելները
բ) միայն դոմինանտ ալելները
գ) միայն մեկ առանձնյակի գեները
դ) միայն սեռական քրոմոսոմների գեները

10. X քրոմոսոմի հետ շղթայակցված ռեցեսիվ հատկանիշը տղամարդկանց մոտ հաճախ ավելի հեշտ է դրսևորվում, քանի որ նրանք՝

ա) ունեն երկու X քրոմոսոմ
բ) չունեն ավտոսոմներ
գ) ունեն միայն մեկ X քրոմոսոմ
դ) բոլոր գեներով հոմոզիգոտ են

11. Ո՞ր պնդումը Մենդելի ո՞ր օրենքին է վերաբերում։ Նշե՛ք համապատասխանությունները ըստ հերթականության։

ՀատկանիշՀասկացություն
A. Մաքուր գծերի խաչասերման առաջին սերնդի բոլոր առանձնյակները միակերպ են։1. Առաջին օրենք՝ միակերպության
B. Հետերոզիգոտ առանձնյակը յուրաքանչյուր գամետին փոխանցում է զույգ ալելներից մեկը։2. Երկրորդ օրենք՝ ճեղքավորման
C. AA × aa խաչասերման դեպքում առաջին սերնդի բոլոր առանձնյակները Aa են։1. Առաջին օրենք՝ միակերպության
D. Aa × Aa խաչասերման դեպքում սերնդում առաջանում են AA, Aa և aa գենոտիպեր։2. Երկրորդ օրենք՝ ճեղքավորման
E. Առաջին սերնդում դրսևորվում է դոմինանտ հատկանիշը։1. Առաջին օրենք՝ միակերպության
F. Երկրորդ սերնդում հնարավոր է ռեցեսիվ հատկանիշի կրկին դրսևորում։2. Երկրորդ օրենք՝ ճեղքավորման

12. Ո՞ր պնդումը ո՞ր ժառանգման ձևին է վերաբերում։ Նշե՛ք համապատասխանությունները ըստ հերթականության։

ՀատկանիշՀասկացություն
A. Գեները գտնվում են նույն քրոմոսոմում։1. Շղթայակցված ժառանգում
B. Գեները գտնվում են տարբեր քրոմոսոմների վրա։2. Անկախ ժառանգում
C. Գեները հակված են միասին փոխանցվելու սերունդներին։1. Շղթայակցված ժառանգում
D. Դիհիբրիդային խաչասերման դասական 9:3:3:1 հարաբերակցությունը կարող է դիտվել ամբողջական դոմինանտության դեպքում։2. Անկախ ժառանգում
E. Քրոսինգովերը կարող է խախտել գեների միասին ժառանգումը։1. Շղթայակցված ժառանգում
F. Մի հատկանիշի ալելների փոխանցումը չի պայմանավորում մյուս հատկանիշի ալելների փոխանցումը։2. Անկախ ժառանգում

13. Ո՞ր հատկանիշը ո՞ր ժառանգման ձևին է վերաբերում։ Նշե՛ք համապատասխանությունները ըստ հերթականության։

ՀատկանիշՀասկացություն
A. Գենը գտնվում է ավտոսոմում։1. Աուտոսոմային ժառանգում
B. Գենը գտնվում է X կամ Y քրոմոսոմում։2. Սեռի հետ շղթայակցված ժառանգում
C. Ժառանգման բնույթը կարող է կախված լինել սեռից։2. Սեռի հետ շղթայակցված ժառանգում
D. Հատկանիշի գենը գտնվում է ոչ սեռական քրոմոսոմում։1. Աուտոսոմային ժառանգում
E. X-շղթայակցված ռեցեսիվ հատկանիշը կարող է ավելի հաճախ դրսևորվել տղամարդկանց մոտ։2. Սեռի հետ շղթայակցված ժառանգում
F. Հատկանիշը կարող է փոխանցվել երկու սեռերին՝ առանց սեռական քրոմոսոմի հետ կապի։1. Աուտոսոմային ժառանգում

14. Ո՞ր պնդումը «գեն» և «գենոմ» հասկացություններից որին է վերաբերում։ Նշե՛ք համապատասխանությունները ըստ հերթականության։

ՀատկանիշՀասկացություն
A. ԴՆԹ-ի որոշակի հատված է։1. Գեն
B. Ներկայացնում է օրգանիզմի ամբողջական գենետիկական նյութը։2. Գենոմ
C. Կարող է ունենալ տարբեր ալելային ձևեր։1. Գեն
D. Ներառում է ինչպես գեներ, այնպես էլ ոչ կոդավորող ԴՆԹ-ի հատվածներ։2. Գենոմ
E. Կարող է պայմանավորել որևէ սպիտակուցի կամ ֆունկցիոնալ ՌՆԹ-ի սինթեզը։1. Գեն
F. Բնութագրում է ամբողջ գենետիկական տեղեկատվության համախումբը։2. Գենոմ

15. Ո՞ր պնդումը «գենոտիպ» և «գենոֆոնդ» հասկացություններից որին է վերաբերում։ Նշե՛ք համապատասխանությունները ըստ հերթականության։

ՀատկանիշՀասկացություն
A. Բնութագրում է առանձին օրգանիզմի գենետիկական կառուցվածքը։1. Գենոտիպ
B. Վերաբերում է ամբողջ պոպուլյացիային։2. Գենոֆոնդ
C. Ներառում է պոպուլյացիայում առկա բոլոր ալելները։2. Գենոֆոնդ
D. Կարելի է ներկայացնել, օրինակ, AaBb գրառմամբ։1. Գենոտիպ
E. Կարող է փոխվել մուտացիաների, միգրացիայի և ընտրության ազդեցությամբ։2. Գենոֆոնդ
F. Որոշում է անհատի ժառանգական հատկանիշների գենետիկական հիմքերը1. Գենոտիպ

16. Խնդիր

Ոլոռի սերմերի դեղին գույնը (A) դոմինանտ է կանաչ գույնի (a) նկատմամբ, իսկ հարթ ձևը (B)՝ կնճռոտ ձևի (b) նկատմամբ։ Երկու հատկանիշները ժառանգվում են անկախ։ Խաչասերվել են երկու երկհետերոզիգոտ բույսեր՝ AaBb × AaBb։

Որոշե՛ք՝

ա) յուրաքանչյուր ծնողի առաջացրած գամետների տեսակները,

բ) սերնդում ֆենոտիպային ճեղքավորման հարաբերակցությունը,

Բարդությունների տեսակները

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.
այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։
Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու
խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են
միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների
բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։
Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,
հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,
լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։
Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ
ոք, մեծ-մեծ և այլն։ Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և
կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև
գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝
դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի
կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ,
շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների
բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, հաղորդում բազմակիության գաղափար։ Այդ պատճառով էլ կրկնավոր բարդությունով արտահայտված որոշիչ ունեցող բառերը սովորաբար հոգնակի թվով են
դրվում, ինչպես՝մեծ-մեծ քարեր, սուր-սուր փշեր, տաք-տաք կարկանդակներ,
մանր-մունր բեկորներ և այլն։

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

Կան բառեր, որոնք կազմվում են բառակապակցությամբ արտահայտված
տարբեր տերմինների, անվանումների բաղադրիչների սկզբնատառերով կամ
դրանցից վերցված հատվածներով։ Որոշ դեպքերում էլ բաղադրիչ բառերից մեկը
(սովորաբար վերջինը) կարող է չկրճատվել։ Օրինակ՝ ուսմասվար բառը կազմված է
ուսումնական մասի վարիչ կապակցության բառերի սկզբնամասերից։ Այսպիսի
բառերն ընդունված է կոչել հապավումներ կամ հապավական բարդություններ։
Հապավումներ կազմելու համար կարող են վերցվել կապակցության բառերի տարբեր մասեր, և դրա հիման վրա էլ կատարվում է հապավումների դասակարգումը։
Հապավումները լինում են տառային, բառամասային (կամ վանկային) և խառը։
Տառային են այն հապավումները, որոնք կազմվում են կապակցության բառերի սկզբնատառերով, օրինակ՝ ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ՈՒԳԸ
(ուսանողական գիտական ընկերություն), ԱԺ (Ազգային ժողով) և այլն։ Տառային
հապավումների բոլոր տառերը հիմնականում գրվում են մեծատառերով և
միասին։ Փոքրատառերով են գրվում միայն ինքնուրույն բառերի վերածված մի քանի հապավումներ, օրինակ՝ բուհ (բարձրագույն ուսումնական հաստատություն), հէկ (հիդրոէլեկտրակայան), ջէկ (ջերմաէլեկտրակայան), աէկ (ատոմային
էլեկտրակայան), զագս (ռուսերեն՝ загс — запись актов гражданского состояния),
նէպ (ռուսերեն՝ новая экономическая политика) և այլն։
Բառամասային կամ վանկային են այն հապավումները, որոնք կազմվում են
կապակցության բառերի մասերով, վանկերով, նրանցից վերցված միավանկ
արմատներով, օրինակ՝ ուսմասվար (ուսումնական մասի վարիչ), դասղեկ (դասարանի ղեկավար), ժողտնտխորհ (ժողովրդական տնտեսության խորհուրդ)։
Խառն են այն հապավումները, որոնց կազմում կարող են լինել կապակցության բառերի սկզբնատառեր, վանկեր, ինչպես նաև ամբողջական արմատներ
ու բառեր, օրինակ՝ անտառտնտեսություն (անտառային տնտեսություն), զինբժիշկ
(զինվորական բժիշկ), շինհրապարակ (շինարարական հրապարակ) Քանաքեռհէկ։
Հապավման միջոցով կազմվում են միայն գոյականներ, սակայն դրանցից
կարող են կազմվել նաև այլ խոսքի մասերի պատկանող բառեր, օրինակ՝ բուհ —
բուհական։

Առաջադրանքներ

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։


 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն: Արև-Արևածագ, արևամուտ, արևածաղիկ, արևաշող, արևակեզ: Լույս-Լուսանցք, լուսարձակ, լուսամուտ, լուսատտիկ, արևալույս: Հող-Հողագունդ, հողագործ, հողատարածք, կավահող, սևահող: Ջուր-Ջրվեժ, ջրաղաց, ջրաներկ, ջրասույզ, ջրամբար: Նկար-Լուսանկար, դիմանկար, բնանկար, գունանկար, նկարազարդ:


 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:


 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6 նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝ չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Հնչյունափոխված բաղադրիչ ունեցող-Բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, այլուն-փայլուն, մարդ-մուրդ։ Մանր-մունր գործերը վերջացնելուց հետո նա վերջապես կարողացավ մի փոքր հանգստանալ։ Տատիկը սեղանից հավաքեց բոլոր աման-չամանները և սկսեց լվանալ։ Թագավորը առոք-փառոք բազմեց իր ոսկեզօր գահին։

Հնչյունափոխված բաղադրիչ չունեցող-Հեռու-հեռու, արագ-արագ,
քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ: Աշակերտները զույգ-զույգ կանգնեցին շարքում և պատրաստվեցին ճանապարհ ընկնելու։ Տեղ-տեղ դեռ պահպանվել էին ձյան սպիտակ շերտերը։ Մեքենան արագ-արագ սլանում էր անտառամիջյան ոլորանապտույտ ճանապարհով։


5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-Գրասեղանային, բնապահպանական, ջրամատակարարում: Նախածանց-արմատ-վերջածանց-Անտառային, դժգոհություն, ապօրինի:
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-Լուսանկարչություն, աստղադիտարան: Արմատ-արմատ-Ծովեզր: Արմատ-վերջածանց-վերջածանց-Գիտնականություն: Նախածանց-հոդակապ-արմատ-Ենթասպա, հարակից, հարալեզ: Արմատ-հոդակապ-արմատ-Արևածագ, արևածաղիկ, գրքասեր:


 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական:  Տառային՝ ՀՀ, ՄԱԿ, ԵՄ, ԱԺ, ԱՄՆ, ԱԻՆ, ԲԿ, ՊԵԿ, ՌԴ, ԼՂՀ: Բառամասային՝ Հայէլեկտրո, ուսխորհուրդ, ավտոտեսուչ, քաղծառայող, զինծառայող: Խառը՝ ՀԷԿ, ՋԷԿ, ԱԷԿ, ԲՈՒՀ, ԵՊՀ:

Ցուցչային հավասարումներ

Առաջադրանքներ կրկնողության համար

Խնդիր 1. Վերարկուի գինը 24,000 դրամ էր։ Սեզոնային զեղչի ընթացքում նրա գինը նվազեց 15%-ով։ Մեկ ամիս անց նոր գինը բարձրացավ 10%-ով։ Որքա՞ն դարձավ վերարկուի գինը երկրորդ փոփոխությունից հետո։ 24 000×15%=3600 դրամ 24 000−3600=20 400 դրամ 20 400×10%=2040 դրամ 20 400+2040=22 440 դրամ

Խնդիր 2. Աշխատակցի ամսական աշխատավարձը 300,000 դրամ է։ Դրանից 20%-ըպահվում է որպես եկամտային հարկ, իսկ մնացած գումարի 10%-ը նա խնայում է բանկային հաշվում։ Որքա՞ն գումար է աշխատակիցը խնայում ամեն ամիս։ 300 000×20%=60 000 դրամ 300 000−60 000=240 000 դրամ 240 000×10%=24 000 դրամ

Խնդիր 3. 400 գրամ 20%-անոց աղի լուծույթին ավելացրին 100 գրամ մաքուր ջուր և 50 գրամ մաքուր աղ։ Քանի՞ տոկոսանոց աղի լուծույթ ստացվեց արդյունքում։ 400×20%=80 գ աղ 400+100+50=550 գ լուծույթ 80+50=130 գ աղ 130÷550×100%=23,64%

Խնդիր 4. Դպրոցում սովորում է 800 աշակերտ, որոնցից 45%-ը տղաներ են։ Տղաների 20%-ը և աղջիկների 25%-ը հաճախում են սպորտային խմբակներ։ Ընդհանուր առմամբ քանի՞ աշակերտ է հաճախում սպորտային խմբակներ։ 800×45%=360 տղա 800−360=440 աղջիկ 360×20%=72 տղա 440×25%=110 աղջիկ 72+110=182 աշակերտ

Խնդիր 5. Եթե մտապահված թվի 35%-ին ավելացնենք 42, կստանանք այդ նույն թվի 70%-ը։ Ո՞րն է մտապահված թիվը։ 70%−35%=35%. 42÷35×100=120 Պատասխան՝ 120։