Գիրք՝ «Հայկական էսքիզներ»
- Բառարանի օգնությամբ գտիր և սովորիր այրել, կույտ, մերձավոր, դիզել, տանջանք բառերի Հոմանիշները։
- Այրել-վառել
- Կույտ-խումբ
- Մերձավոր-մոտիկ
- Դիզել-կուտակել
- Տանջանք-չարչարանք
- Տեքստում գտիր հականիշների զույգ ունեցող նախադասությունը։ Բացատրիր նախադասության իմաստը։
- Նրա մերձավորներից մեկը, ով լավ գիտեր հայ մարդկանց ուժն ու թուլությունը, խորհուրդ տվեց զորավարին․ «Այրի՛ր վանքի գրքերը, և նրանց լեզուները կբացվեն»։
- Բացատրիր ապրել բառի իմաստը վերջին նախադասության մեջ։
- Ապրել-կյանք ունենալ։
- Քո կարծիքով Լենկթեմուրը հասկացա՞վ, թե որն է իրական հարստությունը։
- Այո, որովհետև մարդկանց համար գրքերն ավելի հարուստ են քան ոսկիները։
- Որ նախադասությունն է, ըստ քեզ, արտահայտում տեքստի հիմնական միտքը։ Կարծիքդ հիմնավորիր։
- Բերեցին, գրքերի մոտ դիզեցին ոսկի, թանկարժեք քարեր։
- Քո կարծիքով, ինչո՞ւ հայերը գերադասեցին գրքերը ոսկուց ու թանկարժեք քարերից։
- Որովհետև գրքերը շատ կարևոր նշանակություն ունեն և այդ գրքերը գրել էին շատ խելացի և իմաստուն գրողներ։ Ապրողները չուզեցին այդքան տանջանքը կորչի ու գնա, դրա համար էլ նրանք իրենց ոսկիները տվեցին։
- Դուրս գրիր ածանցավոր 5 բառ և դրանց արմատներով ուրիշ բառեր կազմիր։
Հարստություն-ամենահարուստ
Մերձավորների-մերձակա
Թուլությունը-թուլամորթ
Զորավար-զորք
Մեղավոր-մեղսագործ
Վանականներին-վանահայր