Գոյականական անդամի լրացումներ
Հատկացուցիչ
Ցույց է տալիս պատկանելիություն, սերում, ծագում, առաջացում Պատասանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։

1.Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:
Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ և կոչվում է հեռացված հատկացուցիչ։
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
2. Կետադրի’ր:
1. Արթուրի ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:-Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց։
2. Բազեի որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:-Բազեի՝ որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը։
3. Յուրաքանչյուրի ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:-Յուրաքանչյուրի՝ ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս։
4. Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:-Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա։
5. Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:-Արեգակի՝ ըհդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ։
3.Գտեք որոշիչները և հատկացուցիչները, գրել՝ ինչ խոսի մասով են արտահայտված։
Կաքավաբերդի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ)գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) ատամնաձև (ածականով արտահայտված որոշիչ) պարիսպները կորչում են սպիտակ (ածականով արտահայտված որոշիչ) ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր (ածականով արտահայտված որոշիչ) բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) գլխին հսկում կա, գոց (ածականով արտահայտված որոշիչ) են ապարանքի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) երկաթե (ածականով արտահայտված որոշիչ) դռները, աշտարակի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) գլխից ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։
Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) վրա երևում են մացառներ, աշտարակի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա (ածականով արտահայտված որոշիչ) դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։
Լռություն կա Կաքավաբերդի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ (ածականով արտահայտված որոշիչ) որձաքարը։ Իր (դերանունով արտահայտված հատկացուցիչ) նեղ (ածականով արտահայտված որոշիչ) հունի մեջ գալարվում է Բասուտա (գոյականաբար արտահայտված որոշիչ) գետը, ասես նրա սպիտակ (գոյականաբար արտահայտված որոշիչ) փրփուրի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) տակ ոռնում են հազար (թվականով արտահայտված որոշիչ) գամփռներ և կրծում քարե (գոյականաբար արտահայտված որոշիչ) շղթաները։
Պարիսպների (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու (ածականով արտահայտված որոշիչ) պտույտներ անում բերդի (գոյականով արտահայտված հատկացուցիչ) կատարին։ Ապա բարձրանում է քարե (ածականով արտահայտված որոշիչ) արծիվը, կտուցը կեռ (ածականով արտահայտված որոշիչ) թուր, մագիլները՝ սրածայր (ածականով արտահայտված որոշիչ) նիզակներ, փետուրները որպես պողպատե (ածականով արտահայտված որոշիչ) զրահ։
Կաքավաբերդի բարձունքի (գոյականով արտահայտված հատկացուցիչ) միակ (ածականով արտահայտված որոշիչ) ծաղիկը ալպիական (ածականով արտահայտված որոշիչ) մանուշակն է, ցողունը կաքավի (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) ոտքի պես կարմիր (ածականով արտահայտված որոշիչ), ծաղիկը ծիրանի (ածականով արտահայտված որոշիչ) գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական (ածականով արտահայտված որոշիչ) մանուշակը, պարիսպների (գոյականաբար արտահայտված հատկացուցիչ) տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր (ածականով արտահայտված որոշիչ) բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն (ածականով արտահայտված որոշիչ) բուրաստան։


