Պատմություն
Հուշահամալիրը կառուցվել է անմիջապես ճակատամարտի տեղում` Արաքս գյուղի մոտակայքում, Երևանից 55 կմ (Հայաստանի հին մայրաքաղաք Արմավիր` Հոկտեմբերյան քաղաքից 10 կմ) հեռավորության վրա, այն բարձունքում, որտեղ թաղվել են ճակատամարտի մասնակից հերոսները[2]։
Արմավիրի մարզը, որի տարածքում է գտնվում հուշահամալիրը, Հայաստանի պատմական վայրերից մեկն է. Արմավիրը (մինչև 1932 թվականը Սարդարապատ, 1932 թվականից` Հոկտեմբերյան) Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է[3]։ Հնագույն Արմավիրը, ըստ 20-րդ դարում կատարված հնագիտական պեղումների, գտնվում է մ.թ.ա. մոտ IV (4–րդ դար) դարում գոյություն ունեցած ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքի տարածքում[4]։
Հուշահամալիրը գտնվում է բարձունքի վրա, որից բացվում է Արաքս գետի և Արարատյան դաշտի տեսարանը` Արարատի գագաթներից մինչև Արագած, մինչև Գեղամա լեռնաշղթայի նախալեռներ։ Հնարավոր է տեսնել Սարդարապատի ճակատամարտի ռազմադաշտը, զորքերի տեղակայման և մարտական գործողությունների վարման տարածքը։


