Մաթեմատիկայի ընտրություն (13.10.2020)

1.Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

11 մասի

2.Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

8 վագոն

3.Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:

29-7=22

4.Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

7-րդ օրում

5.Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

1ժ 30ր

6.Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

13

7.Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

4×3=12     

8.Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

9.Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:

10.Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:

3ր 30վ

11.Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

12.Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

13.Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

4×3=12

14.Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

18 զինվոր

English homework

Ex. 14

My sister always talks a lot,

She is always on the phone.

My brother never washes up — I sometimes do it on my own!

My father often tells good jokes,

My mum usually reads us stories.

We often sing songs at night.

My family is never boring!


Ex. 1.

1. She eats meat every day.

2. The baby is sleeping at the moment.

3. I go to bed every night at 10:00 pm.

4. Dad is wathing TV now.

5. Mother always washes the dishes.

6. Jane is reading a book at the moment.

7. She is running very quickly. /Look.

8. I do my homework every dayy.

Ex. 4
In this picture it is spring.
1. David is playing the guitar under a tree.
2. Jenny and Hayk are playing basketball in the yard.
3. Tom and Lee are talking to each other.
4. Sam is reading a book.
5. Peter and Cell are playing football.
6. Mary is eating an ice-cream.
7. Anna is eating an apple.

Մայրենի

56.

Միշտ-երբեք

Անարատ-Արատավոր

Ոչնացնել-Առաջացնել

Արատավոր-Անարատ

Բացահայտ-Գաղտնի

Թույլ-Ուժեղ

Վերջին-Սկիզբ

Հայաձայնել-Չհամաձայնել

Հանգստանալ-Անգստանալ

Գտնել-Կորցնել

Երբեք-Միշտ

Հավաքել- Չհավաքել

Աջ-Ձախ

Արթուն-Քնած

Քնած-Արթուն

Հրաժարվել-Չհրաժարվել

Առաջին-Վերջին

Գաղտնի-Բացահայտ

Ամուր-Թույլ

Աշխատել-Չաշխատել

Ընդունել-Չնդունել

Կորցնել-Գտնել

Ստեղծել-Ոչնչացնել

Վատնել-Վաստակել

Մերժել-Ընդունել

Ձախ-Աջ

57.

Սիրուն-Տգեղ

Լավ-Վատ

Մեծ-Փոքր

Ներքև-Վերև

Ուշադիր-Անուշադիր

Բարեկամ-Չարակամ

Աղքատ-Հարուստ

Կուշտ-Քաղցած

Դիտավորյալ-Պատահական

Հիշել-Մոռանալ

Վառել-Մարել

Դրական-Բացասական

Հրաժեշստ-Ողջունել

Հյուսել-Քանդել

Թույլատրել-Արգելել

Ընկնել-Վեր կենալ

Գումարել-Հանել

Թափթփվել-Հավաքվել

Պապանձվել-Խոսել

Գիշեր-Ցերեկ

Ելք-Մուտք

Ավարտել-Սկսել

Օգնել-Վնասել

Արագացնել-Դանդաղեցնել

58. 1. Կենսաբանները պնդում են, որ գազաները միայն շարժվող առարկաներն են տեսնում. Չշարժվող կենդանին անհետանում է նրանց աչքից:
2. Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է միջատներով։
3. Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լուռ, այլ աղմուկի աշխարհ է։

59. 1. Անպտուղ ծառը կկտրեն, պտղավոր ծառին քար կգցեն:
2. Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:
3. Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:
4. Թացն էլ չորի հետ վառվում է:
5. Կաթի հետ մտածը հոգու հետ չմտած է:
6. Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:
7. Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

60. Շվեդ հոգեբանները փորձեցիցին ստուգել, թե իրո՛ք միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ մի տեղում՝ մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են բոլոր տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:

Մուսա լեռան հերոսամարտ

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի  Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:
Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:
Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ թվով հայեր են ապրել:
1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:
Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:
Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:
1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:
Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:
Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:
Չհավատալով թուրքերի խոստումներին ` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:
Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:
Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:
Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:
Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:
Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:
Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:
Սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:
Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:
Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):
Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:
Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:
Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):
Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:
1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ:
1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:
Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:
Կոթողի հեղինակները` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան:
Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

Homework

9) It is winter but it 1) Isn’t snowing. (not/snow) (today)
The children 2) are not playing in the house now.  They are in the garden. At the moment,
Ben 3) Ben is not riding his bike.
He 4) He is throwing snowballs!
The girls 5) The girls  are making a snowman. Look!
The girls 6) The girls are not wearing their scarves. Their scarves are on the snowman! Can you see Mum?  
Listen! She 7) She is singing.

10) Dear Mum,
We 1) We are having lovely weather today.
The sun 2) The sun shining.
I 3) I am wearing my favourite T-shirt and shorts. 
Ahmed and I 4) Ahmed and I are sitting under the trees.
We 5) We are eating ice cream and we are  listening to music!
I love this place!
Love,
Mark

13) 1. Listen! The birds are singing in the garden!
2. I often buy fruits from the greengrocers.
3. My mother is drinking.
4. Look at Tom and Jim! They are walking.
5. That man is laughing.
6. The cat is playing with a ball now.
7. We always wear warm clothes in winter.
8. He often eats a sandwich at lunchtime.
9. Be quiet! The girls are sleeping.
10. How often do you go to the cinema.



Մայրենի

f4-shelley-j
Տերևները ծառի ծերին
Ասում էին զեփյուռներին.
-Բա էս հովտի արդն ու զարդը
Մենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,
Ի՞նչ կլիներ ծառի հալը,
Թե չլիներ մեր հով տալը:
Ամռան շոգին,
Ամռան տաքին
Էս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,
Թե որ չտանք մենք հով ու զով:
Արշալույսին,
Վերջալույսին
Մեր մեջ սոխակն երգ չէր ասի,
Դուք, զեփյուռներ,
Համասփյուռներ,
Մեզ հետ անուշ չէիք խոսի:
Բաժին չունե՞նք այդ պարծանքից, —
Ձայներ եկան ծառի տակից:
-Ո՞վ է, — ասին տերևները:
Այդպես բազմած վերևները,
Բա դուք իսկի չե՞ք ամաչում,
Որ մեզ երբեք չեք ճանաչում:
Ձեր ծնունդը`
Ձեր սնունդը`
Գարուն գալիս
Ո՞վ է տալիս:
Մենք այս ծառի արմատներն ենք,
Ձեր ու ծառի գլխի տերն ենք:
Ինչ եք, ինչ չեք,
Կանչեցեք,
Բայց այս բանը լավ իմացեք.
Տերևներն են գնացական,
Արմատները մնացական,
Արմատները որ չորանան,
Ծառ ու տերև ո՞ւր կմնան:

Առաջադրանքներ․

1․ Մուգ նշված բառերի բացատրությունները գրիր և սովորիր։
Զեփյուռ-քամի
Հովիտ-դաշտավայր
Արդն-հարդարում
Պարծանք-հպարտություն:

2․ Տեքստում գտիր հոմանիշների զույգեր։
Հով-Զով
Շոգին-Տաքին:

3․Տեքստում գտիր հականիշների զույգեր։
Գնացական-Մնացական
Արշալույս-Վերջալույս:

4․Ո՞րն է առակի հիմանական ասելիք։
Իմաստը: Հայրենիքի մասին է, որը պետք է ճանաչել:

5․Գրիր առակին բնորոշ առած-ասացվածքներ։
Պատերազմ չկա երբ որ մարդիկ՝ շիտակ մարդ են։

Ընտ․ գործունեության 09.10.2020

  1. Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
  2. 5 ժամ
     
  3. Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարել է 450 դրամ։ Միքայելը երկու կարկանդակի համար վճարել է 240 դրամ։ Որքա՞ն է վճարել Դավիթը մեկ պաղպաղակի և մեկ կարկանդակի համար։

450:3=150

240:2=120

150+120=270 Դրամ

  • Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։
    6 Անգամ

Ձվերը տեղավորում են 6 կամ 12 տեղանոց արկղերի մեջ։ Ամենաքիչը քանի՞ արկղում կարելի է տեղավորել 66 ձուն այնպես, որ արկղում դատարկ տեղ չմնա։

11-6 տեղանոց = 66ձու

3 հատ- 12 տեղանոց և 5 հատ 6 տեղանոց=66 Ձու

5 հատ -12 տեղանոց և 1 հատ 6 տեղանոց= 66 ձու

4 հատ – 12 տեղանոց և 3 հատ 6 տեղանոց = 66 ձու

2 հատ- 12 տեղանոց և 7 հատ 6 տեղանոց = 66 4 ձու

  • .Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։

4×2=8

8×3=24

24-3=21 Կերել են

 

  • Վիկտորինա-մրցույթի կանոնները հետևյալն են. յուրաքանչյուր մասնակից ստանում է նախնական 10 միավոր և պետք է պատասխանի 10 հարցի։ Ամեն ճիշտ պատասխանի համար նրան տրվում է մեկ միավոր, իսկ ամեն սխալ պատասխանի համար հանվում է մեկ միավոր։ Մրցույթի ավարտին տիկին Սիմոնյանը վաստակել էր 14 միավոր։ Քանի՞ սխալ պատասխան էր նա տվել:
    6 սխալ
  • .Հյուրանոցում քանի՞ երկու տեղանոց սենյակ է հարկավոր ավելացնել 5 հատ երեք տեղանոց սենյակներին` 21 հյուր ընդունելու համար:
  • 3×5=15
  • 21-15=6
  • 6:2=3
     

Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց       ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում տեղի ունեցավ երկու գովազդային ընդմիջում, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը: 

90-8-5=77

77-60=17

Պատ՝19․17 

Հայրենագիտություն

Պատմություն

Հուշահամալիրը կառուցվել է անմիջապես ճակատամարտի տեղում` Արաքս գյուղի մոտակայքում, Երևանից 55 կմ (Հայաստանի հին մայրաքաղաք Արմավիր` Հոկտեմբերյան քաղաքից 10 կմ) հեռավորության վրա, այն բարձունքում, որտեղ թաղվել են ճակատամարտի մասնակից հերոսները[2]։

Արմավիրի մարզը, որի տարածքում է գտնվում հուշահամալիրը, Հայաստանի պատմական վայրերից մեկն է. Արմավիրը (մինչև 1932 թվականը Սարդարապատ, 1932 թվականից` Հոկտեմբերյան) Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է[3]։ Հնագույն Արմավիրը, ըստ 20-րդ դարում կատարված հնագիտական ​​պեղումների, գտնվում է մ.թ.ա. մոտ IV (4–րդ դար) դարում գոյություն ունեցած ուրարտական ​​Արգիշտիխինիլի քաղաքի տարածքում[4]։

Հուշահամալիրը գտնվում է բարձունքի վրա, որից բացվում է Արաքս գետի և Արարատյան դաշտի տեսարանը` Արարատի գագաթներից մինչև Արագած, մինչև Գեղամա լեռնաշղթայի նախալեռներ։ Հնարավոր է տեսնել Սարդարապատի ճակատամարտի ռազմադաշտը, զորքերի տեղակայման և մարտական ​​գործողությունների վարման տարածքը։

Մայրենի

Ճանփիկողքով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներգված են ձանձրալի գույնով, կուզերը մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր թեքում են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու ձանձրալի երկնքին: Ո՛չ սար է երևում, ո՛չ ցածրավայր: Ահա այտեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է: 

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրաց այտերով: Հյուրը քթի տակ բարի ժպտում էր երեխայի շատախոսության վրա: Առաջ բերեցին նրա զտարյուն նժույգը: Լքված նավը կամաց-կամաց խորտակվում էր: Նրա բոլոր հույսերը ընկդմվում էին:

Մնացուկ- մնացորդ, թափոն, ավելցուկ։
Ոստ- ճյուղ, ուղեշ, մորճ։
Մնացորդ-Մնացուկ, ավելցուկ, թերմացք:
Շյուղ-Ծղոտ, ծղոն, ծեղ:
Մառան-նկուղ, շտեմարան:
Նկուղ-Նկուղահարկ, ներքնատուն:
Կասկած-անվստահություն, կասկածանք, երկբայություն, երկմտություն:
Թերմացք-ճնճուլ, ծոխանք, թերախմուկ:
Նախատինք-Պարսավանք, անարգանք, պախարակություն:
Տարակույս-Կասկած, տարակուսանք, տարակուսություն:
Պարսավանք-Պարսավ, նախատինք, մեղադրանք:
Հանդիմանություն-Կշտամբանք, նախատինք, նախատանք:
Շտեմարան-Ամբարանոց, ամբար, համբարանոց:
Երկմտություն-Կասկած, տարակույս, տարակուսանք:
Թափթփուկ- թափուք, թափթփանք:
Շիվ-ճյուղ:
Կշտամբանք-Նախատինք, հանդիմանություն, անարգանք:
Ճյուղ-Ծառաճյուղ:
Ավելցուկ-Մնացորդ:
Անարգանք-Անպատվություն, խայտառակություն, ամոթ:

Մի մատղյաշ աշակերտ կա մեր դասարանում։
Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա:
Տարվա վերջին մի անակնկալ էլ կար։
Մատանու շղթան գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ։