Մայրենի

f4-shelley-j
Տերևները ծառի ծերին
Ասում էին զեփյուռներին.
-Բա էս հովտի արդն ու զարդը
Մենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,
Ի՞նչ կլիներ ծառի հալը,
Թե չլիներ մեր հով տալը:
Ամռան շոգին,
Ամռան տաքին
Էս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,
Թե որ չտանք մենք հով ու զով:
Արշալույսին,
Վերջալույսին
Մեր մեջ սոխակն երգ չէր ասի,
Դուք, զեփյուռներ,
Համասփյուռներ,
Մեզ հետ անուշ չէիք խոսի:
Բաժին չունե՞նք այդ պարծանքից, —
Ձայներ եկան ծառի տակից:
-Ո՞վ է, — ասին տերևները:
Այդպես բազմած վերևները,
Բա դուք իսկի չե՞ք ամաչում,
Որ մեզ երբեք չեք ճանաչում:
Ձեր ծնունդը`
Ձեր սնունդը`
Գարուն գալիս
Ո՞վ է տալիս:
Մենք այս ծառի արմատներն ենք,
Ձեր ու ծառի գլխի տերն ենք:
Ինչ եք, ինչ չեք,
Կանչեցեք,
Բայց այս բանը լավ իմացեք.
Տերևներն են գնացական,
Արմատները մնացական,
Արմատները որ չորանան,
Ծառ ու տերև ո՞ւր կմնան:

Առաջադրանքներ․

1․ Մուգ նշված բառերի բացատրությունները գրիր և սովորիր։
Զեփյուռ-քամի
Հովիտ-դաշտավայր
Արդն-հարդարում
Պարծանք-հպարտություն:

2․ Տեքստում գտիր հոմանիշների զույգեր։
Հով-Զով
Շոգին-Տաքին:

3․Տեքստում գտիր հականիշների զույգեր։
Գնացական-Մնացական
Արշալույս-Վերջալույս:

4․Ո՞րն է առակի հիմանական ասելիք։
Իմաստը: Հայրենիքի մասին է, որը պետք է ճանաչել:

5․Գրիր առակին բնորոշ առած-ասացվածքներ։
Պատերազմ չկա երբ որ մարդիկ՝ շիտակ մարդ են։

Ընտ․ գործունեության 09.10.2020

  1. Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
  2. 5 ժամ
     
  3. Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարել է 450 դրամ։ Միքայելը երկու կարկանդակի համար վճարել է 240 դրամ։ Որքա՞ն է վճարել Դավիթը մեկ պաղպաղակի և մեկ կարկանդակի համար։

450:3=150

240:2=120

150+120=270 Դրամ

  • Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։
    6 Անգամ

Ձվերը տեղավորում են 6 կամ 12 տեղանոց արկղերի մեջ։ Ամենաքիչը քանի՞ արկղում կարելի է տեղավորել 66 ձուն այնպես, որ արկղում դատարկ տեղ չմնա։

11-6 տեղանոց = 66ձու

3 հատ- 12 տեղանոց և 5 հատ 6 տեղանոց=66 Ձու

5 հատ -12 տեղանոց և 1 հատ 6 տեղանոց= 66 ձու

4 հատ – 12 տեղանոց և 3 հատ 6 տեղանոց = 66 ձու

2 հատ- 12 տեղանոց և 7 հատ 6 տեղանոց = 66 4 ձու

  • .Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։

4×2=8

8×3=24

24-3=21 Կերել են

 

  • Վիկտորինա-մրցույթի կանոնները հետևյալն են. յուրաքանչյուր մասնակից ստանում է նախնական 10 միավոր և պետք է պատասխանի 10 հարցի։ Ամեն ճիշտ պատասխանի համար նրան տրվում է մեկ միավոր, իսկ ամեն սխալ պատասխանի համար հանվում է մեկ միավոր։ Մրցույթի ավարտին տիկին Սիմոնյանը վաստակել էր 14 միավոր։ Քանի՞ սխալ պատասխան էր նա տվել:
    6 սխալ
  • .Հյուրանոցում քանի՞ երկու տեղանոց սենյակ է հարկավոր ավելացնել 5 հատ երեք տեղանոց սենյակներին` 21 հյուր ընդունելու համար:
  • 3×5=15
  • 21-15=6
  • 6:2=3
     

Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց       ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում տեղի ունեցավ երկու գովազդային ընդմիջում, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը: 

90-8-5=77

77-60=17

Պատ՝19․17